Լրահոս
2022-02-15
-
ՀասարակականՄեր ընտանիքի ամենօրյա ապրանքները սարսափելի թանկ են՝ կարտոֆիլ, կաղամբ. ԱղազարյանԴուք պատասխանատվություն եք ստանձնել աղքատությունը նվազեցնել մեր երկրում, ո՞նց եք պատրաստվում դա անել այս գնաճի պարագայում, մանավանդ, որ մերժում եք Աղվան Վարդանյանի նախագիծը՝ աշխատավարձերը բարձրացնելու. Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանն այս հարցին ի պատասխան ասաց. «Գնաճի դեմը աշխատավարձի բարձրացմամբ չեն առնում, անհնար է: Հակառակը, նման մոտեցումը կխթանի նոր գնաճի: Դա անառարկելիորեն բերելու է գնաճի նոր ալիքի եւ հետեւաբար այն նպատակը, որը հետապնդում է մեր ընդդիմադիր գործընկերը, չի հասնի դրանով»: ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը ժամանակին ասել էր, որ գնաճը աղքատների վրա չի անդրադառնում, որովհետեւ այսպես թե այնպես փող չունեն ծախսելու, բացի այդ, լուծում էին առաջարկում, ասում էին՝ թող կարտոֆիլ ուտեն, հիմա ձեր լուծումը ո՞րն է՝ մի՞ս ուտեն, կարտոֆի՞լ ուտեն, թե՞ ի՞նչ ուտեն, երբ ամեն ինչ է թանկացել՝ Հովիկ Աղազարյանն ի պատասխան նախ արդարացրեց Հակոբ Հակոբյանին. «Ես կարծում եմ, Հակոբ Հակոբյանի տված պատասխանը լրագրողներին պայմանավորված է եղել էմոցիոնալ ֆոնով, իմ կողմից շատ սիրված լրագրողների կողմից սադրիչ իրավիճակ ստեղծելու հետեւանք է»: Ինչ վերաբերում է աղքատներին Աղազարյանն ասաց, որ աղքատության դեմ պայքարը տեղի է ունենում կայուն տնտեսական իրավիճակում. «Երբ որ համաշխարհային տնտեսությունը գտնվում է տուրբուլենտ վիճակում՝ կորոնավիրուսով պայմանավորված, մյուս կողմից էլ տարածաշրջանում մենք գիտենք, որ գնաճն ավելի տանելի է Հայաստանում մյուս երկրների հետ համեմատությամբ, հետեւաբար պետք է մտածենք, որ ճիշտ քաղաքականություն է իրականացվում: Բայց այս պահին մենք ոչ թե պետք է պայքարենք աղքատությունը նվազեցնելու համար, որովհետեւ այդ հնարավորությունը մենք չունենք եւ առիթից օգտվելով ասեմ՝ բոլոր երկրներում կա աղքատության շեմ, մեր մոտ էլ կա ու այս պահին տնտեսական տուրբուլենտ իրավիճակում չենք կարող այդ շեմը նվազեցնել: Հետևաբար` պետք է փոխանակ պարոն Աղվան Վարդանյանի առաջարկած ձեւով պետբյուջեից միջոցներ տրամադրել, որը օգուտ չի տա, այլ կարելի է այդ միջոցների չնչին մասը տրամադրել թիրախային՝ մեր հասարակության անապահով խավերին օգնություն ցույց տալու համար, մինչեւ տնտեսական վիճակը կարգավորվի ու այն ժամանակ, ինչպես մեր ծրագրում գրել ենք, ձեռնամուխ կլինենք մինիմալ աշխատավարձի բարձրացմանը, այսինքն, կենսամակարդակի բարձրացման գնահատականին»: Հարցին՝ նվազագույն կենսապահովման զամբյուղն ավելի մեծ է, քան նվազագույն աշխատավարձը ու հիմա դուք ինչքան էլ տուրբուլենտ մակրոտնտեսական ցուցանիշներ բերեք, քաղաքացին չի ստանում իր հարցի պատասխանը՝ ի՞նչ գնա առնի, որ ե՛ւ քաղցած չմնա, կուշտ լինի, ե՛ւ էժան լինի՝ Աղազարյանը պատասխանեց. «Շատ դժվար հարց էր, պատասխանելն էլ՝ կրկնակի դժվար, դրա համար եմ ասում, որ կառավարությունը պարտավոր է ուշադրության կենտրոնում պահել այն թիրախային խավերին, ում վրա ավելի շատ է ազդել այս իրողությունը եւ ցուցաբերվի թիրախային օգնություն»: Ճշտեցինք՝ այսինքն, նպաստնե՞ր, բայց Նիկոլ Փաշինյանը դեմ էր նպաստներին՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը դեմ էր նպաստներին ընդհանրապես: Բնականաբար, ավելի լավ է մարդը աշխատի, պետությունը ապահովի աշխատանքով ու նպաստ չստանան: Դա նույնիսկ ինչ-որ իմաստով վիրավորական է: Բայց այս իրավիճակում, որ կորոնավիրուսից բացի գտնվում ենք հետպատերազմյան իրավիճակում, թիրախային օգնությունները պարտադիր են»: Հարցին՝ այսինքն, դուք չեք կարող կոնկրետ ապրանքատեսակ մատնանշել, որից մարդիկ կարող են օգտվել ու դա էժան լինի, գիտեմ, որ դուք էլ եք առեւտուր անում, սպառող եք նաեւ, ո՞ր ապրանքներն են էժան՝ նա պատասխանեց. «Այն ապրանքները, որոնք մեր ընտանիքում ամենօրյա օգտագործման ապրանքներ են, սարսափելի թանկ են այսօր՝ կարտոֆիլը, կաղամբը եւ այլն: Միսը ամեն օր չես էլ կարողանում ուտել, դա հնարավոր էլ չի, եթե ասենք մսի գները շատ չեն փոխվել, բայց կարտոֆիլի եւ մնացած ապրանքների գները փոխվել են ու դա էապես ազդում է շատ ընտանիքների բյուջեի վրա: Յուրաքանչուր ընտանիք պետք է նախ ինքը իր միջոցների շրջանակում մի քիչ վերադասավորի ֆինանսական ռեսուրսների ծախսումը: Ես չեմ կարող ասել, թե որ ապրանքներից օգտվեն, որպեսզի ավելի նպատակահարմար լինի, ամեն ընտանիք պետք է նեղություն քաշի եւ ինքը իր համար որոշի»:Ավելին20:2515.02.22 -
ՏարածաշրջանՎրաստանում վերանորոգում են Հայաստանը Թբիլիսիի հետ կապող ամենակարճ ճանապարհըՎրաստանը վերանորոգում է դեպի հայ-վրացական սահման տանող Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարհը։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Վրաստան»-ը: Սա ամենակարճ ճանապարհն է, որը կապում է Քվեմո Քարթլիի մարզը և Հայաստանը Թբիլիսիի հետ։ Ներկայում վերանորոգվում է ճանապարհի երկու հատված, ավտոճանապարհը ծածկում են խիճի շերտով և տեղադրում եզրաքարեր։ Նշվում է, որ վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն 2022 թվականի հոկտեմբերին։Ավելին20:1615.02.22 -
ՄիջազգայինԹուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Իսրայել՝ նախագահ Իսահակ Հերցոգի ծրագրված այցի նախաշեմինԹուրքիայի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ կուղեւորվեն Իսրայել նախագահ Իսահակ Հերցոգի՝ Անկարա ծրագրված այցի նախաշեմին, հայտնել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ պատվիրակությունը կգլխավորեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինը եւ արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Անալը: Պաշտոնական անձինք կհանդիպեն նաեւ Պաղեստինի իշխանությունների հետ։Ավելին20:1315.02.22 -
ԱրցախԱրցախի արևելյան սահմանագոտում վիրավորվել է ժամկետային զինծառայողՓետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Ներկա պահին օպերատիվ – մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:Ավելին20:0215.02.22 -
ԱրցախԱդրբեջանական զինված ուժերը հրազենով կրկին կրակել են հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբԱյսօր, ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, որի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը։ Արցախի Հանրապետության ոստիկանությունը կատարում է վերը նկարագրված հանցավոր դեպքի նյութական հետքերի արձանագրում և ամրագրում: «Արցախի Հանրապետության քաղաքացիներին ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների փոխարեն, Ադրբեջանի Հանրապետության դատախազությանը խորհուրդ կտայինք նվազագույն միջոցները ձեռնարկել Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացմանն ուղղված դեպքերը կանխելու և նման հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Դա ոչ միայն «խաղաղության ձգտող» երկրների համար միակ քաղաքակիրթ մոտեցումն է, այլև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային միացած Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ու հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունը»,- նշված է Արցախի գլխավոր դատախազության հայտարարությունում:Ավելին19:3515.02.22 -
ՀասարակականԱննա Դանիբեկյանը տուգանեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, ում վարույթում քննվում է ԵԴ/0253/01/19 գործը, որոշում է կայացրել տուգանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանին և Հայկ Ալումյանին՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամի չափով։ Դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դատական ակտը հրապարակվել է քիչ առաջ։ Նշենք, որ սույն դատական ակտը ենթակա է բողոքարկման վերադաս ատյանում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին։Ավելին19:0315.02.22 -
ՀասարակականԱդրբեջանի և Թուրքիայի միջև կնքված «Շուշիի հռչակագիրը» ծայրահեղ վտանգավոր է Հայաստանի համար. քաղաքագետԱդրբեջանի և Թուրքիայի միջև կնքված «Շուշիի հռչակագիրը» ծայրահեղ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև գործնականում ցանկացած ռազմական գործողության վերսկսման պարագայում Թուրքիան, ըստ այդ համաձայնագրի, իրավունք և պարտավորություն է ունենալու քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։ ««Շուշիի հռչակագիրն» ամրագրում է պատերազմից հետո նոր աշխարհաքաղաքական իրողությունը, որը Թուրքիայի առջև լայնորեն բացում է դեպի տարածաշրջան տանող աշխարհաքաղաքական հնարավորությունները։ Այնինչ մինչև 2020 թվականի պատերազմը գոնե միամտաբար կարծում էինք, որ մեր տարածաշրջանը Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտի է, և Թուրքիան ռազմական մուտք չունի դեպի Հարավային Կովկաս»,- ասաց քաղաքագետը։ Անդրադառնալով հայկական կողմի՝ հռչակագրին ընդամենը մեկ անգամ ԱԳՆ-ի մակարդակով արձագանքելու փաստին՝ Ալեքսանդր Քանանյանը նշեց՝ հայկական կողմ, որպես այդպիսին, առհասարակ գոյություն չունի։ «Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելուց հետո Հայաստանն իր պատմության մեջ հերթական անգամ վերածվել է օտար տերությունների կողմից բզկտվող իրավազուրկ առարկայի։ ՀՀ ներկայիս իշխանությունը հռչակել է խաղաղության դարաշրջան, որտեղ Հայաստանի պաշտպանության բանաձևը պետք է լինի լևոնտերպետրոսյանական բանաձևը՝ «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է»։ Իհարկե, «խաղաղաղության դարաշրջանը» կավարտվի Հայաստանի վերացմամբ և Հայոց պետականության անկմամբ, եթե վայրկյան առաջ արմատական քայլեր չձեռնարկվեն»,- ասաց քաղաքագետը։Ավելին18:3815.02.22 -
ՀասարակականՈստիկանները Երևանում «ABS» համակարգեր գողացող խմբի են վնասազերծելՎերջերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային տարբեր բաժիններում նույնատիպ ահազանգեր էին ստացվում։ Քաղաքացիները հայտնում էին, որ գողացել են մեքենաների օդի կարգավորման և «ABS» համակարգերը։ Գողությունները լինում էին մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ թիրախը «Մերսեդես» մակնիշի մեքենաներն էին։ Փետրվարի 11-ին նույնաբովանդակ զանգերը հնչեցին րոպեների տարբերությամբ։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված 5 զանգերն էլ «Մերսեդեսների» օդի կարգավորման և «ABS» համակարգերի գողությունների մասին էին։ Ոստիկանների ձեռնարկած միջացառումներով պարզվեցին որոշ հանգամանքներ։ Մասնավորապես, որ գործում է հանցավոր խումբ, խմբի անդամներն ամեն մեկն իր առաքելությունն ունի։ Մեկը սպասում է փողոցում, հետևում, որ ոստիկաններ չլինեն, մյուսները, արդեն «մասնագիտացած» իրենց գործում, տարբեր գործիքներով հանում են մեքենաների օդի կարգավորման և ABS համակարգերը։ Ոստիկանության մի քանի տարածքային բաժինների բացահայտման միջոցառումներին միացան նաև Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Շուտով հենց նրանք էլ ստացան օպերատիվ տեղեկություններ գողություններ անող խմբի վերաբերյալ։ Տեղեկությունն իրացվեց ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ, և փետրվարի լույս 14-ի գիշերը գողություններ անող խումբը վնասազերծվեց։ Քրեական հետախույզները գիշերային ծառայություն էին իրականացնում Անդրանիկի փողոցում, երբ նկատեցին 3 երիտասարդի, որոնց վարքագիծը կասկածելի թվաց. նրանք դիմակներով էին, ձեռնոցներով, գլխարկներով։ Գողություն կատարելու կասկածանքով եռյակը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Բերման ենթարկվելու պահին նրանցից մեկը ձեռքից նետել էր տոպրակը։ Դա նկատել էին ոստիկանները։ Տոպրակով հանդերձ՝ բերման ենթարկվեցին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում պարզվեց նրանց ինքնությունը՝ մայրաքաղաքի 23, 29 և 32 տարեկան բնակիչներ էին։ Տոպրակում պտուտակահան, աքցան, ձեռնոցներ և այլ իրեր էին։ Նրանց մոտից հայտնավերվեց նաև ծալովի դանակ, որի ծայրին ապակի կոտրելու հարմարանք կար։ Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվեց, որ երիտասարդները մայրաքաղաքում մեքենաներից 12 գողություն էին արել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։Ավելին18:1915.02.22 -
ՀասարակականԵՄ-ում ցանկանում են արգելել աղմկահարույց Pegasus լրտեսական ծրագրային ապահովումըԵվրոպական միության տվյալների պաշտպանության վերահսկիչ մարմինը (EDPS) կոչ է արել արգելել աղմկահարույց Pegasus լրտեսական ծրագրային ապահովումը, որը ստեղծել է իսրայելական NSO Group-ը, տեղեկացնում է Reuters-ը։ EDPS-ում հայտարարել են, որ Pegasus-ի օգտագործումը կարող է հանգեցնել «աներեսության աննախադեպ մակարդակի, որն ի վիճակի կլինի միջամտել մեր ամենօրյա կյանքի ամենաինտիմ կողմերին»։ Իսրայելը հայտնվել է գլոբալ ճնշման տակ, նրան մեղադրում են այն բանում, որ որոշ օտարերկրյա կառավարություններ չարաշահել են Pegasus-ը իրավապաշտպաններին, լրագրողներին եւ քաղաքական գործիչներին լրտեսելու համար։ NSO-ն հայտարարել է, որ չի կարող հաստատել կամ հերքել տեղեկատվությունը Pegasus-ի գոյություն ունեցող կամ պոտենցիալ հաճախորդների մասին։ Ընկերությունն ասել է, որ չի գործարկում համակարգը պետական հաճախորդներին դրա վաճառքից հետո եւ ոչ մի կերպ չի մասնակցում դրա աշխատանքին։ «Pegasus լրտեսական ծրագրային ապահովման ստեղծման եւ տարածման արգելքը ԵՄ-ում մեր հիմնական իրավունքների եւ ազատությունների ավելի արդյունավետ պաշտպանություն կլիներ»,- ասել են EDPS-ում։ «Pegasus-ի տիպի գործիքների քննարկումների կենտրոնում պետք է լինի ոչ միայն տեխնոլոգիայի օգտագործումը, այլեւ այն կարեւորությունը, որը մենք տալիս ենք մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին»։ Անցած տարի 17 մեդիա-կազմակերպությունների (Փարիզում տեղակայված Forbidden Stories հասարակական լրագրողական խմբի գլխավորությամբ) հրապարակած հետաքննությունում ասվում է, որ լրտեսական ծրագրային ապահովումը գլոբալ մակարդակով օգտագործվել է լրագրողներին, պետական պաշտոնյաներին եւ իրավապաշտպաններին պատկանող սմարթֆոնների կոտրման համար։Ավելին18:0915.02.22 -
ՀասարակականՄնում է գլխավոր հարցը՝ ո՞ւմ է ձեռնտու նման գործընթացը․ Մետաքսե ՀակոբյանՄետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2022 թ. Փետրվարի 7-ին ԱՀ ԱԺ նախագահին էին դիմել Մարտունու շրջանի Խերխան գյուղի համայնքի ղեկավարը, հիմնական դպրոցի տնօրենը, բնակիչները (դիմումը՝ նկարում): Ս/թ փետրվարի 10-ին հանրագիրը հասցեագրվել է ԱՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին, որի անդամն եմ նաև ես: Նույն օրը հեռախոսազրույց ունեցա Խերխանի համայնքի ղեկավար պարոն Կարապետյանի հետ՝ մանրամասները ճշտելու և խնդրի պատճառները վերհանելու համար նաև առաջարկեցի հաջորդ օրը մասնակցել ԿԳՄՍ նախարարի, փոխնախարարների և մեր հանձնաժողովի հանդիպմանը: Արդյունքում հերթական ցավալի իրողությունն արձանագրվեց. ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում որոշում է կայացվել լուծարել Խերխանի և Ծովատեղիի դպրոցները, աշակերտների տեղափոխել 5 կմ հարևանությամբ գտնվող Հերհեր գյուղի դպրոց (ընդ որում որոշումը կայացվել է առանց ԿԳՄՍ նախարարության հետ քննարկելու): Ստեփանակերտից՝ Խերխանի և Ծովատեղիի ճակատագիրը որոշողները, հայտարարել են, որ Հերհերում երկարօրյա դպրոց են բացելու և տրանսպորտային միջոց են տրամադրելու: Առաջին հայացքից՝ հոգատար ղեկավարություն, սակայն նպատակը Ծովատեղիի դպրոցի նորակառույց շենքը արտադրամասի վերածելն է: Իսկ վտանգները տեսնում են միայն Խերխանի բնակիչները. 1) նույնիսկ, եթե լավագույն տրանսպորտային միջոցը հատկացնեն,ով գիտի Խերխանի աշխարհագրական դիրքը, կպատկերացնի, թե ամեն օր ինչ վտանգներ պիտի հաղթահարեն երեխաները Հերհերի դպրոց հաճախելու համար: 2) Երկու գյուղերի երեխաները, լավագույն դեպքում, առավոտյան ժամը 8-ին պիտի տնից դուրս գան, վերադառնան երեկոյան ժամը 18-ին: 3) Խերխանը փոքր գյուղ է, սակայն հիմնականում բնակեցված է երիտասարդներով, կա մինչև 5 տարեկան 17 երեխա, որից 5-ը եկող ուսումնական տարում կհաճախեն 1-ին դասարան: 4) Գյուղում 18 չբնակեցված տուն կա, որոնք կարելի է վերանորոգել և տրամադրել բռնի տեղահանված ընտանիքների: Փոխարենը մեր «մտահոգ» կառավարիչները նման քայլերի գնալով, մեծացնում են պետության ֆինանսական բեռը, նպաստում են 2 գյուղերի ոչնչացմանը: Մնում է գլխավոր հարցը՝ ո՞ւմ է ձեռնտու նման գործընթացը, ո՞ւմ անձնական շահն է և, ի վերջո, տեղյա՞կ է արդյոք Արայիկ Հարությունյանը, թե՞ հենց իր հրահանգով է համայնքների ընդհատակյա խոշորացում կատարվում»:Ավելին17:5915.02.22 -
Հրամանատարները հորդորել են լինել պատրաստ` պատվով պաշտպանելու երկրի սահմանները2022 թվականի ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ փետրվարի 14-ին N զորամիավորման զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ։ Հրամանատարական կազմը շնորհավորել է զինծառայողներին նոր ուսումնական փուլի մեկնարկի առթիվ, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել ուսուցման ընթացքում առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը, լինել միշտ զգոն և պատրաստ` պատվով պաշտպանելու հայրենի երկրի սահմանները։Ավելին17:5515.02.22 -
ՄիջազգայինԱրդեն երկու ժամ է՝ ինչ բանակցությունները շարունակվում ենՌուսաստանի եւ Գերմանիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Օլաֆ Շոլցը բանակցություններ են վարում արդեն երկու ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Նախ նրանք զրուցել են օղակաձեւ սեղանի շուրջ, ապա սկսել են աշխատանքային նախաճաշի ձեւաչափով բանակցությունները։ Բանակցություններից հետո երկրների ղեկավարները կշփվեն մամուլի հետ։Ավելին17:5215.02.22 -
