Լրահոս
Հայաստան
11:10
19.01.22
280

Հրաժարականի մասին արտահայտությունը կատակ էր. Վահան Քերոբյան

Img default alt hy

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համար երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու մասին հայտարարությունը կատակ էր:

«Արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով արած արտահայտություն է… իհարկե, կարող եք ծիծաղել»,- ընդդիմադիրներին ասաց Էկոնոմիկայի նախարարը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հիշեցրել նախկինում արած իր հայտարարությունը, որ եթե չլինի երկնիշ տնտեսական աճ՝ հրաժարական կտա, ապա հետաքրքվել Քերոբյանից՝ ե՞րբ է հրաժարական տալու: