Լրահոս

2022-02-15
  • Img default alt hy
    Հայաստան
    Գայլերի ոհմակը՝ Խոսրովի անտառում
    «Խոսրովի անտառ» պետակլան արգելոցը տեսանյութ է հրապարակել։ Կադրերում գայլերի ոհմակն է։
    11:24
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    3,5 մլն դոլարի գրանտ է հատկացվել դպրոցական ձեռնարկները հայրենասիրական դաստիարակության քարոզից զրկելու համար․ «Փաստզ
    «Փաստ» թերթի տեղեկություններով, նախորդ տարեվերջին ՀՀ-ում արևմտյան ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ներից մեկը մոտ 3,5 մլն դոլարի հասնող նոր գրանտային փաթեթ է ստացել՝ ՀՀ-ում նախակրթարաններին և դպրոցական ցածր դասարաններին «աջակցություն ցուցաբերելու նպատակով»։ Թերթի տեղեկություններով, այդ գումարով հրատարակված ձեռնարկները բացառապես զերծ են լինելու հայրենասիրական դաստիարակության քարոզից, հիմնական շեշտը դրված է լինելու գլոբալիզացիայի և համաշխարհային արդի գաղափարների վերաբերյալ տարբեր պատմությունների վրա։ Կառավարության թերթի աղբյուրի փոխանցմամբ, տվյալ ծրագրի հետ կապված ոչ բացահայտ, բայց ակտիվ լոբբինգ է իրականացվում պետական գերատեսչությունների կողմից. ավելին, «Փաստ» թերթին փոխանցել են, որ ծրագրի վերահսկողությամբ զբաղվելու է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Հենց սրանով է պայմանավորված, որ այս տարեսկզբին արդեն իսկ անցկացվել են հանդիպումներ, որոնց ժամանակ բացատրվել են աշխատանքի, մասնավորաբար «թրեյնինգների» անցկացման ընթացակարգն ու ընդհանուր շեշտադրումները։ Ստացվում է, որ հերթական անհասկանալի տրանշն է ստացվել՝ պետության ներսում սեփական օրակարգը թելադրելու և նոր քարոզչական գործընթաց իրականացնելու նպատակով։
    11:20
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նախարարին կանչել և պահանջել եմ, որ Գագիկ Ջհանգիրյանին ազատի աշխատանքից․ «Հրապարակ»
    #Մամուլի տեսություն 15 02 2022 Նախարարին կանչել և պահանջել եմ, որ Գագիկ Ջհանգիրյանին ազատի աշխատանքից․ «Հրապարակ» Նախարարին կանչել և պահանջել եմ, որ Գագիկ Ջհանգիրյանին ազատի աշխատանքից․ «Հրապարակ» «Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանին դատաիրավական համակարգում բոլորն են ճանաչում, առավել եւս` հնուց այս համակարգում աշխատողները: Եվ նրան ճանաչողներն ասում են, որ նա դատական համակարգի նկատմամբ դեռ 90-ականներից է յուրահատուկ վերաբերմունք ունեցել։ Դեռեւս Տեր-Պետրոսյանի ժամանակներից ամեն ինչ արել է այդ համակարգը հնազանդեցնելու, գործադիրին ենթարկեցնելու համար: Ընդ որում` այդ տարիներին անգամ սկանդալային պատմություններ են եղել, այնքան աղմկոտ, որ նույնիսկ խորհրդարանի եւ իշխող կուսակցության քննարկման առարկան են դարձել: Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում իշխանությունը փորձել է կառավարել դատական համակարգը եւ դա արել է նաեւ անհնազանդներին պատժելու ճանապարհով, որպեսզի այդ դեպքերն ի ցույց դրվեն եւ մյուսներին դաս լինեն: 90-ականներին պաշտոն զբաղեցրած մի քանի անձ մեզ պատմեցին, որ Գագիկ Ջհանգիրյանը դատական համակարգը «հնազանդեցնողներիցե մեկն էր, եւ նա մի քանի անհնազանդ դատավոր էր ընտրել` թիրախավորել նրանց եւ հայտնվել սկանդալի կիզակետում: Նրանցից մեկը կին դատավոր էր, որն ինչ-որ բանով արժանացել էր արդարադատության փոխնախարար, ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների հսկողության վարչության պետ Գագիկ Ջհանգիրյանի զայրույթին: Այդ կինը, որի ազգանունը մեր զրուցակիցները, ցավոք, չհիշեցին, համառորեն պայքարում էր Ջհանգիրյանի որոշման դեմ, եւ երբ իշխանափոխություն եղավ` վերականգնվեց իր աշխատանքում։ Մեկ այլ կին դատավորի էլ էր հետապնդում պարոն Ջհանգիրյանը՝ Մարալիկի դատավորներից։ Եվ հետապնդվող կանանցից մեկը ժամանակին ձայնագրել էր իր եւ Ջհանգիրյանի խոսակցությունը, որտեղ նրանից գումար է պահանջում` իրեն դատավոր վերանշանակելու համար։ Այդ ժամանակ ԱԺ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահն էր Կիմ Բալայանը, որը հետո դարձավ Սահմանադրական դատարանի անդամ։ Խորհրդարանն ու դրա գլխադասային հանձնաժողովներն այդ տարիներին մեծ լծակներ ունեին համապատասխան ոլորտների պաշտոնյաների նշանակման, ազատման, նրանց վրա ազդելու հարցերում։ Եվ դատավորի ու Ջհանգիրյանի հակամարտությունն այնքան էր թեժացել, որ հարցը հասել էր խորհրդարան: Մեզ պատմեցին, որ Կիմ Բալայանը, տեղյակ լինելով Ջհանգիրյանի քաջագործությունների մասին, իր մոտ է հրավիրել արդարադատության այն ժամանակվա նախարար Վահե Ստեփանյանին եւ պահանջել, որ Ջհանգիրյանին ազատի պաշտոնից՝ կաշառքի ու կոռուպցիոն գործարքների մեջ գտնվելու հիմքով։ Մենք կապ հաստատեցինք Կիմ Բալայանի հետ՝ ճշտելու մեզ հասած տեղեկություններն իրենից։ Պարոն Բալայանը հաստատեց նախարարին իր մոտ կանչելու եւ Ջհանգիրյանին ազատելու պահանջ ներկայացնելու մասով տեղեկությունը։ «Այո, ես Վահե Ստեփանյանին կանչել ու նման պահանջ դրել եմ։ Հետագայում, թե ինչու դրան ընթացք չտրվեց, ինձնից կախված չէր»,- ասաց Բալայանը՝ հավելելով, որ Ջհանգիրյանն այդ ժամանակ ոչ թե փոխնախարար էր, այլ դատական մարմինների վարչության պետը։ Ի՞ ն չ էր մտնում Գագիկ Ջհանգիրյանի գործառույթների մեջ, եւ ի՞նչ կարող եք հիշել նրա գործունեությունից։ Այն ժամանակ արդարադատության նախարարության ֆունկցիաները` դատավորներին առաջ քաշելու, քննություն անցկացնելու եւ այլն, էդ բոլորն իրենց մոտ էր, էն ժամանակ դատական խորհուրդ չի եղել, բոլոր ֆունկցիաներն արդարադատության նախարարության վրա էին դրված։ Եվ էդ տեսակետից արդարադատության նախարարությունը շատ գործուն լծակներ ուներ՝ ազդելու դատական համակարգի վրա։ Այսօր, իհարկե, դրանք չունի։ Իսկ Գագիկ Ջհանգիրյանը եղել է հենց էդ դատական մարմինների վարչության պետը, որից հետո փոխնախարար դարձավ։ Իսկ փոխնախարար եղած ժամանակ ինչպե՞ս է իրեն պահել։ Ինչպես ամբողջ կյանքում։ Այ, զինվորական դատախազ եղած ժամանակ ո՞նց է իրեն պահել՝ նույն ձեւով։ Հիմա՞ ինչպես է իրեն պահում ԲԴԽ-ում, եթե հետեւում եք, իհարկե, նրա գործունեությանը։ Հիմա բոլորը չե՞ն տեսնում՝ ոնց է պահում։ Ո՞նց գնաց, ո՞նց ընտրվեց, ո՞ նց դարձավ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, էդ բոլորն օրենքի կոպիտ խախտումներով էր, չէ՞։ Ասում են՝ դրեցին, որ դատական համակարգը բռի մեջ հավաքի, դատավորներին իրեն ենթարկեցնի։ Ըստ Ձեզ՝ ստացվո՞ւմ է դա։ Դրանում կասկած ես չունեմ։ Իսկ էն, որ հաջողելու է նաեւ, դրանում էլ չեմ կասկածում, ինչո՞ւ, որովհետեւ բոլոր ինֆորմացիոն աղբյուրներն իրեն տրամադրում են, էդ խնդիրն իշխանություններն են իր առջեւ դրել, եւ իշխանական մեքենան ամեն մեկի վրա մի շանտաժով, մի բանով կարող է ճնշում գործադրեն։ Իհարկե, ոչ բոլորի նկատմամբ կհաջողվի դա, բաց որ մի մասի վերաբերյալ միանշանակ վերահսկելի է դառնալու, դրանում խոսք չկա։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ առաջ դատավորի նկատմամբ կալանք կիրառեին իր կայացրած վճռի համար։ Այսինքն՝ այն, որ մենք բավականին հետ ենք գնում, դրանում ես կասկած չունեմ։ Ի դեպ, Ձեր որդին էլ է դատավոր, Դուք Ձեր որդու մասով անհանգստություն չունե՞ք, որ իր հետեւից էլ կընկնեն, կփորձեն ճնշել, քրգործեր կհարուցեն, կալանքի միջնորդություններ կներկայացնեն։ - Ոչ միայն իմ որդու, այլ բոլորի հանդեպ ունեմ, որովհետեւ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, արդար դատաքննություն իրականացնող մարդիկ էս իշխանություններին պետք չեն։ Էն, որ գործադիր իշխանությունն ամբողջությամբ ուզում է դատական իշխանության ֆունկցիաներն իր վրա վերցնի, դրանում ես կասկած չունեմ։ Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում դատական համակարգի ճակատագիրը, Ձեր որդին ու նրա պես մի քանի դատավորներ դեռ պայքարում են, դիմադրում են, ի՞նչ եք կարծում, իշխանություններին կհաջողվի՞, ի վերջո, կոտրել այդ դիմադրությունը։ Կարծում եմ՝ ոչ։ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Հասարակությունը, ի վերջո, արթնանալու է, չէ՞։ Չի կարող պատահել, որ հասարակությունն էնքան քնի, որ գագիկջհանգիրյաններն ինչ ուզենան՝ անեն։ Թիվ մեկ տուժողը ոչ թե դատավորներն են էստեղ, այլ երկիրն է, երկրի քաղաքացիներն են»:
    11:14
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Ավինյանի վրա. «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է Այն, որ Երևանը պատրաստվում է հերթական ընտրությունների, տեսանելի է անգամ անզեն աչքով. իշխող ուժը արդեն բաց տեքստով «զոհասեղանին» է դրել իր թեկնածուին, իսկ ընդդիմադիր ճամբարներից շրջանառվում են բազմաթիվ անուններ։ Չի բացառվում, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս կմիանա պայքարին` որևէ ֆորմատով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, սկզբնական փուլում բավականին բուռն և հետաքրքիր է եղել ՔՊ-ում ապագա քաղաքապետացուի առաջադրման քննարկումը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, թեկնածուների բազմաթիվ հայտեր են եղել, ինտենսիվ քննարկումներ են ծավալվել։ Ի վերջո, որոշվել է հարցում պատվիրել, որի արդյունքներն, ըստ էության, կողմնորոշիչ են եղել Փաշինյանի ու իր թիմի համար։ Մեր ունեցած տեղեկություններով, նաև այդ է պատճառը, որ մոտ երկու շաբաթ առաջ կայացած ՔՊ հեռավար նիստում Տիգրան Ավինյանի թեկնածության քննարկումն առավել հարթ է անցել, ի տարբերություն նախագահի թեկնածուի առաջադրման։
    11:11
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մեկ օրում արձանագրվել է 16 մահ. կորոնապատկերը՝ Հայաստանում
    Փետրվարի 15-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1307 նոր դեպք: Կատարվել է 5359 թեստավորում, առողջացել՝ 3514 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 408 381 դեպք, որոնցից 379 126-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19 479 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8201 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1575 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 16 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 833 813 թեստավորում։
    11:08
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք հիմա ընդդիմությո՞ւն ենք, թե՞ ընդդիմություն չենք. պարզաբանում է Էդմոն Մարուքյանը
    «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին ու թիմակիցներին վերջերս պարբերաբար հարցրել են՝ հիմա իրենք ընդդիմությո՞ւն են, թե՞ ընդդիմություն չեն. Մարուքյանն էլ հարցին պատասխանելու համար պարազաբանում է ներկայացրել։ Նա նշել է, թե հունիսի 20-ի ընտրությանը քաղաքացիներին առաջարկվել են հստակ այլընտրանքներ, սակայն ժողովուրդը, շատ լավ ծանոթ լինելով բոլոր ուժերին և նրանց օրակարգերին, ընտրել է խորհրդարանը, որն ունենք այսօր։ Այդպիսով, ըստ նրա, իշխանությանը հակակշռելու ինստիտուցիոնալ լիազորությունները, այդ ընտրության արդյունքներով և ժողովրդի կամքով, այսօր կրում են այլ ուժեր: «Մինչ 2021թ. օգոստոսը «Լուսավոր Հայաստան»-ը եղել է խորհրդարանական ընդդիմություն, ինչը մեզ համար նշանակում էր լինել կոնվենցիոնալ ընդդիմություն. եղած սահմանադրական և իրավաքաղաքական լծակներով հակակշռել և փոխզսպել խորհրդարանական մեծամասնությանն ու կառավարությանը, մասնակցել պետականաշինության գործին: Բազմաթիվ հարցերում, այո, այժմ էլ ունենք տարբերվող մոտեցումներ և ընդդիմադիր ենք իշխանությանը, սակայն հարցեր կան, որտեղ հակադրվելու նպատակ կամ իմաստ անգամ չենք տեսնում։ Եվ ընդհանրապես՝ «ընդդիմադիր» կամ «իշխանական» որակումները մեզ համար երբեք նշանակություն չեն ունեցել։ Մեր քաղաքական գործունեությունը հիմնված է գաղափարների, այլ ոչ թե զուտ ինչ-որ մեկի գողացած փողը պաշտպանելու գործունեության վրա: Այդ հարցով մեզ որևէ մեկը չի կարող հետ պահել ճշմարտությունն ասելուց։ Անկախ իրավիճակից մենք միշտ ասել ենք այն, ինչ մտածել ենք։ Խորհրդարանական մեր գործունեությունն իրականացվել է հետևյալ կերպ՝ ինչին եղել ենք դեմ, բացատրել ենք, թե ինչու ենք դեմ, հարկ եղած դեպքում՝ ներկայացրել առաջարկներ, ինչին կողմ ենք եղել, հայտարարել ենք, որ կողմ ենք ու բացատրել, թե ինչու։ Հիմա, ըստ սրա, ընդդիմությու՞ն էինք, թե՞ ոչ. խորհրդարանական ընդդիմություն էինք՝ թե՛ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի, թե՛ քաղաքական իմաստներով։ Իսկ ինչու՞ այսօր, օրինակ, ընդդիմանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցն անկախության տարիներից ի վեր մեր արտաքին քաղաքական օրակարգում է և դեռևս լուծում չի ստացել, և շատ կարևոր է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը: Կամ ինչո՞ւ ընդդիմանալ խաղաղության օրակարգին. արդյո՞ք մեր երկրի գլխին նոր պատերազմ բերելու օրակարգն ավելի ընդդիմադիր կեցվածք է հաղորդում քաղաքական գործիչներին… Այսպես՝ մենք խաղաղության և հարաբերությունների կարգավորման կողմնակից ենք և դեմ ենք երկիրն նոր արկածախնդրությունների տանելուն, կողմ ենք ԼՂ հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կարգավորելուն։ Իսկ պե՞տք է արդյոք լռենք, որ ինչ-որ մեկը տարիներ շարունակ գրպանել է բյուջեի միջոցները, ինչ է թե նա այսօր իրեն ընդդիմություն է հայտարարում, կամ որ իր գողոնն ուզում է պահել ու փորձում է ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրության սահմանադրականությունը վիճարկել, կամ երբ այլ մեկը փորձ է կատարում ապօրինի ազդեցություն գործել դատարանների վրա։ Լռե՞նք այդ ամենի մասին նրա համար, որ ինչ-որ անձինք այդ գրպանված գումարներով պահվող զանգվածային «լրատվության» միջոցներով մեզ հռչակեն ընդդիմությո՞ւն. ասեմ` այդպես չի լինելու։ Ինչո՞ւ ընդդիմանալ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին. ինչ է, պետք է դե՞մ լինենք ժողովրդից տարիներ շարունակ թալանվածը հետ բերելուն։ Ընդդիմանա՞նք կոնկրետ օլիգարխի ապօրինի գույքի բռնագանձմանը։ Ընդդիմանա՞նք, որ զորամասի հրամանատարը կամ ՃՈ և ՀՔԲ պետերն այսօր կաշառքով չեն նշանակվում, ընդդիմանա՞նք, որ այսօր բիզնեսմենն իր թաղամասի ՊԵԿ օպեր-լիազորին կամ հարկայինի պետին չի ճանաչում, ինչը նախկինում աներևակայելի էր թվում։ Պիտակավորումներն ու որակումներն ամեն մեկը կարող է իրեն պահել։ Մենք աշխատում ենք մեր երկրի համար, անում այն, ինչին հավատում ենք և ձգտում մեր բանակի հզորացմանը, երկարատև խաղաղության հաստատմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու զարգացմանը: Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ», - հայտարարել է Էդմոն Մարուքյանը։
    11:07
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանցիների ներխուժման պատճառով Գեղարքունիքի մի քանի գյուղ զրկվել է ջրից. ՄԻՊ
    Ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր զրկվել են ջրից. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից գյուղերում իրականացված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ տեսանյութ է հրապարակվել։ ՄԻՊ-ն ավելի վաղ հայտնել է, որ լուրջ խնդիր է շարունակում մնալ խմելու ջրի հարցը: Ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո:
    11:06
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի տարածքների բռնազավթման մասին օրենքը կարևոր փաստաթուղթ է լինելու. Դավիթ Բաբայան
    Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթման մասին օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել Արցախի Ազգային ժողովում, կարևոր փաստաթուղթ է լինելու և շատ կարևոր քայլ է Արցախի հիմնահարցի հանգուցալուծման և Արցախի միջազգային կարգավիճակի որոշման ուղղությամբ մոտեցումները հստակեցնելու առումով, այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ շեշտելով օրինագծի կարևորությունը քաղաքական, պատմական և բարոյական տեսանկյուններից: «Սա, իհարկե, շատ կարևոր մի փաստաթուղթ է լինելու: Եվ դա մեր տեսլականն է, դա կարևոր է ե՛ւ քաղաքական, ե՛ւ պատմական, ե՛ւ բարոյական տեսանկյուններից: Ընդհանրապես կարևոր քայլ է, և այդ գործընթացը ինքնին շատ կարևոր է: Հետևաբար, Արցախի Ազգային ժողովում այդ քննարկումները կլինեն, և մենք պատրաստվում ենք, որ ակտիվ քննարկումներ են լինելու: Բնական է՝ այդ օրենքը համապարփակ է լինելու՝ ներառելով տարբեր ասպեկտներ», - մեկնաբանել է Դավիթ Բաբայանը: Ըստ Արցախի արտգործնախարարի՝ մեծ է հավանականությունը, որ օրինագիծը կընդունվի, և նույնը կանխատեսում են նաև Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն ու քաղաքական ուժերը:
    11:05
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու
    Ընդդիմության որոշումը՝ հրաժարվել մաս կազմել իշխանության ձևավորած քննիչ հանձնաժողովին, միակ ճիշտ տարբերակն էր՝ ծուղակում չհայտնվելու համար, գրում է Այլընտրանքային նախագծեր խումբը։ «Բայց խնդիրը սրանով չի պարպվում, այն մնում է բաց և ավելին, անգամ սրվում է։ Կա ծայրահեղ լրջության և ծայրահեղ կարևորության հարցերի ցանկ, որոնք պետք է պատասխան ստանան։ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կեղծ օրակարգ է, որը ոչ մի կապ չունի պատերազմին առնչվող հիմնական հարցերի հետ։ Այսօրվա ԱԺ-ում նման հանձնաժողովը չի տալու որևէ հարցի պատասխան. այն հանձնաժողով է՝ պատասխանները լղոզելու համար։ Այսօրվա հանրային մթնոլորտում և այսօրվա ԱԺ-ում ստեղծվող հանձնաժողովը հնարավորություն է տալու միայն մեղավորներ նշանակել և ինքնաիդուլգենցիայի կեղծ թուղթ հանել այլոց համար։ Սա լինելու է մի պրոցես, որին հասարակությունը մասնակից չի լինելու։ Ի՞նչն է խանգարելու Փաշինյանին՝ այս հանձնաժողովում պատերազմի ամեն էպիզոդի համար մեղավորներ հայտարարել՝ ու´մ ուզի, ե´րբ ուզի, ո´ր պահին ուզի, հետո խճճվի իր վերդիկտներում ու փոխատեղումներ անի։ Միամտություն է կարծել, թե Անվտանգության Խորհրդի անդամները, ԱԱԾ կամ ՊՆ գործող կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները գալու են և երդվեն՝ ասել միայն ճշմարտությունը և ոչինչ՝ բացի ճշմարտությունից։ Այս հանձնաժողովում միակ «ասողը» լինելու է Նիկոլը. նա կարող է անգամ ասել, որ պատերազմ չի եղել, ու հետևաբար՝ պարտություն չի եղել, և հանձնաժողովը հաստատելու է դա։ Մեր կազմակերպության տեսակետը հրապարակվելէ շատ ամիսներ առաջ՝ նախքան խորհրդարանական ընտրությունները և դրանցից հետո։ Մենք նշել էինք, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի իշխանությանը չհաջողվի իր ձեռնասուն հանձնաժողովը ստեղծել։ Որպես իշխանական հանձնաժողովի այլընտրանք՝ պատերազմի քննության թեմային պետք էր տալ հանրային լայն պրոցեսի կարգավիճակ։Դա հնարավոր է անել նաև այսօր՝ ամեն կերպ ձգտելով, որ հասարակությունը սկսիինքն իրեն հարցեր տալ՝ ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ ունեցանք այսքան զոհ, ինչպե՞ս թուրքական անօդաչուները հայտնվեցին Հայաստանի տարածքում, ինչպե՞ս հարյուրավոր կմ հեռավորության սահմանը եկավ կանգնեց մեր դռանը, ու այսպես՝ հարցերի մեծ շարան։ Հանրային քննիչ հանձնաժողով պետք էր և պետք է՝ այս հարցերը բարձրացնելու և հասարակությանը մասնակից դարձնելու համար, և այն պետք է լինի լրիվ այլ բովանդակության՝ խաղաղության և պատերազմի հանձնաժողով։ Մինչև չստիպենք, որ հասարակությունն իրեն տա դժվար հարցեր ու ստիպված լինի լսել դժվար պատասխաններ, մեր երկիրը դուրս չի գալու շոկից, և երկրի փլուզումը չի կանգնելու և մենք չենք կարողանալու տեր կանգնել մեր ապագային։ Քննիչ հանձնաժողովի խնդիրը ոչ թե մեղավորներ գտնելը կամ առավել ևս՝ նշանակելն է, այլ հետևությունները՝ նոր պատերազմների և նոր սխալների կանխարգելման նպատակով։ Հետևություններ՝ ապագայի համար։ Պետք է գտնել աշխատանքային այլ ֆորմատներ՝ հանրության տարբեր շրջանակներին անմիջական մասնակիցը դարձնելու խաղաղության և պատերազմի շուրջ քննարկումներին։Պետք է վերանայել մի շարք մոտեցումներ։ Առանց հասարակության՝ քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործիք, որը կարելի է օգտագործել՝ ինչպես ուզեն։ Իշխանությունը այն կտանի իր ցանկալի հունով, անել կտա իր անհրաժեշտ-ցանկալի եզրահանգումները։ Իսկ խորքային հարցերը կմնան անպատասխան, ինչպես՝ ա/ խաղաղ բանակցությունները փակուղի բերելը և պատերազմի հանգեցնելը, բ/ պատերազմը վաղաժամ դադարեցնելու առաջարկը (առաջարկները) մերժելը։ Առանց ճակատագրական հարցերի պարզաբանման՝ Հայաստանը որպես պետություն չի ունենալու հեռանկար։ Կան այլ կոնկրետ հարցեր ևս. 1. Ստվերային բանակցություններ. ո՞վ է մասնակցել, որտե՞ղ, ինչի՞ շուրջ, հետո ի՞նչ եղավ։ 2. Գրոհայինների տեղակայում Ադրբեջանում. Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ սեպտեմբերի 23-ին արդեն 7700 գրոհային է տեղափոխված եղել։ Սա հսկայական թիվ է. ինչո՞ւ չի իմացվել շուտ, ինչո՞ւ չի կանխվել, չի խփվել նրանց տեղափոխող օդանավը, ինչո՞ւ չի բարձրացվել միջազգային աղմուկ։ Շաբաթներ առաջ են մամուլում եղել փաստեր, որ թուրքերը գրոհայիններ են հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան։ Ի՞նչ աշխատանք է կատարվել դրա շուրջ ՌԴ հետ, Մինսկի խմբի հետ։ 3. Անվտանգության Խորհրդի անդամների անհատական պահվածքը, նիստերի ձայնագրությունները։ Պատերազմի օրերին տեղի են ունեցել ԱԽ նիստեր։ Քննարկվել են ճակատագրական հարցեր, որոնք վերաբերել են հազարավոր կյանքերի, որոնք վերաբերել են պատերազմի ընթացքին և պատերազմի դադարեցմանը։ Ենթադրելի է, որ այնտեղ քննարկվել և որոշվել են ճակատագրական հարցեր։ Եվ այս աղետից հետո կարևոր է հասկանալ ԱԽ-ի՝ որպես պետական ինստիտուտի դերակատարումը և կոնկրետ անձանց դերակատարումը։ Կան բազմաթիվ այլ՝ կոնկրետ մասնագիտական հարցեր՝ հնարավո՞ր է արդյոք, այս անվստահության մթնոլորտում և այսօրվա ԱԺ-ում դրանց քննարկումը. իհարկե՝ ոչ»։
    11:02
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ Պետդեպը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Բելառուսը կամ չմեկնել այդ երկիր
    Պետդեպարատամենտն ամերիկացի քաղաքացիներին նախազգուշացրել է «չմեկնել Բելառուս՝ օրենքների կամայական կիրառման, կալանավորման վտանգի եւ Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանի երկայնքով» «Ռուսաստանի ռազմական հզորության արտասովոր կուտակման պատճառով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը նաեւ կոչ է արել Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին «անհապաղ հեռանալ» երկրից։ Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 31-ին Պետդեպը կարգադրել էր լքել երկիրը Մինսկում դեսպանատանան ամերիկացի քաղծառայողների ընտանիքի անդամներին: «Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական անսովոր եւ անհանգստացնող ռազմական ակտիվության աճի պատճառով ԱՄՆ քաղաքացիները, ովքեր գտնվում են Բելառուսում կամ ուղեւորություն են նախատեսում Բելառուս, պետք է տեղյակ լինեն, որ իրավիճակն անկանխատեսելի է եւ տարածաշրջանում լարվածության աճ կա», ընդգծել են Պետդեպում:
    10:58
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արայիկ Հարությունյանը Արցախի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ է նշանակել
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին ստորագրել է հրամանագիր Բորիս Առուշանյանին Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի պաշտոնից ազատելու մասին՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ (լիազորությունների ժամկետը` 6 տարի)։
    10:55
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նախընտրական «ուտուշ-խմուշ» Վեդիում. Գարիկ Սարգսյանը «պատի՞վ է տալիս» իր համայնքի բնակիչներին
    Արարատի մարզի Վեդի համայնքում նախընտրական եռուզեռը արդեն սկսված է։ ArmDaily.am-ին տեղեկություններ են հասել, որ Վեդիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը տարբեր գյուղերի, այսպես ասած՝ հեղինակություններին «պատիվ է տալիս» ռեստորաններում, որպեսզի ընտրությունների ժամանակ իշխանության թեկնածուի օգտին աշխատեն։ Մասնավորապես՝ մեզ հայտնի դարձավ, որ օրեր առաջ Սարգսյանը իր հայրենի Նոր Կյանք գյուղի բնակիչներին է ռեստորան հրավիրել և ճոխ հյուրասիրություն է կազմակերպել։ Հատկանշական է, որ հեղափոխության նվիրյալ ՔՊ-ական Սարգսյանը որդեգրել է նախկին իշխանությունների մեթոդները՝ ընտրություններում հաջողության հասնելու և քվեներ ապահովելու համար։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Նոր Կյանքի համայնքապետից և Գարիկ Սարգսյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Ընտրություններին մասնակցած մյուս ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել: ԿԸՀ-ն նոր ընտրությունների անցկացման օր է նշանակել մարտի 27-ը։ Փետրվարի 10-20-ն էլ մեկնարկել է ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերի համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու փուլը։
    10:50
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի բնակիչները կկարողանան օգտվել մի շարք դժվարամատչելի հետազոտություններից
    Մայրաքաղաքի բնակիչների համար առողջապահական ծառայություններն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը 2022թ. համայնքային բյուջեով ձեռք է բերել դժվարամատչելի մի շարք ծառայություններ. 1. Կոմպյուտերային տոմոգրաֆիայի ծառայություն (КТ), 2. Ախտորոշիչ կորոնարոգրաֆիայի ծառայություն, որն իր մեջ ներառում է 2.1. կորոնագրոֆիկ հետազոտություն, 2.2. էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), 2.3. էխոսրտագրություն (ԷխոՍԳ) 3. Մամոգրաֆիայի ծառայություն: Բժշկական այս ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներ ներկայացնել դիմում, տարածքային պոլիկլինիկայի կողմից տրամադրված ամբուլատոր-քարտից քաղվածք կամ բժշկի կողմից տրված եզրակացություն, անձը հաստատող փաստաթղթի պատճեն: Նույն ծրագրի շրջանակում 2022 թվականի համար նախատեսվում է ձեռք բերել նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն: Նշված ծառայությունները քվոտավորված են և տրամադրվելու են եռամսյակային համամասնությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 011-51-41-83 հեռախոսահամարով:
    10:45
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լուկաշենկոյի «ատամները պետք է ջարդել»․ Գագիկ Մելքոնյան
    Ալեքսադր Լուկաշենկոյի հայտարարությունը խիստ ջղաձգումների մեջ էր գցել իշխանություններին։ Այն դեպքում, երբ դրանցից ավելի ստորացուցիչ հայտարարություններ է անում Ադրբեջանի նախագահը Ալիևը, սակայն զրո արձագանք, գրում է «Իրավունք» թերթը։ Թերթի լրագրող Իլոնա Ազարյանը «Ինչո՞ւ» հարցի պատասխանը փորձել է ստանալ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանից, որը նախ կրկին արդրադարձել է Լուկաշենկոյին․ «Գիտեք՝ ինչ կա, ամեն մարդ իր մտածելակերպն ունի, իսկ Լուկաշենկոն առաջին անգամը չէ, որ նման կերպ է արտահայտվել ՀՀ-ի նկատմամբ, ինքը պարզապես իր տեղն ու դերն է բարձրացնում, բայց մոռանում է, որ ինքը արհամարհված է իր ժողովրդի կողմից, հատկապես վերջին ընտրությունների ժամանակ իրեն դրսևորեց իր բոլոր գույներով։ Ես չէի տեսել, որ մի երկրի նախագահ ավտոմատով ֆռա ժողովրդի մեջ, հագնի սպեցնազի համազգեստ ու զորքի հետ գնա ժողովրդի վրա։ Ինքն էն մարդն ա, որ, զենքը ձեռքին, դուրս էր եկել իր ժողովրդի վրա։ Էդ ի՞նչ մարդ, ես իրա ասածները բանի տեղ չեմ դնում»,- ասել է ՔՊ-ական գեներալը։ Իլոնա Ազարյանի դիտարկմանը, որ ՀՀ վարչապետի անվտանգության ծառայողներն էլ էին մեքենայից ավտոմատ պահել Բաղրամյանում հավաքված ժողովրդի վրա, Մելքոնյանը արձագանքել է․ «Էդ նախ ընդդիմության ֆռիկներից մեկն է, որ դրել են շրջանառության մեջ։ Եթե իրենք իրոք էս երկրի մասին մտածում են, թող արձագանքեին Լուկաշենկոյին, ինչո՞ւ չարձագանքեցին։ Ճիշտ հակառակը՝ ասում են՝ Լուկաշենկոն ավտոմատով էր, ձերն էլ «ախրանան» էր։ Կարո՞ղ ա՝ անվտանգության աշխատողները ավտոմատով հարձակվել են իրենց վրա»,- պատասխանել է Մելքոնյանը։
    10:41
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ազատ ոճի հայ ըմբիշները 10 մեդալ են նվաճել Խարկովի հուշամրցաշարում
    Ուկրաինական Խարկով քաղաքում կայացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև ազատ ոճի հայ ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել՝ 2-ական ոսկե և արծաթե ու 6 բրոնզե։ Մրցաշարի հաղթող են ճանաչվել Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։ Արծաթե մեդալներ են նվաճել Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել Նորիկ Հարությունյանը (61 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ)։ Առողջական խնդիրների պատճառով մրցավայր չի մեկնել Արսեն Հարությունյանը (61 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ 13 ըմբիշ է մասնակցել մրցաշարին:
    10:35
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արայիկ Հարությունյանն արգելել է հանրահավաք անցկացնել. «Հրապարակ»
    Արցախյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը նախատեսել էր փետրվարի 20-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք կազմակերպել։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արգելել է վերը նշված հավաքն անցկացնել: Ըստ մեր տեղեկությունների, արգելքի պատճառը եղել է այն, որ Արայիկ Հարությունյանը վախեցել է, որ հավաքը կվերածվի իր հրաժարականի պահանջով շարժման: Մեր տեղեկություններով, նախօրեին նույնիսկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որպեսզի հանրահավաքը կազմակերպվի հասարակական կազմակերպությունների մակարդակով, ու քաղաքական որեւէ ուժ չմիջամտի հանրահավաքի կամակերպմանն ու անցկացմանը, եւ քաղաքական ելույթներ չպետք է լինեին: Սակայն, ըստ ամենայնի, Արայիկ Հարությունյանին նույնիսկ դա չի հանգստացրել, եւ արցախյան ազատագրական շարժման տարեդարձի հիշատակին նվիրված հանրահավաքը վերջինս անձամբ արգելել է: Երեկ երեկոյան հանձնաժողովը նիստ է արել, հարցը բուռն քննարկվել է, սակայն մնացել է առկախված, դեռեւս վերջնական որոշում չի կայացվել։ Հավաքն արգելելու պաշտոնական պատճառաբանությունը կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճն է, սակայն փետրվարի 10-ից հետո թվերն անգամ նվազել են։
    10:31
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանը Նիկոլ է քրֆում․ քաղաքագետ
    Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր էջում գրում է. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼ Է ՔՐՖՈՒՄ Նիկոլական Հայաստանի հերթական աննախադեպ զարգացումը՝ հայհոյանքի մասին օրենքը, կտրուկ թափ է հավաքում։ Անցած մի քանի ամիսների ընթացքում, ինչ սկսել է գործել օրենքը, հարյուրավոր քրեական գործեր են հարուցվել։ Խորհրդանշական է, որ քրեական գործերը հարուցվել են բացառապես իշխանությունների հայհոյելու համար, ընդ որում՝ դրանց կեսից ավելին Նիկոլին քրֆելու համար է։ Այսինքն, Հայաստանի քաղաքացիների կարծիքով, երկրում քրֆելու արժանի են միայն իշխանությունները, մանավանդ՝ Նիկոլը։ Ու թող դատախազությունը մտածի՝ իսկ միգուցե մեղավոր են են ոչ թե քաղաքացիները, ովքեր հայհոյում են, այլ Նիկոլը, ում հայհոյում են»։
    10:29
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Տաթևի վանքի մոտակայքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա
    Փետրվարի 14-ին, ժամը 21:02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա։
    10:25
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանի անարգանքը պատերազմի զոհերի հանդեպ. Էդգար Ղազարյան
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․ Արցախյան 44-օրյա պատերազմի մեծագույն հանցագործություններից մեկը սեփական ժողովրդից պատերազմի ընթացքում ունեցած կորուստների մասին տեղեկությունները խեղաթյուրելն ու թաքցնելն էր։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին (պատերազմի մեկնարկի առաջին տարելիցի օրը) Բաքվում քայլերթ է անցկացվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների։ Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ են դուրս բերվել պատերազմի ընթացքում զոհված բոլոր ադրբեջանցի զինծառայողների լուսանկարները։ Դրանով Ադրբեջանի իշխանություններն իրենց հարգանքն են արտահայտել իրենց երկրի համար զոհվածների հիշատակի առջև, մյուս կողմից անհատապես նշել բոլոր այն զինծառայողներին, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմում։ Հայաստանում պատկերը ճիշտ հակառակն է։ Պատերազմի ավարտից անցել է ավելի քան մեկ տարի և երեք ամիս, սակայն մինչ օրս Հայաստանի իշխանությունների կողմից ոչ միայն չեն հրապարակվել բոլոր զոհվածների անունները, այլև պարբերաբար ներկայացվում են զոհվածների մասին մշտապես տարբեր «պաշտոնական» համարվող տեղեկություններ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ առիթներով հրապարակել է տեղեկություններ պատերազմի զոհերի թվաքանակի վերաբերյալ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ որևէ ընդհանրություն չունի։ Սա այն դեպքում, երբ խոսվում է ոչ միայն կոնկրետ մարդկանց ճակատագրի, այլև Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների մասին։ Պատերազմի ավարտից հետո իշխանությունները մշտապես փորձել են թաքցնել զոհվածների մասին տեղեկությունները։ Այդ թեմայով հանրային մեծ արձագանք է ունեցել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեռևս 2020 թվականի նոյեմբերի 14-ին հրապարակումը պատերազմի զոհերի թվի մասին։ Նրա տեղեկություններով Նիկոլ Փաշինյանին այդ օրվա դրությամբ զեկուցվել է 2250 զոհված և հերձված, 1400 զոհված և դեռևս չհերձված, 1100 անհետ կորած զինվորների մասին թվեր։ Այսինքն, ըստ այդ աղբյուրի, հաստատված մահերի ընդհանուր թիվը կազմել է 4750։ Պաշտոնական աղբյուրները ձեռնպահ են մնացել զոհերի մասին այլ տեղեկություններ ներկայացնելուց՝ չհաստատելով հրապարակված թվերը։ Դրա փոխարեն ներկայացվել են զոհերի մասին բազմաթիվ, իրարամերժ թվեր։ Ավելին, լրագրողական տարբեր հարցումներին ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարությունը 2021 թվականի հունվարի 5-ին հայտնել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը։ Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը 2021 թվականի դեկտեմբերի 28-ին, հղում անելով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող նախաքննությանը, հայտնել է, որ ՀՀ-ում և Արցախի հանրապետությունում պատերազմական գործողությունների արդյունքում զոհված յուրաքանչյուր զինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան, աճյունների և դիակների պահպանման մասին տեղեկություններ չեն կարող տրամադրել՝ դրանց նախաքննական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ։ Պատերազմի զոհերի մասին իրարամերժ պաշտոնական հրապարակումներն ունեն հետևյալ պատկերը։ 2021 թվականի հունվարի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ խոսել է պատերազմի ընթացքում զոհվածների վերաբերյալ հրապարակվող տարբեր թվի մասին։ «Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն՝ ԴՆԹ նույնականացման փուլում են: Վերջնական ցուցակը հրապարակվելու է։ Կան նաև անհետ կորածներ, կոնկրետ թիվ չեմ ուզում հրապարակել, բայց զոհերի թիվը 4000-ը չի անցնի»,- նշել է Ավինյանը։ 2021 թվականի ապրիլի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Կարապետ Մխչյանի հարցին, հայտարարել է, որ «Այս պահին մենք ունենք մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ, անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք և մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը: Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են, կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին»,- ասել է Փաշինյանը: Նա հավելել է, որ զոհերի վերջնական թիվը լինելու է շուրջ 4000: «Մեր զոհերը 4000-ի կարգի են՝ պլյուս–մինուս 50»,-ասաց Փաշինյանը: Մարդկային ցինիզմի ավելի մեծ դրսևորում, քան Հայրենիքի համար զոհվածների մասին խոսել մոտավոր թվերով և «պլյուս–մինուս 50» միջակայքով դժվար է պատկերացնել, հատկապես այն մարդու կողմից, ով 13 տարի շարունակ, Երևանի փողոցներում իր կողմից հրահրված անկարգությունների զոհված 10 մարդկանց մահվան փաստը վերածել էր իր հիմնական քաղաքական կապիտալի։ 2021 թվականի հունիսի 7-ին ՀՀ վարչապետ ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3700-ին մոտ է։ Փետրվարի 10-ին հայտարարված թվից այս թվի շեղումը կազմում է 112 մարդ, այսինքն` ավելի շատ, քան Ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի թիվը միասին վերցրած։ Նա միաժամանակ ենթադրություն է հայտնել, որ զոհերի թիվը կարող է հասնել 4000-ի։ Զարմանալ կարելի է նմանատիպ ենթադրության տրամաբանության վրա, քանզի ինչպես է հնարավոր, որ զոհերի թիվն աճի՝ պատերազմի ավարտված լինելու պայմաններում։ 2021 թվական օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3773 է, 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է։ 2021 թվականի օգոստոսի 26-ին, երկու օրվա տարբերությամբ, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է․ «Այս պահի դրությամբ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորականներ են, 75-ը՝ քաղաքացիական անձինք»։ Նա նաև հայտնել է, որ 243 անձանց գտնվելու վայրն անհայտ է: Երկու օրվա տարբերությամբ հրապարակած թվի տարբերությունը նա պատճառաբանել է դրանով, որ այս ընթացքում ԴՆԹ նույնականացումներ են եղել: Սա առավել քան տարօրինակ է, քանզի նույնականացման արդյունքում պարզվում է ոչ թե զոհվածների թիվը, այլ նրանց ինքնությունը։ 2022 թվականի հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3809 անձ։ 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ 2022 թվականի փետրվարի 10-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի զոհերի թիվը կազմել է 3812 մարդ, ևս 217 մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ։ Այս վերջին կարգավիճակը ոչ մի տրամաբանություն և բացատրություն չի կարող ունենալ։ Այսինքն, եթե Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, որոնց մասին հայկական կողմն ունի տեղեկություններ, ինչպես կարող են 217 զինծառայողները ողջ մնացած լինել պատերազմից ավելի քան մեկ տարի անց։ Սա իշխանությունների կողմից անազնիվ մանիպուլյացիայի հերթական դրսևորում է զոհվածների թիվը 4000-ից պակաս ներկայացնելու համար, քանզի 3812 զոհվածի և 217 անհետ կորածի թվերի հանրագումարը կազմում է 4029 մարդ։ Այս թիվը նույնպես վստահություն չի ներշնչելու այնքան ժամանակ, քանի դեռ մեկ ամբողջական ցանկով հրապարակված չեն այդ 4029 մարդու անուն, ազգանուն, հայրանունները և նրանց ծննդյան թիվը։ Ավելին՝ մինչ օրս Արցախի Պաշտպանության բանակը պաշտոնապես հրապարակվել է 2842 զոհված անուն, որը զոհվածների թվաքանակի մասին հայտարարված վերջին թվից տարբերվում է 1187 մարդով։ Կարելի է ենթադրել, թե ինչու են Հայաստանի իշխանությունները խուսափում զոհվածների անունները հրապարակելուց։ Այդ ցանկում յուրաքանչյուրը կարող է տեսնել իր հարազատի անունը կամ արձանագրել անվան բացակայությունը։ Այդ պարագայում կարող է շատ շուտ բացահայտվել զոհվածների իրական թիվը, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից կառչած մնալու ծրագրերին։ Ամփոփելով 44-օրյա պատերազմում զոհվածների մասին միայն պաշտոնական թվերը, ստացվում է հետևյալ շարքը․ 3439, 3621, 3700, 3773, 3777, 3809, 3812։ Զինվորական ծառայության հետ անգամ մոտավոր առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք գիտի, որ ամեն օր բանակում իրականացվում է անվանականչ։ Դա նշանակում է, որ օրը մի քանի անգամ յուրաքանչյուր հրամանատար անուն ազգանունով գիտի թե իր ենթակա զինվորականներից ով է այդ պահին գտնվում շարքում, ով է բացակայում՝ շատ լավ իմանալով բացակայության պատճառը։ Այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր մեկ տարուց ավել ժամանակահատվածում անուն ազգանուններով, զիվորական ստորաբաժանումներով հստակ չիմանալ այն զինծառայողների անուն ազգանունները ովքեր շարունակել են իրենց ծառայությունը, զոհվել են պատերազմում, վիրավորվել կամ անհետ կորած են ճանաչվել։ Ակնհայտ է մի բան, որ իշխանությունները դրա մասին գիտեն։ Ակնհայտ է նաև, որ նրանք դա թաքցնում են սեփական ժողովրդից՝ առանձին դեպքերում դա համարելով պետական գաղտնիք։ Պետական գաղտնիքն այն տեղեկատվություն է, որը չի հրապարակվում թշնամու համար բարենպաստ վիճակ չստեղծելու համար։ Ադրբեջանին ռազմական բնույթի պետական հույժ գաղտնիք հանդիսացող տեղեկություններն անձամբ փոխանցող Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդից գաղտնիք է պահում Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների տվյալները, քանզի նրա թշնամին հայ ժողովուրդն է։ Անհրաժեշտ է օր առաջ հրապարակել ոչ միայն զոհվածների թիվն ու նրանց տվյալները, այլև նրանց զոհվելու օրերն ու վայրերը։ Միայն այդ տեղեկատվության համադրությունը Նիկոլ Փաշինյանի և այլ գործիչների հայտարարությունների, պաշտոնական լրահոսի և բաց աղբյուրների տվյալների հետ, հնարավոր կլինի բացահայտել այս պատերազմի ողջ հանցագործությունը։
    10:25
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանդիպումը շատ բարեկամական բնույթ ուներ․ Ամիրխանյանը՝ պետության ժամանակավոր գլխի հետ հանդիպման մասին
    «Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը» զրուցեց Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Պարոն Ամիրխանյան, ինչպե՞ս եք դուք վերաբերվում մշակույթի գործիչների հետ հանդիպելու նախագահի պաշտոնակատարի առաջարկին: Հանդիպումը շատ բարեկամական բնույթ ուներ, որտեղ մասնավորապես քննարկվեցին մշակույթի հետ առնչվող հարցեր: Օրինակ` ես առաջակեցի, որ հնչեցնենք աշխարհի լեզուներով գրված իմ նոր ստեղծագործությունները, որպեսզի դրա միջոցով տեսնեն, որ Հայաստանը շարունակում է ապրել այսօր նոր ստեղծագործական կյանքով: Այդ երեկոն կկոչվի` «Հայաստանը աշխարհի մշակույթի կենտրոն», որտեղ հանդես կգան մեր օպերային երգիչները եւ Սիմֆոնիկ նվագախումբը: Այս ամենը նվիրված կլինի Հայաստանի` աշխարհի հետ դիպլոմատիկ հարաբերություններ ստեղծելու 30-ամյակին: Առաջարկել եմ նաեւ, որ վերականգնվի Մշակույթի նախարարության լիիրավ գործունեությունը, որպեսզի Հայաստանում դադարեցնեն ինքնագործ մշակութային գործունեությամբ զբաղվելը»:
    10:21
    15.02.22
    Ավելին