Լրահոս

2022-01-20
2022-01-19
  • Հայաստան
    Դատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին. դռնփակ դատավարություն
    Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով առաջին դատական նիստը այսօր հետաձգվել է: Այն դռնփակ է տեղի ունեցել, չնայած Տոնոյանը փաստաբանների միջոցով պահանջել էր, որ դատական նիստերը դռնբաց անցկացվեն, որպեսզի պարզ լինի՝ քրեական գործում ապացույցների պակաս կա և որ մեղադրանքը սին է:
    22:04
    19.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստանը «միջոցառումների փաթեթ» է ուղարկել Մոսկվա, այնտեղից՝ Բաքու
    Հայաստանի արտգործնախարարը Արցախյան հարցի մասին խոսելիս այսօր մի քանի հայտարարություն է արել, որոնք վերլուծաբանները հասցրել են որակել տարակուսելի և մտահոգիչ: Միզոյանը հորդորել է չմոռանալ, որ աշխարհի քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն. «կան շատ հզոր երկրներ, որոնք ունեն շահեր, դրանք համընկնում, հակադրվում են իրար»: Ասել է, որ առջևում բանակցային պրոցես է, որն ամենևին էլ հեշտ չի լինելու։
    22:01
    19.01.22
    Ավելին
  • Արցախ
    «ԼՂՀ-ի և ԼՂԻՄ-ի նույնականացումը ծուղակ է». Արցախը սահմանում է իր «կարմիր գծերը»
    Արցախը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ստեփանակերտում հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Նա հիշեցրել է, որ վերջին անգամ ինքն ու Արցախի նախագահը Երևանում հանդիպել են Ռուսաստանի նորանշանակ համանախագահին: Բաբայանը հույս ունի, որ Ալիևի շանտաժներին տեղի չեն տա միջնորդները և կգան տարածաշրջան:
    21:59
    19.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Շենգավիթում պայթյունից տուժած տների պատուհանները փոխում են, բայց գազատարը մնում է շենքի կողքին
    Երևանում հունվարի 13-ին տեղի ունեցած պայթյունից հետո էլ գազի խողովակը անցնում է բնակելի շենքի կողքով: Բնակիչները կրակի բոցերը աչքների առաջ, ահ սրտներում են քնում, արթնանում: Որոշները տանը վերարկուներով են, քանի որ պայթյունի ալիքից կոտրված պատուհանները նորերով չեն փոխել, հերթը չի հասել: Երևանի քաղաքապետարանից վստահեցնում են, տուժած 24 բնակարանների դուռ պատուհանները փոխելու են:
    21:21
    19.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Վերականգնողական բուժում ՝ առանց բժիշկների. 18-ամյա տղան մահացել է
    Երևան-Գյումրի ավտոճանապարհին գազելի վթարի 7-րդ զոհի մահվան հանգամանքներն է փորձել հասկանալ Հայլուրը: «Գազելը» կողաշրջվել էր հոկտեմբերի 20-ին: 6 մարդ մահացել էր, 7-րդը մահացել է 3 ամիս անց՝ հունվարի 14-ին:
    21:18
    19.01.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Սպիտակ տանը սպասում են, որ ՌԴ-ն ներխուժելու է Ուկրաինա. Մոսկվան կոչ է անում «դադարեցնել հիստերիան»
    Սպիտակ տանն ամեն րոպե սպասում են, որ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա և արժանահավատ չեն համարում Մոսկվայի հավաստիացումները, թե Դաշնությունը որևէ մտադրություն չունի հարձակվել որևէ պետության վրա:
    21:17
    19.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Իրաք-Թուրքիա նավթատարը նորից աշխատում է. հրդեհը մարվել է
    Հզոր պայթյունից հետո աշխատանքը վերսկսել է Իրաք-Թուրքիա նավթատարը: Դեռևս պաշտոնական պարզաբանում չկա, թե ինչու է պայթել սև ոսկու խողովակը: Չհաստատված լուրեր կան, որ այն պայթեցվել է:
    21:16
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, բայց պատասխանատվությունը կրում եմ անձամբ ես. ՀՀ վարչապետ
    Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին նշանակելու մասին որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ անվտանգության խորհրդին ու հայ ժողովրդին», - Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց` կա՞ որևէ փաստաթուղթ: «Ինչպես մեր դառը եռամյա կյանքը ցույց տվեց, Աստված մի արասցե, վաղը Ռուբինյանն այդ բանակցություններում վտանգավոր որևէ համաձայնություն կայացրեց, կներեք, ինքնագլուխ կայացրեց, հետո հասարակությունն ընդվզեց, նույնիսկ քաղաքական մեծամասնությունն ընդվզեց, Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ որևէ թուղթ չկա: Մի անգամ տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանն ասում է` «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ»: Միակ մեղավորը մնում է Ալեն Սիմոնյանը»,- ասաց պատգամավորը:
    18:20
    19.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ. Փաշինյանը պատասխանեց նախարարի փոխարեն
