Լրահոս
2022-02-12
-
ՀայաստանԻնչպե՞ս է հաջողվել օտարերկրյա հատուկ ծառայությանն այդպիսի խորությամբ ներթափանցելու ՀՀ զինված ուժեր․ ԱԺ պատգամավորԻնչպե՞ս է հաջողվել օտարերկրյա հատուկ ծառայությանն այդպիսի խորությամբ ներթափանցելու ՀՀ զինված ուժեր․ ԱԺ պատգամավորԱվելին10:2612.02.22 -
ՀասարակականԱյսօր Սուրբ Սարգսի տոնն է․ կկատարվի երիտասարդների և զինվորների օրհնության կարգԱյսօր Սուրբ Սարգսի տոնն է․ կկատարվի երիտասարդների և զինվորների օրհնության կարգԱվելին10:1412.02.22 -
ՀայաստանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱվելին10:1212.02.22 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանը գրեթե չի շփվում աշխատակազմի ու դեսպանների հետ:Ավելին10:0312.02.22
2022-02-11
-
ՄիջազգայինՇոյգուն Մեծ Բրիտանիայի ՊՆ նախարարից բացատրություն է պահանջելՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պահանջել է բացատրել Ուկրաինայում բրիտանական հատուկ ջոկատայինների ներկայությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Շոյգուն նաեւ առաջարկել է արեւմտյան երկրներին իրենց ներդրումն ունենալ լարվածության թուլացման գործում եւ դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային: «Կուզենայի նաև հասկանալ, թե ինչու Մեծ Բրիտանիան իր հատուկ նշանակության ջոկատներն ուղարկել Ուկրաինա, և մինչև երբ նրանք այնտեղ կգտնվեն», — ասել է Շոյգուն։Ավելին23:5511.02.22 -
ՍպորտՀայ բռնցքամարտիկները պատրաստվում են նոր մրցաշրջանինԱյս մրցաշրջանում միջազգային պատասխանատու բազմաթիվ մրցումների պետք է մասնակցեն Հայաստանի բռնցքամարտիկները: Մարտի 11-ին Խորվաթիայի Պորեց քաղաքում կմեկնարկի Եվորպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը, որի եզրափակիչը տեղի կունենա մարտի 23-ին: Այնուհետև երկրի գլխավոր թիմը կմասնակցի մարտի վերջերին Բելգրադում և Հելսինկիում գրեթե միաժամանակ սկսվող միջազգային մրցաշարերից մեկին: Դա ստուգողական բնույթ կկրի և մարզչական խորհուրդը լիարժեք կարծիք կկազմի մայիսի 21-31-ը Երևանում նշանակված Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող մարզիկների ընդհանուր պատրաստականության մասին: Եվրոպականում մրցանակները կխաղարկվեն 13 քաշային կարգերում: Այս ամենի մասին «shamshyan.com»-ի հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Նրա ղեկավարած թիմը փետրվարի 8-ից ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում: Համատեղ մարզումները կշարունակվեն Երևանի Օլիմպավանում: Աղամալյանն ընդգծել է, որ մարզումներում ընդգրկված են նաև Գայանե Տեր-Բարսեղյանը /48 կգ/ և Էլիդա Քոչարյանը /60 կգ/: Նրանք 22 տարեկանների կազմում նույնպես մասնակցելու են Եվրոպայի երիտասարդականին: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարած համակազմը /12 հոգի/ փետրվարի 4-ից «խարիսխ է ձգել» մայրաքաղաքի Օլիմպավանում: Թիմը նախապատրաստվում է փետրվարի 19-ին Բուլղարիայի Սոֆիայում «Ստրանջա» անվանումով միջազգային մրցաշարին: Ռաֆայել Մեհրաբյանին և երկրորդ մարզիչ Հակոբ Մելքոնյանին առավելապես հետաքրքրում են Լիլիթ Դալլաքյանի /48 կգ/, Անուշ Գրիգորյանի /50 կգ/ և Անի Հովսեփյանի /70 կգ/ մարզական-մարտական ընդհանուր որակները: Այս երեք մարզուհիները պետք է Հայաստանը ներկայացնեն Թուրքիայում մայիսի 6-21-ը անցկացվելիք աշխարհի առաջնությունում:Ավելին23:4311.02.22 -
ՀայաստանԳեղարքունիքում 2 «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ են բացվելԳեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական և Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցներում տեղադրվել և բացվել են «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ, տեղեկանում ենք «Արմաթի» ֆեյսբուքյան էջից։ «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի ներկայացմամբ՝ աշակերտները ճարտարագիտական լաբորատորիաներում կսովորեն ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն։ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը բացման արարողության ժամանակ հայտնել է, որ այսօր Հայաստանի 620 դպրոցներում տեղադրված են նման ճարտարագիտական լաբորատորիաներ, ինչը մեծ ձեռքբերում է։ Կորոնավիրուսից ու պատերազմից հետո Հայաստանում ու Արցախում 52 «Արմաթ» լաբորատորիա է հիմնվել «Անելու ենք հնարավորը, որպեսզի ճարտարագիտական լաբորատորիաներում կրթվելու և աշխատելու հնարավորություն ունենան Հայաստանի բոլոր բնակավայրերում։ Մեր քանդված գործարանները պիտի վերականգնվեն, ինդուստրիալ հզոր Հայաստանը պիտի վերադառնա, այլապես մենք չենք կարողանա կանխել արտագաղթը»,-ասել է Չոբանյանը։ Հավելենք, որ Ճամբարակի և Գեղամասարի լաբորատորիայի բացմամբ՝ այժմ գործում է 621 «Արմաթ» լաբորատորիա Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում, որտեղ շուրջ 16 000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։Ավելին23:3011.02.22 -
ՄիջազգայինՖրանսիայում չեղյալ կհայտարարեն դիմակների պարտադիր կրումը QR կոդ պահանջող տարածքներումՖրանսիայի իշխանությունները մտադիր են փետրվարի 28-ից չեղյալ հայտարարել դիմակների պարտադիր կրումը այն տարածքներում, որտեղ ստուգվում է պատվաստման անցաթուղթը, հաղորդել Է BFM հեռուստաալիքը։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների հերթական մեղմացման մասին «հաղորդել է երկրի կառավարությունը»: Ֆրանսիայում աստիճանաբար նվազում է հիվանդացածների թիվը 100 հազար բնակչի հաշվով։ Այս պահին այդ ցուցանիշը կազմում է մոտ 2,1 հազար մարդ 100 հազար բնակչի հաշվով, այն դեպքում, երբ հունվարի վերջին եղել է ավելի քան 3,5 հազար դեպք։ Համաճարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուսը դարձել է ավելի քան 134 հազար ֆրանսիացիների մահվան պատճառ։ Ընդ որում շուրջ 1,8 հազար մարդ մահացել է մեկ շաբաթվա ընթացքում: Փետրվարի 10-ին իշխանությունները 24 ժամում հաստատել են կորոնավիրուսի 153,2 նոր դեպք, մինչդեռ հունվարի 25-ին երկրում ավելի քան 500 հազար վարակվածներ են հայտնաբերվել։ Հանրապետությունում հունվարի 24-ից գործարկվել է պատվաստման անցաթուղթ, որն անհրաժեշտ է ռեստորաններ, թատրոններ, կինոդահլիճներ այցելելու համար: Փաստաթուղթը տրվում է միայն պատվաստման ամբողջական կուրս անցնելու դեպքում (ԵՄ-ում թույլատրված դեղորայքներով երկու հիմնական ներարկում եւ երրորդ, բուստերային, պատվաստում): Անցաթուղթը կգործի մինչեւ հուլիս: Փետրվարի 10-ի դրությամբ երկրում պատվաստման ամբողջական կուրս է անցել 53 մլն մարդ, ավելի քան 37 մլն ֆրանսիացի ստացել է բուստերային չափաբաժին։Ավելին23:1511.02.22 -
Պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է տարածել․ ինչ իրավիճակ է սահմանինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։Ավելին23:0111.02.22 -
ՀասարակականԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր և լսելու նրանց մտահոգությունները դատական և քաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: Այս մասին ասվում է դեսպանության թվիթերյան միկրոբլորկում: Նշվում է, որ Թրեյսին ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ուղուն։Ավելին22:5311.02.22 -
Հայաստան39-ամյա վարորդը Nissan-ով գլխիվայր է շրջվելԱյսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Գագիկ Շամշյանը։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Ռոման Վ-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարhի 85-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:Ավելին22:3811.02.22 -
ՀայաստանՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՄայրաքաղաքում փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Մարզերի առանձին շրջաններում փետրվարի 14-ի ցերեկը սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 12-ին, 13-ին, 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Արցախում սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։Ավելին22:2511.02.22 -
ՀայաստանԳորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց էՓետրվարի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը` մանրամասներ հայտնելով, թե ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին։ Այսպես, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին22:1311.02.22 -
ՀայաստանԳարիկ Սարգսյանի վարորդն անվճար երթուղու «Գազելն» է վարում․ «Հետք»Արդեն երկու օր է Վեդու համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է անվճար միջհամայնքային երթուղի, որն ապահովում է Վեդի համայնքի բնակավայրերի միջև տրանսպորտային կապը․ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի ծառայողական ավտոմեքենայի վարորդն է: Այս մասին հայտնում է «Հետք»-ը։ «Քաղաքացիները նշված լուրի «ֆեյսբուքյան» գրառման տակ մեկնաբանություններ էին թողել՝ հիշեցնելով, որ ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը չի կարելի բարեգործություն կատարել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Գարիկ Սարգսյանը «Հետք»-ի զրույցում ասաց, որ անվճար երթուղու սպասարկումը որևէ առնչություն չունի առաջիկայում սպասվող ընտրական գործընթացների հետ և չի կարող ընկալվել որպես պաշտոնական դիրքի օգտագործում։Ավելին22:0811.02.22 -
ՀասարակականՀայտնի է Արոյանի մրցակիցը ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի կիսաեզրափակիչումՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որն անցած տարվա դեկտեմբերից հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի ամերիկյան շախմատային ֆեդերացիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Լենյեր Դոմինգեսի հետ։ Դոմինգեսը D խմբում կիսել է առաջին հորիզոնականը իր հայրենակից Ուեսլի Սոյի հետ, իսկ այսօր թայ-բրեքում հաղթել է նրան 1.5-0.5 հաշվով։ «Հայ աղջիկ, տան աղջիկ». Լևոն Արոնյանի սիրեցյալն ու քույրը միասին խմոր են գրտնակում Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունքը նվաճել է ժամանակից շուտ՝ C խմբում գրավելով առաջին տեղը խմբային մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ։ Նշենք, որ Բեռլինում ընթացող մրցաշարի տասնվեց մասնակիցները բաժանվել են չորս խմբի: Արոնյանն ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին գերմանացի Վինսենթ Քեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիթը և ռուս Դանիիլ Դուբովը: Խմբային փուլում խաղարկվել է վեց տուր: Փլեյ օֆ է դուրս եկել յուրաքանչյուր խմբի հաղթողը։ Սա «Գրան-պրի» շարքի երեք մրցաշարերից առաջինն է։ Սերիայի երկու հաղթողները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին:Ավելին21:5811.02.22 -
ՀասարակականՍիրով պետք է շարունակենք արարել մեր վիրավոր հայրենիքում․ Առուշ ԱռուշանյանԹող ձեր հոգիներում միշտ ճառագի սիրո ու հավատի լույսը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը շնորհավորում է` Սուրբ Սարգսի տոնի առթիվ․ «Շնորհավորում եմ բոլորիդ սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ: Սերն աստվածային պարգև է, ներդաշնակության ու համերաշխության կարևորագույն հիմնաքարը: Այն Աստծու կողմից մեզ շնորհված լույսն է, որը հարթում է բոլոր ճանապարհները, օգնում հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Մեր երկրի համար դժվարին այս ժամանակահատվածում շատ կարևոր է, որ սիրո ջերմությամբ լեցուն լինեն բոլորիս սրտերը: Սիրով ու հավատով պետք է շարունակենք ապրել, արարել մեր վիրավոր հայրենիքում` ի տես աշխարհի և ի պատիվ մեզ: Թող ձեր հոգիներում միշտ ճառագի սիրո ու հավատի լույսը: Արժեվորենք ու գնահատենք այն, ինչն ի վերուստ է տրված: Հավիտենական սեր բոլորիս»:Ավելին21:5711.02.22 -
Ստուգվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանըՓետրվարի 11-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Հրամանատարությունը ստուգել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։Ավելին21:4511.02.22 -
ՀայաստանՔաղաքացին դանակի սպառնալիքով օդանավակայանի աշխատակցուհուց տոմս է պահանջելՓետրվարի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։ Մոտեցել ու տեսել են, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքով ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու տոմս տան։ 28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Տուժողից ընդունվել է հաղորդում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին21:3011.02.22 -
ՀասարակականԵվրամիությունում ակնկալում են, որ ռուսական գազի մատակարարումների ծավալը կմեծանաԵվրահանձնաժողովը հուսով է, որ «Գազպրոմը», անհրաժեշտության դեպքում, կավելացնի դեպի Եվրամիության երկրներ գազի մատակարարման ծավալը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սպինանտը։ «Մատակարարումների ծավալի հարցում «Գազպրոմին» կոչ ենք անում իրեն որպես լավ բիզնես-գործընկերոջ դրսևորել և բավարարել մեր պահանջները, անհրաժեշտության դեպքում՝ ավելացնել գազի մատակարարման ծավալը»,- ասել է նա։ Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ դեպի Եվրամիություն ռուսական գազի մատակարարման հարցը Բրյուսելում շատ հաճախ է քննարկվում։ Նշենք, որ հունվարին Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը Ռուսաստանին մեղադրել էր Եվրոպայի գազի շուկայում լարվածություն ստեղծելու մեջ և ասել, որ Եվրոպայի գազապահեստարաններում գազի դեֆիցիտ առաջացել է «Գազպրոմի» պատճառով։ Ռուսաստանից հակադարձել էին այս հայտարարությանը։Ավելին21:2011.02.22 -
ԱրցախԱրցախում ձևավորվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողովԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ փետրվարի 11-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման համար պետական հանձնաժողովի ձևավորման մասին հարցը, տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա են եղել Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի պատասխանատուները, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը և Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը։ Քննարկումների արդյունքում ձևավորվել է հանձնաժողովի կազմը, որի նախագահ է նշանակվել Արթուր Թովմասյանը:Ավելին21:1411.02.22