Լրահոս
Հասարակական
10:30
08.02.22
80

Կքննվի Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման հարցը․ փաստաբան

Img default alt hy

Փետրվարի 9-ին, ժամը 16:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, տեղի է ունենալու «Դրոշի գործի» դատավարությունը, գրել է Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

Դատական նիստում քննվելու է «Այլընտրանք ՀԿ» համանախագահ, Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման կամ պահպանման հարցը:

Փաստաբանն օրերս ահազանգել էր՝ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: