Լրահոս

2022-02-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանները Երևանում «ABS» համակարգեր գողացող խմբի են վնասազերծել
    Վերջերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային տարբեր բաժիններում նույնատիպ ահազանգեր էին ստացվում։ Քաղաքացիները հայտնում էին, որ գողացել են մեքենաների օդի կարգավորման և «ABS» համակարգերը։ Գողությունները լինում էին մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ թիրախը «Մերսեդես» մակնիշի մեքենաներն էին։ Փետրվարի 11-ին նույնաբովանդակ զանգերը հնչեցին րոպեների տարբերությամբ։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված 5 զանգերն էլ «Մերսեդեսների» օդի կարգավորման և «ABS» համակարգերի գողությունների մասին էին։ Ոստիկանների ձեռնարկած միջացառումներով պարզվեցին որոշ հանգամանքներ։ Մասնավորապես, որ գործում է հանցավոր խումբ, խմբի անդամներն ամեն մեկն իր առաքելությունն ունի։ Մեկը սպասում է փողոցում, հետևում, որ ոստիկաններ չլինեն, մյուսները, արդեն «մասնագիտացած» իրենց գործում, տարբեր գործիքներով հանում են մեքենաների օդի կարգավորման և ABS համակարգերը։ Ոստիկանության մի քանի տարածքային բաժինների բացահայտման միջոցառումներին միացան նաև Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Շուտով հենց նրանք էլ ստացան օպերատիվ տեղեկություններ գողություններ անող խմբի վերաբերյալ։ Տեղեկությունն իրացվեց ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ, և փետրվարի լույս 14-ի գիշերը գողություններ անող խումբը վնասազերծվեց։ Քրեական հետախույզները գիշերային ծառայություն էին իրականացնում Անդրանիկի փողոցում, երբ նկատեցին 3 երիտասարդի, որոնց վարքագիծը կասկածելի թվաց. նրանք դիմակներով էին, ձեռնոցներով, գլխարկներով։ Գողություն կատարելու կասկածանքով եռյակը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Բերման ենթարկվելու պահին նրանցից մեկը ձեռքից նետել էր տոպրակը։ Դա նկատել էին ոստիկանները։ Տոպրակով հանդերձ՝ բերման ենթարկվեցին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում պարզվեց նրանց ինքնությունը՝ մայրաքաղաքի 23, 29 և 32 տարեկան բնակիչներ էին։ Տոպրակում պտուտակահան, աքցան, ձեռնոցներ և այլ իրեր էին։ Նրանց մոտից հայտնավերվեց նաև ծալովի դանակ, որի ծայրին ապակի կոտրելու հարմարանք կար։ Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվեց, որ երիտասարդները մայրաքաղաքում մեքենաներից 12 գողություն էին արել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։
    18:19
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԵՄ-ում ցանկանում են արգելել աղմկահարույց Pegasus լրտեսական ծրագրային ապահովումը
    Եվրոպական միության տվյալների պաշտպանության վերահսկիչ մարմինը (EDPS) կոչ է արել արգելել աղմկահարույց Pegasus լրտեսական ծրագրային ապահովումը, որը ստեղծել է իսրայելական NSO Group-ը, տեղեկացնում է Reuters-ը։ EDPS-ում հայտարարել են, որ Pegasus-ի օգտագործումը կարող է հանգեցնել «աներեսության աննախադեպ մակարդակի, որն ի վիճակի կլինի միջամտել մեր ամենօրյա կյանքի ամենաինտիմ կողմերին»։ Իսրայելը հայտնվել է գլոբալ ճնշման տակ, նրան մեղադրում են այն բանում, որ որոշ օտարերկրյա կառավարություններ չարաշահել են Pegasus-ը իրավապաշտպաններին, լրագրողներին եւ քաղաքական գործիչներին լրտեսելու համար։ NSO-ն հայտարարել է, որ չի կարող հաստատել կամ հերքել տեղեկատվությունը Pegasus-ի գոյություն ունեցող կամ պոտենցիալ հաճախորդների մասին։ Ընկերությունն ասել է, որ չի գործարկում համակարգը պետական հաճախորդներին դրա վաճառքից հետո եւ ոչ մի կերպ չի մասնակցում դրա աշխատանքին։ «Pegasus լրտեսական ծրագրային ապահովման ստեղծման եւ տարածման արգելքը ԵՄ-ում մեր հիմնական իրավունքների եւ ազատությունների ավելի արդյունավետ պաշտպանություն կլիներ»,- ասել են EDPS-ում։ «Pegasus-ի տիպի գործիքների քննարկումների կենտրոնում պետք է լինի ոչ միայն տեխնոլոգիայի օգտագործումը, այլեւ այն կարեւորությունը, որը մենք տալիս ենք մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին»։ Անցած տարի 17 մեդիա-կազմակերպությունների (Փարիզում տեղակայված Forbidden Stories հասարակական լրագրողական խմբի գլխավորությամբ) հրապարակած հետաքննությունում ասվում է, որ լրտեսական ծրագրային ապահովումը գլոբալ մակարդակով օգտագործվել է լրագրողներին, պետական պաշտոնյաներին եւ իրավապաշտպաններին պատկանող սմարթֆոնների կոտրման համար։
    18:09
    15.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Մնում է գլխավոր հարցը՝ ո՞ւմ է ձեռնտու նման գործընթացը․ Մետաքսե Հակոբյան
    Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2022 թ. Փետրվարի 7-ին ԱՀ ԱԺ նախագահին էին դիմել Մարտունու շրջանի Խերխան գյուղի համայնքի ղեկավարը, հիմնական դպրոցի տնօրենը, բնակիչները (դիմումը՝ նկարում): Ս/թ փետրվարի 10-ին հանրագիրը հասցեագրվել է ԱՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին, որի անդամն եմ նաև ես: Նույն օրը հեռախոսազրույց ունեցա Խերխանի համայնքի ղեկավար պարոն Կարապետյանի հետ՝ մանրամասները ճշտելու և խնդրի պատճառները վերհանելու համար նաև առաջարկեցի հաջորդ օրը մասնակցել ԿԳՄՍ նախարարի, փոխնախարարների և մեր հանձնաժողովի հանդիպմանը: Արդյունքում հերթական ցավալի իրողությունն արձանագրվեց. ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում որոշում է կայացվել լուծարել Խերխանի և Ծովատեղիի դպրոցները, աշակերտների տեղափոխել 5 կմ հարևանությամբ գտնվող Հերհեր գյուղի դպրոց (ընդ որում որոշումը կայացվել է առանց ԿԳՄՍ նախարարության հետ քննարկելու): Ստեփանակերտից՝ Խերխանի և Ծովատեղիի ճակատագիրը որոշողները, հայտարարել են, որ Հերհերում երկարօրյա դպրոց են բացելու և տրանսպորտային միջոց են տրամադրելու: Առաջին հայացքից՝ հոգատար ղեկավարություն, սակայն նպատակը Ծովատեղիի դպրոցի նորակառույց շենքը արտադրամասի վերածելն է: Իսկ վտանգները տեսնում են միայն Խերխանի բնակիչները. 1) նույնիսկ, եթե լավագույն տրանսպորտային միջոցը հատկացնեն,ով գիտի Խերխանի աշխարհագրական դիրքը, կպատկերացնի, թե ամեն օր ինչ վտանգներ պիտի հաղթահարեն երեխաները Հերհերի դպրոց հաճախելու համար: 2) Երկու գյուղերի երեխաները, լավագույն դեպքում, առավոտյան ժամը 8-ին պիտի տնից դուրս գան, վերադառնան երեկոյան ժամը 18-ին: 3) Խերխանը փոքր գյուղ է, սակայն հիմնականում բնակեցված է երիտասարդներով, կա մինչև 5 տարեկան 17 երեխա, որից 5-ը եկող ուսումնական տարում կհաճախեն 1-ին դասարան: 4) Գյուղում 18 չբնակեցված տուն կա, որոնք կարելի է վերանորոգել և տրամադրել բռնի տեղահանված ընտանիքների: Փոխարենը մեր «մտահոգ» կառավարիչները նման քայլերի գնալով, մեծացնում են պետության ֆինանսական բեռը, նպաստում են 2 գյուղերի ոչնչացմանը: Մնում է գլխավոր հարցը՝ ո՞ւմ է ձեռնտու նման գործընթացը, ո՞ւմ անձնական շահն է և, ի վերջո, տեղյա՞կ է արդյոք Արայիկ Հարությունյանը, թե՞ հենց իր հրահանգով է համայնքների ընդհատակյա խոշորացում կատարվում»:
    17:59
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հրամանատարները հորդորել են լինել պատրաստ` պատվով պաշտպանելու երկրի սահմանները
    2022 թվականի ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ փետրվարի 14-ին N զորամիավորման զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ։ Հրամանատարական կազմը շնորհավորել է զինծառայողներին նոր ուսումնական փուլի մեկնարկի առթիվ, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել ուսուցման ընթացքում առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը, լինել միշտ զգոն և պատրաստ` պատվով պաշտպանելու հայրենի երկրի սահմանները։
    17:55
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արդեն երկու ժամ է՝ ինչ բանակցությունները շարունակվում են
    Ռուսաստանի եւ Գերմանիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Օլաֆ Շոլցը բանակցություններ են վարում արդեն երկու ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Նախ նրանք զրուցել են օղակաձեւ սեղանի շուրջ, ապա սկսել են աշխատանքային նախաճաշի ձեւաչափով բանակցությունները։ Բանակցություններից հետո երկրների ղեկավարները կշփվեն մամուլի հետ։
    17:52
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանությունն Արարատ Միրզոյանին բարձրացրեց, հիմա էլ նույն արագությամբ սկսել է քցելու գործընթաց. Սևակ Հակոբյան
    #Քաղաքական 15 02 2022 Իշխանությունն Արարատ Միրզոյանին բարձրացրեց, հիմա էլ նույն արագությամբ սկսել է քցելու գործընթաց. Սևակ Հակոբյան Իշխանությունն Արարատ Միրզոյանին բարձրացրեց, հիմա էլ նույն արագությամբ սկսել է քցելու գործընթաց. Սևակ Հակոբյան Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ձեզ թվում էր, թե այսօր ապրելու էիք առանց սկանդալի՞։ Շտապեմ հիասթափեցնել։ Այսօր սկանդալներ եղան, մեկի փոխարեն՝ մի քանիսը։ Անդրադառնամ երկուսին։ Իշխանությունը պատմաբան Արարատ Միրզոյանին բարձրացրեց, բարձրացրեց, փորձագետից դարձրեց պատգամավոր, փոխվարչապետ, ԱԺ նախագահ, ԱԳ նախարար, հիմա էլ նույն արագությամբ սկսել է քցելու գործընթաց։ Ընդ որում, շատ ցավոտ, որովհետև դա անում է նրան խայտառակելով՝ հենց իշխանական լրատվամիջոցներում։ Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ կապվող թերթում Արարատ Միրզոյանին ներկայացրեցին որպես Բաքվի պահանջների փաստաբան, թուրքական շահերի սպասարկու։ Այսինքն, ասում են այն, ինչ ասում են ոչ իշխանականները այն բանից հետո, երբ նրան սկսեցին ընդունել որպես թուրքական գործակալ, ու պատշաճ հերքումներ չեղան։ Մարդուն երևի ասել են՝ պետք է դուրս գաս պաշտոնիցդ, հրաժարվել է, հիմա վարկաբեկում են։ Արարատմիրզոյանենք բանակցում են Ադրբեջանի հետ, ինչ-որ սահմանագծում-սահմանաչափման, խաղաղության համաձայնագրի դրույթներ են առաջարկում, հետո ասում են՝ Ադրբեջանը մերժել է և այլն։ Նիկոլ Փաշինյանը առանց օֆ անելու նրան զոհ կտա։ Ավելին, դա կանի ավելի հաճույքով, եթե հանկարծ պարզի, որ թիմում քիչ թե շատ հասկացող մարդ է ու քաղաքական ապագա կարող է ունենալ։ Մոտավորապես այսպես՝ ոչնչից դարձրել եմ ֆիգուր, էլի կսարքեմ ոչինչ։ Եթե Արարատ միզրոյանը մեր պետության ու հանրության համար փոքր մարդ է, ապա օրվա մյուս թեման, արդեն, շատ ավելի վտանգավոր է։ Մամուլն արդեն ահազանգում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ սահմանագծում-սահմանազատման շրջանակներում Կապանից տարածքներ պետք է տանք։ Հիմա էլ գրում են, որ Տավուշի մարզում են նոր շրջանցող ճանապարհներ կառուցելու։ Ոսկեպար տանող, ինչպես նաև Վրաստան տանող միջպետական ճանապարհի մի քանի հատվածում այլընտրանքային ճանապարհներ են կառուցելու։ Ականջդ կանչի, մի հատ մարզպետ կար կարծեմ, Չոբանյանը, ասում էր, թե քանի ինքը կա, Տավուշից ոչինչ չեն զիջելու։ Պատրաստվեք, ժողովուրդ, հազար ու մի նոր թեմաներով իշխանությունը փորձելու է ձեզ կերակրել, ու տակից սկսի Ադրբեջանին նոր հանձնումները։ Չմոռանամ նշել ԱԺ գայիշնիկ պատգամավորին, էս մարդը երեկ հոխորտում էր, թե պետք է ԱԱԾ-ն զբաղվի էն մարդկանցով, որ ասում են, թե Կապանից զիջումներ են լինելու։ Չկա էդպիսի բան, բայց չենք երաշխավորում, որ չի լինի։ Պարզվում է՝ լավ էլ հանձնումների թեմա կա։ Նույն Արմեն Խաչատրյանը պատերազմի օրերին ասում էր, թե պետք է քրգործեր հարուցեն նրանց նկլատմամբ, ով ասում է, թե կորուստներ ունենք։ Պարզվեց՝ էդ պահին Արցախ էին հանձնում»։
    17:46
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ հայտարարությունն է
    Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ: Նիստի օրակարգում Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ընդունած «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ Հայաստանի ԱԺ հայտարարությունն է:Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի ընդունած «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագիծ է շրջանառության մեջ դրել:
    17:40
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օձունի համայնքապետին ծեծի ենթարկողներին իրավապահները չեն բացահայտում
    Կես տարի առաջ Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը ծեծի էր ենթարկվել, մինչ այժմ այս գործով նախաքննություն է ընթանում եւ ծեծի մասնակիցներին իրավապահները չեն կարողանում բացահայտել։ Խորհրդարանական ընտրություններից հետո, Օձունի համայնքապետից մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանում պահանջել էր նրա հրաժարականը, սակայն Տիտանյանը հրաժարվել էր կատարել մարզպետի պահանջը, ինչից հետո էլ մոտ 10 հոգով, այդ թվում՝ մարզպետը, ծեծի էին ենթարկել Օձունի համայնքապետին։ Գործով Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել, բայց մեղադրյալ չկա, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ «Արսեն Տիտանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր գործով որեւէ նորություն չկա․ «Ճիշտն ասած, նորություն չունեմ,միջադեպի մասնակիցներին չեն բացահայտել։ Չեմ կարող իրենց փոխարեն ասել, թե ինչու չի բացահայտվում»։ Մինչ այս պահը դեռեւս առերեսումներ չեն եղել։ Դեպքից հետո մարզպետարանի հետ չեն աշխատում․ «Նման մարդու հետ ի՞նչ աշխատես։ Համայնքը բնականոն աշխատում է»։ Հարցին, թե հնարավո՞ր է հաշտության գնա մարզպետի հետ, ասաց, որ դեռեւս նման խնդիր չկա օրակարգում, նման նպատակ չունի; Ավելի վաղ, Տիտանյանի պաշտպանը մեզ փոխանցել էր, որ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը ժամանակավորապես կասեցվել է ․ «Քրեական գործը կասեցված է․ հանձարարություն է տրվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը՝ որոշակի գործողություններ կազմակերեպելու, մասնավորապես՝ դեպքին առնչություն ունեցող անձանց ինքնությունը պարզելու վերաբերյալ, քանի որ քննությամբ չի պարզվել, թե ովքեր են ծեծկռտուքի մասնակիցները եղել»։
    17:38
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատարանների և ՏԻՄ անկախության ակնհայտ խնդիրների վերաբերյալ Արամ Վարդևանյանը դիմումներ է ներկայացրել ՍԴ
    Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ևս երկու դիմում ենք ներկայացրել Սահմանադրական դատարանին՝ դատարանների և տեղական ինքնակառավարման մարմինների անկախության ակնհայտ խնդիրների վերաբերյալ, տեղեկացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «1)Հաշվի առնելով արդեն աբսուրդի հասնող երկակի ստանդարտը և հիմնավորվածության դեֆիցիտը Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասով, վիճարկել ենք առհասարակ Դատական օրենսգրքով նախատեսված այդ լիազորության սահմանադրականությունը: 2)Գործադիր իշխանության կողմից ՏԻՄ ավագանու կարգավիճակի հակասահմանադրական զավթման խնդրին ևս պետք է լուծում տրվի: Մասնավորապես դիմումով վիճարկվել է այն, որ առանց տարբերակելու թե տվյալ համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակի ձևով, թե՞ ավագանու կողմից հենց գործադիր իշխանության միջամտելու և վերջինիս կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու լիազորությունը: Ներկայացված երկու դիմումները և նշյալ խնդիրները հերթական իրական փաստեր են Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթացի և հատկանշական է, որ այդ ձևակերպումը օգտագործվել էր հենց վերջերս հայտնի Freedom House կազմակերպության կողմից»:
    17:34
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաշառք ստանալու կասկածանքով պաշտոնատար անձ է ձերբակալվել
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակից Ն. Բ.-ն նույն մարզում ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց պահանջել և Տաշիր քաղաքի ավտոկայանի աշխատակցից 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառք: Ըստ քրեական գործի նյութերի` Ն. Բ.-ն նույն մարզի մեկ այլ ընկերության կողմից սպասարկվող երթուղու տրանսպորտային միջոցի վարորդի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու և չարձանագրելու դիմաց նրանից ևս 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք: Բացի այդ, տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված դեղին հաշվառման համարանիշներով շահագործելու փոխարեն այն վարել է սեփական համարանիշներով, Ն. Բ.