Լրահոս
2022-01-19
-
ՀայաստանՈւզում եմ՝ այդ կինը երջանիկ լինի. ցավում եմ, որ այսքան տգիտություն կա. Հռիփսիմե Ստամբուլյանն արձագանքեց ՔՊ-ականինԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն անդրադարձավ իր ազգանվան շուրջ տեղի ունեցած քննարկումներին: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն այսօր, փորձելով արձագանքել Հռիփսիմե Ստամբուլյանի ելույթին, ասաց․ «Իսկ ինչ վերաբերում է տիկին Ստամբուլյան․․․ Ստամբուլ․․․ լավ, է, ոչ մի բան»: «Ես հուսով եմ, որ մենք առաջիկայում կունենանք այնպիսի իշխանություն, որ առողջ հասարակություն կձևավորի ու մանկական տրավմաները չեն անդրադառնա անձի ինքնորոշման վրա ու հետագայում այդ ամենը խորհրդարանում չի անդրադառնա»,- ասաց Ստամբուլյանը: Պատգամավորը նշեց, թե շատ է ցավում նման որակի քննարկումների համար: «Կնոջ անունը չեմ էլ հիշում, ուզում եմ, որ ինքը երջանիկ լինի ու իրեն նման բաներ թույլ չտա, կնոջը հարիր չէ նման բաներն անելը: Ես ձեզ մի քիչ գիտելիք եմ մաղթում, կարդացեք Ստամբուլ բառը որտեղից է գալիս, Ստամբուլն ինչ է, որքանով Թուրքիայի հետ կապ ունի, ցավում եմ, որ այսքան տգիտություն կա: Ես ամաչում եմ, որ իմ հայրենիքում գոյություն ունի նման խորհրդարան»,- հայտարարեց Ստամբուլյանը:Ավելին15:5619.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Սիմիդյանը ծիծաղում է, Քերոբյանը՝ կատակում. ԱԺ-ում «Երջանիկ ֆերմա» են խաղումԱվելին15:3019.01.22 -
ՀայաստանՊայթել է Իրաք-Թուրքիա նավթատարը. մեծ հրդեհ՝ թուրքական բնակավայրի մոտԹուրքիայում նավթատարի պայթյունից մեծ հրդեհ է բռնկվել: Երկրի հարավ-արևելյան Քահրաման-մարաշ քաղաքի մոտով անցնող Իրաք-Թուրքիա նավթատարի պայթելու պատճառը դեռ հայտնի չէ:Ավելին15:1519.01.22 -
ՀայաստանՓակ սահմաններով ապրե՞նք․ Ռուստամ Բադասյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասինԵրբ բանակցությունները կլինեն այն փուլում, որ կխոսվի սահմանների բացման մասին, անպայման այդ վերլուծությունները կկտարվեն, համապատասխան մարմինները գուցե ունենան այդ վերլուծությունները, թե ինչ է տալու սահմանի բացումը, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Կարող ենք աքսիոմատիկ ճշմարտություններով խոսել. Բնականաբար սահմանի բաց լինելն ավելի լավ է, քան փակ լինելը: Դա անվիճելի է: Այն տնտեսական ակտիվությունը, այն ապրանքների շրջանառությունը, որը լինում է բաց սահմանների պարագայում, երբեք չի կարելի ակնկալել փակ սահմանի պարագայում»,-ասել է նա: Դիտարկմանը, թե թուրքական ապրանքները կծատանան հայկական շուկայում, հատկապես գյուղատնտեսությունը կտուժի, Բադասյանն ասել է. «Եթե դա դիտում ենք որպես ռիսկ, ի՞նչ ենք առաջարկում, փակված մնա՞նք, փակ սահմաններով ապրե՞նք: Երբեք չփորձենք սահմանների բացման մասին խոսե՞նք: Բնականաբար, խոշոր տնտեսություն ունեցող երկրների ներկայացվածությունը ավելի փոքր տնտեսություն ունեցող երկրներում նկատելի է լինում, ի՞նչ է, վախերո՞վ ապրենք»:Ավելին15:0119.01.22 -
ՀայաստանԷս մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, որևէ տրամաբանական բանավեճի մեջ չի մտնում. Արթուր ՎանեցյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը parliamentmonitoring.am կայքին տված հարցազրույցում ասել է, թե համաձայն չէ ձևակերպման հետ, թե ինքը պասիվ է խորհրդարանում։ «Մենք պետք է հասկանանք, որ սա սովորական գումարում չէ: Սա, ցավոք, կապիտուլյացիայից հետո ձևավորված խորհրդարան է: ԱԺ ընդդիմությունը եկել է մեկ օրակարգով՝ գործող իշխանությանը դուրս շպրտել իր պաշտոններից, որովհետև նրանց իշխանության ամեն օրը սպառնալիք է մեր երկրի ապագայի, անվտանգության, պետության գոյության համար», - ասել է Վանեցյանը։ Նա պարզաբանել է, թե ինչու է բացակայում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից։ «Բացակայում եմ կառավարության հետ հարցուպատասխանից, ու դրա հիմնական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով մանիպուլյացիոն ելույթներ ունենալու մեծ վարպետ, կարողանում է իր ուզած ձևով շրջել խոսակցությունը, կոնկրետ հարցադրումներին չպատասխանել։ Նիստը վարողը պետք է պահի ԱԺ կանոնակարգը, բայց հաճախ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանին թույլատրվում է խախտել ժամանակը, խոսել իր ուզածից, արձագանքել վերջում և մնալ անարձագանք: Եթե ընդդիմադիր պատգամավորներից մեկը փորձում է հակադարձել Փաշինյանին, անմիջապես դահլիճ են հրավիրվում անվտանգության աշխատակիցները և պատգամավորներին ուժով դուրս են բերում դահլիճից: Նման բան երևի համաշխարհային պրակտիկայում էլ չի եղել: Մեր խորհրդարանի միջանցքներում, դահլիճի դռների մոտ կանգնած են զինվորական հագուստով աշխատակիցներ: Մեր խորհրդարանում լրագրողների շարժը սահմանափակ է, իսկ պատգամավորի նկատմամբ կարող է կիրառվել ուժ: Խոսում ես A-ից, պատասխանում է B-ից, խոսում ես B-ից, պատասխանում է C-ից: Էս մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, որևէ տրամաբանական բանավեճի մեջ չի մտնում»,- ասել է Վանեցյանը։Ավելին14:3619.01.22 -
ՀայաստանԹուրքակա՞ն ներդրումների հոսք. oտարերկրյա ներդրողները 13 ոլորտում ազատվում են լիցենզիայիցՕտարերկյա ներդրողները Հայաստանում կարող են 13 ոլորտում գործ դնել՝ առանց Կառավարության լիցենզիայի: «Լիզենզավորման մասին» օրենքում այս փոփոխությունը, ընդդիմադիր պատգամավորների կարծիքով, լուրջ խնդիրներ է առաջացնելու տեղական ներդրողների համար:Ավելին14:3019.01.22 -
ՀայաստանՊրիմիտիվ եք, ռեստորան պետք է գնան միայն պատվաստվածները, իսկ տրանսպորտում երթևեկեն իրար գրկած.ՆազարյանԵրբ Սահմանադրական դատարանում քննարկվում էր պարտադիր պատվաստման և ՊՇՌ թեստերի հարցը, Առողջապահության նախարարության հիմնավորումները լսելիս ես հասացա, որ մեր երկիրը գտնվում է սարսափելի վիճակում, ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Սարսափելի, քանի որ առողջապահական քաղաքականությունը իրականացնում են մարդիկ, որոնք որոշումներ կայացնելուց առաջնորդվում են ամերիկյան կայքի հրապարակած նութերով։ Եվ այդպես էլ ՍԴ դատավորի տարակուսանքին ասում են՝ կայքը հեղինակավոր է, և մենք այդ կայքի նյութերից ելնելով՝ որոշումներ ենք կայացրել։ Ինչ վերավերում է կորոնավիրուսային պայքարին, ձեր նպատակը ոչ թե համավարակի դեմ պայքարն է, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եկած հրահանգները կատարելը։ Այսինքն՝ հնարավորին շատ մարդ պատվաստելը։ Դուք հրապարակում եք թվեր, թե մեկուկես միլիոն մարդուց ավել մարդ է պատվաստվել Հայաստանում, ու չեք ասում, թե Հայաստանում փաստացի քանի մարդ է ապրում։ Այդ թվերն էլ անհասկանալի են՝ դուք նկատի ունեք Հայաստանի քաղաքացիների՞ն, թե՞ իրանցիներին ու չինացիներին, որ պատվաստվել են Հայաստանում։ Դուք ասում եք հունվարի 22-ից ռեստորաններ կգնան միայն նրանք, ովքեր պատվաստվել են։ Միաժամանակ նշում եք, որ այդ ժամանակահատվածում և հետո շատ մարդիկ տրանսպորտում իրար գրկած պիտի երթևեկեն։ Դուք ոչ թե պայքարում եք համավարակի դեմ, այլ ուղղակի ուզում եք հնարավորին շատ մարդու պատվաստել։ Դուք էնքան պարզ, պրիմիտիվ եք, որ մի շաբաթ առաջ ազդարարում եք որ «օմիկրոնը» գալու է, մի շաբաթ հետո ասում եք՝ եկավ»։Ավելին14:0719.01.22 -
ՀայաստանԹաթոյանի աջակցությամբ փոխվել է քաղաքացու հաշմանդամության խումբըՔաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր նկատմամբ սահմանված հաշմանդամության խմբի փոփոխման հարցով։ ՄԻՊ-ից հայտնում են, որ նա դիմումով տեղեկացրել է՝ բժշկասոցիալական փորձաքննության ընթացքում ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել իր առողջական վիճակին վերաբերող տվյալները, ինչի պատճառով իր նկատմամբ նախկինում սահմանված հաշմանդամության 2-րդ խումբը փոփոխվել է 3-րդ խմբով՝ առանց բավարար հիմնավորում ներկայացնելու: Դիմումի քննարկման շրջանակում գրություն է հասցեագրվել իրավասու պետական մարմնին՝ ներկայացնելով լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հանգամանքները և տեղեկությունները: Բողոք ներկայացրած անձի նկատմամբ իրականացվել է վերափորձաքննություն: Արդյունքում քաղաքացու նկատմամբ սահմանվել է հաշմանդամության երկրորդ խումբ:Ավելին14:0219.01.22 -
ՀայաստանՂազինյանն առաջարկում է Պապիկյանի հարսանիքի օրը պահանջել պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյան այսօր նիստի ժամանակ հիշեցրել է, որ մի քանի օրից ուժի մեջ է մտնում հանրային վայրեր միայն պատվաստաման սերտիֆիկատ կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում մուտք գործելու որոշումը, ապա հիշեցրել, որ օրերս տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը: «Առաջիկայում «Փարավոն» ռեստորանոմ սպասվում է մեծ միջոցառում, այնտեղ կարելի է հետևել, որ բոլորը ներկայանան պատվաստման սերտիֆիկատով կամ թեստի բացասական արդյունքով, կարո՞ղ եք դա անել, խնդրում եմ, դա արեք ու հանրությանը ցույց տվեք, որ այդ կարգավորումը բոլորի համար է տարածվում, ոչ թե խեղճուկրակ մարդկանց»,- ընդգծել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը:Ավելին13:4419.01.22 -
ՀայաստանԻնչով են զբաղված ՔՊ-ականները ԱԺ նիստի ժամանակArmDaily.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ԱԺ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իրենց սմարթֆոններով խաղ խաղում։Ավելին13:2919.01.22 -
ԱրցախԼՂՀ-ի և ԼՂԻՄ-ի նույնականացումը շատ վտանգավոր է. այս ծուղակի մեջ մենք երբեք չպետք է մտնենք. Դավիթ ԲաբայանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության և ԼՂԻՄ նույնականացումը շատ վտանգավոր է, այս ծուղակի մեջ մենք երբեք չպետք է մտնենք, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ «Ցանկացած նույնականացման փորձ կասկածի տակ է դնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեգիտիմությունը։ ԼՂԻՄ-ը մեր պետականության պատմության կարևոր էջերից մեկն է, ճիշտ է, մեր կամքին հակառակ է դա տեղի ունեցել, բայց այն, որ Լեռնային Ղարաբաղն ունեցել է նույնիսկ ինքնավարության պետականություն, արդեն ցույց է տալիս, որ նա ունեցել է հարուստ պետականության պատմություն։ Այդ պետականությունն էվոլուցիոն կերպով զարգացել և դարձել է ԼՂՀ՝ Շահումյանի և Գետաշենի շրջանների հետ միատեղ։ Այսինքն՝ ԼՂԻՄ-ն արդեն պատմություն է»,- ասաց Դավիթ Բաբայանը։ Նախարարը հայտարարեց, թե այս պահին Արցախը չունի սահմաններ։ «Մենք ունենք շփման գիծ, սա է մեր վիճակը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր իրավական, քաղաքական, պատմական ժառանգությունից»,- նշեց Դավիթ Բաբայանը։Ավելին13:1519.01.22 -
ՀայաստանԵրևանում ոստիկանները հայտնաբերեցին «Գրանդ Քենդի»-ից ավազակությամբ մոտ 15 մլն դրամ հափշտակած կասկածյալներին«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 18-ին, ՀՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են դեկտեմբերի 22-ին «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ից մոտ 15 մլն դրամ ավազակային հարձակման եղանակով հափշտակություն կատարող կասկածյալներին: Ոստիկաններն այնուհետև Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա ու դրա շրջանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցից Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Արման Ս.-ին և 35-ամյա Հովսեփ Ս.-ին: Վերջիններս եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալները բնակվում են Երևանի նույն թաղամասում:Ավելին13:0819.01.22 -
ՀայաստանՓաշինյանն ընդդեմ «Փաշինյան»-ի գործով ՄԻԵԴ-ում հաղթեց Փաշինյանը. Սարգիս Գրիգորյան«GPartners» իրավաբանական գրասենյակի անդամ Սարգիս Գրիգորյանը ներկայացնում է 2022 թվականի հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած վճիռը, Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով, կապված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով Փաշինյանի ազատազրկման իրավաչափության հետ: «Չանդրադառնալով վճռի բովանդակային կողմին՝ ուշագրավն այն է, որ վճռում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկել Փաշինյանի կողմից ներկայացված ո՛չ փաստական հանգամանքները, և ո՛չ էլ իրավական փաստարկները: Սա, իհարկե, կանխատեսելի էր՝ հաշվի առնելով, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում իշխանության է եկել այդ նույն գանգատարկուն, այսինքն՝ այս գործով թե՛ հայցվորը, և թե՛ պատասխանողը, փաստացի, նույն անձն են: Արդյունքում, Ստրասբուրգի դատարանում խաթարվել է արդարադատության բուն էությունը, քանի որ Հայաստանն առհասարակ չի իրացրել դատական պաշտպանության իր իրավունքը, պասիվ վարքագիծ է դրսևորել գործի քննության ողջ ընթացքում, չի առարկել գանգատ բերողի փաստարկներին, չի ներկայացրել ամբողջական, անհրաժեշտ և բավարար ապացույցների բազա՝ զրկելով Եվրոպական դատարանին գործն իրականում քննելու, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու և դեպքերի իրական և ամբողջական պատկերը բացահայտելու հնարավորությունից: Ընդ որում, այս ողջ գործընթացը խախտում է թե՛ Եվրոպական կոնվենցիայի էությունը, և թե՛ Ստրասբուրգի դատարանի կանոնակարգերով սահմանված դրույթները: Մասնվորապես, Հայաստանի ներկայացուցիչը պարտավոր էր համագործակցել Դատարանի հետ՝ չսահմանափակվելով ձևական մասնակցությամբ և զրո իրական պաշտպանությամբ և այլն: Այսինքն, օգտագործելով նույն «ջութակը»՝ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո խաղացել է դատավարության երկու կողմերում՝ բեմադրելով դատավարության ընթացքը: Մինչդեռ, առնվազն 2018 թվականի մայիսից Փաշինյանն այլևս չէր կարող հանդիսանալ տուժող: Գալով իշխանության՝ Փաշինյանը պարտավոր էր բարեխիղճ գտնվել և տեղեկացնել Եվրոպական դատարանին, որ այլևս չի կարող տուժող հանդիսանալ այս գործով, ինչպես նաև հետ վերցնել իր գանգատը Դատարանից: Նման պրակտիկան Եվրոպական դատարանի համար աննախադեպ է, քանի որ վերջինս ուղղակիորեն չարաշահվել է ֆիկտիվ իրավական վեճի շրջանակներում»։Ավելին12:5519.01.22 -
Արցախ«Կրկժան» թաղամասի մոտ 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ է հայտնաբերվելԱրցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում հայտնաբերել են 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Սակրավորական խմբերը դեպքի վայր են մեկնել «Կրկժան» թաղամասի բնակչի ահազանգից հետո։ «Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին12:4819.01.22 -
ՀայաստանԱնցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 5 վթար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և ավազակային հարձակման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհԱվելին12:4519.01.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Դադարեցնել հիստերիան, չզինել Ուկրաինան». ռուս-ուկրաինական պատերազմի տագնապԱվելին12:3019.01.22 -
ՀայաստանԳոյատևման խնդիր է առաջացել, Դուք եկել խոսում եք առողջ ապրելակերպի մասին. Թադևոս Ավետիսյան«Պարոն Քերոբյան, գոյատևման խնդիր է առաջացել, երեխաների թերսնման խնդիր է առաջացել, մարդիկ չեն կարողանում նույնիսկ կաթնամթերք սպառել, Դուք եկել խոսում եք առողջ ապրելակերպի մասին, ինչքանով է սա համապատասխանում այսօրվա խնդիրներին»: Այս մասին էկոնոմիկայի նախարարին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:Ավելին12:2419.01.22