Լրահոս
Հայաստան
10:33
08.02.22
118

Նվազագույն աշխատավարձը չի բարձրանա

Img default alt hy

Ազգային ժողովում քննարկվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբացկության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ իրենք առաջարկում են նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 100 հազար դրամ:

«Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2019 թվականին՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ, ասեմ, որ մեր պատմության մեջ եղել է նաև նվազագույն աշխատավարձի 160 տոկոսով ավելացում»,- ասել է նա:

Պատգամավորի խոսքով՝ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքն այսօր 73 հազար 400 դրամ է, մեկ տարում աճել է 21,7 տոկոսով, թանկացել են լույսը, գազը, ջուրը, սպառողական գներն աճել են 7,2 տոկոսով, սննդամթերքը՝ 11,7 տոկոսով:

Կառավարությունը ընդդիմադիրների նախագծին բացասական եզրակացություն է տվել. ռիսկեր է տեսնում:

«Հորդորում եմ քաղաքացիներին դեմ չքվեարկել»,- հայտարարել է Վարդանյանը:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 31 կողմ, 61 դեմ ձայն. որոշումը չի ընդունվել: