Լրահոս
Հայաստան
11:25
19.01.22
502

Ամեն բառից հետո Սիմիդյանի դեմքին ծիծաղ էր հայտնվում․ նախարարի առաջին ելույթն ուրախ է անցել

Img default alt hy

Ազգային ժողովից կառավարություն տեղափոխված և Ռոմանոս Պետրոսյանի փոխարեն շրջակա միջավայրի նախարար նշանակված Հակոբ Սիմիդյանն այսօր առաջին անգամ ԱԺ ամբիոնից նախագիծ էր զեկուցում։

Պատգամավորը, սակայն, իրեն ադեկվատ չէր պահում ամբիոնի մոտ։ Նա սկզբից մի քանի անգամ ողջունեց գործընկերներին, հետո սկսեց անհարկի ծիծաղել։ Ամեն բառից հետո նրա դեմքին ծիծաղ էր հայտնվում։ 

Համացանցում օգտատերերը գրում են, թե գուցե նորանշանակ նախարարն ինչ-որ բա՞ն է ծխել, որից տրամադրությունն այդպես բարձրացել է։ Ոմանք էլ նրա այդ վարքը գնահատում են որպես անհարգալից վերաբերմունք խորհրդարանի նկատմամբ։