Լրահոս
Հասարակական
17:57
31.01.22
960

Շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի, մենակ մեր հազարավոր տղերքը մեր կողքին չեն լինի․ Գեղամ Նազարյան

Img default alt hy

ՀՀ դատավորների միության հայտարարությունից տեղեկացա, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազությունն ու ԱԱԾ-ն հետապնդում են սկսել, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Իհարկե, մենք չենք ասի, թե ում հրահանգն են կատարում այդ կառույցները, չնայած բոլորը գիտեն, թե ով է կանգնած այս խայտառակության ետևում։
 Մենք նաև գիտենք, որ այս ամենի լուռ կամ անլուռ հովանավորները բոլոր այն երկրներն ու միջազգային կառույցներն են, որոնք 2018 ի ապրիլից հետո կուրացել և խլացել են։ 

Բոլոր այն երկրներն ու կառույցները, որոնք չտեսան դատարանների շրջափակումը, պատգամավորներին ապօրինաբար ազատությունից զրկելը, ՏԻՄ ընտրություններից հետո տեղի ունեցած խայտառակությունները, քաղաքապետերի և նրանց տեղակալների ձերբակալությունները, ապօրինի բերման ենթարկելու հազարավոր դեպքերը, ՀՀ երկրորդ նախագահի դեմ փուչիկ գործի հարուցումը և նրան երկար ժամանակ ազատությունից զրկելը։

Ավելացնեմ, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, որը քննում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Աշոտ Միանսյանի և Գորիսի փողքաղաքապետեր՝ Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։

Պահանջում եմ՝ դադարեցրեք այս այս ամոթալի գործընթացը։ Գործիք մի դարձեք վախկոտ և մի ամբողջ կյանք վախերով ապրած մարդու ձեռքում։ 
Հիշեք՝ ոչինչ չի մոռացվում ոչ ոք չի մոռացվում։ 

Ու ամենակարևորը՝ վախկոտն այդպես էլ քաջին ու արժանապատիվին չի հասկանա։ Այդպես էլ չի հասկանա, որ ազատությունից զրկելով, սպառնալով, քրեական գործեր հարուցելով սկզբունքային մարդուն կամակատար չի կարող դարձնել։

Շուտով, շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի։ Մենակ մեր հազարավոր տղերքը մեր կողքին չեն լինի։ Ողբերգությունը սա է, թե չէ մնացածը լուծելի հարցեր են»։