ՀասարակականԻշխանությունն Արարատ Միրզոյանին բարձրացրեց, հիմա էլ նույն արագությամբ սկսել է քցելու գործընթաց. Սևակ Հակոբյան#Քաղաքական 15 02 2022 Իշխանությունն Արարատ Միրզոյանին բարձրացրեց, հիմա էլ նույն արագությամբ սկսել է քցելու գործընթաց. Սևակ Հակոբյան Իշխանությունն Արարատ Միրզոյանին բարձրացրեց, հիմա էլ նույն արագությամբ սկսել է քցելու գործընթաց. Սևակ Հակոբյան Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ձեզ թվում էր, թե այսօր ապրելու էիք առանց սկանդալի՞։ Շտապեմ հիասթափեցնել։ Այսօր սկանդալներ եղան, մեկի փոխարեն՝ մի քանիսը։ Անդրադառնամ երկուսին։ Իշխանությունը պատմաբան Արարատ Միրզոյանին բարձրացրեց, բարձրացրեց, փորձագետից դարձրեց պատգամավոր, փոխվարչապետ, ԱԺ նախագահ, ԱԳ նախարար, հիմա էլ նույն արագությամբ սկսել է քցելու գործընթաց։ Ընդ որում, շատ ցավոտ, որովհետև դա անում է նրան խայտառակելով՝ հենց իշխանական լրատվամիջոցներում։ Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ կապվող թերթում Արարատ Միրզոյանին ներկայացրեցին որպես Բաքվի պահանջների փաստաբան, թուրքական շահերի սպասարկու։ Այսինքն, ասում են այն, ինչ ասում են ոչ իշխանականները այն բանից հետո, երբ նրան սկսեցին ընդունել որպես թուրքական գործակալ, ու պատշաճ հերքումներ չեղան։ Մարդուն երևի ասել են՝ պետք է դուրս գաս պաշտոնիցդ, հրաժարվել է, հիմա վարկաբեկում են։ Արարատմիրզոյանենք բանակցում են Ադրբեջանի հետ, ինչ-որ սահմանագծում-սահմանաչափման, խաղաղության համաձայնագրի դրույթներ են առաջարկում, հետո ասում են՝ Ադրբեջանը մերժել է և այլն։ Նիկոլ Փաշինյանը առանց օֆ անելու նրան զոհ կտա։ Ավելին, դա կանի ավելի հաճույքով, եթե հանկարծ պարզի, որ թիմում քիչ թե շատ հասկացող մարդ է ու քաղաքական ապագա կարող է ունենալ։ Մոտավորապես այսպես՝ ոչնչից դարձրել եմ ֆիգուր, էլի կսարքեմ ոչինչ։ Եթե Արարատ միզրոյանը մեր պետության ու հանրության համար փոքր մարդ է, ապա օրվա մյուս թեման, արդեն, շատ ավելի վտանգավոր է։ Մամուլն արդեն ահազանգում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ սահմանագծում-սահմանազատման շրջանակներում Կապանից տարածքներ պետք է տանք։ Հիմա էլ գրում են, որ Տավուշի մարզում են նոր շրջանցող ճանապարհներ կառուցելու։ Ոսկեպար տանող, ինչպես նաև Վրաստան տանող միջպետական ճանապարհի մի քանի հատվածում այլընտրանքային ճանապարհներ են կառուցելու։ Ականջդ կանչի, մի հատ մարզպետ կար կարծեմ, Չոբանյանը, ասում էր, թե քանի ինքը կա, Տավուշից ոչինչ չեն զիջելու։ Պատրաստվեք, ժողովուրդ, հազար ու մի նոր թեմաներով իշխանությունը փորձելու է ձեզ կերակրել, ու տակից սկսի Ադրբեջանին նոր հանձնումները։ Չմոռանամ նշել ԱԺ գայիշնիկ պատգամավորին, էս մարդը երեկ հոխորտում էր, թե պետք է ԱԱԾ-ն զբաղվի էն մարդկանցով, որ ասում են, թե Կապանից զիջումներ են լինելու։ Չկա էդպիսի բան, բայց չենք երաշխավորում, որ չի լինի։ Պարզվում է՝ լավ էլ հանձնումների թեմա կա։ Նույն Արմեն Խաչատրյանը պատերազմի օրերին ասում էր, թե պետք է քրգործեր հարուցեն նրանց նկլատմամբ, ով ասում է, թե կորուստներ ունենք։ Պարզվեց՝ էդ պահին Արցախ էին հանձնում»։Ավելին17:4615.02.22 -
ՀասարակականԽորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ հայտարարությունն էԱզգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ: Նիստի օրակարգում Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ընդունած «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ Հայաստանի ԱԺ հայտարարությունն է:Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի ընդունած «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագիծ է շրջանառության մեջ դրել:Ավելին17:4015.02.22 -
