Լրահոս
2022-02-11
-
ՀասարակականԻնչպես է կեղծվել և շարունակում կեղծվել քաղաքացիական հասարակությունը․ Արամ ՀովհաննիսյանԵթե հեղափոխության սկիզբը դրած քաղաքացիական ակտիվիստներին կարելի է փորձել արդարացնել` ասելով, որ մարդիկ փողոց էին դուրս եկել հանուն արդարության և ընդդեմ մի շարք արատավոր երևույթների, ապա արդարացման այդ փորձերը հիմնովին կտապալվեն, եթե մենք ուշադրություն դարձնենք նրանց հետագա քաղաքական ու քաղաքացիական վարքագծին, ավելի ստույգ՝ չարաբաստիկ նոյեմբերի 9-ից հետո։ Նոյեմբերի 9-ի դրամատիկ գիշերվանից հետո ընդդիմադիր դաշտի լայն կոնսենսուսով Հայաստանում մեկնարկեց փողոցային բուռն գործընթաց՝ պարտված իշխանության անհապաղ հեռացման պահանջով։ Ակնհայտ էր, որ այդ օրերը վճռական նշանակություն էին ունենալու Հայաստանի ապագայի համար, այդ օրերին էր պարզ դառնալու՝ Հայաստանը և հայ ժողովուրդը կմաքրվե՞ն պարտության բեռից, դուրս մղելով պարտության հոգեաբանությունը իրենց միջից, թե՞, կիսելով և ստանձնելով պարտության նվաստացուցիչ բեռը, կշարժվեն նորանոր ստորացումների ճանապարհով։ Հենց այս օրերին հանկարծակիորեն անհետացան քաղաքացիական հասարակությունն ու «առաջադեմ երիտասարդությունը»՝ փողոցային պայքարի «դրայվերները»։ Մարդիկ, որոնք ոչ մի թրիգեր բաց չէին թողնում փողոցային գործընթացներ սկսելու, մթնոլորտը սրելու և իշխանությանն իր տեղը ցույց տալու համար։ Մարդիկ, որոնք կազմակերպել ու բազմաթիվ դեպքերում հաջող ավարտին էին հասցրել այնպիսի շարժումներ, ինչպիսիք են Մաշտոցի պուրակի, Թեղուտի, էլեկտրիկ Երևանի և մի շարք այլ շարժումներ։ Եվ վերջապես՝ մարդիկ, որոնք գեներացրել և հաջողությամբ ավարտին էին հասցրել հեղափոխությունը՝ դեմոնտաժելով մի ամբողջ համակարգ։ Նոյեմբերի 9-ից հետո սրանք մի քանի ամսով «անհետացան» բոլորի տեսադաշտից։ Պատճառը փողոցային պայքարի ձևերը մոռանալը կամ մասսայաբար կորոնավիրուսով վարակվելը չէր։ Այդ պասիվությունն ինքնին քաղաքական ակտ էր, ուղղակի ակտիվիզմը փոխարինվեց պասիվիզմով, իսկ ակտիվիստները՝ պասիվիստներով։ Ի տարբերություն Նիկոլի՝ քամինգ աութ եղած, այսինքն՝ բացահայտ աջակիցների, որոնք ունեին բավարար համարձակություն և «մոտիվացիա»՝ նման բեռ վերցնելու իրենց վրա և ցուցադրաբար հանդես գալու սոցիալական ոխակալության, նեոբոլշևիզմի դիրքերից՝ ստորադասելով Արցախը սոցիալական խնդիրներին, առաջադեմ քաղաքացիականներն իրենց հոգեհարազատ իշխանությանը լատենտ աջակցեցին։ Ակտիվիստների պասիվ դերակատարումը քաղաքական քայլ էր, որն անկասկած փրկեց և երկրորդ կյանք պարգևեց քաղաքական վախճանի եզրին կանգնած Նիկոլին։ Պացիֆիստները՝ պարտությունը ֆետիշացնողները Հայկական անոմալիան ունի խոր արմատներ։ Դա´ է ծնել հեղափոխությունը, և ոչ թե հակառակը։ Մեր երկրում տարիներ շարունակ, առնվազն՝ նախորդ 10-15 տարիների ընթացքում, նույն «առաջադիմական բորբոսի», իրենց առընթեր ՀԿ-ների, որոշ կուսակցությունների, տարբեր ԶԼՄ-ների և մի շարք՝ որպես «նոր ինտելեկտուալ էլիտա» ներկայացողների ինտենսիվ աշխատանքի արդյունքում շրջանառության մեջ դրվեցին այնպիսի քարոզչակոդեր, որոնց միջոցով նորմալիզացվեց, ինչ- որ տեղ ֆետիշացվեց պարտության գաղափարը։ Հադրութը, Շուշին ամուր կանգնած, իսկ Արցախն ամբողջական ու շրջապատված բուֆերային 5 շրջաններով՝ սույն տարրերը հանրությանը ներշնչում էին պարտության անխուսափելիությունը։ Տարիների ընթացքում ստեղծվեց մի մթնոլորտ, երբ մի շարք միջավայրերում ուղղակիորեն ամոթալի դարձավ ներկայանալ հայրենասեր, երբ սեփական հայրենքի մասերը զիջելուն դեմ խոսելը վերածվեց էքստրեմիզմիև հետամնացության, իսկ պարտությունը դիտարկվում էր մոտալուտ ու անխուսափելի, որը ոչ ոք ու ոչինչ չի կարող կանխել։ Կրկնում եմ՝ այն պարագայում, երբ Արցախն ամբողջական էր ու շրջապատված հայ ժողվրդի կյանքի և ջանքերի արդյունքում անվանափոխված Ջրականով, Ակնայով և այլ անվտանգային բուֆերներով։ Մենք արձանագրում ենք, թե ինչպես մի շարք իրավապաշտպաններ, Շուռնուխում բռնության ենթարկված միասեռականների դեպքի առիթից խոր ցավ ու անասելի աղմուկ հանող «հումանիստներ», որևէ մեկի իրավունքի տեսական խախտման լուրերից ազդվողներն ու ողջ սոցիալական ցանցով մեկ բռնության ձայնը հեշթեգներ կազմակերպողներն ու բարձրաձայնողները գեթ մեկ անդրադարձ չկատարեցին պատերազմի արդյունքում արդեն գրեթե երկու տարի Բաքվի բանտերում ապրող տղաներին, չկազմակերպեցին ոչ մի դրամահավաք՝ ծանր ու հերոսական մարտեր մղած զինվորների ապակայունացած հոգեբանությունը վերականգնելու համար կամ ծանր հաշմանդամություն ստացած մարտիկների վերականգնման համար։ Որևէ ձայն չեն հանում Հայաստանում դատաիրավական կամայականությունների և, ըստ էության, ավտորիտար համակարգի կառուցման դեմ։ Սեփական ժողովրդի և զինվորների նկատմամբ ապրումակցման մանիակալ բացակայությունը կարելի է պայմանավորել հանրային սույն շերտի սեփական հոգեկան ու սոցիալական խախտումների արդյունքում իրենց իսկ հասարակությունից նեղսրտած լինելու և կամ՝ թուրքական լոբբինգի մասնիկը լինելու հանգամանքով։ Միևնույն ժամանակ դժվար է հասկանալ, թե ինչո´ւ այդքան հեշտ այս բոլոր ողբերգությունները, ստորացումները ընդունեց և այդքան արագ համակերպվեց պարտության մտքի հետ հայ ժողովուրդը։ Վերը նկարագրված տարրերն իրենք իրենց և մեր հանրության մի զգալի մասին վաղուց ադապտացրել էին անխուսափելի պարտության մտքի հետ։ Պարտությունը սպասված էր ու ֆետիշացված։ 2018-ից ընտրազանգվածային բնորոշման համար տարբեր ձևակերպումներ են դրվել շրջանառության։ Դրանց մի մասը վիրավորական երանգ ուներ, բայց դրանցից ոչ մեկը լիարժեք չէր, գոնե՝ վտանգավորության տեսակետից։ Ամենավտանգավոր խավը «ինտելեկտուալ ժեխն» էր, որն իր մեջ ներառում էր պատվերով ակտիվիստներին, դրանց կոչենք «Պասիվիստներ», և ներշնչված պարտվողականներին՝ կեղծ «Պացիֆիստներ»։ Այս երևույթի վտանգը շարունակվում է, և կարիք կա հասկանալ նոր իրողություններում «պսևդոառաջադիմական քաղաքացիական» վիրուսի կանխարգելման գործիքները։Ավելին20:4511.02.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ուզում են վախեցնեն, որ բոլորս դուրս գանք. տուն ծակող կրակոցներ՝ ԱրցախումԱվելին20:3011.02.22 -
ՄիջազգայինՄոսկվան չի կարող ընդունել ՆԱՏՕ-ի երկրների հավաքական պատասխանը. ՌԴ ԱԳՆՄոսկվան չի կարող ընդունել ՆԱՏՕ-ի երկրների հավաքական պատասխանն անբաժան անվտանգության սկզբունքի պահպանման վերաբերյալ ու սպասում է յուրաքանչյուր հասցեատիրոջ մանրամասն արձագանքին։ Այս մասին նշված է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ:Ավելին20:2011.02.22 -
Սուրեն Պապիկյանն այցելել է խաղաղապահ բրիգադՓետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել բրիգադի գործառույթները, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքը։ Պաշտպանության նախարարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին: Խաղաղապահ բրիգադի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված խաղաղապահների հիշատակին։ Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, տեղում հետևել նոր կառուցվող զորանոցի և ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանության նախարարը զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ:Ավելին20:1511.02.22 -
ՀայաստանԱրթուր Դավթյանն ամփոփել է Գեղարքունիքի մարզի դատախազության գործունեությունըՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Գավառում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի, իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների և մարզի դատախազության դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Օրակարգում եղել է 2021թ. ընթացում մարզում հանցավորության դեմ պայքարի, քրեական վարույթների, դատարանում մեղադրանքի պաշտպանության ինչպես նաև մարզի դատախազության այլ գործառույթների կատարման արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկումը: Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը զեկուցել է նշված ուղղություններով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Արձանագրվել է, որ մարզի վարչական տարածքում 2021թ. հանցագործության դեպքերն աճել են 20,8%-ով: Աճը եղել է միջին ծանրության հանցագործությունների հաշվին՝ 28,7%-ով, մինչդեռ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են համապատասխանաբար 5,2%-ով և 75%-ով: Ավելացել են հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության, թմրամիջոցների իրացման և ապօրինի շրջանառության, գողության դեպքերը: 2021թ. մարզում սպանության և սպանության փորձի դեպքեր չեն գրանցվել: Հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշը 2020թ. համեմատ որոշակիորեն բարելավվել է՝ կազմելով 60,3%: Անդրադառնալով հանցավորության դեմ պայքարին՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է կանխարգելիչ և պրոֆիկալտիկ աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Մարզի դատախազության դատախազներին նա հանձնարարել է ակտիվացնել հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների վերացմանը միտված դատախազական ներգործության միջոցների կիրառման, մասնավորապես պատկան կառույցներին, սուբյեկտներին միջնորդագրեր և հաղորդումներ ներկայացնելու նախաձեռնությունները: Դրաց արդյունավետության մասին է փաստում այն իրողությունը, որ 2020թ. մարզի դատախազության կողմից սպանության, սպանության փորձի, ՃԵԿ խախտումների, բնակարանային գողությունների դեմ պայքարի համատեքստում իրավասու մարմիններին միջնորդագրեր ներկայացվելու, դրանց հիման վրա ձեռնարկված միջոցների խորապատկերին 2021թ. արձանագրվել է նշված բնույթի հանցագործությունների էական նվազում: Գլխավոր դատախազը հանձնարարել է նաև ուժեղացնել հսկողությունը քաղաքացիների կողմից հանցագործության մասին տրվող հաղորդումները սահմանված կարգով գրանցելու գործընթացի նկատմամբ և քաղաքացիների ընդունելության կազմակերպմամբ ստուգման առարկա դարձնել բոլոր այն դեպքերը, դրանց պատճառները, երբ վերջիններս հետագայում հրաժարվում են իրենց հաղորդումներից կամ դրանց կապակցությամբ բացատրություններ տալուց: Անդրադարձ է կատարվել նաև քրեական վարույթներով քննությունների արդյունավետության բարձրացման խնդրին: Այս առումով ևս Արթուր Դավթյանն առանձնացրել է քննությունների բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբեյեկտիվությունն ապահովելուն ուղղված դատախազական ներգործության միջոցների կիրառման կարևորությունը: Արձանագրվել է, որ 2021թ. ընթացքում այդ նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից հետաքննության և նախաքննության մարմիններին տրվել է քննչական, դատավարական կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ 89 ցուցում, որը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 50%-ով: Արթուր Դավթյանն ընդգծել է, որ բացի գրավոր ցուցումներ կամ հանձնարարություններ տալը, պետք է էապես ավելացնել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից դրանք կատարելու և առարկայական արդյունքներ ապահովելու նկատմամբ դատախազական հսկողությունը: Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանն այս առումով տեղեկացրել է, որ 2021թ. ընթացքում դատախազների կողմից վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումների 1.5%-ը կամ թվով 30-ը, այն դեպքում, երբ 2020թ. այդ ցուցանիշը կազմել է 0.6% կամ՝ թվով 11-ը: Բացի այդ, նախորդ տարվա համեմատ 2021թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից վերացվել են վարույթը կարճելու մասին 80,1%-ով ավելի և վարույթը կասեցնելու մասին 84,9%-ով ավելի որոշումներ: Վերացման համար հիմք են հանդիսացել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար ոչ բավարար միջոցների ձեռնարկումը: Անդրադարձ է կատարվել նաև դատախազական մյուս գործառույթներով կատարված աշխատանքների որակական և քանակական ցուցանիշներին: Մասնավորապես, պետական շահերի պաշտպանության առումով 2021թ. ընթացքում մարզի դատախազնության կողմից կառավարման տարբեր ոլորտներում կատարվել է 19 ուսումնասիրություն: Հայտնաբերվել է 28 խախտում, որոնցով վնասը կամովին վերկանգնելու մասին նախազգուշացվել են տնտեսվարողներ, հարուցվել է 16 քրեական գործ: Գլխավոր դատախազը հանձնարարել է առաջնայնութան կարգով հետամուտ լինել պետական շահերի պաշտպանության ուսումնասիրություններով, հայցերի հարուցմամբ պետությանը պատճառված վնասների վերականգնմանը: Ելնելով խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերից՝ ՀՀ գլխավոր դատախազը մարզի դատախազության դատախազներին տվել է այլ կոնկրետ հանձնարարություններ: Մասնավորապես, նա շեշտել է մարզի դատախազության և հանրության ուղիղ շփումների ակտիվացման, հենց դատախազների նախաձեռնությամբ քրեական վարույթներին առնչվող, կամ դատախազության օգնությանը դիմող քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման, նրանց կողմից բարձրացվող հարցերին, բավարար հիմքերի դեպքում, պատշաճ ընթացք ապահովելու նպատակով պարտադիր միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:Ավելին20:0811.02.22 -
ՀասարակականԱդրբեջանը հայտնում է Հայաստանի կողմից դիակների մասունքներ վերադարձնելու մասինՀայաստանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանին է վերադարձրել դիերի մասունքներ։Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Էլմար Սամեդովը: «Մասունքները դուրս են բերվել հիմնականում գրունտային եւ ստորերկրյա ջրերի վայրերից, հետևաբար, ստանալ ԴՆԹ նմուշները այդ մնացորդները շատ դժվար է: Վերջնական փուլում հստակ տեղեկատվություն կտրամադրվի այն մասին, թե քանի աճյուն կա այնտեղ»,- նշել է Սամեդովը:Ավելին20:0811.02.22 -
ՀասարակականԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Զարեհ Սինանյանն այցելել է Հայաստանի էսպլանադՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով առաջին անգամ գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Փարիզյան օրակարգը մեկնարկել է Հայաստանի էսպլանադ այցելությամբ, որտեղ Գլխավոր հանձնակատարը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ծաղիկներ են խոնարհել Կոմիտաս վարդապետի արձանին։ Հայաստանի էսպլանադը գտնվում է Փարիզի սրտում՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող տարածքում։ Այն իր ընդարձակ տարածքի մեջ է ներառում նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտաս վարդապետի արձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։ Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդարան, շրջայց կատարել եկեղեցու տարածքում, հանդիպել թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Ֆրանսիայի Հայոց թեմական պատգամավորական ժողովի ներկայացուցիչների հետ։ Թեմական առաջնորդը նշել է, որ այժմ թեմն ունի 27 եկեղեցի: «Եկեղեցին առաքելություն է, ոչ թե շենք»,- ընդգծել է հոգևոր առաջնորդը՝ Գլխավոր հանձնակատարին ներկայացնելով թեմի գործունեությունը, երիտասարդների հետ ակտիվ աշխատանքը, հայկական ամենամյա փառատոնի անցկացումը։Ավելին19:5711.02.22 -
ԱռողջապահականՀամավարակը դեռ չի ավարտվել․ ԱՀԿ«Համավարակը դեռ չի ավարտվել»,- ասել է ԱՀԿ խոսնակ Սումիա Սվամինաթանը։ Նա նախազգուշացրել է COVID-19-ի նոր տարբերակների սպառնալիքի մասին: Այդ մասին գրում է Reuters-ը։ «Մենք հետևում ենք վիրուսի զարգացմանը, մուտացիային: Այնպես որ, մենք գիտենք, որ կլինեն նոր տարբերակներ, որոնք մեր ուշադրության կարիքն ունեն, ուստի, մենք չենք մոտեցել համաճարակի վերջին»,- ասել է կազմակերպության գլխավոր գիտնականը։ Կորոնավիրուսի «Օմիկրոնի» շտամը կամ B.1.1.529-ը հայտնաբերվել է նոյեմբերին Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում: Մասնագետների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել հիվանդացածներն ու պատվաստվածները: Դրա ենթատեսակները հայտնաբերվել են 142 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում: Այն ավելի արագ է տարածվում, քան «Դելտա» շտամը և դառնում գերիշխող։ Պատվաստումը մնում է պաշտպանության ամենահուսալի միջոցը:Ավելին19:4811.02.22 -
ՀասարակականՀակված չենք հավատալու, որ գործ ունենք Եվրոպայի իրական մոտեցումների հետ. Ռուբեն ՄելիքյանՇատ հետաքրքիր արձագանքներ եղան ԵՄ պատվիրակության առջև երեկվա մեր հանրահավաքին. այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Այս պահին կսահմանափակվեմ նախօրեին հնչեցրածս հանրահավաքի պահանջագրի տեքստը հրապարակելով ու վերահաստատելով. «ՊԱՀԱՆՋԱԳԻՐ 2022 թվականի փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության առջև անցկացված բողոքի հանրահավաքի մասնակիցների անունից Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր Միացյալ Եվրոպան մեր երկրում ներկայացել է առաջին հերթին արժեհամակարգային օրակարգով։ Դա՛ է եղել Հայաստանյան հասարակության լայն ընկալումը։ Այդ օրակարգը հիմք ընդունելով՝ տարիներ ի վեր Եվրոպական շատ կառույցներ և հատկապես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն իրենց իրավունք են վերապահել գնահատականներ տալ մեր երկրում ընթացող տարաբնույթ իրադարձություններին, և այդ միջամտությունները շատերիս կողմից համարվել են լեգիտիմ, քանի որ Եվրոպան հանդես է եկել ժողովրդավարական արժեքների անկողմնակալ պահապանի դերում։ Մինչդեռ վերջին շրջանում ԵՄ պատվիրակությունը լռության է մատնում ժողովրդավարության՝ բոլորիս հայտնի չափորոշիչներից աղաղակող շեղումները։ Վիրավորանքի անընդունելի քրեականացումը, ընդդիմադիրների նկատմամբ լայնածավալ հետապնդումները, ներառյալ՝ անհիմն կալանավորումները, և վերջապես դատական իշխանության անկախությունը զրոյացնող գործընթացների նոր ալիքը այդ աղաղակող շեղումների առավել տեսանելի մասն են։ Մինչդեռ Եվրոպական արժեհամակարգից այդ ակնհայտ շեղումներին զուգընթաց՝ ԵՄ պատվիրակության ղեկավարի շուրթերից մենք լսում ենք ոչ թե դատապարտման, այլ գովեստի խոսքեր։ Մենք հակված չենք հավատալու, որ գործ ունենք Եվրոպայի իրական մոտեցումների հետ։ Մենք վստահ ենք, որ եթե ԵՄ պատվիրակությունը եվրոպական մայրաքաղաքներում անկողմնակալ ձևով ներկայացներ ժողովրդավարական արժեքներն օրեցօր ավելի համարձակորեն ոտնահարող ՔՊ-ական իշխանության վարքագիծը, այդ թվում՝ Եվրոպական Միության առջև ստանձնած պայմանագրային պարտավորությունների տապալումները, ապա Հայաստանյան ներկայիս իշխանությունները ստիպված կլինեին զսպել բռնաճնշումների ախորժակը։ Եթե ԵՄ պատվիրակությունը Եվրոպական մայրաքաղաքներում ներկայացներ նախորդող փորձով պայմանավորված՝ Եվրոպայից մեր ունեցած ու անտեսվող ակնկալիքները, դրա արդյունքում օրեցօր աճող հակակրանքն ու երեսպաշտության մեղադրանքները, ապա Եվրոպան իր խոսքը կասեր։ Դրա փոխարեն ԵՄ պատվիրակության ղեկավարը փաստացի զբաղվում է ՔՊ-ական ղեկավարության փիառով՝ կամա թե ակամա ստանձնելով քաղաքական հետապնդումների ու իրավունքի այլ ոտնահարումների համար պատասխանատվության զգալի բաժնեմաս։ Վերոգրյալի հիման վրա՝ Արտաքին կապերի եվրոպական ծառայությունից (EEAS) պահանջում ենք՝ - Վերանայել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը - ԵԽԽՎ 1900 (2012) բանաձևում ներկայացված չափորոշիչների հիման վրա քննարկման առարկա դարձնել ՔՊ-ական իշխանության քմահաճույքով ազատությունից զրկված անձանց քաղբանտարկյալ ճանաչելու հարցը - Վճռականորեն դատապարտել խոսքի ազատության, դատական իշխանության անկախության, տեղական ինքնակառավարման, անձնական ազատության իրավունքի նկատմամբ ՔՊ-ական իշխանությունների տևական ոտնձգությունները» »,- գրել է իրավապաշտպանը։Ավելին19:3911.02.22 -
Առողջապահական«Օմիկրոնով» վարակված 5 երեխա վերակենդանացման բաժանմունքում է. ԱվանեսյանԵրեխաների շրջանում մեծ է «Օմիկրոնով» վարակվածության ցուցանիշը. այս պահին 5 երեխա բուժում են ստանում վերակենդանացման բաժանմունքում ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Այս տարի նման իրավիճակ ունեինք` մի կողմից սուր շնչառական վարակների աճ էր նկատվում, մյուս կողմից էլ կորոնավիրուսի ալիքն էր։ Բացի այդ, «Օմիկրոնով» վարակվածների միջին տարիքը նվազել է, և երեխաներն այս շտամով ավելի հաճախ են վարակվում»,–ասաց Ավանեսյանը։ Նրա խոսքով` այս պահին «Օմիկրոնով» վարակված 67 երեխա է հոսպիտալացված, հայաստանյան մանկական բժշկական կենտրոններն ինտենսիվ ռեժիմով են աշխատում։ Ըստ առողջապահության նախարարի` մահճակալային կարողությունները բավարարում են քաղաքացիներին սպասարկելուն։Ավելին19:3711.02.22 -
ՀասարակականԿասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի որոշմամբ՝ կասեցվել է «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի գործունեությունը: Որոշումը հիմնավորված է Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքներով: Մասնավորապես՝ ստուգմամբ հայտնաբերվել է, որ հանրային սննդի կետում մաքուր և նորոգված չեն արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, չեն ապահովվել հիգենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները գործիքներն ու այլ պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների, մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ: Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:Ավելին19:3011.02.22 -
ՀասարակականԱԽՔ Արմեն Գրիգորյանը և իր շեֆը ստում են մի քանի պատճառով․ Գեղամ ՄանուկյանԳեղամ Մանուկյանը գրում է․ «ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս»: Սա ադրբեջանական պաշտոնական աղբյուրի տեղեկատվություն չէ։ Սա Ալիեւի հայտարարություն չէ։ Սա ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ խորհրդի քարտուղարի խոսքերն են, որ նրա գրասենյակը հպարտությամբ տարածում է։ Ասել է թե՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները։ Այս նույն միտքն արդեն մի քանի անգամ հայտարարել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Վերջին քառօրյայում էլ նա նույն պնդեց, որը իմ լավ գործընկերուհի Քրիստինե Վարդանյանը մի քանի նախադասությամբ հիմնավորեց, որ անգրագիտություն է։ Անգրագիտություն կհամարեի այն թեզի շրջանառումը, թե 1991 թվականին ԱՊՀ կազմավորման պահին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները, եթե դրա հակափաստարկները պարբերաբար հնչեցվելուց հետո, Փաշինյանը կամ իշխանավորները շտկեին իրենց խոսքը։ Բայց ոչ, նրանք համառում են ու հետևողականորեն կրկնում են, որն էլ փաստում է՝ սրանք սպասարկում են ադրբեջանական շահերը, խոսում են ադրբեջանական թեզերով ու փաստարկներով։ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ իր շեֆը ստում են, մի քանի պատճառով՝ ԱՊՀ կազմավորման ժամանակ ոչ թե սահմաններ են ճանաչվել, այլ ԱՊՀ մասնակից երկրների տարածքային ամբողջականությունները։ Տարածքային ամբողջականությունը սահմանների ճանաչում չէ։ Ադրբեջանի դեպքում տարածքային ամբողջականությունը 1991 թվականի դեկտեմբերին (ԱՊՀ կազմավորման ժամանակ), Ադրբեջանն արդեն հռչակել էր իր անկախությունն ու հռչակվել 1918-1920 թվերի Ադրբեջանի իրավահավահաջորդ, որի կազմում Արցախը բացակայում էր։ 1991 թվականի դեկտեմբերին արդեն Արցախի Հանրապետությունն իր անկախության մասին որոշում արդեն կայացրել էր, ու չէր դիտվում Ադրբեջանի Հանրապետության մաս։ Այս ամենը Նիկոլը շարունակում է չհասկանալ։ Չհասկանալու հետևանքներից մեկն է, որ Փաշինյանը 2019-ին Արցախի Հանրապետության հռչակման օրը՝ սեպտեմբերի 2-ին գրել էր խայտառակ սխալ ու վտանգավոր մի նախադասություն, թե այդ օրը «Արցախն իր անկախությունը հռչակել է Սովետական Ադրբեջանից»: Չհասկանալով, որ Արցախի Հանրապետությունը ոչ թե անջատվել է Սովետական Ադրբեջանից, այլ այն ձեռք է բերել, իրավական տեսանկյունից, անխոցելի ճանապարհով, ճիշտ Ադրբեջանի ու խորհրդային մնացյալ հանրապետությունների ուղով` ԽՍՀՄ սահմանադրության և օրենսդրության պահանջների համապատասխան:Ավելին19:1711.02.22 -
ՀասարակականԱնդրեա Վիկտորինը հանդիպել է Արման Թաթոյանի հետՀայաստանում ԵՄ դեսպանությունը հայտնում է․ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ` քննարկելու իրավիճակը մարդու իրավունքների, այդ թվում՝ արտահայտման ազատության, մամուլի և տեղեկատվության ազատության, ինչպես նաև դատաիրավական ոլորտներում։ ԵՄ դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՄԻՊ գրասենյակին գերազանց համագործակցության և գործընկերության համար, ընդգծելով այս հաստատության առանձնահատուկ կարևորությունը։ ԵՄ-ն կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը և կաջակցի այդ ուղղությամբ բոլոր ջանքերին:Ավելին19:1311.02.22 -
ՀասարակականՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետՓետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ: Ընդգծվել է փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացի հետ կապված ընթացիկ զարգացումները:Ավելին19:0711.02.22 -
ՀասարակականԹուրքիան ցանկանում է արգելափակել «Ամերիկայի ձայնը», Deutsche Welle-ն և Euronews-ը, ԱՄՆ-ն արձագանքել էԹուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) հայտարարել է, որ «Ամերիկայի ձայն»-ի, «Deutsche Welle»-ի և «Euronews»-ի թուրքական կայքերը կարգելափակվեն՝ հրապարակման լիցենզիայի բացակայության պատճառով։ RTÜK-ի խոսնակ Իլհան Թաշչինը հայտարարել է, որ հեռուստաալիքներին 72 ժամ է տրվում՝ լիցենզիա ստանալու համար։ 2019 թվականին Թուրքիան օրենք է ընդունել, ըստ որի՝ խոշոր հեռարձակողները պարտավոր են երկրում լիցենզիա ստանալ, գրասենյակ բացել և հարկեր վճարել։ Կանոնները վերաբերում են նաև մեդիա ընկերություններին, որոնք հեռարձակվում են ինտերնետում, ներառյալ՝ Netflix-ը: ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է խնդրին և Թուրքիային կոչ է արել հարգել ու երաշխավորել մամուլի ազատությունը։ Ըստ «Ամերիկայի Ձայնի» թուրքական ծառայության, Պետքարտուղարությունը նշել է․ «Թուրքիայում մամուլի ազատության հետ կապված մեր մտահոգությունները լավ փաստագրված են։ Մենք շարունակում ենք զգուշացնել Թուրքիային, որ հարգի և ապահովի մամուլի ազատությունը»։Ավելին18:5811.02.22 -
ՀասարակականՀայաստանի՝ Թուրքիայի հետ հաշտության գնալն այլ բան է․ թուրքագետ«Հայաստան-Թուրքիա. հաշտեցում «Բայրաքթարների» տակ» թեմայով քննարկմանը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ իշխանությունները մեծ սխալ են թույլ տալիս։ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների երկու կոմպոնենտ կա․ մեկը՝ սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերություններ ունենալը, մյուսը՝ հաշտության գնալը․ հաշտություն, որը վերաբերում է տարատեսակ լուրջ խնդիրների՝ Հայոց ցեղասպանություն, պատմական տարբեր խնդիրներ, Արցախի խնդիր, փոխադարձ թշնամանք և այլն։ Այս երկու կոմպոնենտները պետք է առանձնացնել, բայց այսօրվա իշխանական քարոզն այնպիսին է, որ այս երկուսը միացվում են իրար․ Հայաստան-Թուրքիա սահմանը բացենք, դրա դիմաց ցեղասպանության հարցը, Արցախի հարցը, Կարսի պայմանագրր հարցը, ամեն ինչը շատ արագ լուծենք, վերջացնենք»,- ասաց նա։ Թուրքագետն ընդգծեց՝ դա օրինաչափորեն էլ հնարավոր չէ․ երկու պետությունների և երկու հասարակությունների միջև կան խորքային, դարավոր կարծրատիպեր, մոտեցումներ։ Առաջին քայլը, ըստ Ռուբեն Մելքոնյանի, իր նշած երկու բաղադրիչներն իրարից առանձնացնելը պետք է լինի․ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ ունենալն ու բաց սահման ունենալը մի բան է, հաշտության գնալը՝ բոլորովին այլ բան։ «Մենք դրա օրինակն ունենք՝ մեր բարեկամ Հունաստանի միջոցով։ Հունաստանի և Թուրքիայի միջև կան համանման խնդիրներ՝ հույների ցեղասպանության հարց, տարածքային հարց, Կիպրոսի հարց, բայց Հունաստանի և Թուրքիայի միջև կան բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերություններ, նրանք ՆԱՏՕ-ում գործընկերներ են, բայց որևէ հույն, որևէ հունական իշխանություն երբեք չի գնացել այն քայլին, որ իր հասարակությանն ասի՝ գիտե՞ք, այդ «ոչմիթիզականությունը» ռաբիսություն է, Ստամբուլին Կոստանդնուպոլիս ասելը ռաբիսություն է, պատմական հունական տարածքներից հրաժարվելը, թեկուզ գաղափարական իմաստով, լավ բան է, չհրաժարվելը՝ հետամնացություն։ Այսինքն, հունական օրինակը մեզ համար կարող է լինել դասական օրինակ, թե ինչպես կարելի է Թուրքիայի հետ ունենալ հարաբերություններ՝ չհրաժարվելով արժանապատվությունից»,- ընդգծեց Մելքոնյանը։Ավելին18:4911.02.22 -
ՄիջազգայինԱֆղանստանում մզկիթի մոտ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհերԱֆղանստանի Բաղդիս նահանգում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 8 մարդ: Տեղեկությունը հայտնում է «Աամաջ նյուզ» գործակալությունը։ Նշվում է, որ ևս 20 մարդ վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Կալայի–Նաու քաղաքում: Պայթուցիկ սարքը գործել է անմիջապես մզկիթի մուտքի մոտ։ Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել. կան տուժածներ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունի հետևանքով 15 մարդ է տուժել: Ականատեսները պատմել են, որ միջադեպի պահին ուրբաթօրյա աղոթքից հետո հավատացյալները մզկիթից դուրս գալիս են եղել: «Ականատեսները պատմում են, որ պայթյունը տեղի է ունեցել ականի հետևանքով, որը գործել է, երբ հավատացյալները ուրբաթօրյա նամազից հետո լքելիս են եղել Կալայի-Նաուի մզկիթը»,- նշում է գործակալությունը: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Աֆղանստանում պայթյուններ են որոտացել. զոհերի թվում երեխաներ կան Հարկ է նշել, որ անցյալ տարվա աշնանը Աֆղանստանի մզկիթներում կատարված ահաբեկչական գործողությունների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 250 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:Ավելին18:4011.02.22 -
ՀայաստանՔաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորել է լեգենդար մարզիկ Ալբերտ ԱզարյանինՕլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանին ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորելու նպատակով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է նրա անունը կրող մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց: Քաղաքապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայկական ու համաշխարհային մարմնամարզության լեգենդին՝ մարզական բացառիկ նվաճումների և ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ մաղթելով քաջառողջություն: Սպորտի 93-ամյա նվիրյալն այսօր էլ շարունակում է մարզվել՝ լավագույն օրինակ լինելով սերունդների համար, որոնք ձգտում են նմանվել նրան:Ավելին18:2011.02.22 -
Արցախնոր նախարարին կհաջողվի կրթական համակարգը հասցնել համապատասխան մակարդակի. Արցախի ԱԺ նախագահՓետրվարի 11-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանի հետ: Խորհրդարանի ղեկավարը կառավարության նոր անդամին բեղմնավոր աշխատանք է մաղթել: Գնահատելով Անահիտ Հակոբյանի կազմակերպչական ջիղը՝ Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ նրան կհաջողվի կրթական համակարգը հասցնել համապատասխան մակարդակի: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կանի իրենից կախվածը այս բարդ ժամանակահատվածում: Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական համակարգի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Օրենսդիրի ղեկավարը անդրադարձել է ոլորտի առողջացման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին: Հանդիպմանը ներկա էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը: Նույն օրը ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը հանդիպել է խորհրդարանի ոլորտային հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և նախարարության ոլորտային պատասխանատուները, քննարկվել են կրթությանն առնչվող օրենսդրական նախաձեռնությունները: Խորհրդարանականները շեշտել են, որ անկախ քաղաքական հայացքներից՝ միակամ են կրթության զարգացմանն աջակցելու հարցում:Ավելին18:1511.02.22