Լրահոս
Հայաստան
11:46
08.02.22
134

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լինելու են դատարանում՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի. Սեյրան Օհանյան

Ժողովրդավարական արժեքներ դավանող միջազգային հանրության աչքի առաջ ակնհայտ բռնատիրության ձգտող ՀՀ իշխանությունների գործողություններով ապօրինի կալանավորվում են համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, իշխանության անօրինական ցանկությունը չկատարող դատավոր, իշխանության բազմաթիվ քննադատներ: ԱԺ այսօրվա նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով, ընդամենը երկու օր առաջ կրկին կալանավորվել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը:

«Մենք դատապարտում ենք իշխանությունների այս ակնհայտ ապօրինի գործողությունները՝ գործող քաղաքապետերի, համայքների ղեկավարների նկատմամբ»,- ընդգծել է «Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Նա հիշեցրել է, որ այսօր էլ Վերաքննիչ դատարանում քննվում է քաղբանտարկյալ, Գորիսի քաքաղապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը:

Սեյրան Օհանյանը նաև նշել է, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները գնալու են դատարան՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի:

«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս պայքարին՝ հանուն իրավական ու ժողովրդավարական Հայաստանի»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավարը: