Լրահոս
Հայաստան
10:40
19.01.22
359

Արա Սահակյանը հիվանդանոցում է, Վիտալի Բալասանյանը վերադարձել է Արցախ․ «Հրապարակ»

Img default alt hy

«Hraparak․am»-ը գրում է, որ հունվարի 9-ին սրտի նոպայով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սրտի ստենտավորումից մի քանի օր հետո դուրս է գրվել, մի քանի օր էլ Երևանում մնալուց հետո վերադարձել է Արցախ․

«Արցախից մեզ փոխանցեցին, որ նա անցած շաբաթվանից հաճախում է աշխատանքի՝ ինքնազգացողությունը լավ է։ Նույն օրերին սրտի բաց վիրահատություն է տարել նաև քաղաքական գործիչ Արա Սահակյանը։ Նորքի սրտաբանական կլինիկայում սրտի շունտավորում են իրականացրել, որը բավականին բարդ պրոցես է։ 

Սահակյանը դեռևս հիվանդանոցում է՝ ապաքինման փուլում է»։