Լրահոս
2022-02-01
-
ՀասարակականՃապոնացի բժիշկները հայտնել են՝ որ տարիքային խումբն է ավելի խոցելի «Օմիկրոնի» դեմ պայքարում և ինչպես է հիվանդությունն ընթանումՃապոնացի բժիշկները հայտարարել են 60 և ավելի բարձր տարիքի անձանց շրջանում «Օմիկրոնով» պայմանավորված հոսպիտալացումների թվի կտրուկ աճի մասին:Ավելին12:5101.02.22 -
ՀասարակականԴատավորներն ակցիա են անելու՝ ի պաշտպանություն Բորիս ԲախշիյանիՄի խումբ դատավորներ այսօր պատրաստվում են հավաքվել Երևանի դատարաններից մեկի մոտ ի աջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի և հանուն դատավորների ֆունկցիոնալ ազատության և դատական իշխանության անկախության։Ավելին12:4101.02.22 -
ՀասարակականԱրցախի նախագահն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներումԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանի Գառնաքար, Շահմասուր, Ծմակահող և Հաթերք համայնքներում: Արցախի նխագահի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը տեղերում հետաքրքրվել է առկա խնդիրներով, լսել բնակիչների զբաղվածությունն ապահովելու հետ կապված առաջարկները, նրանց հետ քննարկել անելիքները:Ավելին12:3301.02.22 -
ՀասարակականՀայլուր 12:30 Ջրից հետո Հայաստանում թանկանում է հոսանքը. գազը՝ «հերթի մեջ» | 01.02.2022Հայլուր 12:30 Ջրից հետո Հայաստանում թանկանում է հոսանքը. գազը՝ «հերթի մեջ» | 01.02.2022Ավելին12:3001.02.22 -
ՀասարակականՔննչական կոմիտեն նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից մանրամասներ է հրապարակելՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու (որն առաջացրել է ծանր հետևանքներ) փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։Ավելին12:1301.02.22 -
ՔաղաքականԲոլորի համար պարզ է, որ ԲԴԽ-ն, լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում․ ընդդիմադիր պատգամավորԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է․ Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդման համաձայնությունը Բարձրագույն դատական խորհուրդը՝ ուշադրություն տվել է ՄԻԱՁԱՅՆ: Պատկերացնում եք Դատավորներին պաշտպանող կառույցը, ՄԻԱՁԱՅՆ ասում է՝ հետապնդեք Դատավորին: Որոշ ժամանակ առաջ ասել էի ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող, հավասարակշռված ու պրոֆեսիոնալ վարք ու վարկ ունեցող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի:Ավելին12:0701.02.22 -
ՀասարակականԵրևանի Շենգավիթ վարչական շրջանում վթարի պատճառով ջուր չի լինիՎթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 1-ին ժամը 11:30-20:00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մ ի շարք հատվածների ջրամատակարարումը:Ավելին12:0301.02.22 -
ՏարածաշրջանՎրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամովՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից։ Հաղորդվում է, որ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն լավ է զգում և շարունակում է հեռավար աշխատել։Ավելին11:5701.02.22 -
ՀասարակականԱրագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու բեռնատար Mercedes-ըԱյսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Ագարակ-Ոսկևազ գյուղերի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 56-ամյա Ղուկաս Ն-ի վարած բեռնատար Mercedes-ը։Ավելին11:4701.02.22 -
ՀասարակականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3127, մահվան 3 նոր դեպքՀայաստանում փետրվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3127 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 370 922-ի: Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 3 դեպք, մահացածների թիվը 8056 է:Ավելին11:4001.02.22 -
ՀասարակականԲԴԽ-ն միաձայն բավարարել է դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություններըԲարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որում ասված է․ «Սույն թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։Ավելին11:3301.02.22 -
ՀասարակականԱյսօրվանից էլեկտրաէներգիայի արժեքը թանկանում էԱյսօրվանից Հայաստանի քաղաքացիները մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի համար միջինում 4.7 դրամ ավելի շատ կվճարեն։ Ուժի մեջ է մտնում Հանրային ծառայություննեը կարգավորող (ՀԾԿՀ) հանձանժողովի դեռ տարեվեջին ընդունած թանկացման որոշումը։ Արդեն նախկին ցերեկային 45 ու գիշերային 35 դրամ սակագները, կախված սպառած էլեկտաէներգիայի չափից, ավելանում են 1.5-ից 5.5 դրամով։ Այսպես՝ ամսական մինչև 200 կիլովատ սպառող բնակիչների հոսանքը թանկանում է 1.5 դրամով, 201-ից 400 կիլովատ ծախսողների համար՝ 3.5, ավելի շատ օգտագործողների, այսինքն, հիմնականում բիզնեսի համար՝ 5.5 դրամով։ Հոսանքը չի թանկանում անապահով խավերի համար։Ավելին11:2601.02.22 -
ՀասարակականԱրցախում 81 տարեկան կինը նետվել է պատշգամբից և մահացելԱրցախի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են, որ փետրվարի 1-ին` ժամը 08:30-ի սահմաններում, 1941թ. ծնված Ժենյա Աբգարի Հարությունյանը կյանքին վերջ տալու նպատակով իրեն ցած է նետել իր տան՝ Ստեփանակերտ քաղաքի Իսակով 3/28 հասցեի պատշգամբից և մահացել:Ավելին11:2001.02.22 -
Հասարակական«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 22-ամյա կալանավոր է մահացելԵրեկ՝ հունվարի 31-ին, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 22-ամյա կալանավոր է մահացել։ Այս մասին տեղեկացնում է քրեակատարողական ծառայությունը։ «Հունվարի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է, որ կալանավորված անձ, 2000 թվականին ծնված Ռ. Ք.-ն անշարժ պառկած է իր անկողնում և չի արձագանքում հարցերին: Հիմնարկի բուժաշխատողը փորձել է ցուցաբերել առաջին օգնություն, միաժամանակ կանչել են շտապօգնություն»,- գրված է հաղորդագրության մեջ։Ավելին11:1201.02.22 -
ՔաղաքականԱրցախում բնակվող բնակչության ուժերով հնարավոր չէ կազմակերպել Արցախի սահմանների պաշտպանությունն ու անվտանգությունը. ՂազարյանՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․ «Արցախի պաշտպանության բանակի կազմաքանդմանը մնաց մեկ զորացրում Ինչպե՞ս կարելի է բնութագրել այն մարդկանց, ովքեր սեփական որոշումներով, կազմակերպված և հետևողական քայլերով կազմաքանդում են պատերազմի կրակների մեջ, մեր ժողովրդի հերոսական զավակների արյան գնով ստեղծված, հաղթանակների մարտական փառավոր ուղի անցած Արցախի Պաշտպանության Բանակը։ Կարծում եմ հայոց լեզվի բառարաններում դժվար թե այդպիսի բառ գտնվի, քանի, որ հայ ժողովրդի պատմության մեջ դժվար գտնվեն այնպիսի արարածներ, որոնք նմանատիպ հանցանք գործած լինեն հայ ժողովդի հանդեպ, որ լեզվաբաններ դրանց բնութագրելու համար բառեր գտած կամ հնարած լինեին։Ավելին10:5701.02.22 -
ՀասարակականԿին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ․ ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ, չկան երաշխիքներ ամուսնացած կամ հղի կանանց համար և այլն. այսօր նոր առաջարկներ կուղարկենք ԱԺ պաշտպանության հանձնաժողով և ՊՆ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինն իրականացրել է ուսումնասիրություն, որի նպատակն է պաշտպանել (protect) և խթանել (promote) զինված ուժերում կանանց իրավունքները»։Ավելին10:4601.02.22 -
ՀասարակականԲաքվի բռնապետը հերթական անգամ զառանցել և հոխորտացել է Հայաստանի հասցեին. իրանագետԻրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բաքվի բռնապետը հերթական անգամ զառանցել և հոխորտացել է Հայաստանի հասցեին՝ մեզ անվանելով «ֆաշիստներ» և սպառնալով ոչնչացնել, եթե փորձենք գլուխ բարձրացնել»։Ավելին10:4001.02.22 -
ՀասարակականԵրևանում և Կոտայքի մարզում երկար ժամանակ լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին10:3601.02.22 -
ՔաղաքականԱրմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են․ Ալեն Սիմոնյանը ստորագրել է արձանագրությունըԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: «Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները», - նշվում է արձանագրությունում:Ավելին10:3201.02.22 -
ՀասարակականՀայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթին մասնակցելու ավելի քան 100 հայտ կա«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: Այս նախաձեռնությունը, որը բուռն արձագանք է գտել հանրության լայն շերտերի շրջանում, նաև դարձել է ստեղծագործական ոգևորության խթան:Ավելին10:2001.02.22