Լրահոս
Զինված ուժեր
17:36
31.01.22
268

Հայ խաղաղապահները պարգևատրվել են

Img default alt hy

Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպվել Լիբանանի Հանրապետության Շամա ռազմակայանում, տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից։

Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայ զինծառայողները ռազմակայանի հրամանատարության կողմից խրախուսվել են պատվոգրերով և շնորհակալական նամակներով՝ բարձր զինվորական կարգապահության և բարեխիղճ ծառայության համար։