Լրահոս
2022-02-15
-
ՄիջազգայինԲայդենը խուսափել է պատասխանել Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժման» ժամկետի մասին հարցինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին շնորհավորել է Վալենտինի օրվա կապակցությամբ, երբ նրան հարց են ուղղել Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժելու» մասին, որն իբր պետք է տեղի ունենա առաջիկա օրերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տան մոտ, ուր հանգստյան օրերը Քեմփ Դևիդ նստավայրում անցկացնելուց հետո նախագահը ժամանել է իր կնոջ՝ Ջիլի հետ։ Լրագրողները սկսել են հարցեր տալ, բայց Բայդենը կանգ չի առել նրանց հարցերին պատասխանելու համար։ Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք ՌԴ-ի Ուկրաինա ներխուժումն իսկապես «այդքան մոտ է, քան երբևէ»: Ի պատասխան ԱՄՆ նախագահն իջեցրել է դիմակն ու ասել՝ «Շնորհավորում եմ Սուրբ Վալենտինի կապակցությամբ»։Ավելին13:0515.02.22 -
ՀասարակականՄխիթար Զաքարյանը երբևէ չի խնդրել ներողություն իր քաղաքական գնահատականների համար. Վահե ՀակոբյանԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանը երբևէ չի խնդրել ներողություն իր քաղաքական գնահատականների համար. Միակ բանը, որի համար նա պատրաստակամություն է հայտնել ներողություն խնդրել, դա «ընտանիք մտնելու», կնոջը հիշատակելու համար էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանը: Ստորեւ ներկայացնում ենք NEWS.am-ի հարցերն ու Վահե Հակոբյանի պատասխանները. Պարոն Հակոբյան, Դուք երեկ գրառում էիք կատարել, որում որոշակի առումով պաշտպանել էիք Մեղրի համայնքի նախկին ղեկավար, այժմ ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանին, իր՝ Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու կապակցությամբ: Նաև նշել էիք, որ իր դեմ տարվում է քաղաքական արշավ: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այդ գրառումը, արդյո՞ք Դուք համարում եք վարչապետից ներողություն խնդրելը ճիշտ քայլ ընդդիմադիր պատգամավորի կողմից: Նախևառաջ, թույլ տվեք շատ հստակ նշել, որ թե Մխիթար Զաքարյանը և թե «Հայաստան» խմբակցության որևէ անդամ երբևէ չի փոխել իր քաղաքական դիրքորոշումը իշխող ուժի ու անձնապես Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Նիկոլը դավաճան է, իսկ նիկոլիզմը՝ մեր ազգը պառակտող ու քայքայող արատավոր երևույթ: Այս դիրքորոշումը հստակ է ու անփոփոխ: Մխիթար Զաքարյանը երբևէ չի խնդրել ներողություն իր քաղաքական գնահատականների համար: Միակ բանը, որի համար Մխիթարը պատրաստակամություն է հայտնել ներողություն խնդրել, դա «ընտանիք մտնելու», կնոջը հիշատակելու համար էր, ինչը, կարծում եմ, առավել քան տղամարդկային քայլ է: Ի դեպ, ուզում հիշեցնել, որ ընտանիքին կպնելու, ծնող-երեխա թիրախավորելու այս անդուր, անընդունելի երևույթը սկիզբ է առել հենց 2018-ին, երբ ոչ միայն սոցկայքերում, այլև իրական կյանքում այսօրվա իշխանականների պատվերով կամ իրենց համաձայնությամբ ամենախայտառակ ձևով թիրախավորվում էինք մենք, մեր երեխաները, ծնողները, ցանկացած մեկը, ով փորձում էր զգուշացնել, որ Նիկոլը աղետ է հայ ազգի համար: Այս երևույթը պետք է մերժվի բոլորիս կողմից, արմատախիլ արվի, կորչի Նիկոլի հետ միասին: Ձեր գրառմանը արձագանքել է նաև Նարեկ Սամսոնյանը, որը նույնպես քննադատում էր Մխիթար Զաքարյանին: Նա նշել է, որ Դուք արդարացնում եք ներողություն խնդրելը, դրանով իսկ գործում քաղաքական ինքնասպանություն: Անկեղծ ասած` չեմ դիտել, բայց, եթե Ձեր նշած անձը կարծում է, որ քաղաքական պայքարը պետք է լինի մեկը մյուսի ընտանիքին վիրավորելով, ապա ես ցավում եմ իր պատկերացումների համար: Ամեն դեպքում պարոն Սամսոնյանն ազատ է ընտրել իր համար ընդունելի պայքարի միջոց և պայքարել: Վերջիվերջո, մեր գերնպատակն է ազատել երկիրը Նիկոլից ու նիկոլիզմից, փրկել մեր հայրենիքն այս չարիքից: Մենք շարժվում ենք հենց այս ճանապարհով, մնացածը անէական բաներ են. առաջարկում եմ չվատնել ժամանակ ու էներգիա` դրանք քննարկելու վրա:Ավելին13:0515.02.22 -
Հասարակական35-ամյա տղամարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետելԱյսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Ռոման Մախմուդյանի, Վարդգես Աթոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Չոբանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Կ-ն է։ Ըստ տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել՝ կամրջից իրեն նետելով։Ավելին12:5815.02.22 -
Հասարակական«Դուք գնացե՛ք, մենք մեր տանն ենք մնում»․ Դավիթ և Նինա Դավթյանների պատմությունըԱյս լուսանկարները պետք է տպվեին ամուսիններ Դավիթ և Նինա Դավթյանների նոր անձնագրերում։ Նրանց նախկին անձնագրերի վավերականության ժամկետը լրացել էր, և որպեսզի լուսանկարվելու համար Վարդաշատից Հադրութ չհասնեին, նրանց թոռն էր եկել և լուսանկարել տատին ու պապին, այնուհետև նկարները տարել անձնագրային բաժին։ Սակայն Դավիթ և Նինա Դավթյաններն այդպես էլ չհասցրին նոր անձնագրեր ունենալ, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց իսկ տան մեջ սպանվեցին գյուղ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների կողմից, գրում է «Հետք» պարբերականը։ «Դավիթ Դավթյանը 86 տարեկան էր, իսկ նրա կինը՝ Նինա Դավթյանը՝ 82։ Նրանք ամբողջ կյանքում ապրել են Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում։ Հադրութից մոտ 3․5 կմ հեռավորության վրա գտնվող փոքր գյուղը ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցել հոկտեմբերի 10-ին։ Ամուսիններն ունեցել են չորս զավակ՝ երեք դուստր, որոնք ապրել են Հադրութ քաղաքում և մեկ որդի, որն ապրում է Ռուսաստանի Գելենջիկ քաղաքում։ Նրանց ավագ դուստրը՝ Գալյա Բաբայանը, պատմում է, որ վերջին անգամ ծնողների հետ խոսել է սեպտեմբերի 30-ին, հորդորել է ծնողներին հրետակոծություններից պաշտպանվելու համար թաքնվել տան նկուղում։ Այնուհետև, նրա քույրերն են կապի մեջ եղել ծնողների հետ։ Հոկտեմբերի 5-ին նրանց մյուս դստեր ամուսինը գնացել է Վարդաշատ, որպեսզի գյուղից դուրս հանի նրանց, սակայն ամուսիններն ասել են՝ դուք գնացե՛ք, մատաղ, մենք մեր տանն ենք մնում։ «Իրանք չեն պատկերացրել, որ թուրքերը կարան գյուղ մտնեն։ Մենք էլ չենք պատկերացրել։ Հադրութից խալաթով ու դամաշնիկներով ենք դուրս եկել, ոչ մի բան չենք վերցրել, որովհետև գիտեինք, որ հետ ենք գալու։ Ով կմտածեր, որ թուրքը կգա, կհասնի Հադրութ»,- պատմում է Գալյա Բաբայանը։ Դավիթ և Նինա Դավթյաններին վերջինը տեսել է Վարդաշատի համայնքապետ Ռուսլան Սողոմոնյանը՝ հոկտեմբերի 8-ին։ Նա պատմում է, որ պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր տեսել է տարեց ամուսիններին, համոզել, որ նստեն մեքենան և դուրս գան գյուղից, սակայն նրանք կտրականապես հրաժարվել են։ «Դավթյաններին համարյա ամեն օր տեսնում էի, հաց էի տանում, շաքարավազ էի տանում, ինչ որ կար տանում էի, դե տնից դուրս չէին գալիս։ Երբ գնացել եմ, ասել եմ՝ ավտո կա, եկե՛ք, նստե՛ք, գնացե՛ք ապահով տեղ, մինչև տեսնենք էս կրակոցներն ինչ ա լինում։ Ասում էին՝ չէ՛, մեր տնից ու՞ր գնանք, որ գնանք, կգան մեր տունը կթալանեն։ Ասում էի՝ ես գյուղում եմ հլը, կնայեմ ձեր տունը, մենակ դուք դու՛րս եկեք։ Ամսի 8-ին վերջին անգամ գնացի, ասեցի՝ դուրս եկեք, էլի, վիճակը լավ չի, տան վրա մի սնարյադ կընկնի։ Բայց դուրս չեկան տենց էլ։ Ամսի 9-ին Հադրութ էի իջել, 10-ին էլ դե արդեն թուրքերը մտել էին»,- հիշում է Ռուսլան Սողոմոնյանը։ Հոկտեմբերի 10-ից հետո Դավթյանների զավակները դիմել են տարբեր կառույցների՝ ծնողներից լուր իմանալու համար, մտածել են՝ գուցե, վերջիվերջո, այլ գյուղացիների հետ դուրս եկած լինեն, սակայն այդպես չի եղել։ Նինա Դավթյանի աճյունը հայտնաբերվել է 2020թ․ դեկտեմբերի 19-ին՝ Վարդաշատի իրենց տանը։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ասվում է, որ Նինա Դավթյանի գլուխը մարմնից անջատված է եղել, իսկ ձեռքը՝ կոտրված։ Եվ քանի որ Դավթյանների տնից միայն կնոջ աճյունն էր հայտնաբերվել, զավակները հույս են ունեցել, որ հայրը գոնե գերեվարված կլինի։ Դիմել են Կարմիր խաչին, որոշ ժամանակ սպասել են, սակայն գերության մասին տեղեկությունն այդպես էլ չի հաստատվել։ 2021թ․ հունվարի 11-ին Դավիթ Դավթյանի աճյունը հայտնաբերվել է Վարդաշատի իրենց տան բոստանից։ «Փրկարարներին ու խաղաղապահներին հետո ասել ենք, որ եթե նորից գյուղ գնան, թող իրենց տան բանջարանոցում նայեն, էն անգամ չեն նայել, մի քիչ տնից հեռու ա։ Քրոջս տղան թուրքերի ու խաղաղապահների հետ գնացել ա, ասել ա՝ իրանք բանջարանոցի տեղը չեն իմանալու, գնամ ես ցույց տամ։ Սկզբից չեն թողել, ասել են՝ մենակ տան տարածքում կարան նայեն։ Բայց քրոջս տղան թուրքերի հետ գնացել ա բանջարանոց, գտել ա պապային սպանված»,- պատմում է Դավթյանների ավագ դուստրը՝ Գալյա Բաբայանը։ Գալյա Բաբայանը մինչև պատերազմը ամեն շաբաթ-կիրակի եկել է ծնողների տուն, տան համար անհրաժեշտ ապրանք է բերել, ճաշ է եփել ծնողների համար, արդեն երկուշաբթի ծնողների տնից գնացել է Հադրութ աշխատանքի։ Դավիթ Դավթյանը փայտագործ է եղել, դստեր խոսքով՝ փայտից ամեն ինչ կարողացել է սարքել, միևնույն ժամանակ նաև օգնել է համագյուղացիներին։ Ամբողջ նկուղը փայտից պատրաստի իրեր է ունեցել, երբ անհրաժեշտ է եղել, գյուղացիներին է տվել օգտագործելու համար։ Չնայած պատկառելի տարիքին՝ Դավիթ Դավթյանն առույգ մարդ է եղել։ Մեծ հողամաս են ունեցել, այնտեղ խնձոր, տանձ, լոլիկ, վարունգ և այլ պտուղ-բանջարեղեն է աճեցրել, նույնիսկ կարողացել է գնալ անտառ և փայտ բերել տունը տաքացնելու համար։ «Մենք որ փոքր էինք, թառ էր նվագում։ Գյուղի դպրոցում որ մի միջոցառում էր լինում, իրեն միշտ կանչում էին, ասում էին՝ Դավի՛թ, նվագի՛, որ երեխաները հանդես անեն։ Մեծ ուրախությամբ գնում նվագում էր։ Էդ երբեք չեմ մոռանա»,- պատմում է դուստրը։ Մոր մասին խոսելիս Գալյա Բաբայանն առաջին հերթին նշում է, որ նա անսահման բարի և հյուրընկալ կին էր։ Իրենց աճեցրած բերքը միշտ կիսել են գյուղացիների հետ, օգնել են միմյանց, ինչով կարողացել են։ Դավիթ և Նինա Դավթյանների աճյունները նրանց որդին տեղափոխել է Գելենջիկ և այնտեղ հուղարկավորել։Ավելին12:5515.02.22 -
ՀասարակականՀայստանից փորձել են 351 կգ «հերոին» թմրամիջոց տեղափոխել Նիդերլանդների ԹագավորությունArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ալի Բայազիդի Շաշանինին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով ԻԻՀ-ում բնակվող Մոհսեն Աբդոլրահման Ղադերի Մոկրիի հետ՝ օժանդակել է վերջինիս Նիդերլանդների Թագավորություն իրացնելու նպատակով մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ԻԻՀ-ից ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերի՝ 351 կգ «հերոին» տեսակի թմրամիջոցը ՀՀ-ից Նիդերլանդենրի Թագավորություն ապօրինի տեղափոխելու գործընթացում:Ավելին12:4915.02.22 -
Հասարակական65-ամյա ուղևորուհին վթարից 3 օր անց գիտակցության չգալով մահացել էՓետրվարի 11-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ-ին իրար էին բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» ուղևորը մահացել էր, իսկ վարորդները և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել հիվանդանոց: Փետրվարի 14-ին, ժամը 11.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 65-ամյա Անահիտ Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն:Ավելին12:4515.02.22 -
ՀասարակականՏեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսախցիկները գորշ արջ են ֆիքսել իր քոթոթի հետ։ 📕 Գորշ արջ՝ ընդգրկված Հայաստանի Կարմիր գրքում։ Արեալը հիմնականում ներառում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ ու ընկուզենիներ, որոնցով արջը սնվում է։ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․ 📌տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով 📌կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։Ավելին12:3515.02.22 -
ՀասարակականԱդրբեջանի քաղաքացիները Հայաստանում առնվազն 6 անշարժ գույք ունեն. մանրամասներ2010-2021թթ. ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրացման 6 գործարք։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կադաստրի պետական կոմիտեից։ Այսպես, 2012-ին Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձինք 2 բնակարան են գնել, մեկը` նվեր ստացել։ Դրանից հետո 2018-ին է բնակարանի առքուվաճառքի մեկ պայմանագիր կնքվել։ Իսկ, ահա, 2019-ին 2 պայմանագիր է կնքվել` 1-ը կրկին բնակարանի առքուվաճառքի առնչվող, մյուսը` հասարակական նշանակության գույք ձեռք բերելու։ Իսկ թե ինչ գույք են ձեռք բերել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում, մանրամասները հայտնի չեն։ Հավելենք, որ վերոհիշյալ 6 անձանց` Ադրբեջանի քաղաքացիության մասին է խոսքը, այլ ոչ թե ազգության։ Այսինքն` չենք կարող պնդել, որ նրանք ազգությամբ էլ ադրբեջանցիներ են։ Միաժամանակ, կադաստրի կոմիտեից հայտնում են նաև, որ 2010-2021թթ. ՀՀ–ում Թուրքիայի քաղաքացիները (ֆիզիկական անձինք) 71 անշարժ գույք են ձեռք բերել։ Թուրքիայում և Ադրբեջանում գրանցված իրավաբանական անձանց անվամբ ՀՀ–ում 2010-21թթ. ընթացքում անշարժ գույքի իրավունքի պետական գրացման գործարք չի գրանցվել։ Անշարժ գույքի ձեռքբերման առաջին գործարքը (վերոնշյալ ժամանակահատվածում) կայացել է 2011-ին` ՀՀ–ում Թուրքիայի քաղաքացություն ունեցող անձը բնակելի տուն է գնել։ Իսկ ամենաշատ գործարք կնքվել է 2019-ին, երբ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք 12 բնակարան են գնել, 2 բնակելի տուն, 3 հասարակական նշանակության գույք և 1 հողամաս։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում 2010-21 թվականներին գնել են 53 բնակարան, 1 բնակարան նվեր են ստացել, 1-ը փոխանակել են, 5 բնակելի տուն են գնել, 1` ավտոտնակ, 7` հասարակական նշանակության գույք և 3 հողակտոր։ Անփող երկրում բնակարանային բում է. անշարժ գույքի շուկան ռեկորդներ է գրանցում Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձանց հետ վերջին գործարքը կայացել է 2021-ին` 8 բնակարան են գնել։ Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե Հայաստանում թուրքերն անշարժ գույք, ընկերություններ են ձեռք բերել վերջին տարիներին։ Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել էր, որ ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան։ Նրա խոսքով` Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել։Ավելին12:3315.02.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 ԱՄՆ-ը տեղափոխում է դեսպանատունը Կիևից. Զելենսկին ակնարկել է պատերազմի մասինԱվելին12:3015.02.22 -
ՀասարակականԱրման Թաթոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած այն ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն: Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում նշել է, որ ներկայում գլխավոր հարցերից է անվտանգության ու մարդու իրավունքների կապի ապահովումը և ներկայացրել է իր դիրքորոշումն անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ:Ավելին12:2315.02.22 -
ԱրցախԱդրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ կձերբակալեն Արայիկ ՀարությունյանինԱդրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավորինս սեղմ ժամկետներում կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը։ «Հետաքննությունները շարունակվում են։ Հարությունյանը, ով ներկայանում է որպես «ինքնահռչակ ռեժիմի առաջնորդ», հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխանատվության կենթարկվի հատուկ ծառայությունների օպերատիվ և հետախուզական գերատեսչությունների կողմից», - ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը այսօր կայացած մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ 2020 թվականի աշնանը Արցախյան պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը սոցիալական ցանցերում խոստովանել է, որ ինքն է եղել Գյանջա քաղաքի վրա բազմակի հրթիռային հարձակումների նախաձեռնողը, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Այդ կապակցությամբ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։Ավելին12:1815.02.22 -
ՀայաստանԱվտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման պայմանները խախտելը տուգանք է առաջացնելուՎարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված լրացումը փետրվարի 16-ին ուժի մեջ է մտնում։ Վաղվանից սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը առաջացնելու է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ` 100-200 հազար դրամի չափով։ Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմամբ կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերի տրամադրումը կամ ավտոտրանսպորտային միջոցների և գազաբալոնների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը` առաջացնելու է տուգանքի նշանակում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ 300-500 հազար դրամի չափով: Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լցավորումը` առաջացնելու է տուգանքի նշանակում գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ` 200 հազար դրամի չափով: Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:Ավելին12:1515.02.22 -
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ ԶՈՒ ստսորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։Ավելին12:1315.02.22 -
ՀասարակականԿենդանաբանական այգում յագուար է սատկելՄենք մոտ մեկ ամիս կենդանաբանական այգում կենդանիներ սատկեցին՝ անգղեր, արջ, մուֆլոն։ Տարբեր բացատրություններ ու արդարացումներ բերվեցին այգու տնօրինության կողմից, փորձեցին մեղքը բարդել այգու աշխատակիցների վրա, հետո աշխատակիցները բողոքի ակցիա արեցին այգու դիմաց՝ դժգոհելով տնօրեն Արևիկ Մկրտչյանից։ Բայց դրանից հետո անգամ կենդանիների անկումը չդադարեց։ «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այգում յագուար է սատկել։ Պարզվեց՝ այդ մասին իր ֆեյսբուքյան էջում ցավով «ավետել էր» ինքը՝ Արևիկ Մկրտչյանը․ «Թեպետ վատ լուրով, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով թափանցիկ աշխատելաոճին՝ հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու յագուարին առավոտյան գտել ենք անշարժացած: Որևէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան»։ Ապա ավելացրել էր, որ իր հրավերով այգի են ժամանել ՀՀ ՍԱՏՄ աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու Ագրարային համալսարանի լավագույն պրոֆեսորները՝ դիահերձում կատարելու, 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար: Նախնական ախտորոշմամբ, ըստ այգու տնօրենի, պատկերը բնորոշ է քրոնիկ բրոնխոպնևմոնիայի. ախտահարված են եղել կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը:Ավելին11:5315.02.22 -
ՀասարակականՈստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարվածԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին11:5115.02.22 -
ՀասարակականԿենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Լևոն Սահակյանի թեկնածությունըԱզգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար խորհրդարանին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լևոն Սահակյանի թեկնածությունը: Նշենք, որ Սահակյանը 2021-ի օգոստոսից զբաղեցրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ նույն թվականի սեպտեմբերից մինչ օրս Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնը։Ավելին11:4915.02.22 -
ՀայաստանՍպսասողական վիճակում է Հովհաննես ԻգիթյանըԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը 2021 թ․ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում դուրս մնաց թե՛ ՔՊ-ի նախընտրական ցուցակից, թե՛ քաղաքական պրոցեսներից։ Խորհրդարան անցնելուց հետո իշխանությունները պատգամավոր չդարձած իրենց թիմակիցներից շատերին տեղավորեցին տարբեր պաշտոնների, բայց Իգիթյանի մասով ոչինչ չձեռնարկեցին։ Տեղեկություններ շրջանառվեցին, թե նրան պատրաստվում են դեսպան նշանակել եվրոպական որևէ երկրում, սակայն մինչ օրս այս հարցն առկախված է։ Երեկ «Հրապարակ» օրաթերթը կապ է հաստատել Հովհաննես Իգիթյանի հետ, որը նախ ասել է, թե Երեւանից դուրս է` ճանապարհին է, հետը մարդիկ կան, չի կարող խոսել։ Ընդամենը մեկ հարց ուներ լրատվամիջոցը` ինչո՞վ է զբաղվում այժմ, Իգիթյանը կցկտուր ակնարկել է, որ շուտով նորություն կլինի․ «Իմ աշխատանքի հետ կապված՝ շուտով, ինչպես ասում են, հետեւեք մամուլին»։ -Գործադիր իշխանությո՞ւն եք գնալու, թե՞ դիվանագիտական աշխատանքի եք անցնելու։ «Հիմա չեմ կարող որեւէ բան ասել, մի քիչ ժամանակ անցնի, կխոսենք»,- ասել է նա։ Հովհաննես Իգիթյանի հետ «Հրապարակ» օրաթրթը երեկ էր զրուցել, իսկ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ իր տեղեկություններով՝ «Հովհաննես Իգիթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել, որ իրեն նշանակեն Մերձբալթյան երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Նիկոլ Փաշինյանը որոշել է չմերժել Իգիթյանին»։Ավելին11:3915.02.22 -
ՀայաստանԱրագածոտնի մարզում արևային կայաններ կառուցելու նպատակով ներդրումների ծավալը հասել է մոտ 15 մլրդ դրամիԱրագածոտնի մարզն ուրույն տեղ ունի ՀՀ-ում արագ զարգացող արևային էներգետիկայի ոլորտում: Այն հանրապետության ամենաշատ արևային օրեր ունեցող մարզն է, ուստի ներդրողների հատուկ ուշադրության կենտրոնում է։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետարանը: 2021 թվականին ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի գործարար կառույցների կողմից զգալի ներդրումներ են իրականացվել արևային էներգետիկայի ոլորտում։ Մասնավորապես, Աշտարակ, Թալին, Կաթնաղբյուր, Արևուտ խոշորացված համայնքների տարբեր բնակավայրերում կառուցվել են 90,1 ՄգՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ։ Արդյունքում՝ պլանավորված 11 մլրդ 650 հազար ՀՀ դրամի փոխարեն 2021 թվականին այս ոլորտում ներդրումների ծավալը հասել է 15 մլրդ 200 հազար դրամի։ Նշված ներդրումները կատարվել է 6 ՍՊԸ-ի կողմից։ Նշվում է, որ արաբական «Մազդար» ընկերության և ՀՀ կառավարության միջև հաստատվել է համաձայնություն` Թալին համայնքի տարածքում 200 ՄգՎտ հզորությամբ արևային կայան կառուցելու հարցում, ինչը ենթադրում է մոտ 320 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:Ավելին11:3615.02.22 -
ՏարածաշրջանԹբիլիսիում պայթյուն է եղելՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Դիղոմիի զանգվածի բազմաբնակարան շենքերից մեկի 7-րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը։ Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ Միջադեպի հետևանքով կա մեկ վիրավոր։ Նա ոտքերի այրվածքներով հոսպիտալացվել է։ Թե ինչն է հանդիսացել պայթյունի պատճառ, հայտնի չէ։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։Ավելին11:3515.02.22 -
ՍպորտՀայ բռնցքամարտիկները Բելառուսում կմասնակցեն միջազգային մրցաշարիԲռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ 6 հայ բռնցքամարտիկ մեկնել է Բելառուս և կմասնակցի Խորհրդային Միության հերոս Վիկտոր Լևինցևի անվան Ա կարգի միջազգային մրցաշարին: Մարզիչներ Արթուր Ուլիխանյանի և Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Հենրիկ Սահակյանը, Մհեր Դավթյանը, Արթուր Շահպազյանը, Արթուր Ղազարյանը, Արարատ Հարությունյանը և Արտակ Հովհաննիսյանը: Մրցաշարում Հայաստանը կունենան նաև իր մրցավարը: Մրցաշարը սպասարկող մրցավարների թվում կլինի միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը: Այս մրցաշարը մեր բռնցքամարտիկների համար կլինի նախապատրաստական ստուգատես Խորվաթիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ:Ավելին11:2815.02.22