-ն վերջինիս օգտին կրկին ակնհայտ ապօրինի անգործության` խախտումը չարձանագրելու և տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2022թ. հունվարին պահանջել և ստացել է կաշառք: Վերը նկարագրվածից բացի, Վանաձոր քաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնող մեկ այլ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արդեն իսկ հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար Ն. Բ.-ն դրանցից մեկի սեփականատիրոջից 2021թ. սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառք: Բացի այդ, Ն. Բ.-ն, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, վերը թվարկված բոլոր անձանց նախապես տեղեկացրել է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում նախատեսվող ստուգայցերի օրերի մասին` նրանց հորդորելով վերացնել առկա խախտումներն ու թերությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /3 դրվագ/ և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով 14.02.2022թ.-ին Ն. Բ.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նախաքննությունը շարունակվում է:
    17:30
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
    Փետրվարի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Ճամբարակի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    17:21
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում զինվորները երեխաների համար հեքիաթներ են ընթերցելու
    Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 18-19-ը կկազմակերպվի Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Ցուցահանդես-տոնավաճառի բացման օրը կայանալու է գրադարանի 2021 թ.-ի լավագույն ընթերցողների պարգևատրումն ու IBBY միջազգային կազմակերպության «Պատվո ցուցակ 2020»-ի դիպլոմների հանձնումը: Երկօրյա միջոցառումների շրջանակում այս տարի առաջին անգամ իրականացվելու է «Քո առաջին գիրքը» ակցիան, որի շրջանակում գրադարանի աշխատակիցները փետրվարի 17-19-ը գրքեր են նվիրելու ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին: Գրադարանում այդ օրերին հյուրընկալվելու են երիտասարդ, բայց արդեն հանրաճանաչ գրողներ, մանկագիրներ: Հեքիաթի սրահում երեխաների համար հեքիաթներ են ընթերցելու զինվորները: Նախատեսվում է գրքերի ցուցադրություն, շնորհանդեսներ, հանդիպում մանկագիրների և հոգեբանի հետ: Կազմակերպվելու են ինտերակտիվ խաղեր, վիկտորինաներ, վարպետության դասեր, թատերական բեմականացումներ, մուլտֆիլմերի ցուցադրություններ, երաժշտական ունկնդրումներ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/15/1207045/
    17:20
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ասկերանի բնակիչը ճանապարհը շփոթելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանցիների կողմից
    Այգեստան համայնքի բնակիչը Ասկերան քաղաք ոտքով գնալիս ճանապարհը շփոթել է և ադրբեջանցիների կողմից գերեվարվել։ Ազգային ատելության շարժառիթով պարբերաբար դիտավորությամբ նրան բռնության ենթարկելու՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածեր հասցնելու, ֆիզիկական և հոգեկան տառապանք, ինչպես նաև առողջության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ։ Այլ մանրամասներ է հաղորդում ԱՀ քննչական կոմիտեն։ «ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ-ի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ Ա.Վ.-ի կողմից նույն շրջանի Վարդաձոր համայնքից դեպի Ասկերան քաղաք ոտքով ճանապարվելու և նույն շրջանի Նախիջևանիկ համայնքի ճանապարհը շփոթելու արդյունքում ժամանակավորապես՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների կողմից գերեվարվելու և մի խումբ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով պարբերաբար դիտավորությամբ Ա.Վ.-ին բռնության ենթարկելու՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածեր հասցնելու, ֆիզիկական և հոգեկան տառապանք, ինչպես նաև առողջության վնաս պատճառելու ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
    17:11
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դատապարտյալի հանձնուքում՝ շոկոլադե կոնֆետների մեջ, հայտնաբերել են կասկածելի զանգված
    2022 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները անձնական զննության արդյունքում դատապարտյալ Գ. Հ.-ի մոտից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,48 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված: Հայտնում է ՔԿԾ մամուլի ծառայությունը։ Երկու օր անց՝ փետրվարի 15-ին, նույն հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Վ.-ի անվամբ բերված հանձնուքը, ինչի արդյունքում հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետների միջից հայտնաբերել են 3 հատ սև, կոշտ, կասկածելի զանգված՝ ընդհանուր 9,8 գրամ քաշով: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
    17:07
    15.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին
    Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը Պետականության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին: ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում: Մեր երկրների միջև առկա կայուն գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել փոխշահավետ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/15/32004
    17:05
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում գտնվողների 81,5%-ը պատվաստված չէ․ ԱՆ
    ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել կորոնավիրուսով վարակված, բայց չպատվաստված անձանց վերաբերյալ։ «Թեստի դրական պատասխան ստացածների 74,7%-ը պատվաստված չէ։ Հոսպիտալացվածների 82%-ը և ծանր վիճակում գտնվողների 81,5%-ը պատվաստված չէ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 13-ի տվյալներով` Հայաստանում 876 951 մարդ է լիովին պատվաստվել կորոնավիրուսի դեմ (երկու դեղաչափ)։ Բուստեր է ստացել 15 539 անձ։ Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1307-ով և դարձել 408381: Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 15-ով և դարձել 8201։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 1575։
    17:01
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատավորը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել պարեկային ծառայության աշխատակիցների հասցեին
    Ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան՝ Սիմա Իսկանդարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Վերջինս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին: Սիմա Իսկանդարյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Նշված պաշտոնում նշանակվել է 2019թ.-ին: Մինչ այդ, դատավոր էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Դատավոր Սիմա Իսկանդարյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ դեպքի վերաբերյալ, սակայն, վերջինիս աշխատակազմից փոխանցեցին, որ դատավորը պարզաբանումներ չի ներկայացնում: Գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից փոխանցեցին, որ 2021թ. սեպտեմբերի 8-ին Սիմա Իսկանդարյանը, Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցում խոչընդոտելով ճանապարհային երթևեկությանը, չի ենթարկվել հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարող ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական պահանջին: Ս. Իսկանդարյանը պարեկային ծառայության աշխատակիցների հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել: Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172․3 հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից (20.000 դրամ) մինչև հիսնապատիկի (50,000 դրամ) չափով: Հենց այս պահանջով էլ ոստիկանությունը հայցադիմում է ներկայացրել Սիմա Իսկանդարյանի դեմ: Նշված հոդվածով միայն Վարչական դատարանն է իրավասու որոշել տուգանքի չափը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի միջակայքում։ Հայցադիմումն ընդունվել է վարույթ: Գործը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին: Առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 12-ին:
    16:50
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապիտուլյանտնե´ր, բա՞ն չունեք ասելու․ Արտակ Զաքարյան
    ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Այստեղ են ասել, ձեր նոր սկսվող բարեկամությունը դառը ճշմարտությամբ կտրեմ. կապիտուլյանտնե´ր, բա՞ն չունեք ասելու: Թե՞ ձեր կռիվը միայն «նախկինների» հետ է: Տեսնում եք չէ՞ ուր եք հասել, ինչ ողորմելի քաղաքականություն եք վարել, ու ինչպիսի հանգրվանի եք բերել Արցախին ու Հայաստանին: Արդեն Արցախի նախագահի ինստիտուտի նկատմամբ է ոտձգություն արվում: Ադրբեջանի դատախազությունը հոխորտացել է, թե պատրաստվում է ձերբակալել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Սեփական երկիրն ու ժողովրդին ագրեսիայից պաշտպանելու անհաջող փորձերի համար, ադրբեջանցին հետախուզում է հայտարարում: Սա նշանակում է, որ վաղը ձերբակալման ցանկություն է առաջանալու բոլոր հայ գեներալների, զորամիավորումների հրամանատարների, ինքնապաշտպանություն կազմակերպողների հանդեպ: Կապիտուլյանտնե՜ր, դու´ք եք մեղավոր, որ այս օրի ենք հասել, որ ադրբեջանցիների լեզուն այսքան երկարել է, որ առ այսօր նրանց վայրագությունների նկատմամբ ոչ մի միջազգային դատապարտման գործընթաց չեք նախաձեռնել: Մեր դատախազությունը չի՞ ցանկանում արդյոք, նման մի հետախուզում հայտարարել ու ձերբակալման հարց դնել 44 օրյա պատերազմի ընթացքում, հայկական խաղաղ բնակավայրերը ռմբակոծող ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ: Ադրբեջանցիներին պետք է ասել` ղալաթ եք անում: Կապիտուլյանտ իշխանություն ունենալը, կամ նրանց ենթարկվող Արցախի նախագահ ունենալը դեռ չի նշանակում, որ ինչ կամենաք, այնպես էլ անեք: Հայ ժողովուրդը դեռ չի մեռել:
    16:45
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին
    Փետրվարի 16-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին` «ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցությունը` ի պաշտպանություն միջազգային խաղաղության և անվտանգության. համագործակցություն Միավորված ազգերի կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև» թեմայով: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը։ Նախատեսվում է քննարկել երկու կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման ուղիները՝ հաշվի առնելով Եվրասիական տարածքում անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի ծանրակշիռ դերը: Շեշտը դրվելու է ահաբեկչությանն ու թմրանյութերի տարածմանը հակազդելու, այդ թվում՝ Աֆղանստանի տարածքից դուրս եկող, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը ՀԱՊԿ-ի միանալու հեռանկարների վրա:
    16:41
    15.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գառնիի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ ու զինամթերք
    Փետրվարի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ մարզի մի բնակիչ տանը թմրանյութ է պահում: Հարուցվում է քրեական գործ: Իսկ փետրվարի 13-ին Գառնիի նրա տանը և օժանդակ շինություններում խուզարկություն է կատարվում: 28-ամյա տանտերը, նախքան խուզարկությունը, ննջասենյակի պահարանից ներկայացնում է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող 18 գրամ զանգվածով, իսկ խորդանոցից՝ ինքնաձիգի 13 փամփուշտ, փամփուշտի 25 գնդակ ու նռնակի պայթուցիչ: Մարիխուանայի նմանվող զանգվածներ կային նաև գոմում` 62 գրամ, հացատանը` 390 գրամ։ 6 գրամ էլ մահճակալի ներքնակի տակ կար: 5 գրամ քաշով նմանատիպ զանգված հայտնաբերվեց նաև տան այլ հատվածում, ինչպես և կանեփի հատիկներ ու կաթուցիչ: Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է իր հողատարածքում` անձնական օգտագործման համար, իսկ փամփուշտները բերել էր Արցախից: Կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են:
    16:38
    15.02.22
    Ավելին