Լրահոս

2022-01-31
  • Միջազգային
    Մոսկվան ճշտումներ է անում արևմուտքի հետ նամակագրությունում. Դոնբասում ռուսներին բարեկամ են համարում
    8 տարի վախի ու սպասումի մեջ ապրող խարկովցները հույս ունեն, որ երկու բարեկամ ազգերը խելքի կգան և դիվանագիտությունը կհաղթի: Մինչդեռ Կիևում՝ մարդիկ պատրաստվում են պատերազմի՝ զորավարժությունների են մասնակցում:
    19:17
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ
    Հայաստանում Covid-19 նոր՝ «Օմիկրոն» շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ, հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությոննեի ազգային կենտրոնից: «Օմիկրոնն» արտահայտվում է սեզոնային գրիպին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով. չոր հազ և կոկորդի ցավ, քթի փակվածություն կամ քթից արտադրություն, թուլություն, գլխացավեր, մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°, երբեմն ավելի բարձր, գոտկատեղի ցավեր: «Երկրում տիրող լարված համաճարակային իրավիճակում կարևոր է լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոնները, իսկ առաջին ախտանշանների դեպքում դիմել տեղամասային բժշկին՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու և հետագա բարդություններից խուսափելու համար: Եվ իհարկե չենք մոռանում պատվաստվել: Հետազոտությունները ցույց են տվել, որ խթանիչ բուստեր դեղաչափն ապահովում է պաշտպանության բարձր մակարդակ, այդ թվում նաև «Օմիկրոն» շտամի դեպքում: Խթանիչ պատվաստումը կանխարգելում է հիվանդության ծանր ընթացքը, նվազեցնում հոսպիտալացման և մահվան ռիսկը: Պատվաստվե՛ք և եղե՛ք պաշտպանված»,-նշված է տարածված հաղորդագրությունում:
    19:15
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Աշոտ Մինասյանին ազատ արձակած դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում
    ՀՀ դատավորների միությունը մտահոգություն է հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։ «Ուշադիր հետևում ենք հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,-ասված է Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի տարածած հաղորդագրությունում: Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ է արձակվել: Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։
    18:55
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունում Գեղարքունիքի մարզի հավաքականը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե մեդալ
    Օրերս Երեւանում կայացած բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունում Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է 5-րդ տեղը՝ նվաճելով 1 ոսկե եւ 2 արծաթե մեդալ, տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Մեծահասակների առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանը՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնելով Գեղարքունիքի մարզի մյուս ներկայացուցիչ Հայրիկ Նազարյանին, ով բավարարվել է արծաթե մեդալով։ Արծաթե մյուս մեդալը Գեղարքունիքի մարզի համար ապահովել է Սեւանի մարզադպրոցի աղջիկների խումբը ներկայացնող Ջուլիետա Մարգարյանը։ «Մարտունու մարզադպրոցի սան Նարեկ Զախարյանն անհավանական նվաճում արձանագրեց Մարտունու տարածարջանի բռնցքամարտի պատմության մեջ՝ վերջին հիսուն տարիների ընթացքում առաջին անգամ նվաճելով մեծահասակների չեմպիոնի կոչումը։ Նարեկը մինչ այդ փոքրահասակների կամ պատանիների առաջնություններում հաղթող ճանաչվել էր՝ հինգ անգամ իր տարքային խմբում արժանանալով ոսկե մեդալի։ Սա նրա վեցերորդ չեմպիոնական նվաճումն էր։ Իսկ այս տարի 18 տարին բոլորած Նարեկը, առաջին անգամ մասնակցելով մեծահասակների առաջնությանը, առաջին իսկ փորձից կարողացավ հաղթել բոլոր մենամարտերը։ Նարեկը մասնակցել է Եվրոպայի առաջնության վեց մրցաշարերի, որոնցից մեկում զբաղեցրել է 3-րդ տեղը։ նախորդ տարի առաջին անգամ նա մեր մարզը ներկայացրեց աշխարհի առաջնությունում՝ ընդգրկվելով առաջին տասնյակում։ Հուսով ենք, որ այս տարի նա Հայաստանի հավաքականի կազմում մեր հայրենիքին կբերի նոր ծանրակշիռ հաղթանակներ։ Մեծ հույսեր ենք կապում նաեւ մյուս մրցանակակիրներ Հայրիկ Նազարյանի եւ Ջուլիետա Մարգարյանի հետ։ Գոհ ենք ձեռք բերած արդյունքներից»,- նշել է Գեւորգ Սարգսյանը։
    18:45
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով
    Ելնելով իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետով` Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր` ԱՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի գլխավորությամբ: Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում նախագահին ներկայացնել Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
    18:17
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Օմիկրոնը» կարող է ձայնի անվերադարձ կորստի հանգեցնել. բժիշկ
    Կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելը կարող է հանգեցնել ձայնի լիարժեք կորստի, «Ura.ru»-ի հետ զրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, քիթ-կոկորդ-ականջի մասնագետ Վլադիմիր Զայցևը։ Նրա խոսքով` դեպքերի նման զարգացումը հնարավոր է, եթե վարակը հասնի ըմպանին. այդ ժամանակ կտուժի կոկորդի լորձաթաղանթը, իսկ ձայնը կարող է կա՛մ խռպոտել, կա՛մ ընդհանրապես անհետանալ։ «Եթե ձայնը տևական ժամանակ չի վերականգնվում կամ վերականգնվում է կայուն խռպոտության դրսևորումներով, եթե ձայնալարերի պարեզ կամ կաթվածահարություն է առաջանում, ուրեմն ամեն ինչ շատ վատ է։ Կարող է անուղղելի վնաս հասցվել ձայնային ապարատին և ձայնալարերին»,- բացատրել է Զայցևը։ Նա նախազգուշացրել է, որ «Օմիկրոնից» ամենից շատ պետք է խուսափեն կոկորդի հետ կապված բնածին խնդիրներ ունեցողները։ Ռիսկային գոտում են նաև այն մարդիկ, որոնց նշագեղձերը հեռացված են, քանի որ նման վիրահատությունից հետո կոկորդի խոռոչի պաշտպանությունը նվազում է։ «Օմիկրոն» մանրէահիմքը (կամ B.1.1.529-ը) առաջին անգամ հայտնաբերել են Բոտսվանայում և ՀԱՀ-ում, անցյալ տարվա նոյեմբերին: Հետազոտողների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել կորոնավիրուսից առողջացած ու պատվաստված մարդիկ։ Նոր տեսակը հայտնաբերվել է ավելի քան 110 երկրներում, այդ թվում Հայաստանում։ Կորոնավիրուսից պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ պատվաստումը։
    18:08
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նախկին ռազմագերի Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվի
    Գերությունից հայրենադարձված, ապա՝ հայրենիքում կալանավորված Սերժիկ Ամիրխանյանն ազատ կարձակվի։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ալեքսանյանի նախագահությամբ, մերժել է Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Դատարանը մերժեց Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի։ Այս կարեւոր որոշումը կայացրեց դատավոր Ալեքսանյանը»։
    18:02
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի, մենակ մեր հազարավոր տղերքը մեր կողքին չեն լինի․ Գեղամ Նազարյան
    ՀՀ դատավորների միության հայտարարությունից տեղեկացա, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազությունն ու ԱԱԾ-ն հետապնդում են սկսել, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Իհարկե, մենք չենք ասի, թե ում հրահանգն են կատարում այդ կառույցները, չնայած բոլորը գիտեն, թե ով է կանգնած այս խայտառակության ետեւում։ Մենք նաեւ գիտենք, որ այս ամենի լուռ կամ անլուռ հովանավորները բոլոր այն երկրներն ու միջազգային կառույցներն են, որոնք 2018 ի ապրիլից հետո կուրացել եւ խլացել են։ Բոլոր այն երկրներն ու կառույցները, որոնք չտեսան դատարանների շրջափակումը, պատգամավորներին ապօրինաբար ազատությունից զրկելը, ՏԻՄ ընտրություններից հետո տեղի ունեցած խայտառակությունները, քաղաքապետերի եւ նրանց տեղակալների ձերբակալությունները, ապօրինի բերման ենթարկելու հազարավոր դեպքերը, ՀՀ երկրորդ նախագահի դեմ փուչիկ գործի հարուցումը եւ նրան երկար ժամանակ ազատությունից զրկելը։ Ավելացնեմ, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, որը քննում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Աշոտ Միանսյանի եւ Գորիսի փողքաղաքապետեր՝ Մենուա Հովսեփյանի եւ Իրինա Յոլյանի քրեական գործերը։ Պահանջում եմ՝ դադարեցրեք այս այս ամոթալի գործընթացը։ Գործիք մի դարձեք վախկոտ եւ մի ամբողջ կյանք վախերով ապրած մարդու ձեռքում։ Հիշեք՝ ոչինչ չի մոռացվում ոչ ոք չի մոռացվում։ Ու ամենակարեւորը՝ վախկոտն այդպես էլ քաջին ու արժանապատիվին չի հասկանա։ Այդպես էլ չի հասկանա, որ ազատությունից զրկելով, սպառնալով, քրեական գործեր հարուցելով սկզբունքային մարդուն կամակատար չի կարող դարձնել։ Շուտով, շատ շուտով ամեն ինչ իր ըեղը կընկնի։ Մենակ մեր հազարավոր տղերքը մեր կողքին չեն լինի։ Ողբերգությունը սա է, թե չէ մնացածը լուծելի հարցեր են»։
    17:57
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողություններն ուղղված են ամբողջ դատական համակարգին շատ կոնկրետ «ազդակ» տալուն․ Վարդևանյան
    Ակնհայտ է, որ դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողություններն ուղղված են ամբողջ դատական համակարգին շատ կոնկրետ «ազդակ» տալուն, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Հենց այսպիսի վարքագիծ է բնորոշ բռնապետական իշխանություններին և իհարկե այս ամենը ԵԽԽՎ-ում չեն նկատելու: Այս իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում շատ հստակ ապացուցում են, որ չեն հանդուրժում դատավորների անկախությունը: Այս իրավիճակի կանխարգելման ու դատավորների անկախության երաշխավորման պատասխանատուն համաձայն Սահմանադրության՝ Բարձրագույն դատական խորհուրդն է: Այսինքն հենց այդ մարմինը պետք է պաշտպանի դատավորներին, չնայած հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ամեն կերպ նպաստել է, որ դատավորների անկախությունը վերացվի»:
    17:54
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Հայ խաղաղապահները պարգևատրվել են
    Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպվել Լիբանանի Հանրապետության Շամա ռազմակայանում, տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից։ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայ զինծառայողները ռազմակայանի հրամանատարության կողմից խրախուսվել են պատվոգրերով և շնորհակալական նամակներով՝ բարձր զինվորական կարգապահության և բարեխիղճ ծառայության համար։
    17:36
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են բերման ենթարկված ցուցարարներին
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանություն և հանդիպել ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին։ Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի հանրապետության հրապարակում ԱՊՊԱ–ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման են ենթարկել։ «Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև այց արդյունքների հիման վրա` ըստ առանձին դեպքերի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր»,-հայտնում են գրասենյակից: Նշենք, որ ՀՀ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ վարորդների նկատմամբ կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։ Հիշեցնենք, որ հունվարի 31-ին վարորդները ավտոերթ իրականացրին Հանրապետության հրապարակում, որից հետո մի քանիսը բերման ենթարկվեց, իսկ նրանց մեքենաներն էլ երթևեկելի գոտուց ավտոքարշակներով տեղափոխվեցին այլ վայր։ Նշենք, որ Հայաստանի ապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ–ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում: Բյուրոյի հաղորդագրության համաձայն` ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։
    16:37
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս կառավարման համակարգն ունի լրջագույն թերություններ. Վահագն Խաչատրյան
    Մենք ցավոք սրտի, ճիշտ դուրս եկանք, որ այս կառավարման համակարգը ունի լրջագույնս թերություններ, այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, ով նաև ՀՀ նախագահի ՔՊ-ի հավանական թեկնածուն է: «Հաշվի առնելով մի հանգամանք, որ մենք դեռեւս կայացած ժողովրդավարական երկիր չէինք, մեզ մոտ քաղաքական ու պետական ինստիտուտները առանձնահատուկ չէին աշխատում: Պետական ինստիտուտների չկայացման մեջ մեղավորը եղել են ոչ թե գործող օրենքները, կամ Սահմանադրությունը այլ կառավարող ուժի մոտեցումները: Իմ պատկերացումները սահմանադրական փոփոխությունների առումով մինչեւ հիմա չի փոխվել»,- ասել է նա: «Բոլոր դեպքերում կա Սահմանադրություն, որով ապրում ենք, եւ այդ Սահմանադրությամբ նախագահն ունի որոշակի լիազորություններ, եւ այդ լիազորությունները պետք է կատարվեն: Ես օրենքը հարգող մարդ եմ, եւ նաեւ սկզբունք ունեմ, որ երբեւիցե գործող օրենքը չեմ քննադատում: Ես կատարում եմ այդ օրենքի պահանջները, եթե ինչ-որ մի բան չի համապատասխանում, կփորձեմ փոխել»,-ընդգծել է Խաչատրյանը:
    16:29
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գրություններով դիմել եմ ՌԴ նախագահին և Գլխավոր դատախազին․ Արմեն Դարբինյան
    Հանրային և համալսարանական շրջանակներում որոշակի անհանգստություն կա ռուսաստանյան որոշ ուժերի կողմից պատվիրված քրեական գործի ընթացքի վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այդ կապակցությամբ ունեմ հայտնելու հետևյալը. ա/ Քննության մանրամասների վերաբերյալ ես որևէ տեղեկություն չեմ հրապարակայնացնելու՝ դեռևս հավատալով Հայաստանյան քննության անաչառությանը և սուվերենությանը բ/ Իմ կողմից քննիչին են փոխանցվել անհրաժեշտ ապացույցները՝ գործի պատվիրված և շինծու լինելու վերաբերյալ։ գ/ Կա, իհարկե, տարբերակ, երբ գործը առկախվում է՝ անձին լարվածության մեջ պահելու և կառավարելի դարձնելու նպատակով. նման հնարքները հայտնի են դեռևս НКВД-ի ժամանակներից: Հուսով եմ, որ հայ քննիչները չեն գնա այդ ճանապարհով և կկարճեն գործը՝ դրա նյութի բացակայության հիմքով: Համենայն դեպս նշեմ, որ ինձ կառավարող երեք առանցք կա. դա երկրիս սուվերենությոնն է (այդ թվում՝ համալսարանի համահիմնադիր լինելու իմաստով), ազգային ու անձնային արժանապատվությունս, և ակադեմիական ու քաղաքացիական ազատությունս: Վախի համար այստեղ տեղ չկա։ դ/ Ես գրություններով դիմել եմ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին և Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ համալսարանի շուրջ արհեստական ու հնարածին աղմուկը դադարեցնելու և ամբարտավան չինովնիկներին կարգի հրավիրելու, պատասխանատվության ենթարկելու պահանջով: Անհրաժեշտության պարագայում դրանք կհրապարակվեն։ ե/ Համալսարանը գործում է իր բնական ռիթմով, մի բան էլ՝ առավել նպատակասլաց»։
    16:23
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2021 թ․ վիճակագրությունը ևս աղքատացման մասին է. Թադևոս Ավետիսյան
    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է. Այսօր հրապարակվեցին 2021թ․-ի ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ նախնական ցուցանիշները։ Այսպիսով ևս մեկ անգամ փաստվում է․ Հայաստանում շարունակում է նվազել կյանքի որակը, զուգահեռաբար՝ աճում է աղքատությունը և սրվում են սոցիալական խնդիրները։ Փաստերը՝ թվերով (ցուցանիշները բերված են ստորև՝ աղյուսակում)․ 1․ Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների շուրջ ¼-րդ մասը։ 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է մոտ 21,7 տոկոսով։ Մաասնավորապես՝ 2021թ․-ին նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է 68000 դրամ, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը՝ շուրջ 73400 դրամ։ 2․ 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին չեն ավելացել նաև սոցիալական նպաստի բազային և միջին չափերը, կենսաթոշակի նվազագույն և հիմնական չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները։ 3․ 2022թ․-ին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։ Այսինքն՝ շուրջ 585000 կենսաթոշակառուներից ու սոցիալական նպաստառուներից 485000-ի կամ 83 տոկոսի նպաստներն ու թոշակները չեն ավելացել նաև 2022թ․-ին։ Մնացած 17 տոկոսի նպաստներն ու թոշակներն ավելացել են աննշան չափերով՝ միջինը 2-3 հազար դրամով։ 4․ Փոխարենը՝ միայն 2021թ․-ին արդեն ունենք սպառողական գների 7,2 տոկոս, սննդամթերքի միջին գների 11,5 տոկոս, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի մոտ 21,5 տոկոս աճեր։ Իսկ 2022թ․-ի համար օրվա իշխանությունը կանխատեսել է սպառողական գների մինչև 5,5 տոկոս աճ։ 5․ 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,6 տոկոսով: Ինքնին խնդրահարույց է աճի այս ցուցանիշը՝ ընդամենը 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ֆոնին։ Նույնիսկ միջին աշխատավարձի ուռճացված աճի այս ցուցանիշը գրեթե 3 անգամ զիջում է նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի աճին, սննդամթերքի միջին գնաճից պակաս է շուրջ 1,5 անգամ, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների (ձու, ձեթ, բանջարեղեն, շաքար և այլն) միջին գնաճից՝ շուրջ 4 անգամ։ Այլ կերպ ասած՝ 2021թ․-ին ևս աշխատողների միջին իրական աշխատավարձերը, հետևաբար նաև՝ գնողունակությունը նվազել են։ 6․ 2021թ․-ին ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրել, քան 2020թ․-ին, երբ առկա էին COVID-19-ի տնտեսական համատարած ու չարդարացված սահմանափակումների, դրան էլ գումարած՝ 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները։ Ընդ որում՝ 2019թ․-ի համեմատ 2020թ․-ին շուրջ 0,6 տոկոսային կետով աճել է աղքատության միջին մակարդակը, որի գործոնները սաստկացել են 2021թ․-ին և պահպանվում են 2022թ․-ին։ ՀՀ քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ են ապրելու, քան այս տարի։ 7․ Փաստորեն՝ օրվա իշխանությունների կեղծ խոստումներն օր-օրի բացահայտվում և փոխարինվում են ավելի մեծ ստերով։ Ցուցանիշներ 2020թ․ 2021թ․ նվազագույն ամսական աշխատավարձ (դրամ) 68000 68000 բազային աշխատավարձ (դրամ) 66140 66140 միջին ամսական անվանական աշխատավարձ (դրամ) 192621 204048 սոցիալական նպաստ միջին չափ (դրամ) 31350 31350 սոցիալական նպաստի բազային չափ (դրամ) 18000 18000 նվազագույն կենսաթոշակի չափ (դրամ) 26500 26500 հիմնական կենսաթոշակի չափ (դրամ) 18000 18000 նվազագույն սպառողական զամբյուղի արժեք (դրամ)՝ ըստ ՀՀ ԱՆ ցուցանիշների 60305 73400 սպառողական գների ինդեքս՝ նախորդ տարվա համեմատ (%)
    16:20
    31.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ էր ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը ծիծաղում Եռաբլուրում
    ՔՊ-ական Լուսինե Բադալյանին այսօր խորհրդարանում «Հայլուրի» թղթակիցը հարցրել է՝ ի վերջո՝ ինչն էր հունվարի 28-ին Եռաբլուրում այդքան զվարճացրել պատգամավորին և արդյոք պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել զոհվածների հարազատներից:
    16:10
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղել եմ ՀՀՇ-ի շարքային անդամ, բայց ոչ կուսակցական. Խաչատուրյանը զբաղվում է դիմումի հարցով
    Մինչ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը կդադարեցնի իր անդամակցությունը ՀԱԿ-ին։ Այս մասին նա այսօր հայտնել է լրագրողներին` արձագանքելով իր պաշտոնական կենսագրության մեջ կուսակցական լինելու հանգամանքը «թաքցնելու» մասին մեկնաբանություններին։ «2017թ․ ընտրություններից հետո ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Ես համարում եմ ինձ անկուսակցական, որովհետև ես ինքս իմ մեջ այդ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Այստեղ մի խնդիր կա, որ ես կճշտեմ` ֆորմալ առումով դիմում լինելու կամ չլինելու հանգամանքն է, որ հիմա ճշտվում է»,– ասաց Խաչատուրյանը։ Վահագն Խաչատրյանը մինչ այդ լրագրողնրի հետ զրույցում չի հերքել ՀՀ նախագահի պաշտոնում իր առաջադրվելու մասին լուրերը` միաժամանակ նշելով, որ Փաշինյանից դեռ նման առաջարկ չի ստացել։ ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: Մինչդեռ Խաչատուրյանը մինչև 2017թ–ը եղել է Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ։ Ինչ վերաբերում է ՀՀՇ-ին, Խաչատուրյանն իրեն այսօր էլ համարում է շարժման անդամ։ «Ես եղել եմ ՀՀՇ-ի շարքային անդամ, բայց ոչ կուսակցական։ Ես այդ շարժման անդամ եմ 1988թ․։ Իմ ընտանիքին էլ եմ ասել` այն օրվանից, երբ ես եկել եմ Օպերա, ես այդ գործին եմ նվիրվել։ Ցավոք, այն խնդիրները, նպատակները, որ մենք այն ժամանակ դրել ենք, մինչև հիմա չենք կարողացել իրականացնել։ Ես այդ ճանապարհին եմ, ուզում եմ իրականացնենք այն, ինչ ուզում էինք 88-ին` ունենալ ազատ, անկախ Հայաստան, որտեղ բոլորս երջանիկ կլինեինք»,- ասել է Խաչատրյանը։
    16:05
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ. դրանք քննարկման փուլում են
    Հակակոռուպցիոն կոմիտեն առարկություններ է ներկայացրել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազի ցուցումների դեմ։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ դատախազի՝ ցուցումներով որոշումների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեից մասնակի առարկություններ են ներկայացվել, դրանց քննարկման դատավարական ժամկետները սպառված չեն և առարկությունները քննարկման փուլում են: Ավելի վաղ նշվել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իր անհամաձայնությունն է հայտնել Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու դատախազի որոշման վերաբերյալ: «Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- հայտարարել էին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Դատախազությունն արձագանքել էր՝ նշելով, որ գործը լրացուցիչ քննության ուղարկելու դատախազի որոշումը լրիվ իրավաչափ է և բխում քրեադատավարական օրենքով դատախազին վերապահված իրավունքներից։ «Թե ինչ հիմնավորմամբ է դատախազի այդ որոշումը անօրինական կամ անհիմն որակվել, թերևս դրա դեմ վերադաս դատախազին առարկություններ ներկայացվելու դեպքում նույն քրեական դատավարության օրենքի տառին համապատասխան կքննարկվի և դիրքորոշում կարտահայտվի: Ուզում եմ հիշեցնել միայն, որ մեղադրական եզրակացությունը հաստատելուց և գործը դատարան ուղարկելուց հետո բացառապես դատախազն է պատասխանատու մեղադրանքի պաշտպանության համար: Իսկ նախաքննական մարմինը, տվյալ դեպքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ունեն պարտավորություն ցանկացած պարագայում իրականացնելու լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և դրա շրջանակում պետք է ապահովեն առաջադրված մեղադրանքների համար բավարար ապացույցներ և դրանց բավարար համակցություն»,- հայտարարել էին դատախազությունից։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /:
    16:00
    31.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վահագն Խաչատուրյանը Փաշինյանից առաջարկ չի ստացել
    Քանի դեռ ՀՀ գործող նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցված չեն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը չի ցանկանում մեկնաբանել այդ պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին լուրերը։ Նա այդ մասին ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։ «Այդ խոսակցությունը պետք է տեղ ունենա վաղը, գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք։ Մարդը դեռևս հնարավորություն ունի, կարող է գնալ, հետ վերցնել»,- ասաց նա։
    14:39
    31.01.22
    Ավելին