Լրահոս
Հասարակական
16:05
31.01.22
673

Եղել եմ ՀՀՇ-ի շարքային անդամ, բայց ոչ կուսակցական. Խաչատուրյանը զբաղվում է դիմումի հարցով

Img default alt hy

Մինչ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը կդադարեցնի իր անդամակցությունը ՀԱԿ-ին։

Այս մասին նա այսօր հայտնել է լրագրողներին` արձագանքելով իր պաշտոնական կենսագրության մեջ կուսակցական լինելու հանգամանքը «թաքցնելու» մասին մեկնաբանություններին։

«2017թ․ ընտրություններից հետո ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Ես համարում եմ ինձ անկուսակցական, որովհետև ես ինքս իմ մեջ այդ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Այստեղ մի խնդիր կա, որ ես կճշտեմ` ֆորմալ առումով դիմում լինելու կամ չլինելու հանգամանքն է, որ հիմա ճշտվում է»,– ասաց Խաչատուրյանը։

Վահագն Խաչատրյանը մինչ այդ լրագրողնրի հետ զրույցում չի հերքել ՀՀ նախագահի պաշտոնում իր առաջադրվելու մասին լուրերը` միաժամանակ նշելով, որ Փաշինյանից դեռ նման առաջարկ չի ստացել։

ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Մինչդեռ Խաչատուրյանը մինչև 2017թ–ը եղել է Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ։

Ինչ վերաբերում է ՀՀՇ-ին, Խաչատուրյանն իրեն այսօր էլ համարում է շարժման անդամ։

«Ես եղել եմ ՀՀՇ-ի շարքային անդամ, բայց ոչ կուսակցական։ Ես այդ շարժման անդամ եմ 1988թ․։ Իմ ընտանիքին էլ եմ ասել` այն օրվանից, երբ ես եկել եմ Օպերա, ես այդ գործին եմ նվիրվել։ Ցավոք, այն խնդիրները, նպատակները, որ մենք այն ժամանակ դրել ենք, մինչև հիմա չենք կարողացել իրականացնել։ Ես այդ ճանապարհին եմ, ուզում եմ իրականացնենք այն, ինչ ուզում էինք 88-ին` ունենալ ազատ, անկախ Հայաստան, որտեղ բոլորս երջանիկ կլինեինք»,- ասել է Խաչատրյանը։