Լրահոս
2022-02-15
-
ՀայաստանՆախընտրական «ուտուշ-խմուշ» Վեդիում. Գարիկ Սարգսյանը «պատի՞վ է տալիս» իր համայնքի բնակիչներինԱրարատի մարզի Վեդի համայնքում նախընտրական եռուզեռը արդեն սկսված է։ ArmDaily.am-ին տեղեկություններ են հասել, որ Վեդիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը տարբեր գյուղերի, այսպես ասած՝ հեղինակություններին «պատիվ է տալիս» ռեստորաններում, որպեսզի ընտրությունների ժամանակ իշխանության թեկնածուի օգտին աշխատեն։ Մասնավորապես՝ մեզ հայտնի դարձավ, որ օրեր առաջ Սարգսյանը իր հայրենի Նոր Կյանք գյուղի բնակիչներին է ռեստորան հրավիրել և ճոխ հյուրասիրություն է կազմակերպել։ Հատկանշական է, որ հեղափոխության նվիրյալ ՔՊ-ական Սարգսյանը որդեգրել է նախկին իշխանությունների մեթոդները՝ ընտրություններում հաջողության հասնելու և քվեներ ապահովելու համար։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Նոր Կյանքի համայնքապետից և Գարիկ Սարգսյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Ընտրություններին մասնակցած մյուս ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել: ԿԸՀ-ն նոր ընտրությունների անցկացման օր է նշանակել մարտի 27-ը։ Փետրվարի 10-20-ն էլ մեկնարկել է ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերի համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու փուլը։Ավելին10:5015.02.22 -
ՀասարակականԵրևանի բնակիչները կկարողանան օգտվել մի շարք դժվարամատչելի հետազոտություններիցՄայրաքաղաքի բնակիչների համար առողջապահական ծառայություններն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը 2022թ. համայնքային բյուջեով ձեռք է բերել դժվարամատչելի մի շարք ծառայություններ. 1. Կոմպյուտերային տոմոգրաֆիայի ծառայություն (КТ), 2. Ախտորոշիչ կորոնարոգրաֆիայի ծառայություն, որն իր մեջ ներառում է 2.1. կորոնագրոֆիկ հետազոտություն, 2.2. էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), 2.3. էխոսրտագրություն (ԷխոՍԳ) 3. Մամոգրաֆիայի ծառայություն: Բժշկական այս ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներ ներկայացնել դիմում, տարածքային պոլիկլինիկայի կողմից տրամադրված ամբուլատոր-քարտից քաղվածք կամ բժշկի կողմից տրված եզրակացություն, անձը հաստատող փաստաթղթի պատճեն: Նույն ծրագրի շրջանակում 2022 թվականի համար նախատեսվում է ձեռք բերել նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն: Նշված ծառայությունները քվոտավորված են և տրամադրվելու են եռամսյակային համամասնությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 011-51-41-83 հեռախոսահամարով:Ավելին10:4515.02.22 -
ՀասարակականԼուկաշենկոյի «ատամները պետք է ջարդել»․ Գագիկ ՄելքոնյանԱլեքսադր Լուկաշենկոյի հայտարարությունը խիստ ջղաձգումների մեջ էր գցել իշխանություններին։ Այն դեպքում, երբ դրանցից ավելի ստորացուցիչ հայտարարություններ է անում Ադրբեջանի նախագահը Ալիևը, սակայն զրո արձագանք, գրում է «Իրավունք» թերթը։ Թերթի լրագրող Իլոնա Ազարյանը «Ինչո՞ւ» հարցի պատասխանը փորձել է ստանալ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանից, որը նախ կրկին արդրադարձել է Լուկաշենկոյին․ «Գիտեք՝ ինչ կա, ամեն մարդ իր մտածելակերպն ունի, իսկ Լուկաշենկոն առաջին անգամը չէ, որ նման կերպ է արտահայտվել ՀՀ-ի նկատմամբ, ինքը պարզապես իր տեղն ու դերն է բարձրացնում, բայց մոռանում է, որ ինքը արհամարհված է իր ժողովրդի կողմից, հատկապես վերջին ընտրությունների ժամանակ իրեն դրսևորեց իր բոլոր գույներով։ Ես չէի տեսել, որ մի երկրի նախագահ ավտոմատով ֆռա ժողովրդի մեջ, հագնի սպեցնազի համազգեստ ու զորքի հետ գնա ժողովրդի վրա։ Ինքն էն մարդն ա, որ, զենքը ձեռքին, դուրս էր եկել իր ժողովրդի վրա։ Էդ ի՞նչ մարդ, ես իրա ասածները բանի տեղ չեմ դնում»,- ասել է ՔՊ-ական գեներալը։ Իլոնա Ազարյանի դիտարկմանը, որ ՀՀ վարչապետի անվտանգության ծառայողներն էլ էին մեքենայից ավտոմատ պահել Բաղրամյանում հավաքված ժողովրդի վրա, Մելքոնյանը արձագանքել է․ «Էդ նախ ընդդիմության ֆռիկներից մեկն է, որ դրել են շրջանառության մեջ։ Եթե իրենք իրոք էս երկրի մասին մտածում են, թող արձագանքեին Լուկաշենկոյին, ինչո՞ւ չարձագանքեցին։ Ճիշտ հակառակը՝ ասում են՝ Լուկաշենկոն ավտոմատով էր, ձերն էլ «ախրանան» էր։ Կարո՞ղ ա՝ անվտանգության աշխատողները ավտոմատով հարձակվել են իրենց վրա»,- պատասխանել է Մելքոնյանը։Ավելին10:4115.02.22 -
ՍպորտԱզատ ոճի հայ ըմբիշները 10 մեդալ են նվաճել Խարկովի հուշամրցաշարումՈւկրաինական Խարկով քաղաքում կայացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև ազատ ոճի հայ ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել՝ 2-ական ոսկե և արծաթե ու 6 բրոնզե։ Մրցաշարի հաղթող են ճանաչվել Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։ Արծաթե մեդալներ են նվաճել Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել Նորիկ Հարությունյանը (61 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ)։ Առողջական խնդիրների պատճառով մրցավայր չի մեկնել Արսեն Հարությունյանը (61 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ 13 ըմբիշ է մասնակցել մրցաշարին:Ավելին10:3515.02.22 -
ՀասարակականԱրայիկ Հարությունյանն արգելել է հանրահավաք անցկացնել. «Հրապարակ»Արցախյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը նախատեսել էր փետրվարի 20-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք կազմակերպել։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արգելել է վերը նշված հավաքն անցկացնել: Ըստ մեր տեղեկությունների, արգելքի պատճառը եղել է այն, որ Արայիկ Հարությունյանը վախեցել է, որ հավաքը կվերածվի իր հրաժարականի պահանջով շարժման: Մեր տեղեկություններով, նախօրեին նույնիսկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որպեսզի հանրահավաքը կազմակերպվի հասարակական կազմակերպությունների մակարդակով, ու քաղաքական որեւէ ուժ չմիջամտի հանրահավաքի կամակերպմանն ու անցկացմանը, եւ քաղաքական ելույթներ չպետք է լինեին: Սակայն, ըստ ամենայնի, Արայիկ Հարությունյանին նույնիսկ դա չի հանգստացրել, եւ արցախյան ազատագրական շարժման տարեդարձի հիշատակին նվիրված հանրահավաքը վերջինս անձամբ արգելել է: Երեկ երեկոյան հանձնաժողովը նիստ է արել, հարցը բուռն քննարկվել է, սակայն մնացել է առկախված, դեռեւս վերջնական որոշում չի կայացվել։ Հավաքն արգելելու պաշտոնական պատճառաբանությունը կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճն է, սակայն փետրվարի 10-ից հետո թվերն անգամ նվազել են։Ավելին10:3115.02.22 -
ՀասարակականՀայաստանը Նիկոլ է քրֆում․ քաղաքագետՔաղաքագետ Աղասի Ենոքյանն իր էջում գրում է. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼ Է ՔՐՖՈՒՄ Նիկոլական Հայաստանի հերթական աննախադեպ զարգացումը՝ հայհոյանքի մասին օրենքը, կտրուկ թափ է հավաքում։ Անցած մի քանի ամիսների ընթացքում, ինչ սկսել է գործել օրենքը, հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել։ Խորհրդանշական է, որ քրեական գործերը հարուցվել են բացառապես իշխանությունների հայհոյելու համար, ընդ որում՝ դրանց կեսից ավելին Նիկոլին քրֆելու համար է։ Այսինքն, Հայաստանի քաղաքացիների կարծիքով, երկրում քրֆելու արժանի են միայն իշխանությունները, մանավանդ՝ Նիկոլը։ Ու թող դատախազությունը մտածի՝ իսկ միգուցե մեղավոր են են ոչ թե քաղաքացիները, ովքեր հայհոյում են, այլ Նիկոլը, ում հայհոյում են»։Ավելին10:2915.02.22 -
ՀայաստանՏաթևի վանքի մոտակայքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենաՓետրվարի 14-ին, ժամը 21:02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա։Ավելին10:2515.02.22 -
ՀասարակականՆիկոլ Փաշինյանի անարգանքը պատերազմի զոհերի հանդեպ. Էդգար ՂազարյանՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․ Արցախյան 44-օրյա պատերազմի մեծագույն հանցագործություններից մեկը սեփական ժողովրդից պատերազմի ընթացքում ունեցած կորուստների մասին տեղեկությունները խեղաթյուրելն ու թաքցնելն էր։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին (պատերազմի մեկնարկի առաջին տարելիցի օրը) Բաքվում քայլերթ է անցկացվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների։ Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ են դուրս բերվել պատերազմի ընթացքում զոհված բոլոր ադրբեջանցի զինծառայողների լուսանկարները։ Դրանով Ադրբեջանի իշխանություններն իրենց հարգանքն են արտահայտել իրենց երկրի համար զոհվածների հիշատակի առջև, մյուս կողմից անհատապես նշել բոլոր այն զինծառայողներին, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմում։ Հայաստանում պատկերը ճիշտ հակառակն է։ Պատերազմի ավարտից անցել է ավելի քան մեկ տարի և երեք ամիս, սակայն մինչ օրս Հայաստանի իշխանությունների կողմից ոչ միայն չեն հրապարակվել բոլոր զոհվածների անունները, այլև պարբերաբար ներկայացվում են զոհվածների մասին մշտապես տարբեր «պաշտոնական» համարվող տեղեկություններ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ առիթներով հրապարակել է տեղեկություններ պատերազմի զոհերի թվաքանակի վերաբերյալ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ որևէ ընդհանրություն չունի։ Սա այն դեպքում, երբ խոսվում է ոչ միայն կոնկրետ մարդկանց ճակատագրի, այլև Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների մասին։ Պատերազմի ավարտից հետո իշխանությունները մշտապես փորձել են թաքցնել զոհվածների մասին տեղեկությունները։ Այդ թեմայով հանրային մեծ արձագանք է ունեցել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեռևս 2020 թվականի նոյեմբերի 14-ին հրապարակումը պատերազմի զոհերի թվի մասին։ Նրա տեղեկություններով Նիկոլ Փաշինյանին այդ օրվա դրությամբ զեկուցվել է 2250 զոհված և հերձված, 1400 զոհված և դեռևս չհերձված, 1100 անհետ կորած զինվորների մասին թվեր։ Այսինքն, ըստ այդ աղբյուրի, հաստատված մահերի ընդհանուր թիվը կազմել է 4750։ Պաշտոնական աղբյուրները ձեռնպահ են մնացել զոհերի մասին այլ տեղեկություններ ներկայացնելուց՝ չհաստատելով հրապարակված թվերը։ Դրա փոխարեն ներկայացվել են զոհերի մասին բազմաթիվ, իրարամերժ թվեր։ Ավելին, լրագրողական տարբեր հարցումներին ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարությունը 2021 թվականի հունվարի 5-ին հայտնել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը։ Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը 2021 թվականի դեկտեմբերի 28-ին, հղում անելով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող նախաքննությանը, հայտնել է, որ ՀՀ-ում և Արցախի հանրապետությունում պատերազմական գործողությունների արդյունքում զոհված յուրաքանչյուր զինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան, աճյունների և դիակների պահպանման մասին տեղեկություններ չեն կարող տրամադրել՝ դրանց նախաքննական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ։ Պատերազմի զոհերի մասին իրարամերժ պաշտոնական հրապարակումներն ունեն հետևյալ պատկերը։ 2021 թվականի հունվարի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ խոսել է պատերազմի ընթացքում զոհվածների վերաբերյալ հրապարակվող տարբեր թվի մասին։ «Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն՝ ԴՆԹ նույնականացման փուլում են: Վերջնական ցուցակը հրապարակվելու է։ Կան նաև անհետ կորածներ, կոնկրետ թիվ չեմ ուզում հրապարակել, բայց զոհերի թիվը 4000-ը չի անցնի»,- նշել է Ավինյանը։ 2021 թվականի ապրիլի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Կարապետ Մխչյանի հարցին, հայտարարել է, որ «Այս պահին մենք ունենք մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ, անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են, կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին»,- ասել է Փաշինյանը: Նա հավելել է, որ զոհերի վերջնական թիվը լինելու է շուրջ 4000: «Մեր զոհերը 4000-ի կարգի են՝ պլյուս–մինուս 50»,-ասաց Փաշինյանը: Մարդկային ցինիզմի ավելի մեծ դրսևորում, քան Հայրենիքի համար զոհվածների մասին խոսել մոտավոր թվերով և «պլյուս–մինուս 50» միջակայքով դժվար է պատկերացնել, հատկապես այն մարդու կողմից, ով 13 տարի շարունակ, Երևանի փողոցներում իր կողմից հրահրված անկարգությունների զոհված 10 մարդկանց մահվան փաստը վերածել էր իր հիմնական քաղաքական կապիտալի։ 2021 թվականի հունիսի 7-ին ՀՀ վարչապետ ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3700-ին մոտ է։ Փետրվարի 10-ին հայտարարված թվից այս թվի շեղումը կազմում է 112 մարդ, այսինքն` ավելի շատ, քան Ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի թիվը միասին վերցրած։ Նա միաժամանակ ենթադրություն է հայտնել, որ զոհերի թիվը կարող է հասնել 4000-ի։ Զարմանալ կարելի է նմանատիպ ենթադրության տրամաբանության վրա, քանզի ինչպես է հնարավոր, որ զոհերի թիվն աճի՝ պատերազմի ավարտված լինելու պայմաններում։ 2021 թվական օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3773 է, 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է։ 2021 թվականի օգոստոսի 26-ին, երկու օրվա տարբերությամբ, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է․ «Այս պահի դրությամբ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորականներ են, 75-ը՝ քաղաքացիական անձինք»։ Նա նաև հայտնել է, որ 243 անձանց գտնվելու վայրն անհայտ է: Երկու օրվա տարբերությամբ հրապարակած թվի տարբերությունը նա պատճառաբանել է դրանով, որ այս ընթացքում ԴՆԹ նույնականացումներ են եղել: Սա առավել քան տարօրինակ է, քանզի նույնականացման արդյունքում պարզվում է ոչ թե զոհվածների թիվը, այլ նրանց ինքնությունը։ 2022 թվականի հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3809 անձ։ 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ 2022 թվականի փետրվարի 10-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի զոհերի թիվը կազմել է 3812 մարդ, ևս 217 մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ։ Այս վերջին կարգավիճակը ոչ մի տրամաբանություն և բացատրություն չի կարող ունենալ։ Այսինքն, եթե Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, որոնց մասին հայկական կողմն ունի տեղեկություններ, ինչպես կարող են 217 զինծառայողները ողջ մնացած լինել պատերազմից ավելի քան մեկ տարի անց։ Սա իշխանությունների կողմից անազնիվ մանիպուլյացիայի հերթական դրսևորում է զոհվածների թիվը 4000-ից պակաս ներկայացնելու համար, քանզի 3812 զոհվածի և 217 անհետ կորածի թվերի հանրագումարը կազմում է 4029 մարդ։ Այս թիվը նույնպես վստահություն չի ներշնչելու այնքան ժամանակ, քանի դեռ մեկ ամբողջական ցանկով հրապարակված չեն այդ 4029 մարդու անուն, ազգանուն, հայրանունները և նրանց ծննդյան թիվը։ Ավելին՝ մինչ օրս Արցախի Պաշտպանության բանակը պաշտոնապես հրապարակվել է 2842 զոհված անուն, որը զոհվածների թվաքանակի մասին հայտարարված վերջին թվից տարբերվում է 1187 մարդով։ Կարելի է ենթադրել, թե ինչու են Հայաստանի իշխանությունները խուսափում զոհվածների անունները հրապարակելուց։ Այդ ցանկում յուրաքանչյուրը կարող է տեսնել իր հարազատի անունը կամ արձանագրել անվան բացակայությունը։ Այդ պարագայում կարող է շատ շուտ բացահայտվել զոհվածների իրական թիվը, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից կառչած մնալու ծրագրերին։ Ամփոփելով 44-օրյա պատերազմում զոհվածների մասին միայն պաշտոնական թվերը, ստացվում է հետևյալ շարքը․ 3439, 3621, 3700, 3773, 3777, 3809, 3812։ Զինվորական ծառայության հետ անգամ մոտավոր առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք գիտի, որ ամեն օր բանակում իրականացվում է անվանականչ։ Դա նշանակում է, որ օրը մի քանի անգամ յուրաքանչյուր հրամանատար անուն ազգանունով գիտի թե իր ենթակա զինվորականներից ով է այդ պահին գտնվում շարքում, ով է բացակայում՝ շատ լավ իմանալով բացակայության պատճառը։ Այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր մեկ տարուց ավել ժամանակահատվածում անուն ազգանուններով, զիվորական ստորաբաժանումներով հստակ չիմանալ այն զինծառայողների անուն ազգանունները ովքեր շարունակել են իրենց ծառայությունը, զոհվել են պատերազմում, վիրավորվել կամ անհետ կորած են ճանաչվել։ Ակնհայտ է մի բան, որ իշխանությունները դրա մասին գիտեն։ Ակնհայտ է նաև, որ նրանք դա թաքցնում են սեփական ժողովրդից՝ առանձին դեպքերում դա համարելով պետական գաղտնիք։ Պետական գաղտնիքն այն տեղեկատվություն է, որը չի հրապարակվում թշնամու համար բարենպաստ վիճակ չստեղծելու համար։ Ադրբեջանին ռազմական բնույթի պետական հույժ գաղտնիք հանդիսացող տեղեկություններն անձամբ փոխանցող Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդից գաղտնիք է պահում Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների տվյալները, քանզի նրա թշնամին հայ ժողովուրդն է։ Անհրաժեշտ է օր առաջ հրապարակել ոչ միայն զոհվածների թիվն ու նրանց տվյալները, այլև նրանց զոհվելու օրերն ու վայրերը։ Միայն այդ տեղեկատվության համադրությունը Նիկոլ Փաշինյանի և այլ գործիչների հայտարարությունների, պաշտոնական լրահոսի և բաց աղբյուրների տվյալների հետ, հնարավոր կլինի բացահայտել այս պատերազմի ողջ հանցագործությունը։Ավելին10:2515.02.22 -
ՀասարակականՀանդիպումը շատ բարեկամական բնույթ ուներ․ Ամիրխանյանը՝ պետության ժամանակավոր գլխի հետ հանդիպման մասին«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը» զրուցեց Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Պարոն Ամիրխանյան, ինչպե՞ս եք դուք վերաբերվում մշակույթի գործիչների հետ հանդիպելու նախագահի պաշտոնակատարի առաջարկին: Հանդիպումը շատ բարեկամական բնույթ ուներ, որտեղ մասնավորապես քննարկվեցին մշակույթի հետ առնչվող հարցեր: Օրինակ` ես առաջակեցի, որ հնչեցնենք աշխարհի լեզուներով գրված իմ նոր ստեղծագործությունները, որպեսզի դրա միջոցով տեսնեն, որ Հայաստանը շարունակում է ապրել այսօր նոր ստեղծագործական կյանքով: Այդ երեկոն կկոչվի` «Հայաստանը աշխարհի մշակույթի կենտրոն», որտեղ հանդես կգան մեր օպերային երգիչները եւ Սիմֆոնիկ նվագախումբը: Այս ամենը նվիրված կլինի Հայաստանի` աշխարհի հետ դիպլոմատիկ հարաբերություններ ստեղծելու 30-ամյակին: Առաջարկել եմ նաեւ, որ վերականգնվի Մշակույթի նախարարության լիիրավ գործունեությունը, որպեսզի Հայաստանում դադարեցնեն ինքնագործ մշակութային գործունեությամբ զբաղվելը»:Ավելին10:2115.02.22 -
ՀայաստանԻսակովի պողոտայում BMW-ն բախվել է «Toyota» սերվիսի գովազդային վահանակինԱյսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 31-ամյա Աշիկ Վաղարշակյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Toyota» սերվիսի դիմաց, բախվել է գովազդային վահանակին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արմեն Մուրադյանն ու կրտսեր պարեկ Արթուր Հակոբյանը։ Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ի անվահեծանը կոտրվել է, և վնասվել է գովազդային վահանակը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/15/1207014/Ավելին10:1815.02.22 -
ՄիջազգայինՄտադիր են ստեղծել մոտ 150 հազարանոց բանակ«Թալիբան» շարժումը մտադիր է ստեղծել նոր՝ 150 հազարանոց բանակ։ Այս մասին հայտնում է Bakhtar լրատվական գործկալությունը, վկայակոչելով թալիբական կառավարության պաշտպանական գերատեսչության խոսնակին։ Նոր բանակի ձեւավորման համար կներգրավվեն բոլոր նրանք, ովքեր ունեն ռազմական փորձ եւ նախկին վարչակարգի օրոք նույնիսկ գտնվել են զինվորական ծառայության մեջ։ Թալիբ պատասխանատուները կարծում են, որ նոր բանակ ստեղծելու համար կպահանջվեն շատ պրոֆեսիոնալ կադրեր եւ իրենք հիմա այդ հարցն են փորձում լուծել։ Միաժամանակ, նրանք՝ իրենց զինտեխնիկա եւ սպառազինություններ տրամադրելու հարցով, բանակցում են մի շարք հարեւան երկրների հետ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/86116f167bb8542faa70b70b0bb0aa19 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:1415.02.22 -
ՀայաստանՓաշինյանն «իր ձեռքն է վերցնում» հանձնաժողովի աշխատանքները․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրվա իշխանությունները ձևավորել են 44-օրյա պատերազմն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով, որը երեկ սկսեց իր աշխատանքները: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները չեն պատրաստվում մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ այն համարելով իշխանության կողմից կազմակերպված հերթական շոուն։ Երեկ էլ ընդդիմադիրները հայտարարեցին, որ «քանի երկիրը աղետի հասցրած ուժը իշխանության է, օբյեկտիվ քննության և ճշմարտության բացահայտման ուղղությամբ որևէ առաջընթաց չի լինի»: Նշելով, որ «օբյեկտիվ հետաքննություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն վստահված է ընդդիմությանը, այլ ոչ թե իշխող քաղաքական ուժին, որը մեղավոր է հենց այս պատերազմը սանձազերծելու մեջ», ընդդիմադիրները լքեցին դահլիճը։ Երեկ իշխանական պատգամավորների կողմից հայտարարվեց, թե Նիկոլ Փաշինյանը նույնպես կկանչվի հանձնաժողով՝ «վարչապետի ներկայությունը պարտադիր է լինելու»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, քննիչ հանձնաժողով կանչվողների ցուցակը նախապես քննարկվել ու համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելին, մեր ունեցած տեղեկությամբ, նա հստակ ցուցումներ է տվել և հանձնարարել առանց իր գիտության «ինքնագործունեությամբ չզբաղվել»։ Թերթի տեղեկություններով, նա կարգադրել է նաև հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու թեմայով վարկաբեկիչ արշավ կազմակերպել ընդդիմադիր խմբակցությունների դեմ, միևնույն ժամանակ հատուկ թիրախավորել թեմայի հետ կապված առավել ակտիվ պատգամավորներին»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/53dc2852b7d9d34f5f4ea9bddcbaaa75?fbclid=IwAR1aTZzYlgQ6DdGq2Turv8oJl9rsoEGDCbTYYBMlFcxkGnuvCbdu2JEXrEo © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:1015.02.22 -
Հասարակական«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում անկառավարելի վիճակ է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում անկազմակերպ եւ անկառավարելի վիճակ է: ՊՈԱԿ-ում տիրող իրավիճակը «Ժողովուրդ» օրաթերթին են ներկայացրել պարկի ճակատագրով հետաքրքրվող մի շարք քաղաքացիներ: Նրանց խոսքերով՝ ՊՈԱԿ-ի ԺՊ Արման Աբելյանն (նա այս պաշտոնին նշանակվել է 2021-ի մարտին) ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին: Բացի այս, պարկի պահպանությունն ըստ պատշաճի չի իրականացվում, ձկնորսն ինչ ուզում, անում է, արագ արձագանքման համար ստեղծված ինչ-որ խմբեր կան, որոնք ոչինչ չեն անում որսագողությունը կանխելու համար: Կարճ ասած, ՊՈԱԿ-ի տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արման Աբելյանը, ըստ մեզ դիմած քաղաքացիների, անգործության է մատնված: Բացի այս, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ՊՈԱԿ-ը հասցրել է ֆինանսական պարտքեր կուտակել ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետեւանքով: Իսկ ո՞ր արժանիքի համար է Աբելյանը նշանակվել ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արման Աբելյանը շրջակա միավայրի նախկին նախարար, Պետական վերահսկողական ծառայության ներկայիս ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ուսանողական ընկերն է, որի կարիերայի համար Պետրոսյանն անում է ամեն հնարավորը: Ինչո՞ւ է ձախողում կառավարումը. «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեց Արման Աբելյանից, որն ասաց. «Մենք համակուրսեցիներ չենք, ուսանողական ընկերներ ենք: Մենք շատ լավ աշխատում ենք, համեմատած նախորդ տարիների հետ, տպավորիչ արդյունքներ ենք գրանցել արգելքի հետ կապված: Իսկ ՊՈԱԿ-ի պարտքերը կուտակվել են վերջին 30 տարիների ընթացքում, բայց մենք սկսել ենք կամաց-կամաց մարել»: Ահա այսպես «նախկիններն են մեղավոր» ձեւակերպմամբ փորձեց արդարանալ ժամանակավոր տնօրենը, որի գործունեությանն առավել մնարամասն կանդրադառնանք առաջիկայում:Ավելին10:0815.02.22 -
Հասարակական«Աստվածաշունչ էին բերել, ամեն օր կարդացել եմ». գերությունից վերադարձած կամավորականի պատմությունըԳրեթե ամեն օր Մելս Ամբարդարյանի համար օրը սկսվում է աղոթքով, ասում է՝ վերջերս միայն եկեղեցում է կարողանում գտնել իր հանգստությունը: Մելս Ամբարդարյանը հոկտեմբերին է հայրենադարձվել ադրբեջանական գերությունից: Մելսը մարտական մկրտություն է ստացել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ժամկետային զինծառայող էր: Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ կամավոր է մեկնել ռազմաճակատ, որպեսզի եղբոր կողքին լինի. Մելսի եղբայրը՝ Տիգրանը, սպա է, ով մինչ օրս շարունակում է ծառայել հայրենիքին: Մելսը պատմում է, որ հոկտեմբերի 3-ին, երբ իրենց տեղափոխեցին Ջրական, գրեթե նույն զգացողությունն է ապրել, ինչ 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Մատաղիսում: «Ես միշտ էլ հողը, հայրենիքը, տունը ամբողջացրել եմ, որովհետև տունը, հայրենիքը սկսվում է հենց սահմանից, և սահմանի ամրությունն է մեր գոյության երաշխիքը: Եղբայրս հենց պատերազմի առաջին իսկ օրից կռվել է, և ես իմ պարտքն էի համարում եղբորս կողքին