Լրահոս
Հասարակական
16:23
31.01.22
149

Գրություններով դիմել եմ ՌԴ նախագահին և Գլխավոր դատախազին․ Արմեն Դարբինյան

Img default alt hy

Հանրային և համալսարանական շրջանակներում որոշակի անհանգստություն կա ռուսաստանյան որոշ ուժերի կողմից պատվիրված քրեական գործի ընթացքի վերաբերյալ գրել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այդ կապակցությամբ ունեմ հայտնելու հետևյալը.

ա/Քննության մանրամասների վերաբերյալ ես որևէ տեղեկություն չեմ հրապարակայնացնելու՝ դեռևս հավատալով Հայաստանյան քննության անաչառությանը և սուվերենությանը

բ/Իմ կողմից քննիչին են փոխանցվել անհրաժեշտ ապացույցները՝ գործի պատվիրված և շինծու լինելու վերաբերյալ։

գ/Կա, իհարկե, տարբերակ, երբ գործը առկախվում է՝ անձին լարվածության մեջ պահելու և կառավարելի դարձնելու նպատակով. նման հնարքները հայտնի են դեռևս НКВД-ի ժամանակներից: Հուսով եմ, որ հայ քննիչները չեն գնա այդ ճանապարհով և կկարճեն գործը՝ դրա նյութի բացակայության հիմքով: Համենայն դեպս նշեմ, որ ինձ կառավարող երեք առանցք կա. դա երկրիս սուվերենությոնն է (այդ թվում՝ համալսարանի համահիմնադիր լինելու իմաստով), ազգային ու անձնային արժանապատվությունս, և ակադեմիական ու քաղաքացիական ազատությունս: Վախի համար այստեղ տեղ չկա։

դ/Ես գրություններով դիմել եմ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին և Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ համալսարանի շուրջ արհեստական ու հնարածին աղմուկը դադարեցնելու և ամբարտավան չինովնիկներին կարգի հրավիրելու, պատասխանատվության ենթարկելու պահանջով: Անհրաժեշտության պարագայում դրանք կհրապարակվեն։

ե/Համալսարանը գործում է իր բնական ռիթմով, մի բան էլ՝ առավել նպատակասլաց»։