Լրահոս
Հայաստան
10:25
08.02.22
109

Պարեկները ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 7 տարեկան տղային տեղափոխել են հիվանդանոց

Երեկ՝ փետրվարի 6-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է «shamshyan.com»-ը։

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում ծառայութուն իրականացնելիս են եղել, երբ նկատել են  Honda Odyssey մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այն վարում է՝ գերազանցելով  սահմանված արագութունը, ինչը վտանգ  էր ներկայացնում թե՛ իր, թե՛ մյուս վարորդների ու հետիոտների համար: 

Պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան և պարզել, որ վարորդի գրկում կա նաև երեխա: Նրանք կանգնեցնում են ավտոմեքենան Աշոտ Հովհաննիսյան փողոցում: Տեղում պարզվում է, որ վարորդի գրկի երեխան գտնվում է անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում: Պարեկներն իրենց ծառայողական մեքենայով 7-ամյա տղա երեխային տեղափոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն, որտեղ էլ  բժիշկներին հաջողվում է փրկել երեխայի կյանքը: 

Շամշյանի տեղեկություններով՝ երեխան տեղափոխվում էր Ջրվեժ թաղամասից, որտեղ նրա մոտ նկատել էին թունավորում և դա եղել է  գազաբալոնից արտանետված շմոլ գազից: