Լրահոս
2022-02-14
-
ՄիջազգայինԶելենսկին ուղերձով դիմել է ժողովրդինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ խոսելով փետրվարի 16-ի ներխուժման սպառնալիքի մասին։ Նա ասել է, որ Ուկրաինային «վախեցնում են մեծ պատերազմով», սակայն երկիրը «ուժեղ է, քան երբևէ»։Ավելին22:4114.02.22 -
ՀայաստանԳորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։Ավելին22:3014.02.22 -
ՀասարակականՔիմ Քարդաշյանը մանկության լուսանկարներից է հրապարակելՀեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում մոտ ութամյա Քիմը նստած է՝ ոտքերին վարդագույն չմուշկներով, նուրբ վարդագույն սվիտերով։ «Ես հիմա էլ այսպիսի դեմք եմ անում»,- մակագրել է լուսանկարը Քիմը։Ավելին22:2114.02.22 -
ՀասարակականՍիրուշոն ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակելԵրգչուհի Սիրուշոն իր ինստագրամի էջում լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ:Ավելին22:0414.02.22 -
ՀասարակականԿրկին երկրաշարժ է գրանցվել․ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալԵրկրաշարժ Բավրա բնակավայրից 13 կմ հյուսիս-արևելք (հետցնցումները շարունակվում են) Սույն թվականի փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար և Սարագյուղ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:Ավելին21:5514.02.22 -
ՍպորտԱրցախի պրոֆեսիոնալ մարզիկը կմասնակցի միջազգային մրցաշարինՓետրվարի 26-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի «Դինամո» մարզադահլիճում կկայանա GFC-3 միջազգային մրցաշար, որին կմասնակցի Արցախի պրոֆեսիոնալ մարզիկ, Ultimax MMA վարկածով աշխարհի չեմպիոն Արմեն Հայրապետյանը: Այս մասին «Արցախպրես»-ին ասել է Արցախի Ultimax ֆեդերացիայի փոխնախագահ Գևորգ Սարդարյանը: «Արցախի պրոֆեսիոնալ մարզիկ, Ultimax MMA վարկածով աշխարհի չեմպիոն Արմեն Հայրապետյանը հանդես կգա 57 կգ քաշային կարգում: Մրցաշարին կմասնակցեն միայն պրոֆեսիոնալ և լավագույն արդյունք գրանցած մարզիկներ»,-նշել է Սարդարյանը:Ավելին21:5214.02.22 -
ՀասարակականԺողովրդավարություն» բրենդի անվան տակ պետություններ են անկում ապրում. ՇարմազանովՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլին ասեք՝ նոր բրենդ հորինի։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Կիևում Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է՝ Ուկրաինան ժողովրդավարության ֆորպոստն է։ «Բաստիոնը» Արցախի մեծ մասը կորցրեց, իսկ «ֆորպոստը»՝ Ղրիմը։ «Ժողովրդավարություն» բրենդի անվան տակ պետություններ են անկում ապրում»։Ավելին21:2014.02.22 -
ՀասարակականՖեյսբուքում արված մեկնաբանության համար տղամարդը հայհոյել է իր ազգականին. գործը դատարանում էԱզատուհի Վ.-ն 2021 թվականի դեկտեմբերի 9-ին իր անվամբ գրանցված ու իր կողմից օգտագործվող ֆեյսբուքյան էջով տեսել է իր ազգական Ռ. Ա.-ին պատկանող խանութ-վաճառասրահին փակցված աշխատանքի՝ այդ թվում հավաքարարի պահանջի մասին հայտարարություն: Ռաֆայել Ա.-ի ու վերջինիս ընտանիքի անդամների հետ Ազատուհի Վ.-ի ամուսնու գերեզմանի հարցով գտնվելով դատական վեճերի ու լարված փոխհարաբերությունների մեջ, Ազատուհի Վ.-ն՝ նշված հայտարարության մեկնաբանություններ բաժնում գրել է. «Քեզանից լավ հավաքարար, գնա աշխատի, էլի» մեկնաբանությունը: Դրանից հետո Ռաֆայել Ա.-ն իր ֆեսյբուքյան էջից Ազատուհի Վ.-ին ուղարկել է նրան հասցեագրված սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող հաղորդագրություն: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Գործը վարույթ է ընդունվել 2021 թվականի դեկտեմբերի 24-ին և մակագրվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին: Ռաֆայել Ա.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 1-ին մասով (անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:Ավելին21:1414.02.22 -
ՀայաստանԹումանյանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Գորիսի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տաթև-Քաշունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճամբարակի, Գորիսի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-80 մետր։ Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:Ավելին21:1114.02.22 -
ՍպորտՀայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց ՂազախստանինՓետրվարի 14-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի և Ղազախստանի Մ-19 հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումը: Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 1:0 հաշվով: Հայաստան Մ-19 - Ղազախստան Մ-19` 1:0 (0:0) Երևան, Ֆուտբոլի ակադեմիա Գոլերը` Համլետ Մինասյան, 52 © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/14/1206989/Ավելին21:0814.02.22 -
ԱրցախՄարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ Արցախի ԱԻՊԾԶոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Արցախի Մարտունու շրջանում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։ Որոնումների ընթացքում ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։Ավելին20:5614.02.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանցի գործարարը մեղադրվում է 1,6 մլնի խարդախության մեջԱդրբեջանում սկսվել է գործարար Մահսուդ Մահմուդովի գործով դատավարությունը։ Վերջինս հայտնաբերվել ու ձերբակալվել էր Ուկրաինայում, ապա հանձնվել Ադրբեջանին։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ ծանր հանցագործությունների գործերով Բաքվի դատարանում՝ դատավոր Ֆաիգա Գանիևայի նախագահությամբ, այսօր հրապարակվել է մեղադրական եզրակացությունը։ Մահմուդովը մեղադրվում է խարդախության մեջ՝ ընդհանուր 1,6 մլն մանաթ գումար հափշտակելու համար։Ավելին20:5114.02.22 -
Միջազգային«Սահմանին 2 անձնագիրս էլ ցույց եմ տվել». Ռուսոյին մի քանի ժամ պահել են ԱՄՆ օդանավակայանումՀայտնի երգիչ Աբրահամ Ռուսոյին մի քանի ժամ պահել են ԱՄՆ–ի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում։ StarHit-ի հետ զրույցում երգիչը մանրամասնել է իրավիճակն ու նշել, որ կորցրել է իր ԱՄՆ քաղաքացիության անձնագիրը։ «Սահմանին 2 անձնագիրս էլ ցույց եմ տվել, ինքս եմ նույնականացման տերմինալին մոտեցրել դրանք։ Ավելի ուշ այդ անձնագիրն ընկել էր։ Մինչ բոլոր հանգամանքները պարզելը, օդանավակայանի աշխատակիցներն ինձ խնդրեցին անցնել առանձին տարածք։ Որոշ ժամանակ անց ինձ վերադարձին անձնագիրը։ Այն ընկել էր օդանավում` նստատեղերի արանքում»,– նշել է երգիչը։ Նա ընդգծել է, որ ընդհանուր առմամբ օդանավակայանում մնացել է 2 ժամ, բարեբախտաբար` ոչ ապարդյուն։ Ռուսոն հայտնել է, որ առանց անձնագրի կարող էր խնդիրներ ունենալ, քանի որ փետրվարի 15-ին ոտքի բարդ վիրահատությունից առաջ պետք է գնար հերթական ուլտրաձայնային հետազոտության, ինչից հետո կրկին վերադառնալու է տուն` Մոսկվա։ Հիշեցնենք, որ վերջերս Ռուսոն ազդրի վիրահատություն էր տարել. առողջական խնդիրները սկսվել էին դեռ այն ժամանակ, երբ նրա դեմ մահափորձ էին կատարել։ Նշենք, որ երգիչը նույն հարցով ԱՄՆ էր մեկնել նաև հունվարի սկզբին։Ավելին20:4014.02.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 2-րդ երկրաշարժը՝ վերջին 24 ժամում. ցնցումներն զգացվել են Շիրակում, ԼոռիումԱվելին20:3014.02.22 -
ՀայաստանՀայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և ապօրինի հրազենՆախորդ թողարկումներից մեկում ոստիկանության լրատվական ծառայությունը անդրադարձել էր Էրեբունու քրեական հետախույզների, ապօրինի հրազենի և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի հայտնաբերման դեպքին։ Փետրվարի լույս 10-ի գիշերը նրանք հետապնդել էին թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող անձանց, որոնցից մեկը զինված էր։ Ըստ ոստիկանության հաղորդագրության, նրանք «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով փախել էին, քրեական հետախույզներն էլ՝ հետապնդել։ Փախչող անձինք Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցում հանդիպել էին ուղեփակոցի, թողել էին մեքենան ու փախուստը շարունակել ոտքով։ Վարորդը, որ զինվածն էր, փախչելիս նետել էր զենքը, դրամապանակն ու պայուսակը, բայց ոստիկաններից ազատվել չէր կարողացել՝ բռնել էին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին «ТТ» ատրճանակ՝ 6 փամփուշտով, ծալովի դանակ և տարբեր տրամաչափի 13 փամփուշտ: Հայտնաբերել էին նաև հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ Առանձնապես խոշոր չափերի՝ կես կիլոգրամից ավելի հերոինի նմանվող զանգվածով փաթեթներ էին հայտնաբերվել նաև մեքենայի զննությամբ։ Էրեբունու բաժին բերման ենթարկված վարորդը, որը մայրաքաղաքի Օհանովի փողոցի 33-ամյա բնակիչ է, ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի շրջանակներում փետրվարի 11-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, տարածքային քննչական բաժնի ծառայողներն ու Էրեբունու ոստիկանները խուզարկել են ձերբակալվածի տունն ու բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Ֆորդը»։ Տնից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի և հրազենների 25 փամփուշտ, իսկ մեքենայում կար 1 կիլոգրամ 380 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 35 գրամից ավելի, ինչպես և առանց պայթուցիչի նռնակ: Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։Ավելին20:1814.02.22 -
Հասարակական«Փաշաևների կլանի հերթական հաջողությունը՝ Ադրբեջանում». Տաթևիկ ՀայրապետյանԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանի քաղաքական դաշտում «գորշ կարդինալ» անվան տակ հայտնի Ռամիզ Մեհտիևը այսօր հրաժարական է ներկայացրել Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահի պաշտոնից: Նա իր հրաժարականի տեքստում հայտարարել է, որ այսուհետ նստելու է տանը և գրքեր է գրելու: Առաջին հայացքից անկարևոր այս լուրը հետաքրքիր նյուանսեր է պարունակում: 84-ամյա Մեհտիևը Նախիջևանյան կլանի առաջնորդն է, ով 1994–ից մինչև 2019 թվականը զբաղեցրել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Իլհամ Ալիևի կառավարման առաջին տարիներին ընդունված էր համարել, որ Մեհտիևն է փաստացի ղեկավարել երկիրը: Մեհրիբան Ալիևան՝ 2017 թվականին առաջին փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո արշավ սկսեց Մեհտիևի և Նախիջևանյան կլանի այլ ներկայացուցիչների դեմ: Դա կլանային պայքար էր, որի շնորհիվ Փաշաևները նոր լծակներ ձեռք բերեցին պետական համակարգում: Արդյունքում, 2019–ին Մեհտիևը հրաժարական տվեց՝ իր տեղը զիջելով Փաշաևների կլանի երիտասարդ կադրին: Այդուհանդերձ, Մեհտիևը արժանացավ պարգևների Իլհամ Ալիևի կողմից և ուղարկվեց վաստակած հանգստի՝ զբաղեցնելով ԳԱԱ Նախագահի պաշտոնը: Երկար ժամանակ Մեհտիևի թեման համարվում էր փակված, սակայն օրեր առաջ անսպասելիորեն նոր արշավ մեկնարկեց Մեհտիևի դեմ, որի ժամանակ Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը նշեց՝ «Մեհտիևը հայկական ընտանիք ունի, և նա մշտապես ծառայել է հայերին և նրանց ռազմավարական նպատակներին»: Սա աննախադեպ մեղադրանք է 25 տարի պետական