ՀասարակականՕձունի համայնքապետին ծեծի ենթարկողներին իրավապահները չեն բացահայտումԿես տարի առաջ Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը ծեծի էր ենթարկվել, մինչ այժմ այս գործով նախաքննություն է ընթանում եւ ծեծի մասնակիցներին իրավապահները չեն կարողանում բացահայտել։ Խորհրդարանական ընտրություններից հետո, Օձունի համայնքապետից մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանում պահանջել էր նրա հրաժարականը, սակայն Տիտանյանը հրաժարվել էր կատարել մարզպետի պահանջը, ինչից հետո էլ մոտ 10 հոգով, այդ թվում՝ մարզպետը, ծեծի էին ենթարկել Օձունի համայնքապետին։ Գործով Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել, բայց մեղադրյալ չկա, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ «Արսեն Տիտանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր գործով որեւէ նորություն չկա․ «Ճիշտն ասած, նորություն չունեմ,միջադեպի մասնակիցներին չեն բացահայտել։ Չեմ կարող իրենց փոխարեն ասել, թե ինչու չի բացահայտվում»։ Մինչ այս պահը դեռեւս առերեսումներ չեն եղել։ Դեպքից հետո մարզպետարանի հետ չեն աշխատում․ «Նման մարդու հետ ի՞նչ աշխատես։ Համայնքը բնականոն աշխատում է»։ Հարցին, թե հնարավո՞ր է հաշտության գնա մարզպետի հետ, ասաց, որ դեռեւս նման խնդիր չկա օրակարգում, նման նպատակ չունի; Ավելի վաղ, Տիտանյանի պաշտպանը մեզ փոխանցել էր, որ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը ժամանակավորապես կասեցվել է ․ «Քրեական գործը կասեցված է․ հանձարարություն է տրվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը՝ որոշակի գործողություններ կազմակերեպելու, մասնավորապես՝ դեպքին առնչություն ունեցող անձանց ինքնությունը պարզելու վերաբերյալ, քանի որ քննությամբ չի պարզվել, թե ովքեր են ծեծկռտուքի մասնակիցները եղել»։Ավելին17:3815.02.22 -
ՀասարակականԴատարանների և ՏԻՄ անկախության ակնհայտ խնդիրների վերաբերյալ Արամ Վարդևանյանը դիմումներ է ներկայացրել ՍԴՑանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ևս երկու դիմում ենք ներկայացրել Սահմանադրական դատարանին՝ դատարանների և տեղական ինքնակառավարման մարմինների անկախության ակնհայտ խնդիրների վերաբերյալ, տեղեկացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «1)Հաշվի առնելով արդեն աբսուրդի հասնող երկակի ստանդարտը և հիմնավորվածության դեֆիցիտը Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասով, վիճարկել ենք առհասարակ Դատական օրենսգրքով նախատեսված այդ լիազորության սահմանադրականությունը: 2)Գործադիր իշխանության կողմից ՏԻՄ ավագանու կարգավիճակի հակասահմանադրական զավթման խնդրին ևս պետք է լուծում տրվի: Մասնավորապես դիմումով վիճարկվել է այն, որ առանց տարբերակելու թե տվյալ համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակի ձևով, թե՞ ավագանու կողմից հենց գործադիր իշխանության միջամտելու և վերջինիս կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու լիազորությունը: Ներկայացված երկու դիմումները և նշյալ խնդիրները հերթական իրական փաստեր են Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթացի և հատկանշական է, որ այդ ձևակերպումը օգտագործվել էր հենց վերջերս հայտնի Freedom House կազմակերպության կողմից»:Ավելին17:3415.02.22 -
ՀասարակականԿաշառք ստանալու կասկածանքով պաշտոնատար անձ է ձերբակալվելՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակից Ն. Բ.-ն նույն մարզում ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց պահանջել և Տաշիր քաղաքի ավտոկայանի աշխատակցից 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառք: Ըստ քրեական գործի նյութերի` Ն. Բ.-ն նույն մարզի մեկ այլ ընկերության կողմից սպասարկվող երթուղու տրանսպորտային միջոցի վարորդի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու և չարձանագրելու դիմաց նրանից ևս 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք: Բացի այդ, տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված դեղին հաշվառման համարանիշներով շահագործելու փոխարեն այն վարել է սեփական համարանիշներով, Ն. Բ.-ն վերջինիս օգտին կրկին ակնհայտ ապօրինի անգործության` խախտումը չարձանագրելու և տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2022թ. հունվարին պահանջել և ստացել է կաշառք: Վերը նկարագրվածից բացի, Վանաձոր քաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնող մեկ այլ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արդեն իսկ հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար Ն. Բ.-ն դրանցից մեկի սեփականատիրոջից 2021թ. սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառք: Բացի այդ, Ն. Բ.-ն, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, վերը թվարկված բոլոր անձանց նախապես տեղեկացրել է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում նախատեսվող ստուգայցերի օրերի մասին` նրանց հորդորելով վերացնել առկա խախտումներն ու թերությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /3 դրվագ/ և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով 14.02.2022թ.-ին Ն. Բ.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին17:3015.02.22 -
ՀայաստանՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՓետրվարի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Ճամբարակի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին17:2115.02.22 -
ՀայաստանԽնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում զինվորները երեխաների համար հեքիաթներ են ընթերցելուԽնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 18-19-ը կկազմակերպվի Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Ցուցահանդես-տոնավաճառի բացման օրը կայանալու է գրադարանի 2021 թ.-ի լավագույն ընթերցողների պարգևատրումն ու IBBY միջազգային կազմակերպության «Պատվո ցուցակ 2020»-ի դիպլոմների հանձնումը: Երկօրյա միջոցառումների շրջանակում այս տարի առաջին անգամ իրականացվելու է «Քո առաջին գիրքը» ակցիան, որի շրջանակում գրադարանի աշխատակիցները փետրվարի 17-19-ը գրքեր են նվիրելու ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին: Գրադարանում այդ օրերին հյուրընկալվելու են երիտասարդ, բայց արդեն հանրաճանաչ գրողներ, մանկագիրներ: Հեքիաթի սրահում երեխաների համար հեքիաթներ են ընթերցելու զինվորները: Նախատեսվում է գրքերի ցուցադրություն, շնորհանդեսներ, հանդիպում մանկագիրների և հոգեբանի հետ: Կազմակերպվելու են ինտերակտիվ խաղեր, վիկտորինաներ, վարպետության դասեր, թատերական բեմականացումներ, մուլտֆիլմերի ցուցադրություններ, երաժշտական ունկնդրումներ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/15/1207045/Ավելին17:2015.02.22