Լրահոս
Հայաստան
10:46
19.01.22
275

Երկնիշ աճ չեղավ․ ե՞րբ եք հրաժարական տալու

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հիշեցրեց նախկինում արած իր հայտարարությունը, որ եթե չլինի երկնիշ տնտեսական աճ՝ հրաժարական կտա, ապա հետաքրքվեց Քերոբյանից՝ ե՞րբ է հրաժարական տալու: 

Ընդդիմադիր պատգամավորը ԱԺ ամբիոնի մոտ միացրեց Քերոբյանի հայտարարության ձայնագրությունը՝ կառավարության նիստից.

«Դուք խոստանում էիք, որ եթե 2021թ-ին երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա հրաժարական եք տալու: Երկնիշ աճ չապահովեց, բայց հրաժարական չտվեցիք: Ե՞րբ եք հրաժարական տալու»,- Քերոբյանից հետաքրքրվեց պատգամավորը:

Արեգնազ Մանուկյանն ընդգծեց, թե նման վարքագծով Քերոբյանը տեր չի կանգնում իր խոսքին, զրոյացնում է իր խոսքի արժեքն ու իր անձի հանդեպ վստահությունը: