Լրահոս

2022-02-19
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր
    Թուրքիայի կենտրոնական հատվածում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն հինգ մարդ մահացել է: Այս մասին հայտնում է թուրքական AHaber-ը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Աքսարայ և Քոնյա բնակավայրերի միջև: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել է: Տարբեր աստիճանի վնասվածք է ստացել 26 մարդ: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/19/32385
    11:25
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն 2 միլիոն 440 հազար դրամ է ծախսել միայն փաստաբանների վրա (լուսանկար)
    ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն 2 միլիոն 440 հազար դրամ է ծախսել միայն փաստաբանների վրա (լուսանկար) Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը, ով փետրվարի 19-ին կայանալիք ՇՊՀ ռեկտորի մրցույթում միակ թեկնածուն է, պարզվում է 2018 թ-ին ռեկտորի ԺՊ նշանակվելուց հետո 2 միլիոն 440 հազար դրամ է ծախսել միայն փաստաբանների վրա, այն դեպքում, երբ ՇՊՀ-ում կա "Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին", որի ղեկավարը և ևս 1 աշխատակից իրավաբան, ըստ ՇՊՀ կանոնադրության պետք է ներկայացնեն ՇՊՀ շահերը նաև դատարաններում... Սա ոչ արդյունավետ ծախսի վառ օրինակ է... Հետաքրքիր է, ինչո՞վ են զբաղվել բուհի իրավաբան(ները) և հատկապես այդ բաժնի ղեկավարը, երբ նրանց փոխարեն ՇՊՀ շահերը դատարաններում պաշտպանել են նույն Սերոբյանի ընտանիքին մտերիմ փաստաբանը և ևս մեկ փաստաբան Երևանից, միայն որին վճարվել է 1 միլիոն 400 հազար դրամ... Այդ 2 միլիոն 440 հազար դրամն ընդամենը փաստաբաններին վճարված գումարներն են... Ինչպես երևում է, տասնյակ ուսանողների կողմից վճարված վարաձավճարները ծախսվել են փաստաբանների և դատարանների վճիռները կատարելու վրա, երբ դրանք կարելի էր ծախսել բուհի օգտին... Հավելեմ, որ դատարաններում ՇՊՀ պարտության պատճառով բուհի բյուջեից հաղթողներին դրանից ավելի շատ գումարներ են վճարվել... Հիշեցնեմ, որ Սերոբյանը "անձնական տվյալների" քողի տակ փորձում էր թաքցնել այս ծախսերը, սակայն դատարանը նրան պարտադրեց դրանք հրապարակել... Ինչպես երևում է, ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն բուհի բյուջեին վերաբերվում է ինչպես սեփական քսակին...
    11:20
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի տարածած հաղորդագրության մասին
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից, որը ոչ մի կերպ չի նպաստում հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատմանը։
    11:10
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դոն Պիպոն՝ թիրախում. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ»-ի տեղեկություններով` արդեն երկու ամիս է, ինչ կալանքի տակ է գտնվում Դոն Պիպոյի սպանված թիկնապահի եղբայրը։ Ըստ տեղեկությունների` նրան կալանքի տակ պահելու պատճառաբանությունն այն է, որ իրավապահներն ամեն գնով ցանկանում են նրանից ցուցմունք կորզել Պիպոյի դեմ։ Նրա վերջին հայտարարությունները` ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պատճառաբանությունների եւ այլ երկիր գնալու մասին իշխանությունները չեն մարսել։ Այս միջոցով փորձում են դուրս գալ նրա վրա, եւ ամեն գնով հետախուզում հայտարարել։ Մենք տեղեկացանք, որ երիտասարդն ում պահում են կալանքի տակ Էջմիածնի տարածաշրջանի Արաքս գյուղից է։ Համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սողոյանի քեռու որդին է կալանավորված, իսկ թե ինչն է պատճառը` դժվարացավ ասել, քանի որ, ըստ նրա, մանրամասներին տեղյակ չէ։ Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ, որը հետագայում պարզվել է, որ Ռազմիկ Սողոյանն է»:
    11:05
    19.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Ես գրականությունից թուլ եմ․ «Նավակ ճոճող»-ը Թումանյանից ոչինչ չհիշեց
    1869 թ-ի հենց այս օրը՝ փետրվարի 19-ին, է ծնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Մեծ գրողի ծննդյան օրվանից 153 տարի անց ArmLur.am-ը փորձել է պարզել, թե Ազգային ժողովի պատգամավորներից ով ի՞նչ է հիշում բանաստեղծի գրական ժառանգությունից:
    11:01
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը հեռախոսազրույցներ կունենա Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Reuters-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մտադիր է շաբաթ օրը (խմբ.- փետրվարի 19-ին) հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի, իսկ կիրակի (խմբ.-փետրվարի 20-ին)՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ»,- հայտնել է աղբյուրը:
    10:53
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դուք չեք էլ մտածում, որ այդ պատերազմը կյանքով լեցուն տղերքի կյանք է խլելու․ Գեղամ Նազարյան
    Ես դեռ հույս ունեմ, որ ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմին գործը չի հասնի: Միաժամանակ կարդալով ու լսելով հնարավոր պատերազմի մասին տեսակետները եւ հայտարարությունները, լսելով նրանց, ովքեր պատերազմի մասին խոսում են այնպես, կարծես բռնցքամարտի մրցամարտից են խոսում, ուզում եմ ասել, իսկ դուք մի պահ ուշադիր նայե՞լ եք Լուգանսկից ու Դոնեցկից, Մարիուպոլից եւ այլ բնակավայրերից տարհանվող փոքրիկների զարմացած ու վախեցած հայացքներին: Չեք նայել, ձեր ինչի՞ն է պետք, որ նայեք, դուք խաղադրույքներ եք ընդունում, թե պատերազմը ժամը քանիսին է սկսվելու: Դուք չեք էլ մտածում, որ այդ պատերազմը կյանքով լեցուն տղերքի, շատ ու շատ տղերքի կյանք է խլելու: Պատերազմի, դրա հետեւանքների մասին Ֆիրդուսուց լավ չեմ գրի. - Ա՜խ, իմ զավակ, մահն է չոքել քո աչքերին, բայց ապրում են այն դեւերը դարանակալ, որ չարիք ու մահ են նյութում, պատերազմի անդունդ նետում մեր նորաբաց ծաղիկներին: Ինչո՞ւ համար, ո՞վ են դրանք, ի՞նչ են ուզում: - Մեր որդին չէ միայն: Այսօր դեռ պիտի լան մայրեր բազում: Ականջ արա, մահն է գալիս: Նա կհնձի շատ շատերին, իսկ մայրերը մի բուռ դարձած պիտի նայեն խուլ ամայի ճանփաներին: Մեր Զոհրաբը մահից առաջ ինձ պատգամեց, որ խափանեմ այդ մարդակուլ աղետը մեծ: Ես կգնամ, կասեմ մարդկանց բարի խոսքով, թե Ռուստամն ինչպես խոցվեց իր իսկ ձեռքով: Հե՜յ, մարդիկ, ականջ արեք, ձեզ եմ կանչում, դադար առեք, էլ չկռվեք, լսո՞ւմ եք ինձ...
    10:46
    19.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Դոնեցկում համընդհանուր զորահավաք է հայտարարվել
    Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը համընդհանուր զորահավաք է հայտարարել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Դիմում եմ հանրապետության բոլոր տղամարդկանց, որոնք կարող են զենք պահել ձեռքում, պաշտպանել իրենց ընտանիքներին, երեխաներին, կանանց, մայրերին։ Պահեստազորում գտնվող հայրենակիցներին կոչ եմ անում գալ զինվորական կոմիսարիատներ»,- հայտարարել է Պուշիլինը:
    10:45
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ
    Փետրվարի 18-ին Մյունխենում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել գերմանացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա էին «Veridos», «Giesecke+Devrient(G+D)», «Secunet» և այլ և ներկայացուցիչներ: Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient(G+D)» ընկերության կենտրոնակայանում:
    10:40
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում մառախուղ է․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
    10:36
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ավտովթար Երևանի կենտրոնում՝ Արցախի Պաշտպանության նախկին նախարարի մասնակցությամբ
    Այսօր՝ փետրվարի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Աբովյան փողոցի 19 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Տաթևիկ Աբգարյանի վարած Kia Sorento մակնիշի, 44-ամյա Մարինե Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի, Արցախի Հանրապետության բնակիչ՝ 57-ամյա Լյովա Մնացականյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Սևակ Եսայանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
    10:33
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տպավորություն կա, որ քննիչ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցն արդեն կա. Տիգրան Աբրահամյան
    Որքան ավելի մանրամասն իշխանության և նրան հարակից տարբեր դեմքեր փորձում են «հիմնավորել» քննիչ հանձնաժողովի աշխատանքների «անաչառությունը» այնքան ավելի հստակ է դառնում դրա իրական նպատակները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ուշադիր նայեք քննիչ հանձնաժողովի անդամների, արտախորհրդարանական հնչեղ անուններ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարությունները, թե ինչ նպատակով են նրանք մասնակցելու քննիչի աշխատանքներին։ Տպավորություն կա, որ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցն արդեն կա, արվել է դերաբաշխում, թե ով որ ուղղությամբ պետք խոսի և զարգացնի իշխանական ավանդական կարգախոսները, նույնիսկ նախատեսված թեզերի անոնսներն է արդեն վազող տողով գնում։ Կրկնում եմ՝ սա ոչ թե ենթադրություն կամ կանխատեսում է, այլ արդեն հնչող հայտարարություններից արված ծաղկաքաղ։ Թե բա վերահսկող գործառույթ»,- գրել է նա։
    10:25
    19.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Ուսապարկերի տոնավաճառը հորթի հրճվանքով խոսում է միայն ազերիների գալստյան մասին․ Արտակ Զաքարյան
    Յուրաքանչյուր պատվիրակություն, ինչպես միշտ, իր օրակարգով է ներկայանալու «Եվրանեսթի» երևանյան (թվով երրորդ) նիստերին, իսկ ո՞րն է մեր օրակարգը: Ի՞նչ ակնկալիք ունեն կեղտաջրի մեջ գլխիվայր թաղված կապիտուլյանտները` Եվրանեսթից: Պահանջելու՞ են, որ վեհաժողովը դատապարտի Արցախի դեմ սանձազերծված 44 օրյա պատերազմը, իհարկե ո´չ: Ընդունելու՞ են բանաձեր կամ զեկույցների նախագծեր, հայ գերիների վերադարձի մասին. իհարկե ո´չ: Ընդունելու՞ են Հայաստանի տարածքների 41ք.