լինել, թեկուզ ուրիշ տեղ էլ կռվեի, ինձ մխիթարում էր այն փաստը, որ մեկ ուրիշն էլ էդ պահին եղբորս կողքին կլինի: Հոկտեմբերի 3-ին մեզ տեղափոխեցին Ջրական, մասնակցել ենք մարտական գործողությունների»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Մելս Ամբարդարյանը: Շիրակցի կամավորականը գերեվարվել է դեկտեմբերի 13-ին Խծաբերդ-Հին թաղեր հատվածում: Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ՄՕԲ գումարտակը մարտական առաջադրանք է ստացել, պիտի գնային Գորիս, բայց վերջին պահին ուղղությունը փոխվել է դեպի Բերձոր, այնտեղից էլ ուղարկել են Խծաբերդ, Հին թաղեր: «Շիրակի ՄՕԲ գումարտակն էր այդ օրը հերթապահություն իրականացնում… դեկտեմբերի 13-ին մենք հայտնվեցինք շրջափակման մեջ: Մենք մենակ էինք մնացել, ստեղծվել էր կրիտիկական իրավիճակ, որից փորձում էինք բանակցությունների միջոցով դուրս գալ, բայց չհաջողվեց: Մենք հավատում էինք, որ ռուս խաղաղապահները կունենան ազդեցություն, բայց նրանք չեկան մեր հետևից, իսկ ադրբեջանցիները մեզ ուղեկցեցին Բաքու: Ես եղել եմ Բաքվի բանտում, 62 շիրակցիներս նույն կալանավայրում էինք, բայց տարբեր խցերում: Մեզ դատապարտել էին 6 տարվա ազատազրկման, որպես «տեռորիստ», բայց հետո էդ հոդվածը հանվեց, և այս պահին տղերքին դատել են զենք-զինամթերքով սահմանախախտման մեջ»,- պատմում է Մելս Ամբարդարյանը: Մելսը գերության մեջ գտնվելու 10 ամիսների ընթացքում չի կորցրել հույսը, աղոթել է, անգամ խնդրել է Կարմիր խաչից, որպեսզի իրեն Աստվածաշունչ բերեն: «Կարմիր խաչի կազմակերպությունը ինձ Աստվածաշունչ էր բերել, ամեն օր կարդացել եմ… Աստծո պատվիրաններն ու խոսքը միշտ սրտումս է եղել: Ես գիտեի, որ Աստված լսելու է իմ աղոթքները, և մի օր մի լույս բացվելու է: Էդ օրը շատ սպասեցնել չտվեց»,- պատմում է Մելս Ամբարդարյանը: Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ եղել է նամակագրություն, հեռախոսազանգ: «Նամակները մեզ համար փրկություն էին, որովհետև շատ անելանելի վիճակում էինք: Երբ նամակը ստացանք, մտածում էինք, որ կարող է ինքը չի գրել, բայց ես ձեռագիրը անմիջապես ճանաչեցի, և դա մեզ հույս տվեց շարունակել ապրել: Նամակները շատ լավ բովանդակությամբ էին գրված… Մելսը գրում էր, որ իր պարապը լրացնում է ընթերցանությամբ: Ամեն անգամ բոլորին անուն առ անուն բարևում էր, բոլորին շնորհակալություն էր հայտնում մեր կողքին լինելու համար: Նամակները մեզ հասնում էին Կարմիր խաչի օգնությամբ, նրանք անձամբ բերում էին»,- պատմում է Մելս Ամբարդարյանի մայրը՝ Նելլի Ումրշադյանը: Մելսն ասում է, որ նամակ գրելը մի ուրիշ արարողակարգ էր իր համար, մինչև հաջորդ ամսվա նամակի օրը մտքերը գրի էր առնում, փորձում ամեն հույզ, ամեն զգացում տեղավորել թղթի մեջ, մի նամակի մեջ փորձում էի ամբողջ կյանք տեղավորել: «Փետրվարին ուղարկել եմ առաջին նամակս… նամակովս փորձել էի ծնողներիցս ներողություն խնդրել՝ իրենց զգացածի համար: Իմ հաջորդ նամակներում գրում էի, թե ինչ գրքեր եմ կարդացել… ուրիշ զբաղմունք չկար, կարդում էինք»,- պատմում է Մելս Ամբարդարյանը: Մելսի խոսքերով՝ հիմա փնտրտուքի ու վերլուծության փուլում է, իր պայքարը դեռևս չի ավարտվել: «Ինձ համար այդ ամենը վատ երազ էր, որ անցավ ու մոռացվեց… կյանքը շարունակվում է: Ես հավատացել եմ, որ այդ ամենն ավարտվելու է, և մենք հետ ենք վերադառնալու: Մեր ծնողների աղոթքներն են մեզ պահել ու պահպանել»,- եզրափակում է գերությունից վերադարձած կամավորականը:Ավելին10:0215.02.22 -
ՄիջազգայինԱՄՆ պաշտպանության նախարարը կայցելի Բելգիա, Լիտվա և ԼեհաստանԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կայցելի Բելգիա, Լիտվա եւ Լեհաստան, հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, փոխանցում է Reuters-ը։ Նրա խոսքով՝ Օսթինը կհանդիպի երկրներից յուրաքանչյուրի ղեկավարների հետ։ Բրյուսելում Օսթինը կհանդիպի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։ Քիրբին հավելել է, որ Միացյալ Նահանգները չեն հավատում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժման մասին վերջնական որոշում է կայացրել, բայց «նա կարող է դա անել առանց նախազգուշացման եւ շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընդհանուր սահմանի երկայնքով» ։Ավելին10:0015.02.22 -
ՀայաստանՔՊ-ական պատգամավորը անակնկալի եկած վազքով ներս է մտել․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթին պատմել են, որ նախօրեին տհաճ միջադեպ է գրանցվել «Էրեբունի» ԲԿ-ում` ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի մասնակցությամբ: Այս մասին թերթը գրում է փետրվարի 15-ի համարում․ «Խաչատրյանն այցելել է հիվանդանոց, եւ հենց նախամուտքում նրան հանդիպած կինը, ճանաչելով իշխանական պատգամավորին, լուտանքներ է տեղացել նրա հասցեին` նրան «ժեխ», «կապիտուլյանտ» անվանելով: Տիկնոջը ծափահարություններով «քաջալերել» են հիվանդանոցի այցելուները: Պատգամավորը, անակնկալի եկած, վազքով ներս է մտել` առանց երկխոսության մեջ մտնելու տիկնոջ հետ»,- գրել է «Հրապարակը», որին չի հաջողվել Խաչատրյանի հետ զրուցել, սակայն «Հրապարակը» պարզել է, որ միջադեպի գլխավոր հերոսուհին Արիանա Հովսեփյանն է եղել, ով թերթի հետ զրույցում հաստատել է լուրը. «Այո, եղել է նման բան, սակայն ոչ թե հիվանդանոցում, այլ` հիվանդանոցի բակում: Ես դուրս էի գալիս հիվանդանոցից: Նստեցի մեքենաս, որ պիտի արդեն դուրս գայի հիվանդանոցի բակից, տեսա Արմենին, սիրուն մոտեցա, պատուհանը բացեցի ու գոռացի` այ ժեխ: Պտտվեց իմ կողմը, դե, երեւի ճանաչեց ինձ, կողքին էլ մի հատ չաղլիկ մարդ կար, ու այդ մարդու հետ մտավ ներս: Բակում հավաքվածները սկսեցին ծափ տալ, ասեցին` քո ցավը տանենք»: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/15/31952Ավելին09:5215.02.22
2022-02-14
-
ՀայաստանՀՌՀ-ն համագործակցության հուշագիր է կնքել Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի հետԱյսօր, փետրվարի 14-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը համագործակցության հուշագիր է կնքել Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի հետ, որը միտված է տեսալսողական մեդիայի բնագավառում մասնագիտական էթիկայի պահպանմանը, էթիկայի կանոնների ընդունման, մշտական կատարելագործմանն ու ոչ խտրական կիրառմանը: Հուշագրի կնքմամբ կողմերը ձեռք են բերել պարտավորություններ․ էթիկայի կանոնների, դրանց կիրառման կամ կանոնագրի խախտման հետ կապված փորձագիտական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է դիմել Դիտորդ մարմին փորձագիտական կարծիք կամ եզրակացություն ներկայացնելու խնդրանքով։ Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանում թե´ պետական մարմինները, թե´ լրատվամիջոցները և թե´ հասարակությունը, գտնում են, որ պետական մարմինը օժտված է լրատվամիջոցներին պատժելու գործիքակազմով, սակայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով բոլորովին այլ ճանապարհ է նախատեսված՝ փորձում ենք մեր հասարակության մեջ արմատավորել, որ էթիկայի կանոնների պահպանման խնդիրը բոլորիս գործն է։ Նշենք, որ այս պահին Դիտորդ մարմնում ուսումնասիրվում է Հանձնաժողովի կողմից ներկայացված 6 դիմում, որոնց թիվը Համաձայնագրի ստորագրումից հետո ենթադրաբար կավելանա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/14/1206984/Ավելին23:4514.02.22 -
Հասարակական57-ամյա վարորդը Mercedes-ով Նբախվել է Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանինԳիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 57-ամյա Յուրա Պ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Գարեգին Նժդեհի հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ՝ բախվելով Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին: Գագիկ Շամշյանը հայտնում է՝ տուժածներ չկան:Ավելին23:2614.02.22 -
ՀասարակականՊարեկները Երևանում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտումՊարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները և փետրվարի 7-14-ը իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտում։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/14/31944Ավելին23:0914.02.22 -
ՀայաստանՊարային համույթ․ «Շիշ բռնող»-ի Տրնդեզի արարողությունը (տեսանյութ)ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը Տրնդեզի արարողությունը մեծ շուքով է նշել։ Պարային համույթ է ելույթ ունեցել։Ավելին23:0114.02.22