Լրահոս
Հայաստան
12:22
08.02.22
127

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը

Img default alt hy

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտում է Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը, թե պետք է վերացնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների հետքերը: 

Հայաստանի ԱԳՆ-ն հիշեցնում է՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021-ի դեկտեմբերի որոշումը, ըստ որի՝ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ պղծման ու վանդալիզմի գործողությունների դեմ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: