Լրահոս
Հասարակական
16:29
31.01.22
179

Այս կառավարման համակարգն ունի լրջագույն թերություններ. Վահագն Խաչատրյան

Img default alt hy

Մենք ցավոք սրտի, ճիշտ դուրս եկանք, որ այս կառավարման համակարգը ունի լրջագույնս թերություններ, այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, ով նաև ՀՀ նախագահի ՔՊ-ի հավանական թեկնածուն է:

«Հաշվի առնելով մի հանգամանք, որ մենք դեռեւս կայացած ժողովրդավարական երկիր չէինք, մեզ մոտ քաղաքական ու պետական ինստիտուտները առանձնահատուկ չէին աշխատում: Պետական ինստիտուտների չկայացման մեջ մեղավորը եղել են ոչ թե գործող օրենքները, կամ Սահմանադրությունը այլ կառավարող ուժի մոտեցումները:

Իմ պատկերացումները սահմանադրական փոփոխությունների առումով մինչև հիմա չի փոխվել»,- ասել է նա:

«Բոլոր դեպքերում կա Սահմանադրություն, որով ապրում ենք, և այդ Սահմանադրությամբ նախագահն ունի որոշակի լիազորություններ, և այդ լիազորությունները պետք է կատարվեն:

Ես օրենքը հարգող մարդ եմ, և նաև սկզբունք ունեմ, որ երբևիցե գործող օրենքը չեմ քննադատում: Ես կատարում եմ այդ օրենքի պահանջները, եթե ինչ-որ մի բան չի համապատասխանում, կփորձեմ փոխել»,-ընդգծել է Խաչատրյանը: