Լրահոս

2022-02-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրիկ Խաչատրյանի որդիներին և կնոջը հրավիրել են դատախազություն․ իրականացվում է ուսումնասիրություն
    Զախարովան հայտարարել է պատերազմի արևմտյան քարոզչության ձախողման մասինԶախարովան հայտարարել է պատերազմի արևմտյան քարոզչության ձախողման մասին Սուրիկ Խաչատրյանի որդիներին և կնոջը հրավիրել են դատախազություն․ իրականացվում է ուսումնասիրություն Ներքին 6 րոպե առաջ - 14:31 15-02-2022 Սուրիկ Խաչատրյանի որդիներին և կնոջը հրավիրել են դատախազություն․ իրականացվում է ուսումնասիրություն ԿԻՍՎԵԼ Oragir.news-ի ունեցած տեղեկություններով, Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանները հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Խաչատրյանին գլխավոր դատախազություն են հրավիրել փետրվարի 23-ին, ծանուցման մեջ նշված է, որ նրանց հոր՝ Սուրիկ Խաչատրյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա էլ նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հաստատեց մեր տեղեկությունը։ Նա ասաց, որ ոչ միայն որդիներին, այլ նաև Սուրիկ Խաչատրյանի կնոջը, նրա հետ կապված ևս երկու անձի ծանուցվել է՝ գնալու դատախազություն և ծանոթանալու իրենց գույքին վերաբերող ուսումնասիրության արդյունքներին և դիրքորոշում հայտնելու այդ կապակցությամբ․ «Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացված միջնոդրությունների հիման վրա դատարանի որոշմամբ այդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք, այսինքն՝ կալանք՝ որպես հայցի նախնական ապահովման միջոց: Ինքնին ծանուցման ներկայացումը նշանակում է, որ նրանց վերաբերյալ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումանսիրությունն ավարտվել է»։ Երեկ դատախազությունը հայտարարություն էր տարածել այս վարչության իրականացրած աշխատանքի վերաբերյալ․ ըստ այդմ՝ 2020-2021թթ. արդյունքներով իրականացվում է 276 անձի գույքի ուսումնասիրություն։ Արդեն իսկ ավարտված 14 ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ և 23 շարժական գույք, 23 ընկերություններում մասնակցություններ։ 2021թ. հարուցվել է ապօրինի գույքի բռնագանձման 3 հայց, որոնցով նախատեսված բռնագանձման ենթակա է ընդհանուր 5.911.848.300 ՀՀ դրամ գումար, 25 գույք, որոնց միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 13.046.765.353 ՀՀ դրամ։ Ներկայացված հայցերն ընդունվել են վարույթ, դրանցից մեկով սկսվել է դատական քննություն։
    14:37
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան Հունաստանում մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին
    Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները մասնակցելու են Հունաստանում կայանալիք «Tiger Meet» զորավարժություններին, որոնք տեղի են ունենալու մայիսի 9-30 ընկած ժամանակահատվածում․ գրել է Ermenihaber.am-ը։ Թուրքիայից մասնակցելու են F-16 կործանիչներ, ինչպես մի շարք այլ ռազմական ինքնաթիռներ: Բացի Թուրքիայից զորավարժություններին մասնակցելու են նաև Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Լեհաստանն, ինչպես նաև այլ երկրներ:
    14:31
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    3 միլիոն դոլար կաշառք, 7-ից 12 տարի ազատազրկում. դատախազը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացությունը
    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական ճառի եզրափակիչ մասը, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2-ով նախատեսված արարքը, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ Քր․ Օր․-ի 311 հոդվածի մաս 4 կետ 2 և 190 հոդվածի մաս 3 կետ 1-ով նախատեսված արարքները։ «Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները», - նշվում է մեղադրանքի մեջ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նշված հոդվածով, որպես պատիժ, նախատեսվում է ազատազրկում 7-ից 12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ մեղադրանքը պարզ չէ և 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։ Ալումյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը նույնպես կգա այդ եզրակացության։ «Համոզված եմ, որ մեղադրանքը նույնիսկ պարզ չէ այն քննիչին, ում թելադրել են սա», - ասաց պաշտպանը։
    14:28
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք գլխավորի ընդդիմության ներկայացուցիչը. Արթուր Ղազինյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու իշխանության որոշումն ուշացած է. այն պետք է լիներ դեռևս անցած տարվա օգոստոսին: 7 ամսվա ընթացքում նրանք կարող էին ամբողջությամբ վերացնել քաղաքական և ռազմական իշխանության կողմից պատերազմից առաջ, ընթացքում և հետո կատարած բոլոր հանցագործությունների հետքերը, փոխեին փաստաթղթեր, լրացնեին դրանք կամ վերացնեին պետական դավաճանության իրեղեն ապացույցները: 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է քննվեն քրեա-իրավական տիրույթում՝ հարուցված քրեական գործերի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության միջոցով, ինչը հետևողականորեն մերժվել է իշխանության կողմից. ՀՀ գլխավոր դատախազին ներկայցվել է պետական դավաճանության հատկանիշներով առնվազն 6 հաղորդում, որոնցից և ոչ մեկով չի հարուցվել քրեական գործ: Քաղաքական հարթության վրա նման մասշտաբային գործեր չեն քննվում, իսկ ԱԺ քննիչ հանձնաժողովը կոչված է խորհրդարանական վերահսկողություն իրականացնել ավարտված նախաքննության նկատմամբ՝ քաղաքական ընդդիմության ներսում կուտակված կասկածները փարատելու և նախաքննության արդյունքներին հանրային վստահություն հաղորդելու նպատակով: Հ.Գ. ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք գլխավորի ընդդիմության ներկայացուցիչը, քանի որ պետական դավաճանության և թուրքական լրտեսության մեջ կասկածվող անձը չի կարող ղեկավարել պետական դավաճանության հետաքննությունը»:
    14:20
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ փետրվարի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
    14:17
    15.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Կոկորդիլոսաբույծը իր նշանակած վարչական ղեկավարի հետ ժապավեն է կտրում. Անդրեասյան
    Ուրցաձորի նախկին վարչական ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն իր թեկնածությունը կառաջադրի սպասվող ՏԻՄ նոր ընտրություններին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Անդրեասյանը։ Նշենք, որ Արարատի մարզի Վեդի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը մարտի 27-ին սպասվող արտահերթ ընտրություններից առաջ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում վարչական ղեկավարներ է նշանակել։ Այս նշանակումներով, Գարիկ Սարգսյանը, ըստ էության, ազատել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասանական ընտրությունների արդյունքում իրեն պարտության մատնած համայնքապետերին։ «Որտեղ Անդրեասյանը 2015 թվականից իր աշխատանքով արեւային կայաններ է նախատեսել, կոկորդիլոսաբուծը շրջում է եւ իր նշանակած վարչական ղեկավարի հետ կարմիր ժապավեն կտրում։ Իմ փոխարեն նշանակվել է մանկապարտեզի նախկին վարիչը։ Նա վերջին 2 տարում եղել է ՀՀԿ-ի վառ կարկառուն ներկայացուցիչ, նա դեմ է քվեարկել համայնքի բոլոր ծրագրերին եւ այսօր լենտ է կտրում։ Այդ ամենը մեր ընտրողների աչքիս չի վրիպի եւ ինչպես միշտ ես կանցնեմ։ Ես պատրաստ եմ նոր ընտրության»,- ասաց Ռաֆիկ Անդրեասյանը։ Անդրադառնալով իր որդու նկատմամբ առաջադրված մեղադրանքին, Անդրեասյանն ասաց. «Իմ որդին հանցագործություն չի կատարել։ Ոստիկանները չեն կարողանում գործ կարել»։ Նա նշեց, որ իր որդին շարունակում է կալանքի տակ մնալ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին, դժգոհելով հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ ավտոմեքենայի առջեւի մասով հարվածել Ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջեւի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սպառնացել էր ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Իմ հզոր համայնք» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։ Առավել շատ ձայներ էր ստացել «Իմ հզոր համայնքը», որի ընտրացուցակը գլխավորում էր Սիսավան համայնքի արդեն նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։ Այդ ցուցակում էր նաեւ Ռաֆիկ Անդրեասյանը։ Միանձնյա իշխանություն ձեւավորել որեւէ ուժ չկարողացավ, սակայն կոալիցիա եւս չկազմվեց։ Դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին եւ հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարվեց նոր ընտրություններ անցկացնելու մասին։ Իսկ տարեսկզբին, վարչապետի որոշմամբ, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Գարիկ Սարգսյանը, որը ընտրություններում գլխավորում էր ՔՊ–ի ցուցակը։
    14:12
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղբայրները տաքսի են պատվիրել, վարորդին ծեծի ենթարկել ու թալանել. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։ «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 36-ամյա և 32-ամյա եղբայրները, ավազակություն կատարելու նախնական համաձայնությամբ, 2021թ. հունիսի 13-ին` ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքում նստել են տաքսի ավտոմեքենա և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին քաղաք: Հասնելով նշված վայր, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, տղաները հարվածներ են հասցրել վարորդի դեմքի տարբեր հատվածներին և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ հափշտակել նրա մոտ եղած գումարն ու բջջային հեռախոսը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,-ասված է հա:
    14:10
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պայթեցրել են զինվորականներին տեղափոխող ավտոբուսը. զոհեր և վիրավորներ կան
    Դամասկոսում պայթեցրել են զինվորականներին տեղափոխող ավտոբուսը, ինչի հետևանքով սիրիական բանակի մեկ զինծառայող մահացել է, 11-ը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է SANA գործակալությունը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ահաբեկիչները չունեն հայրենիք, չունեն ազգություն ու հավատք, նրանց պետք է ոչնչացնել. Ռահմոն Պայթուցիկ սարք է գործարկվել, որը նախապես տեղադրված է եղել ավտոբուսում:
    14:00
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեղադրանքը պարզ չէ, քննիչին թելադրել են. ներկայացվեց Քոչարյանի մեղադրական եզրակացությունը
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով այսօր մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Ինչպես Քոչարյանը, այնպես էլ Գևորգյանը, մասնակցում են նիստին։ Դատախազների կողմից Քոչարյանին և Գևորգյանին վերագրվող մեղադրանքը ներկայացնելուց հետո դատավորը տեղեկացրեց` Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 311–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։ Այս դեպքում 7-12 տարի ազատազրկում է սպասվում` գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա։ Սակայն Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենց համար պարզ չէ պաշտպանյալին վերագրվող մեղադրանքը։ «Մեղադրանքը ձևակերպված է այնպես, որ ոչ միայն իրավաբանի, այլ նաև իրավապահների համար հասկանալի չէ ձևակերպումը։ Կարծում եմ` երբ մենք ցույց տանք դատարանին, թե որ դրույթները մեզ համար պարզ չեն, դատարանին նույնպես պարզ չի լինի այդ ամենը։ Ավելին` քննիչի համար էլ մեղադրանքը պարզ չի եղել, նրան թելադրել են նման մեղադրանք առաջադրել»,–ասաց Ալումյանը։ Նա ընդմիջում պահանջեց, որպեսզի պաշտպանական կողմն իր տեսակետը հայտնի Քոչարյանին վերագրվող մեղադրանքի մասով ։ Դատարանն, այսպիսով, 20 րոպե ընդմիջում հայտարարեց։ Հավելենք, որ Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները։ Քոչարյանի գործով դատախազը հայտնեց` որ դեպքում նոր մեղադրանք կառաջադրվի երկրորդ նախագահին Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստել է, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։ ՍԴ–ն մերժել է Քոչարյանի գործով գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ ՍԴ–ն որոշել էր, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։ Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։
    13:52
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Էջմիածնում հափշտակել են տաքսու վարորդի մոտ եղած գումարն ու բջջային հեռախոսը
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 36-ամյա և 32-ամյա եղբայրները, ավազակություն կատարելու նախնական համաձայնությամբ, 2021թ. հունիսի 13-ին` ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքում նստել են տաքսի ավտոմեքենա և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին քաղաք: Հասնելով նշված վայր, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, տղաները հարվածներ են հասցրել վարորդի դեպքի տարբեր հատվածներին և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ հափշտակել նրա մոտ եղած գումարն ու բջջային հեռախոսը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
    13:38
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ալեն Սիմոնյանի լրատվականը ջնջել է Արարատ Միրզոյանին «քարուքանդ» անող հոդվածը
    Ըստ մամուլի հրապարակումների՝ Ալեն Սիմոնյանին պատկանող «Ֆրինյուզ» լրատվականը հրապարակել էր Արտագին գործերի նախարար Արարատ Միրզոյանին քննադատող մի հոդված, որի բովանդակությունը կարճ հետևյալն էր․ «Ուկրաինայի արտգործ նախարար Դմիտրի Կուլեբան իսկական ԱԳ նախարար է՝ ի տարբերություն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի։ «Ֆրինյուզի հրապարակման մեջ ասվում էր, որ նախկին ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Արա Այվազյանը «փորձում էին բաց պահել հայկական պետականության իրավունքների պաշտպանության դուռը», մինչդեռ Արարատ Միրզոյանի դեպքում «ԱԳ նախարար հասկացությունը» շատ պայմանական է ասված․ «Վարչապետը նրանց հեռացրեց «վարչապետի աշխատակազմի հետ քաղաքական բովանդակության ներդաշնակեցման» պատճառաբանությամբ, որով ամեն ինչ ասված է։ Արարատ Միրզոյանը ապահովում է հենց այդ ներդաշնակությունը, այն է՝ Հայաստանի դեմ կիրառվող ռուս-թուրքական ծրագրերի սպասարկումը, 1921 թ․ ռուս-թուրքական անօրինական պայմանագրերի օրինականացումը՝ Նախիջևանի և Արցախի օտարմամբ։ Պաշտոնական Երևանը հրաժարվել է հայկական շահերից ու իրավունքներից, այդ թվում՝ դրանք միջազգային պատկան կառույցներում քննարկելուց»,- գրել էր «Ֆրինյուզը», ապա հեռացրել էր հոդվածն ամբողջությամբ։
    13:33
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պատերազմի աղետներում ամենաշատ մեղադրվող մարդիկ ո՞նց կարող են իրենք իրենց քննել․ ռազմական փորձագետ
    Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը չի հավատում, որ այս իշխանության օրոք ու գլխավորությամբ հնարավոր կլինի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ բացահայտումներ անել։ «Դա նույնն է, որ մեղուները մեղրի դեմ հանձնաժողով ստեղծեն, ո՞նց կարող են մարդիկ, որոնք ամենից շատ են մեղադրվում պատերազմի աղետի, կորուստների համար, իրենք իրենց քննեն, աբսուրդ է սա», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վրթանեսյանը։ Ռազմական փորձագետի կարծիքով՝ ընդդիմության մասնակցությունն այս հանձնաժողովում, անկախ արդյունքներից, կլեգիտիմացներ աշխատանքը, ըստ այդմ, հասկանալի է, որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել «այդ խեղկատակությանը»։ Նրա խոսքով՝ ընդդիմության մասնակցությամբ իշխանությունը հնարավորություն կստանա աշխատանքը ցույց տալու՝ ասելով, որ «տեսեք՝ ընդդիմությունն էլ էր ներկա»։ «Ցանկացած պահի ընդդիմությանը կարող են նույն այդ հանձնաժողովի աշխատանքներից՝ սադրելով լինի, թե գործողություններով, չեզոքացնել, մյուս կողմից, ես դեռ չեմ լսել որևէ հիմնավոր փաստարկ, թե ինչու պետք է ընդդիմությունը մնար այդ հանձնաժողովում. մենք շատ լավ տեսնում ենք, որ Ազգային ժողովում ամեն կերպ խանգարում են ընդդիմությանը, հօգուտ Հայաստանի համախմբվելու որևէ գործողություն չկա. իշխանությունների համար մեկ խնդիրն ընդդիմության դեմ պայքարելն է, ոչ թե Հայաստանի համար աշխատելը», - ասաց Կարեն Վրթանեսյանը։ Փորձագետի կարծիքով՝ ընդդիմությունը դեռ պատերազմի ավարտից հետո պետք է անկախ հանձնաժողով ստեղծեր ու այդ ձևով աշխատեր։ «Խոսքս անկախ ընդդիմության մասին է, ոչ թե իշխանության գրպանում ծվարած «ընդդդիմության»», - նշեց նա։ Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ այս հանձնաժողովը ստեղծելով՝ իշխանությունը պարտության ողջ մեղավորությունը «կգցի բանակի գրպանը» և ոչ միայն։ «Ոչ միայն բանակի գրպանը կգցի մեղավորությունը, այլ՝ այդ պահին քաղաքական որ ուժին հարմար լինի, մենք դրա օրինակները տեսնում ենք, երբ ինչ-որ իշխանամերձ ֆեյքեր մարդկանց մեղադրում են դավաճանության համար։ Անշուշտ, հանձնաժողովն օգտագործվելու է որպես քաղաքական ճնշման գործիք իշխանության հակառակորդների դեմ», - ընդգծեց փորձագետը։ Անհրաժեշտ է արդյոք հանձնաժողովում ներառել նաև Արցախից ներկայացուցիչների, Կարեն Վրթանեսյանը նշեց, որ իշխանությունն իր քայլերը լեգիտիմացնելու համար կփորձի ում հնարավոր է ներառել հանձնաժողովում։ «Ձեռքներին ճար լիներ՝ Իլհամ Ալիևին էլ կներառեին», - հավելեց ռազմական փորձագետը։ Հիշեցնենք՝ երեկ մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, ընդդիմությունը, սակայն, լքել է նիստերի դահլիճը։ Ըստ ընդդիմադիրների՝ «պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»: Հայկական կողմի կորուստները, անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները. այս ու մի շարք այլ հարցեր են լինելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի քննության առարկան։
    13:27
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բելառուսն ու Մերձդնեստրն անհապաղ լքելու հորդոր է արել ԱՄՆ Պետդեպը
    ԱՄՆ Պետդեպից լրատվամիջոցներին հայտնել են, որ Մինսկում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը, որտեղ օրենքների ինքնակամ կիրառման եւ ձերբակալման վտանգ, ինչպես նաեւ Ուկրաինայի հետ Բելառուսի սահմանի ամբողջ երկայնքով ռուսական ռազմական անսովոր ներկայության սպառնալիք կա։ «Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ մեկնեն կոմերցիոն կամ մասնավոր միջոցներով»,– ասված է հաղորդագրությունում։ Բացի դրանից՝ Պետդեպը խորհուրդ է տվել մուտք չգործել Մոլդովայի տարածք` հորդորելով ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Մերձդնեստրը։
    13:20
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ասել է այն, ինչ պետք էր պաշտոնին մնալու համար․ Աննա Մկրտչյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյան գրել է. «Եթե մեր երկրում լիներ իշխանություն, ապա Սերժ Սարգսյանի հարցազրույցը կծառայեր որպես դիվանագիտության բացերը հղկելու և ավելի ամրացած բանակցային սեղանի շուրջ նստելու առիթ: Բայց մեր երկրում ոչ թե իշխանություն է, այլ դավաճան պատեհապաշտների խմբակ, դրա համար էլ հարցազրույցից հետո էլի դիմել են ալիևին, որպեսզի նախագահի մտքերն աղավաղելու ձևերը սովորեցնի: Այս անգամ Հայաստանի ու Արցախի մասին ալիևի մտքերը վերարտադրելը բաժին էր ընկել նիկոլի ամենաախքին: Երևի պաշտոնի անվանումը մշտապես հապավումով կարդացածին իմաստ էլ չունի բացատրել, որ դու Հայաստանի անվտանգային առաջնահերություններից պիտի խոսես, ոչ թե թուրքի: Անհույս է սրան նաև խորհուրդ տալ կարդալ, որովհետև սրանց ֆունկցիոնալ համալիրությունը սկսվում և ավարտվում է նիկոլի ու ալիևի նույնական մտքերն անգիր անելով: Պոպովը, համանախագահները, համանախագահող երկրների ԱԳՆ-ներն ու ղեկավարները բազմիցս խոսել են հանրաքվեի անհրաժեշտության, բանակցային կարգավորումների անկյունաքարային կարգերի մասին: Ու վերջին հաշվով, խիստ կասկածում եմ, որ արմեն անունովը նայել է նախագահի հարցազրույցը: Ասել է այն, ինչ պետք էր պաշտոնին մնալու համար: Սրանց երևի պետք է արդեն ասել իրենց թողած ժառանգության մասին: Օրինակ՝ Ախք արմենի թողած ժառանգությունը մնալու է ՀԱՊԿ-ին չստացված նամակ գրող, նիկոլի почтальон: Իսկ դավադիրները սովորաբար մի քանի տասնյակ ուսապարկի մեջ տեղավորվող դավաճանությունների փաստակազմից որպես ժառանգություն այլ բան չեն թողում»:
    13:20
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Տրվել են սպառիչ պատասխաններ. Էկոնոմիկայի նախարարությունում ընդունել են բողոքի դուրս եկած անասնաբույժներին
    Փետրվարի 14-ին Կոտայքի և Լոռու մարզերի մի խումբ անասնաբույժներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ էկոնոմիկայի նախարարության առջև։ Խնդիրը պարզաբանելու նպատակով ակցիայի մասնակիցներին ընդունել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու «Գյուղատնտեական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։ Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անասնաբույժները ներկայացրել են իրենց պահանջները, որոնց թվում, նախ և առաջ, համայնքներում անասնաբույժների համար կայուն աշխատավարձի սահմանումն է։ Տիգրան Գաբրիելյանը պարզաբանել է, որ համայնքներում պետական ծրագրի շրջանակներում անասնահամաճարակային պետական միջոցառումներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով՝ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատող անասնաբույժների կողմից և վարձատրությունը կանոնակարգվում է ըստ կենդանիների գլխաքանակի, ուստի տարբեր ծավալի մատուցվող անասնաբուժական ծառայությունների դիմաց հավասարաչափ աշխատավարձ չի կարող սահմանվել։ Միաժամանակ փոխնախարարը նշել է, որ անասնաբուժության ոլորտը պետության կողմից չի անտեսվում և վերջին տարիների ընթացքում մեկ միավոր միջոցառման վճարը բարձրացել է և ներկա պահին կազմում է 170 դրամ։ Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նաև անասնաբույժների բժշկական ապահովագրության հարցը։ Ի պատասխան փոխնախարարը նշել է, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման համաձայն անասնաբույժները չեն հանդիսանում սոցիալական փաթեթի շահառուներ և ընդգրկված չեն սոցիալական փաթեթի առողջապահական փաթեթից օգտվելու իրավունք ունեցող անձանց ցանկում։ Տիգրան Գաբրիելյանը վստահեցրել է, որ անասնաբույժներին այս ցանկում ընդգրկելու առաջարկությունն ընդունվել է և առաջիկայում կքննարկվի դրա հնարավորությունը։ Բարձրացված հարցերի շարքում նշվել է նաև անասնաբույժների հանդեպ խրախուսանքի միջոցների կիրառման անհրաժեշտոթյունը։ Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ի պատասխան նշել է, որ խրախուսանքների տրամադրման հնարավորությունը կդիտարկվի և կընդգրկվի նախարարության օրակարգում։ Հանդիպման ընթացքում անասնաբույժների կողմից բարձրացվել են ոլորտի վերաբերյալ այլ հարցեր ևս, որոնց բոլորին տրվել են սպառիչ պատասխաններ։
    13:16
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱՄՆ-ն Հայաստանի հաստատուն գործընկերն ու բարեկամն է. Ալեն Սիմոնյանն ընդունել է Լին Թրեյսիին
    Փետրվարի 15-ին ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Հանդիպման սկզբում զրուցակիցները միմյանց շնորհավորել են Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր մեր երկրի հաստատուն գործընկերն ու բարեկամն է: Կողմերն անդրադարձել են Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ հունվարին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցին։ Ալեն Սիմոնյանը, կարևորելով այցը, անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը։ Նա դեսպանին մանրամասներ է ներկայացրել աշխատանքային այցից՝ ընդգծելով ԱՄՆ գործընկերների հետ մի շարք հանդիպումների արդյունավետությունն ու շարունակական ծրագրեր մշակելու պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում համատեղ նախագծերի կյանքի կոչման շուրջ։
    13:15
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բայդենը խուսափել է պատասխանել Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժման» ժամկետի մասին հարցին
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին շնորհավորել է Վալենտինի օրվա կապակցությամբ, երբ նրան հարց են ուղղել Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժելու» մասին, որն իբր պետք է տեղի ունենա առաջիկա օրերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տան մոտ, ուր հանգստյան օրերը Քեմփ Դևիդ նստավայրում անցկացնելուց հետո նախագահը ժամանել է իր կնոջ՝ Ջիլի հետ։ Լրագրողները սկսել են հարցեր տալ, բայց Բայդենը կանգ չի առել նրանց հարցերին պատասխանելու համար։ Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք ՌԴ-ի Ուկրաինա ներխուժումն իսկապես «այդքան մոտ է, քան երբևէ»: Ի պատասխան ԱՄՆ նախագահն իջեցրել է դիմակն ու ասել՝ «Շնորհավորում եմ Սուրբ Վալենտինի կապակցությամբ»։
    13:05
    15.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Մխիթար Զաքարյանը երբևէ չի խնդրել ներողություն իր քաղաքական գնահատականների համար. Վահե Հակոբյան
    ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանը երբևէ չի խնդրել ներողություն իր քաղաքական գնահատականների համար. Միակ բանը, որի համար նա պատրաստակամություն է հայտնել ներողություն խնդրել, դա «ընտանիք մտնելու», կնոջը հիշատակելու համար էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանը: Ստորեւ ներկայացնում ենք NEWS.am-ի հարցերն ու Վահե Հակոբյանի պատասխանները. Պարոն Հակոբյան, Դուք երեկ գրառում էիք կատարել, որում որոշակի առումով պաշտպանել էիք Մեղրի համայնքի նախկին ղեկավար, այժմ ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանին, իր՝ Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու կապակցությամբ: Նաև նշել էիք, որ իր դեմ տարվում է քաղաքական արշավ: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այդ գրառումը, արդյո՞ք Դուք համարում եք վարչապետից ներողություն խնդրելը ճիշտ քայլ ընդդիմադիր պատգամավորի կողմից: Նախևառաջ, թույլ տվեք շատ հստակ նշել, որ թե Մխիթար Զաքարյանը և թե «Հայաստան» խմբակցության որևէ անդամ երբևէ չի փոխել իր քաղաքական դիրքորոշումը իշխող ուժի ու անձնապես Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Նիկոլը դավաճան է, իսկ նիկոլիզմը՝ մեր ազգը պառակտող ու քայքայող արատավոր երևույթ: Այս դիրքորոշումը հստակ է ու անփոփոխ: Մխիթար Զաքարյանը երբևէ չի խնդրել ներողություն իր քաղաքական գնահատականների համար: Միակ բանը, որի համար Մխիթարը պատրաստակամություն է հայտնել ներողություն խնդրել, դա «ընտանիք մտնելու», կնոջը հիշատակելու համար էր, ինչը, կարծում եմ, առավել քան տղամարդկային քայլ է: Ի դեպ, ուզում հիշեցնել, որ ընտանիքին կպնելու, ծնող-երեխա թիրախավորելու այս անդուր, անընդունելի երևույթը սկիզբ է առել հենց 2018-ին, երբ ոչ միայն սոցկայքերում, այլև իրական կյանքում այսօրվա իշխանականների պատվերով կամ իրենց համաձայնությամբ ամենախայտառակ ձևով թիրախավորվում էինք մենք, մեր երեխաները, ծնողները, ցանկացած մեկը, ով փորձում էր զգուշացնել, որ Նիկոլը աղետ է հայ ազգի համար: Այս երևույթը պետք է մերժվի բոլորիս կողմից, արմատախիլ արվի, կորչի Նիկոլի հետ միասին: Ձեր գրառմանը արձագանքել է նաև Նարեկ Սամսոնյանը, որը նույնպես քննադատում էր Մխիթար Զաքարյանին: Նա նշել է, որ Դուք արդարացնում եք ներողություն խնդրելը, դրանով իսկ գործում քաղաքական ինքնասպանություն: Անկեղծ ասած` չեմ դիտել, բայց, եթե Ձեր նշած անձը կարծում է, որ քաղաքական պայքարը պետք է լինի մեկը մյուսի ընտանիքին վիրավորելով, ապա ես ցավում եմ իր պատկերացումների համար: Ամեն դեպքում պարոն Սամսոնյանն ազատ է ընտրել իր համար ընդունելի պայքարի միջոց և պայքարել: Վերջիվերջո, մեր գերնպատակն է ազատել երկիրը Նիկոլից ու նիկոլիզմից, փրկել մեր հայրենիքն այս չարիքից: Մենք շարժվում ենք հենց այս ճանապարհով, մնացածը անէական բաներ են. առաջարկում եմ չվատնել ժամանակ ու էներգիա` դրանք քննարկելու վրա:
    13:05
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    35-ամյա տղամարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել
    Այսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Ռոման Մախմուդյանի, Վարդգես Աթոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Չոբանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Կ-ն է։ Ըստ տեղեկությունների՝ նա ինքնասպանություն է գործել՝ կամրջից իրեն նետելով։
    12:58
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Դուք գնացե՛ք, մենք մեր տանն ենք մնում»․ Դավիթ և Նինա Դավթյանների պատմությունը
    Այս լուսանկարները պետք է տպվեին ամուսիններ Դավիթ և Նինա Դավթյանների նոր անձնագրերում։ Նրանց նախկին անձնագրերի վավերականության ժամկետը լրացել էր, և որպեսզի լուսանկարվելու համար Վարդաշատից Հադրութ չհասնեին, նրանց թոռն էր եկել և լուսանկարել տատին ու պապին, այնուհետև նկարները տարել անձնագրային բաժին։ Սակայն Դավիթ և Նինա Դավթյաններն այդպես էլ չհասցրին նոր անձնագրեր ունենալ, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց իսկ տան մեջ սպանվեցին գյուղ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների կողմից, գրում է «Հետք» պարբերականը։ «Դավիթ Դավթյանը 86 տարեկան էր, իսկ նրա կինը՝ Նինա Դավթյանը՝ 82։ Նրանք ամբողջ կյանքում ապրել են Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում։ Հադրութից մոտ 3․5 կմ հեռավորության վրա գտնվող փոքր գյուղը ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցել հոկտեմբերի 10-ին։ Ամուսիններն ունեցել են չորս զավակ՝ երեք դուստր, որոնք ապրել են Հադրութ քաղաքում և մեկ որդի, որն ապրում է Ռուսաստանի Գելենջիկ քաղաքում։ Նրանց ավագ դուստրը՝ Գալյա Բաբայանը, պատմում է, որ վերջին անգամ ծնողների հետ խոսել է սեպտեմբերի 30-ին, հորդորել է ծնողներին հրետակոծություններից պաշտպանվելու համար թաքնվել տան նկուղում։ Այնուհետև, նրա քույրերն են կապի մեջ եղել ծնողների հետ։ Հոկտեմբերի 5-ին նրանց մյուս դստեր ամուսինը գնացել է Վարդաշատ, որպեսզի գյուղից դուրս հանի նրանց, սակայն ամուսիններն ասել են՝ դուք գնացե՛ք, մատաղ, մենք մեր տանն ենք մնում։ «Իրանք չեն պատկերացրել, որ թուրքերը կարան գյուղ մտնեն։ Մենք էլ չենք պատկերացրել։ Հադրութից խալաթով ու դամաշնիկներով ենք դուրս եկել, ոչ մի բան չենք վերցրել, որովհետև գիտեինք, որ հետ ենք գալու։ Ով կմտածեր, որ թուրքը կգա, կհասնի Հադրութ»,- պատմում է Գալյա Բաբայանը։ Դավիթ և Նինա Դավթյաններին վերջինը տեսել է Վարդաշատի համայնքապետ Ռուսլան Սողոմոնյանը՝ հոկտեմբերի 8-ին։ Նա պատմում է, որ պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր տեսել է տարեց ամուսիններին, համոզել, որ նստեն մեքենան և դուրս գան գյուղից, սակայն նրանք կտրականապես հրաժարվել են։ «Դավթյաններին համարյա ամեն օր տեսնում էի, հաց էի տանում, շաքարավազ էի տանում, ինչ որ կար տանում էի, դե տնից դուրս չէին գալիս։ Երբ գնացել եմ, ասել եմ՝ ավտո կա, եկե՛ք, նստե՛ք, գնացե՛ք ապահով տեղ, մինչև տեսնենք էս կրակոցներն ինչ ա լինում։ Ասում էին՝ չէ՛, մեր տնից ու՞ր գնանք, որ գնանք, կգան մեր տունը կթալանեն։ Ասում էի՝ ես գյուղում եմ հլը, կնայեմ ձեր տունը, մենակ դուք դու՛րս եկեք։ Ամսի 8-ին վերջին անգամ գնացի, ասեցի՝ դուրս եկեք, էլի, վիճակը լավ չի, տան վրա մի սնարյադ կընկնի։ Բայց դուրս չեկան տենց էլ։ Ամսի 9-ին Հադրութ էի իջել, 10-ին էլ դե արդեն թուրքերը մտել էին»,- հիշում է Ռուսլան Սողոմոնյանը։ Հոկտեմբերի 10-ից հետո Դավթյանների զավակները դիմել են տարբեր կառույցների՝ ծնողներից լուր իմանալու համար, մտածել են՝ գուցե, վերջիվերջո, այլ գյուղացիների հետ դուրս եկած լինեն, սակայն այդպես չի եղել։ Նինա Դավթյանի աճյունը հայտնաբերվել է 2020թ․ դեկտեմբերի 19-ին՝ Վարդաշատի իրենց տանը։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ասվում է, որ Նինա Դավթյանի գլուխը մարմնից անջատված է եղել, իսկ ձեռքը՝ կոտրված։ Եվ քանի որ Դավթյանների տնից միայն կնոջ աճյունն էր հայտնաբերվել, զավակները հույս են ունեցել, որ հայրը գոնե գերեվարված կլինի։ Դիմել են Կարմիր խաչին, որոշ ժամանակ սպասել են, սակայն գերության մասին տեղեկությունն այդպես էլ չի հաստատվել։ 2021թ․ հունվարի 11-ին Դավիթ Դավթյանի աճյունը հայտնաբերվել է Վարդաշատի իրենց տան բոստանից։ «Փրկարարներին ու խաղաղապահներին հետո ասել ենք, որ եթե նորից գյուղ գնան, թող իրենց տան բանջարանոցում նայեն, էն անգամ չեն նայել, մի քիչ տնից հեռու ա։ Քրոջս տղան թուրքերի ու խաղաղապահների հետ գնացել ա, ասել ա՝ իրանք բանջարանոցի տեղը չեն իմանալու, գնամ ես ցույց տամ։ Սկզբից չեն թողել, ասել են՝ մենակ տան տարածքում կարան նայեն։ Բայց քրոջս տղան թուրքերի հետ գնացել ա բանջարանոց, գտել ա պապային սպանված»,- պատմում է Դավթյանների ավագ դուստրը՝ Գալյա Բաբայանը։ Գալյա Բաբայանը մինչև պատերազմը ամեն շաբաթ-կիրակի եկել է ծնողների տուն, տան համար անհրաժեշտ ապրանք է բերել, ճաշ է եփել ծնողների համար, արդեն երկուշաբթի ծնողների տնից գնացել է Հադրութ աշխատանքի։ Դավիթ Դավթյանը փայտագործ է եղել, դստեր խոսքով՝ փայտից ամեն ինչ կարողացել է սարքել, միևնույն ժամանակ նաև օգնել է համագյուղացիներին։ Ամբողջ նկուղը փայտից պատրաստի իրեր է ունեցել, երբ անհրաժեշտ է եղել, գյուղացիներին է տվել օգտագործելու համար։ Չնայած պատկառելի տարիքին՝ Դավիթ Դավթյանն առույգ մարդ է եղել։ Մեծ հողամաս են ունեցել, այնտեղ խնձոր, տանձ, լոլիկ, վարունգ և այլ պտուղ-բանջարեղեն է աճեցրել, նույնիսկ կարողացել է գնալ անտառ և փայտ բերել տունը տաքացնելու համար։ «Մենք որ փոքր էինք, թառ էր նվագում։ Գյուղի դպրոցում որ մի միջոցառում էր լինում, իրեն միշտ կանչում էին, ասում էին՝ Դավի՛թ, նվագի՛, որ երեխաները հանդես անեն։ Մեծ ուրախությամբ գնում նվագում էր։ Էդ երբեք չեմ մոռանա»,- պատմում է դուստրը։ Մոր մասին խոսելիս Գալյա Բաբայանն առաջին հերթին նշում է, որ նա անսահման բարի և հյուրընկալ կին էր։ Իրենց աճեցրած բերքը միշտ կիսել են գյուղացիների հետ, օգնել են միմյանց, ինչով կարողացել են։ Դավիթ և Նինա Դավթյանների աճյունները նրանց որդին տեղափոխել է Գելենջիկ և այնտեղ հուղարկավորել։
    12:55
    15.02.22
    Ավելին