կմ օկուպացիան դատապարտելու մասին հրատապ զեկույց, կամ գոնե հայտարարություն. իհարկե ո´չ: Կոչ անելու՞ են ԵՄ-ին և ԱլԳ երկրներին աջակցել ԵԱՀԿ ՄԽ-ին` աշխատանքները սկսելու և Արցախի կարգավիճակի և օկուպացված տարածքների վերադարձի օրակարգով: Իհարկե ո՜չ: Վեհաժողովն ափսոսանք հայտնելու՞ է արդյոք, որ ԱլԳ և Եվրամիության անդամ երկրները ոչ մի դատապարտող հայտարարություն չեն արել, ԱլԳ անդամ Ադրբեջանի կողմից, 44 օր տևած ռազմական ագրեսիան` ընդդեմ ԱլԳ անդամ Հայաստանի: Իհարկե չի´ հայտնելու: Դատապարտելու՞ են արդյոք Արցախի օկուպացված տարածքներում, որպես ԱլԳ տարածաշրջան, ազերիների կողմից իրականացվող պատմա-մշակութային սպանդը: Իհարկե չե´ն անելու: Բա էլ ու՞մ է պետք ձեր Եվրանեսթը: Այս շարքը կարելի է էլի շարունակել: Ուսապարկերի տոնավաճառը (ԱԺ ՔՊ խմբակ) հորթի հրճվանքով խոսում է միայն ազերիների գալստյան մասին: Աչքներս լույս` հետպատերազմյան ողբերգական ու բարոյահոգեբանական այս ճգնաժամային վիճակում, միայն ձեր բարեկամ ազերիներն էին պակասում Երևանում: Դրանցով կարող եք համալրել ՔՊ խմբակցության շարքերը. վստահ եղեք, որ ձեր համախոհներն են: Հ.Գ. ՔՊ ական մի ուսապարկ, արդարանալու համար, ինձ մի օր ասեց, որ Նիկոլը չի թողնում, որպեսզի ուսապարկերը թուրքերի կամ ազերների դեմ խոսեն:
    10:19
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միայն հայտարարություններ են անում, արդյունք չկա. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատարանն արգելանք է դրել հետախուզման մեջ գտնվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքին պատկանող գույքերի նկատմամբ։ Նախկին մարզպետը, նրա կինը, երկու որդիներն ու փոխկապակցված երկու անձ հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Բացի այս պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, գեներալ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի, Սերժ Սարգսյանի երկու եղբայրների, երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ու նրանց ընտանիքների անդամները եւս պետք է իրավապահներին ներկայացնեն, թե ինչպես են ձեռք բերել իրենց գույքը: Սակայն ուշագրավ է, որ թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո մինչեւ օրս իշխանությունները խոսում են նախկիների կողմից արված թալանի մասին, բայց մինչեւ հիմա որեւէ մեկին չեն դատել, որեւէ մեկից ապօրինի գույք չեն բռնագանձել։ Ինչու, որովհետև նախ Ապօրինի գույքի մասին Հհ օրենքը ընտրովի է կիրառվում՝ իբրև քաղաքական ճնշում, բացի այդ, շուրջ 4 տարի է, ինչ քննություններ են տարվում, սակայն արդյունք չկա:
    10:18
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի ղեկավարությանը զեկուցվել էր` Ադրբեջանը գործընթացների է պատրաստվում. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը վերջերս հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ տարածքների ճշգրտումներ կատարելուց հետո որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինելու։ Խոսքը, հիշեցնենք, դեռևս մայիսի 12-ին Սյունքի մարզի Սև լճի տարածք ներխուժած ու տեղակայված ադրբեջանական ուժերի մասին է: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ստեղծված իրավիճակն այսպես է նկարագրում. «Պատկերացրեք՝ ապրում եք դուռ չունեցող տան մեջ, ու մի օր գալիս, տեսնում եք, որ տան սենյակներից մեկում անծանոթ մարդիկ են տեղավորվել: Եթե նրանց հարցնեք՝ ինչպե՞ս եկեք ու տնավորվեցիք, ապա կպատասխանեն՝ դե դուռ չկար, պահակ ու տիրություն անող չկար, անտեր էր, մենք էլ եկանք, տնավորվեցինք: Ու եթե ուժ չունես, ապա նրանք կմնան այնքան ժամանակ, քանի դեռ հարմար առիթի դեպքում մեկ այլ սենյակ էլ կզբաղեցնեն»: «Ժողովուրդ» օարթերթի դիտարկմանը՝ միայն դո՞ւռ, թե՞ դուռը հսկող էլ չկար, Վրթանեսյանն արձագանքեց. «Դուռ ասելով՝ ամբողջը նկատի ունեմ, այսինքն՝ պաշտպանություն չկար: Ընդ որում՝ դեռևս 2021-ի ապրիլից ակնհայտ էր, որ Ադրբեջանն ինչ-որ գործընթացների է պատրաստում, ու այդ մասին, վստահ եմ, զեկուցվել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, բայց որևէ բան չի արվել»:
    10:16
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    18 տարի առաջ այս օրը Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում կացնահարեց հայ սպային
