Լրահոս
Հասարակական
11:05
08.02.22
172

Լուկաշենկոներն ու Մարգարիտա Սիմոնյաններն արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին․ Հովիկ Աղազարյան

Img default alt hy

ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Պատգամավորի խոսքով՝ Բելառուսի նախագահն անթույլատրելի ու պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել:

«Մասնավորապես, նշել է է, թե «ո՞ւմ է պետք Հայաստանը» և այլն: Ես ուզում եմ նշել, որ այս որակումուները դատապարտելի են, մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկներ երկրի նկատմամբ, ու ես ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերը, թե ում էր պետք Հայաստանը ու ես վստահ եմ՝ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք ու ում է պետք Հայաստանի Հանրապետությունը»,- հայտարարել է Հակոբյանը:

ՔՊ-ական պատգամավորներից Հովիկ Աղազարյանն էլ անդրադարձել է Լուկաշենկոյին:

«Լուկաշենկոներն ու Մարգարիտա Սիմոնյանները իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին, ու լավ կլինի Լուկաշնեկոն գնահատականներ տալուց առաջ Մինսկի օդանավակայանը մտնի, որն ավելի շատ հիշեցնում է խոզանոց»,- նշել է պատգամավորը: