Լրահոս
2022-02-01
-
ՀասարակականԲելլա Քոչարյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և բարեմաղթանքների համարԲելլա Քոչարյանը երեկ՝ հունվարի 31-ին, նշում էր ծննդյան 68-ամյակը։Ավելին17:0001.02.22 -
ՀասարակականԱյժմ միակ լավ բանը, որ Փաշինյանը կարող է ՀՀ-ի համար անել, հրաժարականն է․ ադրբեջանագետ«Հայկական կողմի դիրքերն այնքան ամուր էին, որ վերջինս ի վիճակի էր օրակարգ ձևավորել, և միջազգային հանրության կողմից որպես կառուցողական կողմ էր ընկալվում, ապակառուցողականն ու պարտադրվողի դիրքում Ադրբեջանն էր։ Տարիներ շարունակ Իլհամ Ալիևն էր «ծուռ վզով» պարտադրանքներ կատարում»,- այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցային գործընթացին։Ավելին16:4501.02.22 -
ՀասարակականՀարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչն ու ՌԴ փոխարտգործնախարարը հեռախոսազրույց են ունեցելՌուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։Ավելին16:3201.02.22 -
ՀասարակականԳոռ Ղազարյանը նշանակվել է Արտամետ գյուղի վարչական ղեկավարԱրտամետի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Բաղրամյան խոշորացված համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի 2022թ.-ի հունվարի 19-ի թիվ 5 Կարգադրությամբ՝ Արտամետ գյուղի վարչական ղեկավար է նշանակվել Գոռ Տոնականի Ղազարյանը»,-նշված է հայտարարության մեջ:Ավելին16:2101.02.22 -
ՀասարակականՄԻՊ-ը մշտապես է քննադատության ենթարկել խափանման միջոց կալանքների չարաշահման պրակտիկան․ ԹաթոյանՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանները՝ նշելով, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, ինչպես նաև որ վտանգված է նրա անձնական ազատության իրավունքը: Ըստ փաստաբանների՝ հարցը վերաբերում է իրենց վստահորդը հանդիսացող դատավորի վարույթում գտնվող ու դեռ նրա վարույթում շարունակվող գործով դատավորի կողմից՝ որպես քրեական վարույթն իրականացնող մարմին, իր իրավասության սահմաններում որոշում կայացնելուն: Փաստաբանները նշել են նաև, որ քրեական հետապնդման մարմնի արարքները ոտնձգություն են դատավորի անկախության նկատմամբ:Ավելին16:1601.02.22 -
ՏարածաշրջանԹուրք զինվորականները մարզում են ադրբեջանական «komando» ստորաբաժանումներինԹուրքական բանակի սպաները մարզում են Ադրբեջանի բանակում նոր կազմավորված «komado» ստորաբաժանումների զինծառայողներին: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։Ավելին16:0601.02.22 -
ՀասարակականԴատարանը մերժել է նախկին ռազմագերի Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունըԴատարանը մերժել է Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Այս մասին գրել է Արամյանի փաստաբան Արա Կարապետյանը։ «Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողը ազատ կարձակվի։ Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Արղամանյանը։ Հարգանքներս Արենի համար բոլոր մտահոգ անձանց»,- գրել է նա։Ավելին15:5801.02.22 -
ՀասարակականԱլեն Սիմոնյանը շրջել է ՀՀ նախագահի նստավայրումՀանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում այսօր հանդիպել է նախագահի աշխատակազմի հետ:Ավելին15:5401.02.22 -
ՀասարակականՀայլուր 15:30 Միլիոնավոր եվրոներ ու տոննաներով զենք՝ Ուկրաինային. «մեծ պատերազմի» է պատրաստվում ԿիևըՀայլուր 15:30 Միլիոնավոր եվրոներ ու տոննաներով զենք՝ Ուկրաինային. «մեծ պատերազմի» է պատրաստվում Կիևը | 01.02.2022Ավելին15:3001.02.22 -
ՀասարակականՍահմանադրությունն ասում է, որ նախագահը պետք է առաջնորդվի համազգային, համապետական շահերով․ Արամ ՎարդևանյանՆախագահի թեկնածուի շուրջ քննարկումները սկսվում են այսօրվանից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախագահի իրենց թեկնածուի հարցին ասաց «Հայաստան» դաշինքի խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Այս իշխանությունները նույնիսկ հայտարարել են, որ չեն էլ ակնկալում որ իրենց թեկնածուն պետք է երեք չորրորդը ունենա, այսինքն արդեն երկրորդ փուլի մասին են մտածում»,- ասաց նա և նկատեց, որ թեև իշխանությունը հայտարարել էր, որ սպասելու են մինչև Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետը լրանա, այնուհետև նոր քննարկեն թեկնածուի հարցը, սակայն 2-3 օր անց իրենք իսկ խախտում են իրենց ասածը։Ավելին15:2601.02.22 -
ՀասարակականԼուլուին ենթադրաբար վիրավորելու համար քաղաքացուն կանչել են ոստիկանությունՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանին ենթադրաբար վիրավորելու համար քաղաքացի Եփրեմ Մարգարյաին կանչել են ոստիկանություն։ Եփրեմ Մարգարյանը գրում է․ «Երեկ մայրս զանգեց թե ոստիկանությունից քեզ են հարցնում, մտածեցի այ մարդ քրեական գործով չեմ անցնում, գողություն չեմ արել, մարդ չեմ գցել մեքենայիս տակ, մեկ էլ հիշեցի վայ լուլու լուլու փաստորեն տենց հաաա....։Ավելին15:0901.02.22 -
Հասարակական68-ամյա վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս․ Վայոց Ձորում «06»-ը մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորումԱյսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորիմարում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 68-ամյա Մերուժան Բաբայանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող հատվածի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։Ավելին14:5401.02.22 -
ՀասարակականԱրցախի պաշպտանության բանակի հրամանատարը պարգևատրման հանդիսավոր արարողություն է իրականացրելԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը այսօր՝ փետրվարի 1-ին, պարգևատրման հանդիսավոր արարողություն է իրականացրել՝ նվիրված հայոց բանակի ստեղծման 30-ամյակին ու Հայրենյաց պաշտպանի օրվան:Ավելին14:4001.02.22 -
ՏարածաշրջանՎրաստանը չեղարկում է կորոնավիրուսի «կանաչ անձնագրերը»Վրաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Գիբրաձեն հայտարարել է, որ երկրում չեղարկվում են կորոնավիրուսի «կանաչ անձնագրերը»։ «Sputnik Грузия»-ի փոխանցմամբ՝ Գիբրաձեն այս մասին ասել է այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ կայացած ճեպազրույցում։Ավելին14:2501.02.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանի մեջլիսի նախագահը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվիԱդրբեջանի մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան հույս է հայտնել, որ մոտ ապագայում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գաֆարովան այս մասին ասել է այսօր կայացած խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում։Ավելին14:1501.02.22 -
ՔաղաքականԱրցախի խորհրդարանի բոլոր խմբակցություններն «Արցախի բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ են շրջանառության մեջ դրելԱրցախի Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, ըստ որի` արգելք է սահմանվելու արտասահմանյան այն կազմակերպությունների վրա, որոնք ցանկություն կհայտնեն առանց Արցախի կառավարության թույլտվության գործունեություն ծավալել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքերում:Ավելին14:0901.02.22 -
ՔաղաքականՉենք խրատվում, չենք լրջանում, չենք հասունանում, ու դրա պատճառով շարունակելու ենք կոտորվել ու կործանվել․ ՂազինյանԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է․ «Բայց իրոք ունիկալ ժողովուրդ ենք. մեր ունեցած, արյունով ազատագրած հողերը նվիրում ենք թշնամուն, բայց ազգովի քննարկում ենք Սևրի պայմանագրով «մեզ տրված» պատմական հողերը վերդարձնելու մասին»։Ավելին14:0201.02.22 -
ՀասարակականՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը կողմ է, որ ընդդիմությունը նախագահի թեկնածու առաջադրիՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ ընդդիմությունն անպայման պետք է Հայաստանի նախագահի իր թեկնածուն ունենա։Ավելին13:1001.02.22 -
ՀասարակականԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Միացյալ ՆահանգներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։Ավելին13:0501.02.22 -
ՄիջազգայինՄոսկվայի օդանավակայաններում մի շարք թռիչքներ են չեղարկվել և հետաձգվելՌուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների զանգվածային չեղարկումներ և հետաձգումներ են գրանցվել։ Այս մասին են վկայում թռիչքներին հետևելու համար նախատեսված առցանց ծառայության տվյալները։Ավելին12:5901.02.22