    Լրանում է Գուրգեն Մարգարյանի գազանաբարո սպանության հերթական տարելիցը։ 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում անգլերենի դասընթացների էր մասնակցում ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, կացնահարվեց ադրբեջանցի սպա ռամիլ սաֆարովի կողմից։ Մի քանի փորձաքննություն կատարվեց։ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին կաշառել հոգեբույժներին, որոնք կատարում էին փորձաքննությունը, չէ՞ որ ցնցված Հունգարիան չէր կարողացել հավատալ, որ հոգեպես առողջ մարդը կարող է նման հրեշավոր հանցագործություն կատարել։ Դատավարությունը շարունակվեց երկու տարի։ Հունգարիան մարդասպանին դատապարտեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի։ Դատավճիռն ընթերցվեց 2006թ. ապրիլի 3-ին։ Հունգարիայի այն ժամանակվա արտգործնախարար Կինգա Գենցը 2008թ. այցով Երեւանում գտնվելով՝ պատասխանել էր սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու հնարավորության մասին հարցին եւ նշել, որ նման հնարավորություն կա, բայց Հունգարիան այդպիսի պարտավորություն չունի։ «ռամիլ սաֆարովի արարքը հունգարական հասարակության համար ցնցում էր։ սաֆարովին վերադարձնելու հնարավորություն կա, բայց Հունգարիան այդպիսի պարտավորություն չունի։ Բոլոր հարցերը, որոնք վերաբերում են սաֆարովին, դիտարկվելու են շատ լուրջ։ Ամենագլխավոր հարցն այն է, թե արդյոք սաֆարովն Ադրբեջանում կկրի ցմահ բանտարկությունը, թե ոչ»,- ասել էր նախարարը։ 6 տարի անց այդ երկրի իշխանությունները՝ հանձին վարչապետ Վիկտոր Օրբանի, գործարք կնքեցին Ադրբեջանի իշխանությունների հետ։ Հունգարիան կաշառվեց ադրբեջանական նավթադոլարներով եւ արդարություն ու օրինականություն հասկացությունները փոխարինեց այսրոպեական շահով։ ռամիլ սաֆարովը վերադարձվեց հայրենիք, որտեղ անհապաղ ազատ արձակվեց՝ հերոսի կոչում ստանալով։ Նույն օրը՝ 2012թ. օգոստոսի 31-ին, Հայաստանը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Դրանք վերականգնված չեն առայսօր։ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն փոխհատուցել են սաֆարովին՝ «հասցված վնասի» պատճառով (բնակարանի եւ կոչման տեսքով), այլեւ ազգային հերոսի կոչում են տվել։ Չնայած սրան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուղիղ կապ չի տեսել Ադրբեջան պետության եւ սաֆարովի արարքի միջեւ։ Ինչպես անձամբ սաֆարովը, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունները միանգամայն անպատիժ են մնացել։
    10:08
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արա Սահակյանը տղա է ունենալու
    Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը կրկին հայր է դառնալու, Սահակյանն ու նրա երկրորդ՝ ուկրաինուհի կինը տղա երեխա կունենան, որը կլինի Սահակյանի երրորդ արու զավակը։ Սահակյանը երկու զավակ ունի առաջին ամուսնությունից»:
    10:02
    19.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Մամուլի տեսություն
    «Հրապարակ» «Անորակ հրթիռների» գործով վարույթ իրականացնող մարմինը դեռեւս անցած տարվա հուլիսին հրթիռների փորձաքննություն էր նշանակել, սակայն հոկտեմբերին հայտնի է դառնում, որ այն անկատար է մնացել, ինչի դեմ Դավիթ Տոնոյանի փաստաբանները բողոք են ներկայացրել։ «Փաստ» Ըստ մասնագետների, գործազուրկների թիվը կրճատվել է արտագաղթի արդյունքում: «Հրապարակ» Արցախում նախատեսված սցենարով առաջ են շարժվելու: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կնշանակեն սահմանադրական հանրաքվեն։ 2023-ին էլ՝ խորհրդարանական, 24-ին՝ նախագահական ընտրություններ կանցկացվեն: «Հրապարակ» Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի տասնյակ մարդկանց դրամական օգնություն տրամադրելու մասին որոշումներ է ստորագրել։ «Փաստ» ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից ինչ փոփոխություններ պետք է կատարվեն համավարակի հետ կապված սահմանափակումների հարցում: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանի հետ:
    10:00
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մյունխենում Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ պետնախարարի հետ
    Փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդների հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցության շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների դրական դինամիկան՝ խարսխված պատմական կապերի, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը:
    09:56
    19.02.22
    Ավելին