Լրահոս
Հասարակական
11:59
08.02.22
106

Ինչ է տեղի ունեցել Արագածոտնի մարզպետարանում․ պարզաբանում

Img default alt hy

Լրատվամիջոցներում շրջանառվող այն  տեղեկությունը, ըստ որի, Արագածոտնի մարզպետարանում միջադեպ է եղել՝ չի համապատասխանում իրականությանը։  Այդ մասին նշված է Արագածոտնի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ, որում, մասնավորապես, ասված է․

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ այս կապակցությամբ պարզաբանում ենք․ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի և մարզպետարանի  քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև աշխատանքային հանդիպում է եղել։

Քննարկման ընթացքում որոշ հարցերի շուրջ նրանց կարծիքները չեն համընկել, կողմերը բանավիճել են։

Քաշքշուկի, հայհոյանքների և փոխադարձ  հարվածների մասին լուրերը չեն համապատասխանում իրողությանը։ Նշենք, որ Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքապետարանի աշխատանքային հարաբերությունները եղել և մնում են գործընկերային, սերտ ու արդյունավետ»։