Լրահոս
2022-01-31
-
ՀասարակականՀանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀանրապետության տարածքում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ:Ավելին14:3331.01.22 -
ՀայաստանԱյս ապօրինության թիվ մեկ պատասխանատուն իհարկե ազգադավ ու ապաշնորհ քաղաքական իշխանությունն է. իրավապաշտպանԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ Բերման են ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին..Ավելին14:2031.01.22 -
ՀասարակականԿորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումները մեղմացվել ենԿառավարության որոշմամբ՝ մեղմացվել են կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումները։ Փետրվարի 1-ից կթույլատրվի օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոններըԱվելին14:1631.01.22 -
ՀայաստանԽորապես ցավում եմ կատարվածի համար․ Լուսինե ԲադալյանՎերջին օրերին սոցիալական մեդիայում հայտնվեց Եռաբլուրի մոտակայքում գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որտեղ ինձ մի պահ թույլ եմ տվել լայն ժպտալ մի ջերմ պատմության վրա, ինչի համար ուզում եմ ներողություն խնդրել։ Այս մասին հայտարարություն է տարաժել ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը։ «Նաև ուզում եմ ներողություն խնդրել այն բանի համար, որ երբեք չէի կարող պատկերացնել, որ այդ օրը հայոց բանակը փառաբանելու և հայ զինվորին մեծարելու փոխարեն՝ կարող են գտնվել մարդիկ և լրատվամիջոցներ, որոնք ի վիճակի են նման մանիպուլյացիաներով, իրենց նպատակներին հասնելու համար, խաղալ նույնիսկ մեր զինվորների ծնողների զգացմունքների հետ։ Խորապես ցավում եմ կատարվածի համար։ Խոնարհումս մեր բոլոր քաջերի հիշատակի առաջ Խոնարհումս նրանց ծնողների առաջ, ովքեր ամենաթանկն են նվիրել մեր հայրենիքին Խոնարհումս մեր քաջ զինվորներին, ովքեր այսօր էլ պահում եմ հայրենիքի սահմանները»,,-նշել է նա։Ավելին14:0831.01.22 -
ՀասարակականՔոչարյանը որպես Արցախի ղեկավար հաղթել է պատերազմում․ Այլընտրանքային նախագծեր խումբԵրկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը որպես Արցախի ղեկավար հաղթել է պատերազմում, իսկ որպես Հայաստանի նախագահ՝ արել ամեն ինչ՝ խաղաղության հասնելու համար, գրում է Այլընտրանքային նախագծեր խումբը։ «Պաշտոնավարման սկզբնական փուլում ստացել է քիվեսթյան համաձայնագիր, որը ենթադրում էր վերջնական խաղաղություն և Արցախի անկախություն։ Քի Վեսթի փաստաթուղթը տապալվել է վերջին պահին՝ Հեյդար Ալիևի պատճառով։ Պաշտոնավարման վերջում Քոչարյանը ստացել է Մադրիդյան սկզբունքները, որոնցով ենթադրվում էր խաղաղության մեծ ճանապարհային քարտեզ և Արցախի վերջնական կարգավիճակի որոշում՝ բնակչության ազատ կամարտահայտման միջոցով։ Պաշտոնավարման տասը տարիների ընթացքում 1998-2008 թթ. թշնամու գործողությունների ընթացքում հայկական կողմը տվել է 92 զոհ՝ տասը տարում։ Ադրբեջանական տարբեր աղբյուրների համադրմամբ՝ հակառակորդը՝ մոտ 500։ Սա է կոչվում խաղաղություն պարտադրել և խաղաղության ձգտել»։Ավելին13:4931.01.22 -
ՀասարակականՀայտնաբերվել է Քարվաճառում կորած ադրբեջանցի սպայի դինԱյսօր հայտնաբերվել է Քարվաճառում կորած ավագ լեյտենանտ Ֆուադ Բագիրովի մարմինը, հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։ Հունվարի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ալ լճի շրջանում ձնաբքի պատճառով 4 զինծառայող շեղվել են ճանապարհից և մոլորվել: Որոնոմների արդյունքում 3-ին գտել էին ու տեղափոխել զինվորական հոսպիտալ։ Չորրորդը ավագ լեյտենանտ Ֆուդա Բագիրովն էր։Ավելին13:4231.01.22 -
ԱրցախԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարություն է տարածելՍույն թվականի փետրվարի 2-ից վերսկվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման ծրագիրն իրականացնող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի դիմումների ընդունման գործընթացը, տեղեկացնում են ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-17:00, ք.Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 15 հասցեով /Սոֆիա առևտրի կենտրոն/ և ք.Երևան, Աբովյան 9 հասցեով։ Հեռախոսահամարներ՝ 047975199 , 047975190:Ավելին13:3431.01.22 -
ՀասարակականԱռ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն2022 թվականի հունվարի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 683 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 7 ելք, որից 3-ը տրանսպորտային միջոցներում, 3-ը աղբանոցներում և 1-ը էլեկտրալարերի կարճ միացման պատճառով: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են: Տուժածներ չկան: Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները: Փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք: Արցախի օկուպացված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից, հայտնաբերվել և տարհանվել է երկու աճյուն: Որոտանում հայտնաբերված ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, Շուշիում ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել Ադրբեջանական կողմը: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ: Ընդհանուր առմամբ այս շաբաթ Մարտակերտի և Մարտունու շրջաններից հայտնաբերվել և վնասազերծվել է գնդիկաբեկորային 1 ավիառումբ, 2 հրթիռ և 1 արկ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 25, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 12 կանչ: Փրկարարները կատարել են դռան 2 բացում, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 1 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 8 կանչերի: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:Ավելին13:3031.01.22 -
ՀայաստանՔՊ խմբակցությունը փակ նիստ է անում Ազգային ժողովումԱյս պահին խորհրդարանում փակ նիստ են անում ՔՊ-ականները: Լրագրողները ենթադրում են, որ փակ դռների հետևում քննարկվում է հենց նախագահի թեկնածուի հարցը:Ավելին13:1931.01.22 -
ՀասարակականՍա Հայաստանի արտաքին գործերի նախարարն է, որը կոնտակտը կամ երկխոսությունը չի տարբերում բայրաքթարներով հարձակումից․ Այլընտրանքային նախագծեր խումբԱկնհայտ երևակվում է իշխանական նեղ խմբի որոշումը. տապալելով երկրի ապագան՝ նրանք իրենց փրկությունը տեսնում են անցյալը կեղծելու մեջ։ Եվ դա անում են (և անելու են) ագրեսիվ ու առանց կարմիր գծերի, իր նոր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խումբը։ «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկու ձևակերպումները այդ համատեքստում են։ Եվ ահա, ֆանտաստիկ զուգադիպությամբ, գրեթե նույն բաները ժամեր հետո կրկնում է Ի. Ալիևը։ Սրանք ընդհանուր գրասենյա՞կ ունեն, ընդհանուր ուղեցույցնե՞ր։ Արդեն չես հասկանում։ Ձևակերպում առաջին. «Այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է...Պետք չի՝ գնալ բանակցել, ինչպես եղել է տարիներ շարունակ, մի բան, հետո գալ՝ տանը հայտարարել բոլորովին ուրիշ բան»։ Կարելի է այս կամ այն կերպ վերաբերվել երկրի նախկին նախագահներին, ընդունել կամ չընդունել նրանց շատ տեսակետներ, բայց պատմությունը կեղծել կտրականապես չի կարելի թույլ տալ։ Դա շատ վտանգավոր է ապագայի համար։ Առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը երբեք չի թաքցրել իր պատկերացումները, երբեք չի փոխել դրանք, և իր գաղափարների համար հրաժարական է տվել։ Հետևաբար՝ չուներ այլ բան բանակցելու, այլ բան ներկայացնելու խնդիր։ Իր կառավարման տարիներին ռազմական հաջողությունների ամենաթեժ պահերին կարողացել է Հայաստանը զերծ պահել դրսի կոշտ քայլերից։ Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը որպես Արցախի ղեկավար հաղթել է պատերազմում, իսկ որպես Հայաստանի նախագահ՝ արել ամեն ինչ՝ խաղաղության հասնելու համար։ Պաշտոնավարման սկզբնական փուլում ստացել է քիվեսթյան համաձայնագիր, որը ենթադրում էր վերջնական խաղաղություն և Արցախի անկախություն։ Քի Վեսթի փաստաթուղթը տապալվել է վերջին պահին՝ Հեյդար Ալիևի պատճառով։ Պաշտոնավարման վերջում Քոչարյանը ստացել է Մադրիդյան սկզբունքները, որոնցով ենթադրվում էր խաղաղության մեծ ճանապարհային քարտեզ և Արցախի վերջնական կարգավիճակի որոշում՝ բնակչության ազատ կամարտահայտման միջոցով։ Պաշտոնավարման տասը տարիների ընթացքում 1998-2008 թթ. թշնամու գործողությունների ընթացքում հայկական կողմը տվել է 92 զոհ՝ տասը տարում։ Ադրբեջանական տարբեր աղբյուրների համադրմամբ՝ հակառակորդը՝ մոտ 500։ Սա է կոչվում խաղաղություն պարտադրել և խաղաղության ձգտել։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ունենալով զգալի մասնակցություն հաղթանակի հարցում, պաշտոնավարման ողջ ընթացքում հանդես է եկել խելամիտ զիջումների և երկարաժամկետ խաղաղության օգտին։ Շատ ավելի վաղ, քան նախագահ դառնալը «Աղդամը մեր հայրենի՞քն է» հռետորական հարցի դեմ «Հայկական Ժամանակը» երևի մի 100 հոդված գրած կլիներ։ Արդեն որպես նախագահ՝ Ս. Սարգսյանը փորձել է հակամարտությունից տարանջատ լուծում գտնել Թուրքիայի հետ հարաբերություններում, իսկ Ադրբեջանի հետ գնացել է Կազանյան պայմանագրի ստորագրմանը, որը ենթադրում էր խելամիտ զիջումներ, բայց և՝ երկարատև խաղաղության մեխանիզմներ և հեռանկար։ Այն չի ստորագրվել վերջին պահին՝ Ալիևի պատճառով։ Ս. Սարգսյանը հրապարակավ ներկայացրել է փաստաթղթի էությունը և պաշտպանել իր տեսակետը։ Ապրիլյան պատերազմի ընթացքում մեծաթիվ զոհեր չտալու համար հեռու է պահել բանակը ավելորդ «ֆիդայականությունից» և արժանացել ընդդիմության և ընդդիմադիր մամուլի կոշտ հարձակումներին։ Հայաստանի ոչ մի նախագահ իրեն թույլ չի տվել ցուցադրական, գռեհիկ «հայրենասիրություն» Շուշիում և հակառակորդի համար այլ զգայուն վայրերում, երբեք զինվորի կյանքը և բանակը չի դիտարկել որպես հոբբի, չի վիրավորել հակառակորդ երկրի ղեկավարի արժանապատվությունը և փոխադարձաբար ստացել է նույն վերաբերմունքը։ Ձևակերպում երկրորդ. «Ընդդիմությունից հետաքրքրվեք՝ ինչպես է եղել, որ 90-ականների վերջերից, որևէ տարի չի եղել, որ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլինի։ Այնպես որ հեքիաթները դրեք մի կողմ...»։ Սա Հայաստանի արտաքին գործերի նախարարն է, որը կոնտակտը կամ երկխոսությունը չի տարբերում բայրաքթարներով հարձակումից։ Բայրաքթարները, թուրքական զինված ուժերի բացահայտ ներգրավվածությունը, վարձկաններին Սիրիայից տեղափոխումը առաջնագիծ հնարավոր եղան հենց հարևան երկրների հետ երկխոսության բացակայության պատճառով։ 1992-ին՝ փակ սահմանների և ընթացող պատերազմի պայմաններում Հայաստանում հացի պաշարը հաշված օրերի էր մնացել։ Վարչապետ Խոսրով Հարությունյանին հաջողվել է գաղտնի նամակագրության, հետո՝ հեռախոսային բանակցությունների արդյունքում Թուրքիայի վարչապետ Դեմիրելին (նախագահը Թ. Օզալն էր) համոզել Հայաստան ուղարկել մեծ քանակությամբ հացահատիկ։ Երկաթուղով թուրքերը հացահատիկն ուղարկել են մինչև Ախուրյան, այնտեղից բեռնատարաներով այն հասցվել է ալրաղացներ։ 2005-ին Ռ. Էրդողանը նամակ է ուղարկում նախագահ Քոչարյանին՝ առաջարկներով ու հետագա երկխոսության հեռանկարով։ Նույն Էրդողանը, որն այս իշխանության օրոք բայրաքթարներ ուղարկեց մեր բնակավայրերի վրա։ Բացատրե՞նք նամակի և բայրաքթարի տարբերությունը։ Քոչարյանը պատասխանում է նամակին՝ զուսպ և արժանապատիվ։ Դա այն փուլն էր, երբ աշխարհում ցեղասպանության ճանաչման շքերթ էր՝ մոտ 13 պետություն այդ տարիներին ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Բացատրե՞նք տարբերությունը՝ այդ փուլի և այսօրվա։ 2008-ից Ս. Սարգսյանը սկսեց հայ-թուրքական երկխոսության փուլը։ Որպես նախագահ՝ նա այդպես էր տեսնում տարածաշրջանային դեէսկալացիայի հնարավորությունը։ Չէր թաքցնում, չէր կեղծում իր քաղաքականությունը, հասավ Ցյուրիխի արձանագրություններին՝ աշխարհի բոլոր ազդեցիկ կենտրոնների անմիջական մասնակցությամբ։ Ի՞նչ արեց այս իշխանությունը. տապալեց բոլոր ուղղություններով աշխատանքը։ Տապալեց բանակցությունները անմիջական հարևանների հետ, վատացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, զրոյական մակարդակի հասցրեց ԵՄ և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Ու ստացավ պատերազմ, ստացավ մի վիճակ, երբ որևէ մեկը չդատապարտեց պատերազմը սկսողին։ Ստացավ մի վիճակ, երբ հայ-թուրքական հարաբերությունները և սահմանային հարցերը կարգավորվում են Հայաստանի՝ որպես պարտված կողմ հակառակորդին վճարվող ռազմատուգանքի շրջանակներում։ Բացատրե՞նք տարբերությունը»։Ավելին13:1631.01.22 -
ՀասարակականՄենք «շաշկի» անողների հետ ապրում ենք նույն քաղաքում. Վան ԵղիազարյանԵրթևեկության վիճակը շարունակում է մնալ անմխիթար։ Շարունակում են վտանգավոր մնալ թե՛ մեքենա վարելը, և թե՛ մայթեր կամ փողոց անցնելը, գրում է «Oragir.news»-ը։ «Nemra» ռոք խմբի երգիչ Վան Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ինչպես ենք ապրում «շաշկի» անողների հետ նույն քաղաքում՝ անդրադառնալով «Tik tok»-ում հայտնի «shashki armenia» էջին։ «Tik Tok» և «Instagram» սոցիալական հարթակներում հազարավոր դիտումներ ունեցող «shashki armenia» էջով տարածվող տեսանյութերում պարզ երևում է, թե ինչպես են երիտասարդները՝ շրջանցելով օրինապահ մարմիններին, բարձր երաժշտություն միացրած, երբեմն՝ հարբած, մեքենա վարում՝ դառնալով ավտոպատահարների պատճառ, կամ գուցե զոհ։ Տեսանյութերում պարզ երևում է, թե ինչպես են, հիմնականում անչափահասները, Շումախերի նման, «Ֆորմուլա մեկի» մեծագույն վարորդի արագությամբ սլանում ամեն ինչին ընդառաջ` մեծամասամբ էժանագին մեքենաներով և գիշերային ժամերին: Իսկ տեսանյութերի մեկնաբանություններ բաժնում իրար քաջալերող խոսքեր գրելով՝ ավելի են մեծացնում ավտոպատահարների քանակը։Ավելին12:5931.01.22 -
ՀասարակականԵթե թուրքերը խոսում են հայերի հետ բարեկամանալու մասին, ուրեմն` պլանավորում են նոր արհավիրք մեր գլխին․ ՂազինյանԵթե թուրքերը աշխարհի առաջ վերամբարձ խոսում են Հայերի հետ հաշտվելու, բարեկամանալու, հարաբերություններ կարգավորելու կամ առևտուր անելու մասին, ուրեմն պլանավորում են նոր արհավիրք մեր գլխին, գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը․ «Դա է ապացուցել հայ-թուրքական հարաբերությունների մի քանի դարյա պատմությունը: Մասնավորապես. սուլթան Համիդը Եվրոպային խոստացավ բարեփոխումներ՝ Հայերի կյանքը լավացնելու համար, արդյունքում եղան համիդյան կոտորածները: Կամ երիտթուրքերի «ժողովրդավարական» դիմակն ու Հայերի ոգևորությունը նրանց իշխանության գալուց, իսկ հետևանքը 1.5 միլիոն հայերի կոտորածն ու էթնիկ զտումները: Նոր կոտորածի սպառնալիքը լրջանում է միջազգային խառնաշփոթի և կոտրված Հայկական դիմադրության ողնաշարի պայմաններում, իսկ թրքասերների իշխանական էլիտան բազմապատկում է այդ սպառնալիքը: Թուրքերի կողմից Հայերի հետ հաշտվելու և հարաբերությունները կարգավորելու կոչին առանձնակի ուրախությամբ արձագանքում են հայկական բուրժուազիայի ներկայացուցիչները և նրանց կամակատարները՝ շատ փող աշխատելու սպասելիքով կուրացած: Ոչինի չի փոխվել, այդպես է եղել նախորդ դարի սկզբին, այդպես է հիմա: Անհայրենիք տառգաշներին միայն փողն է հետաքրքրում և հանուն այդ փողի չեն վարանի կործանել բոլորին ու ամեն ինչ․․․»։Ավելին12:5731.01.22 -
ՀասարակականԵրևանում բուժաշխատողները ձերբակալվել են պատվաստման կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու համարՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կեղծ պատվաստումների հերթական դեպքերն է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում լիազորություններ ունեցող Երևանի քաղաքապետարանի պոլիկլինիկաներից մեկի հանրային ծառայողները, պոլիկլինիկա այցելած անձանցից ստացել են ապօրինի վարձատրություն և պատվաստումը հավաստող սերտիֆիկատներ տրամադրել։Ավելին12:5331.01.22 -
ՀասարակականՄահվան ելքով վթար` ՎանաձորումՀունվարի 29-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Մերսեդես Բենց ML 320» մակնիշի մեքենաներ. «Օպել Վեկտրայի» վարորդը և «Մերսեդես Բենց ML 320»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպել Վեկտրայի» վարորդը՝ 74-ամյա Հարություն Մասարաջյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին12:5031.01.22 -
Հասարակական45-ամյա վարորդը BMW-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել, կան վիրավորներԱյսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։ Ժամը 10։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ դեպի Աշտարակ ընթանալիս, Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Ամալյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով Ռ. Ամալյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Նվեր Խամոյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայով, ովքեր օպերատիվորեն ժամանած Եղվարդի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Եղվարդի հիվանդանոց։Ավելին12:3831.01.22 -
ՀասարակականԲացահայտվել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացում չարաշահման հերթական դեպքը. ԱԱԾՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից հանցավորության դեմ պայքարի իրենց գործառույթների շրջանակներում իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բժշկական գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում լիազորություններ ունեցող Երևանի քաղաքապետարանի պոլիկլինիկաներից մեկի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողները, իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ փաստացի չպատվաստելու, սակայն պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ստացումն ապահովելու համար պոլիկլինիկա այցելած անձանցից ստացել են ապօրինի վարձատրություն հանդիսացող տարբեր չափերի գումարներ՝ ձևացնելով վերջիններիս պատվաստումը, իսկ այդ անձանց համար նախատեսված պատվաստանյութը ոչնչացրել են: Արդյունքում, հիշյալ հանրային ծառայողների կողմից իբր պատվաստված լինելու վերաբերյալ տրված կեղծ տեղեկությունների հիման վրա այդ անձանց անձնական տվյալները մուտքագրվել են պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ հանդիսացող «Արմեդ» համակարգ, որի հիման վրա նշված համակարգում յուրաքանչյուր անձի անձնական տվյալներով և լուսանկարով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված բուժաշխատողները ձերբակալվել են: Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի ճանապարհով Covid-19 համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելուց և դրանք օգտագործելուց, որպիսի արարքը քրեորեն հետապնդելի է, միաժամանակ զգուշացնում, որ շարունակելու է հետևողական պայքար մղել նմանատիպ հանցավոր երևույթների բացահայտման և կանխման, ինչպես նաև մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:Ավելին12:3631.01.22 -
ՀասարակականԲերման են ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներիՀանրապետության հրապարակում քիչ առաջ ավտովթար է եղել՝ ավտոերթի պահին: ԱՊՊԱ-ի թանկացման դեմ վարորդների բողոքի ակցիան է այնտեղ ընթանում: Բողոքավոր վարորդները շրջանաձև վարում ու ազդանշան են տալիս հրապարակում: Տեղում աշխատող «Հայլուր»-ի թղթակիցը հայտնում է, որ խցանում առաջացնելու և ազդանշանելու մեղադրանքով՝ իրավապահները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին: Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ մինչև 4 տարի վարելու փորձ ունեցողների համար ԱՊՊԱ-ի ստանդարտ գին է սահմանվելու 41 000 դրամը, իսկ մյուսների համար՝ ԱՊՊԱ-ն թանկանալու է 3000 դրամով:Ավելին12:2531.01.22 -
ՀասարակականՀռիփսիմե Ստամբուլյանը դատի կտա ՔՊ-ական Հասմիկ ՀակոբյանինՓաստաբան Հովհաննես Չամսարյանը ստանձնել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի շահերի պաշտպանությունը: Փաստաբանը հայցադիմում կներկայացնի դատարան՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանից պահանջելով հերքել Ստամբուլյանի մասին «զրպարտող տեղեկությունները»: «Պատահական չէ, որ վերջին տարիներին ՀՀ դատարաններում էականորեն ավելացել են պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանությանն ուղղված գործերի քանակը, քանի որ մեր օրերում հաճախ «կարծիքն ազատ արտահայտելու» անձի սահմանադրական իրավունքն այնքան է խեղվում, որ դառնում է «ինչ ուզել, այն ասելու» պրիմիտիվ կատեգորիա։ Երբ խոսք է գնում քաղաքական ամբիոններից կարծիք արտահայտելուն, միանշանակ է, որ այն ուղղված է առաջնային՝ հանրույթի կառավարմանը (մեծ զանգվածի վրա ազդեցություն թողնելուն) և հետո միայն ուղղված է քաղաքական նպատակին ծառայելուն։ Այդ իսկ պատճառով քաղաքական ամբիոններից, իսկ մեր երկրում, մասնավորապես, իշխող ուժը ներկայացնող պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից հաճախ հնչում են ելույթներ, որոնք, մեղմ ասած, փաստարկված չեն, հեռու են հիմնավոր լինելուց և ուղղված են բացառապես ընդդիմախոսի վարկանիշը ստվերելուն։ 19.01.2022թ-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի կողմից զրպարտող տեղեկություններ են հրապարակվել Հռիփսիմե Ստամբուլյանի առնչությամբ։ Տիկին Ստամբուլյանի քաղաքական գործունեության, անձնական արժեքների և իմ մասնագիտական գործունեության սկզբունքներում մի էական համընկնում կա, այն է՝ նպաստել Հայաստանում ժողովրդավարական հասարակության ձևավորմանը, որը սկսվում է այլոց իրավունքները հարգելով։ Եվ այն պետք է սկսվի ԱԺ ամբիոնից։ Հենց այս ամենից ելնելով էլ օրերս դատարան կներկայացնենք զրպարտող տեղեկությունները հերքելու պահանջի մասին հայցադիմում ընդդեմ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի՝ ակնկալելով գործի արդար և անաչառ քննություն», - հայտարարել է Չամսարյանը:Ավելին12:2331.01.22 -
ՀասարակականԱրման Թաթոյանն ամփոփում է անցած 6 տարիների աշխատանքն անհատական գործերովՀիշում եմ դեպքեր, երբ ընտանիքում բռնության ենթարկված կանայք գիշերվա ժամի զանգահարել կամ եկել են մեր աշխատակազմ, քանի որ չեն իմացել՝ ուր գնալ կամ ինչ անել, պատմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մանրամասնելով պաշտոնավարման տարիներին կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքը: «Շատ խնդիրներ պահանջում են հրատապ լուծումներ. կարծրատիպային մտածողություն կանանց վերաբերյալ, աշխատանքային իրավունքների խախտումներ, բռնության դեպքեր ընտանիքում, մարզերում առողջապահական ծառայությունների անհասանելիություն և այլն»: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության անհատական գործերով ամփոփիչ նախորդ տեսանյութը՝Ավելին12:2131.01.22