    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ևս մեկ անգամ հետաքրքրվեց, թե երբ է հրաժարական տալու: Արեգնազ Մանուկյանը միացրեց ձայնագրությունն ու նշեց, որ պարզ է դառնում` Քերոբյանը կատակ չի արել: Վահան Քերոբյանի փոխարեն հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «ինքը կորոշի՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»:
    18:13
    19.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ինչո՞ւ զինծառայողի անհետացման դեպքի վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել. Աբրահամյան
    «Փաստացի մեր երկու զինծառայողները չկան և նրանց ճակատագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ»,- «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Պաշտպանության նախարարից հետաքրքրվեց, թե առհասարակ ի՞նչ է հայտնի Պաշտպանության նախարարությանը երկու զինծառայողների անհետացման հանգամանքների մասին, արդյոք ձեռնարկվե՞լ են հնարավոր բոլոր միջոցները գործի հանգամանքները բացահայտելու և զիծառայողներին հայտնաբերելու համար»:
    17:55
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայտնի է՝ պատերազմի ժամանակ քանի մարդ է զոհվել․ ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3809 անձ։ 19.01.2022թ. դրությամբ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 141 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։
    17:49
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են պայմանները. ԱԳ նախարար
    Առայժմ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են այն պայմանները, որոնցով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել, ԱԺ-ում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Մեր համոզմունքն է, որ քանի դեռ ստույգ մեխանիզմներ չեն ներդրվել, քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մարկարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները սահմանագծին, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում», - ասաց Միրզոյանը։
    17:41
    19.01.22
    Ավելին
  • Հայաստան
    2066 մարդ Հայաստանում «Գրին քարտ» է շահել, բայց ԱՄՆ դեսպանատունը հարցազրույցի չի կանչում
    Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ բողոքի ակցիա են արել Գրին քարտի շահառուները: Պնդում են, որ արդեն մի քանի ամիս է քաշքշուկների մեջ են, բայց այդպես էլ դեսպանատունը վիզա տրամադրելու համար իրենց հարցազրույցի չի հրավիրում:
    17:39
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կոռուպցիոն սխեմատիկ հանցավոր խախտումներ՝ գերեզմանոցային ծառայությունների սպասարկման ոլորտում. Երևանի քաղաքապետին միջնորդագիր է ներկայացվել
    Երևան քաղաքի դատախազությունում ուսումանսիրության են ենթարկվել Երևան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով մի շարք քրեական գործերի նյութեր: Դրա արդյունքում պարզվել են, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խւմբի կողմից 2020թ. կատարված ստուգումներից հետո, անգամ հարուցված քրեական գործերի պայմաններում, տարբեր գերեզմանատներում շարունակվում են արձանագրվել աղաղակող խախտումներ: Մասնավորապես, պարզվել է, որ մի շարք գերեզմանատան վարիչներ, չնայած ստուգմամբ արձանագրված խախտումներին, տեղափոխվել են այլ գերեզմաններ՝ որպես վարիչ, կամ չեն ազատվել աշխատանքից և հետագայում շարունակել են հանցավոր գործունեությունը: Օրինակ, քրեական գործի շրջանակում պարզվել է, որ «Սիլիկյան» բաց գերեզմանատան կողմից տրամադրված գերեզմանատեղերը եղել են օրենքով սահմանված չափերից ավել: Գերեզմանատան վարիչը նախաքննության ընթացքում վերականգնել է պետությանը պատճառված՝ 1.530.000 ՀՀ դրամ վնասը, սակայն քրեական գործի նախաքննությանը զուգահեռ շարունակել է դրսևորել հանցավոր վարքագիծ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույնիսկ այն գերեզմանատներում, որտեղ նախկին վարիչներն ազատվել են աշխատանքից, հետագայում նույնաբնույթ խախտումները շարունակվել են, ավելին, գերեզմանատներում գործել է հանցանքների կատարման նույն մեխանիզմը: Մասնավորապես՝ գերեզմանի վարիչները, չունենալով փակ գերեզմանատներում նոր գերեզմանատեղեր հատկացնելու իրավունք, օրենսդրական արգելքի պայմաններում լրացրել են ակնհայտ կեղծ գերեզմանաքարտեր՝ ներառելով նախկինում՝ նոր հատկացվող վայրում իբրև թե մահացողի հարազատի հուղարկավորված լինելու փաստը և այդ հիմքով նոր գերեզմանատեղի հատկացրել գերեզմանի սահմաններից դուրս գտնվող համայնքնային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում: Դա հիմանկանում պատճառաբանվել է նրանով, որ գերեզմանատների և հարակից ամայի տարածքների միջև արգելապատնեշներ չկան, դրանք առանձնացված չեն, սահմանազատում ևս չկա, և այդ պատճառով առաջանում են թյուրիմացություններ: Բացի այդ, պարզվել է, որ և՛ բաց, և՛ փակ գերեզմանատեղիներում առկա են բազմաթիվ գերեզմաններ, որոնք զբաղեցնում են օրենքով սահմանված առավելագույն չափերից ավել տարածքներ, ինչի պատճառով գերեզմանտեղիներում տարաքծների սղություն է առաջանում, և ազատ տեղեր չլինելու պատճառով դրանք դառնում են փակ գերեզմանատեղեր: Հուղարկավորություն իրականացրած անձիք ավել տարածքների զավթումը պատճառաբանում են բետոնապատման աշխատանքներով կամ իրենց կողմից ուղղակի, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու ավել տարածք զբաղեցնելու որոշմամբ: Այսինքն բաց և փակ գերեզմանատների վարիչները պատշաճ հսկողություն չեն իրականացրել իրենց ղեկավարած գերեզմանատներում՝ նոր գերեզմանատեղերի՝ օրենքով նախատեսված չափերով տրամադրման և այդ գերեզմանատեղերի չափերի պահպանման նկատմամբ: Իսկ կաշառք ստանալու վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ գերեզմանատան վարիչները կամ հսկիչները գերեզմանատեղի շինարարություն իրականացնելու պատրվակով իրականում քաղաքացիներից գումար են պահանջել գերեզմանատեղի տրամադրման համար և նշված աշխատանքների համար տարբեր անձանցից տարբեր չափի գումարներ պահանջել: «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կանոնադրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակներ, որոնց մեջ ներառված են գերեզմանահորի փորումը, գերեզմանի բարեկագումը, այսինքն սալիկապատում կամ բետոնապատումը և այլն: ՀՈԱԿ-ում առկա է հստակ սահմանված գնացուցակ վերոհիշյալ ծառայությունների համար, որի վճարումները ևս քաղաքացիների կողմից պետք է իրականացվեն ՀՈԱԿ-ի հաշվապահության միջոցով: Այսինքն, գերեզմանի վարիչները և հսկիչները նման ծառայություններ մատուցելու իրավասություն չունեն, այն ՀՈԱԿ-ի կողմից բացված ձեռնարկատիրական կազմակերպության բացառիկ լիազորությունն է: Մինչդեռ գերեզմանատների վարիչները և հսկիչները, շրջանցելով օրինական ճանապարհը, տեղերում առաջարկում են իրենց կողմից վերհիշյալ ծառայությունների մատուցումը, դրա մեջ նաև առանձին դեպքերում ներառելով գերեզմանատեղի հատկացման համար վճար: Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն օրենսդրական կարգավորումն ի զորու չէ ապահովել օրենքով սահմանված գերեզմանատեղերի առավելագույն չափերի պահպանումը և անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել, քաղաքացիների կողմից նման հողազավթումները հայտնաբերելու և վերացնելու համար: Ելներով ուսումանսիրությամբ պարզված վերոնշյալ իրողություններից՝ Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը շարունակվող հանցավոր խախտումները, կոռուպցիոն տարածված սխեմաները վերացնելուն, հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները չեզոքացնելուն ուղղված կոնկրետ առաջարկություններով միջնոդրագրով դիմել է Երևանի քաղաքապետին: Հաշվի առնելով խնդրի սոցիալական մեծ նշանակությունը, ինչպես նաև ավանդաբար շարունակվող արատավոր և հանցավոր դրսևորումներն արմատախիլ անելու մեխանիզմների շուրջ հանրային քննարկումների ապահովման անհրաժեշտությունը՝ առաջիկայում կներկայացվեն նաև Երևանի դատախազության կողմից միջնորդագրով Երևանի քաղաքապետարանին ներկայացված կոնկրետ առաջարկությունները:
    17:05
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանական իշխանությունների կողմից բոլոր միջոցներով Արցախում խաղաղ կյանքը խաթարելու, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորելու համակարգված քաղաքականություն է
    Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը դժգոհություն էր հայտնել առ այն, որ ռուսական խաղաղապահ զորակազմը խոչընդոտներ է հարուցում Արցախի տարածքից հայերի արտահոսքի համար և տարբեր միջոցներով անում է այնպես, որ հայերը մնան Արցախում, հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը․ «Խաղաղապահների կողմից Արցախում խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ ներդրվող ջանքերը դժգոհություն են հարուցում ադրբեջանական իշխանությունների համար։ Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի տարածքում հայերի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու, բնիկ հայկական բնակչությանը տեղահանելու, հայրենազրկելու ադրբեջանական քաղաքականության մասին ինքնախոստովանություն։ Արցախը յուրացնելու և ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու ճանապարհով հարցը վերջականապես փակելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ, և այն ավելի լայն թափ է ստացել Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի կառավարման տարիներին՝ մասնավորապես 1970-ական թվականներին։ Դեռևս 2002 թ-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Հեյդար Ալիևը ուղիղ տեքստով նշել է․ «Միևնույն ժամանակ ես ձգտել եմ փոխել դեմորգրաֆիական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղը բարձրացնում էր այնտեղ բարձրագույն ուսումնական հաստատություն բացելու հարցը։ Մեզ մոտ բոլորը առարկեցին։ Ես մտածեցի և որոշեցի բացել։ Բայց մի պայմանով, որ գործելու են երեք հոսքեր՝ ադրբեջանական, ռուսական և հայկական։ Բացեցինք։ Հարակից շրջաններից ադրբեջանցիներին մենք ուղորդում էինք ոչ թե Բաքու, այլ այնտեղ [ԼՂԻՄ]։ Բացեցինք այնտեղ նաև մեծ կոշկի ֆաբրիկա։ Բուն Ստեփանակերտում աշխատուժ չկար։ Մարզի շրջակա բնակավայրերից ադրբեջանցիներին ուղարկում էինք այնտեղ [ԼՂԻՄ]։ Այս և այլ միջոցներով ես ձգտում էի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ավելի շատ ադրբեջանցիներ լինեն, իսկ հայերի թիվը նվազի»։ Այս եղանակով Արցախի հարցը փակելուն է ուղղված նաև ադրբեջանական իշխանությունների կողմից բոլոր միջոցներով Արցախում խաղաղ կյանքը խաթարելու, մարդկանց տարրական իրավունքները ոտնահարելու, վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորելու համակարգված քաղաքականությունը։ Դրան է ուղղված նաև Իլհամ Ալիևի ամբողջությամբ կեղծ ու մանիպուլյատիվ տվյալները Արցախում ապրող հայերի թվաքանակի վերաբերյալ։ Տարբեր հայտարարություններում և հարցազրույցներում նա միտումնավոր ներկայացնում է Արցախի բնակչության իրական թվի հետ որևէ աղերս չունեցող տվյալներ։ Որոնք, իդեպ, մի քանի անգամ հերքվել են նաև ռուսական կողմի ներկայացրած տվյալներով։ Տարբեր երկրների պաշտոնական և քաղաքական շրջանակների, իրապաշտպան համայնքի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունն եմ հրավիրում և կոչ անում չտրվել արդբեջանական մանիպուլյացներին և Արցախի մասին հստակ ու անկողմակալ տեղեկություններ ունենալու համար այցելել Արցախ կամ օգտվել օբյեկտիվ աղբյուրներից»։
    16:58
    19.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայկական կողմը փաթեթ է փոխանցել ռուսական կողմին և Ադրբեջանին, մանրամասները չեմ կարող հրապարակել. Արարատ Միրզոյան
    Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Այժմ սպասում ենք արձագանքի։ Մանրամասները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված զորքերի՝ հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմներիր ստեղծման մեր նախապես հնչեցրած հայեցակարգից», - ասաց արտգործախարարը։ Նա նշեց, թե իր կողմից հիշատակված փաթեթը ներկայացվել է անվտանգության խորհրդում։
    16:56
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ոչ միշտ են հրապարակային հայտարարությունները համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ. Միրզոյանն արձագանքեց Ալիևին
    ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փորձերը՝ զբաղվելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով: «Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս ոչ կառուցողական հայտարարություններով ու դիրքորոշմամբ, ինչը խանգարում է բոլոր եղած խնդիրների ավելի կառուցողական մթնոլորտում քննարկմանն ու նորմալ լուծումների փնտրտուքին», - Ազգային ժողովում հայտարարեց Արարատ Միրզոյանը: Նա նշեց, թե ոչ միշտ են հրապարակային հայտարարությունները ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ: «Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը, իսկ իրականությունն այն է, որ, չնայած Ադրբեջանի՝ մեկ տարի շարունակ մատուցվող դիրքորոշմանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը լուծված է, մենք տեսել ենք, որ աշխարհը դրա հետ համաձայն չէ ու իրականությունն էլ այդպիսին չէ», - ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը: Արարատ Միրզոյանը նշեց, թե առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ֆորմատով հանդիպում կոնկրետ ամսաթվով, վայրով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախատեսված չէ: «Այս պահին կա համանախագահների նախատեսված այց տարածաշրջան. օրակարգում հիմա դա է», - ասաց Միրզոյանը:
    16:54
    19.01.22
    Ավելին