բարձր պաշտոն զբաղեցրած, «գորշ կարդինալ» մականունով հայտնի Մեհտիևի նկատմամբ, ով, ի դեպ, իր «գիտական» աշխատություններում և հանրային խոսքում ակնհայտ կեղծարարությամբ է զբաղվում՝ հատկապես հայերի հետ առնչվող դրվագներում: Ուստի, հայերի շահերը սպասարկելու մեջ մեղադրելու իրական որևէ առիթ չկա, փաստերը խոսում են նրա ընդգծված հակահայկականության մասին: Բայց հայ լինելու մեջ մեղադրելը լավ և վճռական միջոց է Ադրբեջանում մարդուն «անարգելու» համար: Մեհտիևը դրանից երկու օր անց հրաժարական տվեց: Արդեն քննարկվում է, թե արդյոք առաջիկայում կձերբակալեն 84–ամյա Մեհտիևին: Պատահական չէ, որ պատերազմից հետո Ալիևի բոլոր այցերի ժամանակ նրան գերազանցապես ուղեկցում է «կամուֆլյաժ» համազգեստով նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, այլ ոչ թե որևէ զինվորական բարձրաստիճան ներկայացուցիչ: Սա Փաշաևների կլանի հերթական հաջողությունն է արձանագրում Ադրբեջանում»:Ավելին20:0014.02.22 -
Հասարակական11-ամյա տղայի ձեռքի մեջ պայթել է հրավառության պայթուցիկ սարքըՓետրվարի 13-ի երեկոյան պարեկները Ազատության պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի կին և մի տղամարդ և խնդրել, որ պարեկներն իրենց ուղեկցեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Գագիկ Շամշյանը հայտնում է՝ իմանալով, թե ինչն է պատճառը, պարեկները այդ կնոջն ու տղամարդուն, ովքեր պարզվել է՝ ամուսիններ են, և նրանց հետ գտնվող 11-ամյա տղային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխան լուրջ վնասվածքներ է ունեցել: Նա հրավառության պայթուցիկ սարք է անզգուշությամբ պայթեցրել ձեռքի մեջ, ինչի հետևանքով դաստակն ամբողջովի վնասվել է:Ավելին19:5714.02.22 -
ՀասարակականՄարիամ Փաշինյանը վայելում է օրը թանկարժեք ռեստորանումՄարիամ Փաշինյանը նոր լուսնակար է հրապարակել Երևանի թանկարժեք ռեստորաններից մեկից:Ավելին19:4814.02.22 -
ՀասարակականՔերոբյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանինԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպմանը քննարկել են երկու երկրների գործարար կապերի ամրապնդման ու ընդլայնման հարցեր, ինչպես նաեւ պատիվ ունեցա գործընկերոջս կողմից ստանալու Ղազախստանի անկախության 30-ամյակին նվիրված մեդալ։ Հոբելյանական այդ մեդալները շնորհվում են այն քաղաքական գործիչներին, որոնք նշանակալի ավանդ են ունեցել Ղազախստանի զարգացման, պետականության կայացման և ինքնիշխանության ամրապնդման գործում։ Հայաստանն ու Ղազախստանն ունեն խորը բարեկամական հարաբերություններ, եւ այժմ երկուստեք աշխատանքներ են տարվում այդ հարաբերություններն ավելի ընդգրկուն դարձնելու ուղղությամբ։Ավելին19:3914.02.22 -
ՀասարակականԻմանում են՝ անասնաբույժ է, աղջիկ չեն տալիս․ անասանբույժների բողոքի ակցիանԱյս պահին էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց անասնաբույժները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում են իրենց աշխատանքային վատ պայմաններից, պահանջում են, որ կադրային համալրում լինի, քանի որ ոլորտում հիմնականում տարեց մասնագետներ են, նաև աշխատավարձի բարձրացում և բժշկական ապահովագրություն են ուզում։ Անասնաբույժների խոսքով, աշխատավարձի չափը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքին, քանի որ աշխատանքի բերումով հաճախ վնասվածքներ և կապտուկներ են ստանում։ Աշխատանքային վատ պայմաններից դժգոհելիս, նրանցից մեկը նաև սոցիալակն անհավսարաության հարց բարձրացրեց՝ ասելով, որ երբ գնում են աղջիկ ուզելու, աղջկա հարազատները իմանում են, որ անասնաբույժ է, աղջիկ չեն տալիս։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/14/31877Ավելին19:2614.02.22