Լրահոս

2022-02-19
  • Img default alt hy
    Հասարակական
    Էդուարդ Աղաջանյանը 5 օրով կգործուղվի Վիեննա
    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը փետրվարի 23-27-ը կգործուղվի Վիեննա՝ մասնակցելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքում հրապարակված Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի կարգադրությունից։ «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի փետրվարի 23-27-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին եւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի–Հակոբյանին»,– ասվում է կարգադրության մեջ։
    14:34
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք ծնկել ենք, բայց հայկական հարցը վերջացած չէ․ Քրիստինե Վարդանյան
    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն «Oragir.news»-ի հետ զրույցում խոսել է 2021թ․ հունիսի 15-ին Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հռչակագրի, այդ թեմայի շուրջ իրենց խմբակցության առաջադրած օրենքի նախագծի և Լուկաշենկոյի արած հայտարարության մասին։ Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հռչակագրին՝ Վարդանյանն ասել է, որ պետությունները և ազգերը, որոնք չեն ընդունում այս տարածաշրջանում մեր ապրելու իրավունքը, պատրաստվում են վերջնականապես լուծել այդ հարցը, ինչպես դա արել են 100 տարի առաջ կամ այս ամբողջ ընթացքում։ Վարդանյանն ասել է նաև, որ խորհրդարանական ընդդիմության գլխավոր խնդիրն է ցույց տալ իշխանության իրական նպատակները, ցույց տալ, որ առանց միտումի անհնար է 50 սխալ իրար հետևից անել։ Նա նշել է, որ եթե իշխանությունը միտում չունենա, նրանց ոչ ոք չի կարող ստիպել արդարացնել այն, ինչ կորցրել են և անվանել ադրբեջանական տարածք։ Վարդանյանը, անդրադարձ կատարելով Լուկաշենկոյի «Միութենական պետություն» ստեղծելու մասին հայտարարությանը, ասել է․ «Խոսելու այդպիսի ոճը չի կարող ընդունելի լինել արժանապատվություն ունեցող մարդու համար։ Մեր արժանապատվությունը ոտնահարված և փշրված է, բայց դրա փշուրները գենե մի քանի հարյուր հազար մարդու մոտ դեռ կան, և դա չի կարող ընդունելի լինել»,- նշել է պատգամավորը։
    14:30
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կարեն Անդրեասյանը խոստովանում է, որ նախարար դառնալուց հետո ոչ մի գիրք չի կարողացել կարդալ
    ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շատ է կարևորում գիրքն ու ընթերցանությունը: Բոլոր ժամանակներում գիրքը մեծ տեղ է զբաղեցրել իր կյանքում: Շատ է ափսոսում, որ իր այսօրվա զբաղվածությունը մի փոքր հեռացրել է գրքից, կարդալու ժամանակ գրեթե չի մնում: Նա դա համարում է այս շրջանի ամենամեծ կորուստներից մեկը: «Նախարար դառնալուց հետո ոչ մի գիրք չեմ կարողացել կարդալ: Դա իմ ներկայիս կյանքի ամենամեծ կորուստներից է, սակայն մշտապես գիրքն իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցրել: Կարդացածներից ինձ համար որպես առանձնահատուկ գիրք կնշեի Նոր Կտակարանը: Այն ես պարբերաբար վերընթերցում եմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախարար Անդրեասյանը: Արդարադատության նախարարը խորհուրդ է տալիս կարդալ մի շարք գրքեր: «Սոմերսեթ Մոեմի «Թատրոն»-ը կարելի է կարդալ հաճույքի համար, Յուվալ Նոյ Հարարիի «Մարդկության կարճ պատմություն»-ը միֆերից ազատվելու համար»,-նշեց նախարարը: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։ Այն գրքի մասին խոսելու, ընթերցանությունը կարևորելու լավ առիթ է: Տոնի շրջանակում ընթերցասերները հնարավորություն են ունենում մասնակցելու գրքին նվիրված փառատոնների, շնորհանդեսների, տոնավաճառների, հանդիպում են իրենց սիրած հեղինակներին ու նոր գրքերով հարստացնում թե՛ սեփական, թե՛ այլոց գրադարանները:
    14:29
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Էլ ի՞նչ զիջենք, մենք զիջելու բան չունենք, սրանից հետո պետք է մեր բնակավայրերը զիջենք». Գևորգ Փարսյան
    Իրանը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է այսօր բեռնատարների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը: «Իրանից Հայաստան եկող երկու ճանապարհ ունեինք, մեկն անցնում էր Որոտանով, մյուսն էլ Տաթեւի այլընտրանքային ճանապարհով, որը հիմա մեր համար օգտագործելի միակ ճանապարհն է։ Նախկինում ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` բեռնատարների համար Տաթեւի այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է: Այն հատվածները, որոնք որ իրական վտանգներ են առաջացնում բեռնատարների համար, այս պահի դրությամբ կարծես թե կառուցվում է շրջանցող այլընտրանքային ճանապարհներ: Դա Տաթեւ-Լծեն ճանապարհն է եւ Վերին Խոտանանի շրջանցող ճանապարհը»,-ասաց նա: Նշենք, որ դեռ այլընտրանքային ճանապարհը ամբողջությամբ ավարտին չի հասցվել եւ Հայաստան մտնող բեռնատարները հաճախակի են մնում ճանապարհին` ցեխակույտի մեջ: Փարսյանը, չնայած ստեղծված դժվարություններին, հնարավոր համարում է նաեւ Որոտանով անցնող հիմնական ճանապարհի վերադարձնելը մեր վերահսկողության ներքո: Հիշեցնենք, որ այն հակառակորդին էր հանձնվել պատերազմից հետո` բանավոր համաձայնության արդյունքում: «Ամեն ինչ էլ հնարավոր է, ուղղակի պետք է կամք, ցանկություն եւ ճիշտ քաղաքականություն, կարծում եմ, ամեն ինչ էլ հնարավոր է»,-ասաց նա: Անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, որ Կապանի մոտակայքում կրկին դիրքեր են զիջվելու հակառակորդին, Փարսյանն ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի եւ հավելեց. «Մենք որեւիցե խնդրահարույց հատվածներ որպես այդպիսին չունենք, որ տանք, զիջենք: Էլ ի՞նչ զիջենք, մենք զիջելու բան չունենք: Սրանից հետո, որ մի բան զիջենք, պետք է մեր բնակավայրերը զիջենք»: Փարսյանը ստեղծված իրավիճակում կարեւորեց Կապանի մոտակայքում անվտանգային գոտու ստեղծումը: «Թշնամու այդքան մոտ հեռավորությունը Կապանին, արդեն իսկ վտանգներ է ներկայացնում: Այս պարագայում շատ կարեւոր է անվտանգության գոտու ստեղծումը` ադրբեջանական զորքերի հետքաշումով, որովհետեւ նրանք ուղիղ խնդիր են առաջացնում մեր բնակավայրերի համար: Ես չեմ պատկերացնում մեր զորքերի հետ քաշվելը, այստեղ միայն պետք է ադրբեջանական զորքերը հետ քաշվեն, որովհետեւ ուղիղ սպառնալիք են մեր բնակավայրերի համար»,- հավելեց նա:
    14:18
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Անչափահաս եղբայրները մտել են հարևանի տուն ու հրկիզել գույքը․ ոստիկանություն
    Փետրվարի 17-ին ոստիկանություն զանգած Վեդիի բնակիչը խնդրել էր, որ ոստիկան մոտենա Գևորգ Մարզպետունու փողոց: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Նշված հասցե մեկնած Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 5-ի ժամը 10.00-ից փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել ոստիկանություն զանգած քաղաքացու՝ ՌԴ-ում բնակվող եղբոր տուն և ոչինչ չգողանալով՝ հրկիզման միջոցով վնասել են գույքը: Հարուցված քրեական գործի շրջանակներում Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի սկզբներին Վեդիի բնակիչ երկու անչափահաս եղբայրներ պատուհանը կոտրելու միջոցով մուտք են գործել նշված տուն և հրկիզման միջոցով պատճառել գույքային վնաս: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին՝ հարցաքննության: Նախաքննությունը շարունակվում է:
    14:01
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    12 օրվա զինծառայողը 44 օր պատերազմել է, մահացել՝ նոյեմբերի 25-ին
    Ռաֆայել Խաչատրյանը 44- օրյա պատերազմի մեկնարկին ընդամենը 12-օրվա զինծառայող էր: Անտեսելով այդ հանգամանքը, հրամանատրության որոշմամբ նա սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտից տեղափոխվել է Հադրութ: Նորակոչիկը անցել է ամբողջ պատերազմը, մասնակցել է բազմաթիվ ծանր մարտերի, մահացել է նոյեմբերի 25—ին` հիվանդանոցում: Ռաֆայելի մայրը` Վարդուհի Բաղդասարյանը պատմում է, որ պատերազմի հենց առաջին օրվանից որդին զանգահարել է ծնողներին, ասել, որ ինքը ապահով տեղում է, որ իրեն ոչ մի վտանգ չի սպառնում: Ու այդպես 44 օր: Պատերազմի վերջին օրը` նոյեմբերի 9-ին ծնողները լուր են ստացել, որ որդին վիրավոր է, տեղափոխվել է Երեւան եւ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Միայն որդուն հանդիպելուց հետո է պարզվել, որ նա ոչ թե ապահով տեղում է եղել, այլ բազմաթիվ վտանգավոր ու թեժ կետերում: «Պատերազմի վերջին օրը իր հոր ծննդյան օրն էր: Առավոտ շուտ զանգեց: Ժամը ութն էր: Ասացի` Ռաֆուլ ջան, զգույշ կլինեք: Շատ անհանգիստ էի: Ասեց` մամմ, ամեն ինչ նորմալ է, այնքան սիրուն է այստեղ, օրը պարզ, մաքուր, կապույտ երկինքը այնքան սիրուն է… ամեն ինչ այնքան սիրուն է երեւում: Ու ցերեկը ինքը վիրավորվում է: Նրան բերում են Երեւան: Մենք իրան տեսնում ենք, իր գիտակցությունը տեղն էր: Ոտքերը չէր զգում, գոտկատեղից ներքեւ: Բայց մենք չէինք մտածում այդ մասին: Ասում էինք` ոչինչ, մենք ամեն ինչ կանենք, որ ինքը ոտքի կանգնի: Այնքան էր ուրախացել, երբ մեզ տեսավ: Հորն էլ ասեց. «Պապ տեսա՞ր ծնունդիդ ինչ նվեր արեցի, ծնունդիդ եկա», — հիշում է զինվորի մայրը: Այնուհետեւ Ռաֆայելը վիրահատության է ենթարկվել, ողնաշարից հեռացվել են բեկորները: Մոր խոսքով, ամեն ինչ բարեհաջող է անցել, սակայն այլ խնդիր է առաջացել. «Վիրահատությունը շատ լավ էր անցել, բայց հետո գլխացավեր սկսվեցին: Մի օր ասեց` մամ, այստեղ շատ եմ ձանձրանում, գոնե գիրք բեր, որ կարդամ… երբ այդ օրը տարանք գիրքը, արդեն վատ էր, կոմայի մեջ էր: Բեկորների պատճառով գլխի մինինգիտ էր սկսվել ու նա ընկավ կոմայի մեջ… ու էլ չզարթնեց»: «Ժամանակը անցնում է, բայց ավելի է խորանում, որովհետեւ կարոտը խեղդում է: Հա, կողքի մարդիկ երեւի տեսնում են, որ դու ապրում ես, ժպտում ես, կամ ինչ-ճոր տեղ գնում ես, բայց դա իրանք են այդպես տեսնում: Քո մեջ ոչ մի կյանք էլ չի մնում, ոնց որ քո կյանքն էլ իր հետ թաղված լինի»,- զոհված զինվորի մայրը: Ռաֆայել Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով: Երբ ամիսներ առաջ ՊՆ ներկայացուցիչները կապվել են զինվորի ծնողների հետ եւ ցանկություն հայտնել այցելել նրանց տուն, Ռաֆայելի հայրը` Էդուարդը նրանց արգելել է դա անել ու ասել է. «Որտե՞ղ էինք դուք, երբ իմ որդին կռվում էր»:
    13:57
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/02/19/32401
    13:56
    19.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Գիրք նվիրելու օր. մարզերի երեխաները՝ մայրաքաղաքի տպարանում
    Հայաստանում այսօր գիրք նվիրելու օր է: Տոնի առիթով՝ Արարատի ու Վարդենիսի ընթերցասեր երիտասարդները մայրաքաղաքի տպարաններից մեկում տեսել են, թե ինչ ճանապարհ են անցնում գրքերը մինչև ընթերցողին հասնելը: Այցը կազմակերպել է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը:
    13:52
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պայթյուն՝ Արագածոտնի մարզում. պապը, տատը, դուստրը, փեսան և 3 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խումբը Հնաբերդ գյուղից 6 քաղաքացու տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել է «Ապարան» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ռազմիկ Մախմուդովի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Հնաբերդ գյուղի 43 փողոցի 24 տան բնակիչ՝ 61-ամյա Արմենակ Եգոռյանը բենզինի պլաստամասե կիսադատարկ շիշը այրելու նպատակով գցել է տան վառարանի մեջ, ինչի հետևանքով վառարանի խցիկում պայթյուն է առաջացել, որի հետևանքով վնասվել է տան գույքը, իսկ բռնկված հրդեհից Ա. Եգոռյանը, նրա կինը՝ 58-ամյա Վարդուշ Եգոռյանը, փեսան՝ 34-ամյա Արմեն Օհանջանյանը, ով Արարատի մարզի բնակիչ է, դուստրը՝ 32-ամյա Թամարա Եգոռյանը և թոռները՝ 6-ամյա Մանե Օ-ն, 7-ամյա Սևակ Օ-ն, 7-ամյա Կամո Ե-ն «դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվաքներ են ստացել; Փաստի առթիվ ոստիկանության Արագածի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Դավիթ Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շնորհիվ «Ծաղկահովիտ» և «Ապարան» բժշկական կենտրոնների բժիշկների օպերատիվ, ճիշտ ու սրտացավ աշխատանքների՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, պարզապես մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։
    13:49
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան հայտնել է երկրի արևելքում իրադրությունը լիարժեքորեն վերահսկելու մասին
    Ուկրաինայի արևելքում իրադրությունն ամբողջությամբ վերահսկվում է ուկրաինական անվտանգության ու պաշտպանական ուժերի կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի մամուլի ծառայությունը: «Դոնբասի շփման գծում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում իրադրությունը վերլուծում են մեր երկրի հատուկ ծառայությունները: Աշխատանքային կարգով տեղի է ունենում հետախուզական տվյալների մշտական վերլուծություն և տեղեկատվության փոխանակում գործընկերների հետ: Ուկրաինան պարբերաբար հավելյալ հետախուզական արդիական տվյալներ է ստանում ռուսական ուժերի ակտիվության վերաբերյալ: Երկրի արևելքում իրադրությունն ամբողջությամբ վերահսկվում է Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանական ուժերի կողմից»,- ասվում է «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
    13:43
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Եթե լուծում չտրվի, ձվի արկղերով փողոցները կփակենք». ինչ է կատարվում ձվի շուկայում
    Այս օրերին որոշ սուպերմարկետներում հավի ձվի գինը տատանվում է 40-ից մինչև 80 դրամ։ Փոքր և միջին արտադրողներն ահազանգում են` ձվի շուկայում կրկին դեմպինգ է, և եթե պետական մարմինները քայլեր չձեռնարկեն, տասնյակ ընկերություններ են փակվելու։ «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Հրայր Ասլանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ ձվի ինքնարժեքն այսօր 55 դրամ է, բայց մի շարք սուպերմարկետներում 27 դրամով է արդեն իսկ վաճառվում։ «Պարզ է չէ՞, որ չի կարող որևէ մեկին ձեռնտու լինել ինքնարժեքից ցածր գնով ձու վաճառել։ Առավել ևս, որ կերի արժեքը համաշխարհային շուկայում, Ռուսաստանում բարձրացել է։ Հարցն այն է, որ մի խաղացող է մտել շուկա, որն առաքման ցանց էլ չունի և ուզում է 27 դրամով ձու վաճառել, փոքր ու միջիններին շուկայից դուրս թողնել»,–ասել է Ասլանյանը։ Նրա խոսքով` սա նաև երկրի անվտանգության հարցն է, քանի որ մեկ խաղացողը չի կարող ապահովել բնակչության կարիքները. ձուն հանդիսանում է երրորդ մարտավարական ապրանքը` հացից ու կարտոֆիլից հետո։ Եթե մեկ խաղացող լինի շուկայում, կարող է և՛ բարձրացնել, և՛ իջեցնել ապրանքի գինը։ Ասլանյանն ասում է նաև, որ բացի սրանից մեծ ընկերությունների պահեստներում միլիոնավոր ձվերի կուտակումներ կան։ Հայաստանում ձվի օրական պահանջարկը 2800-3000 արկղ է` 1 մլն 100 հատ ձու, սակայն այսօր օրական 2 միլիոնից ավելի ձու է արտադրվում։ Ընկերության տնօրենը նշում է` ձուն 21 օր հետո արդեն օրգանիզմին վնաս է, իսկ շուկայում հայտնվում է ձու, որը մեկ ամիս առաջ է մակնշված։ «Հորդորում ենք մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, որ քայլեր ձեռնարկեն, հակառակ դեպքում տասնյակ ձեռնարկություններ կփակվեն, 1000-ից ավելի մարդ գործազուրկ կմնա ու երկիրը կլքի։ Ամեն օրը փոքր և միջի ընկերությունների համար վիճակագրական է` ամեն օր նրանք մեկ արտադրողի են կորցնում»,–ասում է Ասլանյանը։ Նա հավելեց, որ փոքր և միջին ձեռնարկություններով քննարկել են հարցը։ Դրանից հետո դիմել են մրցակցության պաշտպանության հանձնաժողով, վարչապետի աշխատակազմ, բայց մինչ օրս որևէ պատասխան չկա։ Ասլանյանն ասում է, որ եթե խնդրին լուծում չտան, ծայրահեղ քայլերի կդիմեմ` պատրաստ են ձվի արկղերով գնալ ու Բաղրամյան պողոտան, օդանավակայան տանող ճանապարհը փակել։ Ձեռնարկատերը նշում է` պետք է գնային քաղաքականություն լինի, ներքին սանդղակ սահմանվի, որ դրանից ցածր գնով չվաճառեն ձուն։ Ասլանյանն իր խոսքն ամփոփում է` հավելելով, թե վերջերս պարզաբանումներ էին հնչել, թե որոշ ընկերություններ ձվի գինն իջեցրել են, որ թոշակառուներն էլ կարողանան այն գնել, սակայն մարդ միայն ձվով չի ապրում` ՀՀ–ում ամեն ինչն է թանկացել։ Մրցակցության հանձնաժողովից լրատվականին հայտնեցին` հարցի առնչությամբ հանձնաժողովին գրավոր դիմել է «Աշտարակ ձու» ընկերությունը, թեժ գծով՝ Հրայր Ասլանյանը: «Այս պահին կարող ենք ասել, որ եթե խնդիրը հանձնաժողովի տիրույթում լինի, հանձնաժողովը հայտարարությամբ հանդես կգա»,–հայտնեցին մրցակցության հանձնաժողովից։ Հիշեցնենք, որ «Աշտարակ ձու», «Արաքս» և «Արզնի» թռչնաֆաբրիկաներին մրցակցության հանձնաժողովը 2021 թվականի մարտին ձվի գնի չհիմնավորված բարձրացման համար տուգանել էր: «Աշտարակ ձու» ընկերությունը վարչական դատարանում վիճարկել էր հանձնաժողովի սահմանած ավելի քան 15 միլիոն դրամ տուգանքը: Վարչական դատարանը մերժել էր ընկերության հայցը։
    13:29
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Թիրախավորելով Արցախի նախագահին` Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս․ Արցախի թեմի առաջնորդ
    Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը անդրադարձել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից հնչեցրած սպառնալիքներին: Այս մասին հայտնում են Արցախի թեմից: «Մեզ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է և պիտի շարունակի իր այս նենգ, ապակառուցողական քաղաքականությունը: Պատերազմից հետո հատկապես, ո՞վ է տեսել Ադրբեջանից մի կառուցողական խոսք, ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախը, որպես հայկական վերացնի: Եվ պատահական չէ գերիների բանտարկությունը, մշակութային եղեռնը և վերջապես պետական այսպես ասած, կառուցների նկատմամբ տեռորը: Որովհետև ի դեմս Արցախի պետության Սահմանադրությամբ հանդես է գալիս Արցախի նախագահը: Այս անգամ թշնամին թիրախավորել է Արցախի նախագահի ինստիտուտը, ինչը փաստում է, որ Արցախի պետականությունը բառիս բուն իմաստով վտանգված է: Թիրախավորելով ԱՀ նախագահին Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս: Ես՝ որպես արցախցի, որպես հայ, որպես հոգևորական դատապարտում եմ Ադրբեջանի ապակառուցողական որոշումները: Ի գիտություն Ադրբեջանի արցախցիներս կանգնած ենք մեր նախագահի կողքին եւ պատրաստ ենք ապահովվել մեր նախագահի անվտանգությունը»,- ասել է նա:
    13:27
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կուրսանտի ծնողն ահազանգում է․ որդուն ընդամենը 2 ժամով են տուն թողնում
    «Oragir.news»-ին է ահազանգել Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտի ծնողը՝ ասելով, որ այնտեղ ուսանող իր որդուն ընդամենը 2 ժամով են տուն թողնում։ Կուրսանտի ծնողն ասել է, որ նախկինում որդին և մյուսներն էլ ամեն օր գնում էին տուն, տանը գիշերում և առավոտյան գնում համալսարան, սակայն կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով շուրջ 3 տարի չեն թողել, որ տուն գնան, կարճատև ազատ արձակումներ են եղել։ Վերջերս կուրսանտների տուն գնալը վերականգնվել է, սակայն 3 օր հետո ՊՆ-ից հրահանգ է ստացվել, որ ուսանողներին ընդամենը 2 ժամով բաց թողնեն․ «Պն-ում ինչ-որ մեկը քնել-զարթնել է, երազ է տեսել և որոշել, որ տղաս պետք է 2 ժամով տուն գա։ Բայց մինչև համալսարանից տուն է հասնում, այդ 2 ժամը լրանում է։ Մեր տեղեկություններով, համալսարանը ՊՆ-ին նամակ է գրել, որ այս հարցին լուծում տան։ Տղան լավ սովորում է, հասկանալի է, որ զինվորական ծառայություն է, խիստ պետք է լինի, բայց ծնողը չպե՞տք է իր որդուն տեսնի»,- ասել է կուրսանտի մայրը։ Նա նշել է, որ այդ հրամանը 5 օր առաջ է արձակվել, սակայն թե ի՞նչ պատճառով, կուրսանտներին չի պարզաբանվել։ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ուսման տևողությունը 5 տարի է։ «Oragir.news»-ն այս թեմայով փորձել է պարզաբանում ստանալ ՊՆ-ից, սակայն զանգերին պատասխանող այդպես էլ չի եղել։ Ծնողն ասել է՝ շատ գոհ է համալսարանից, նա վստահ է, որ խնդիր ստեղծողը ՊՆ-ն է, այլ ոչ համալսարանի ղեկավարությունը։
    13:20
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գիրքն աշխարհն ու ինքդ քեզ ճանաչելու միջոց է. Արման Թաթոյանը խորհուրդ է տալիս գրքերը կարդալ բնագրով
    Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը դասական գրականության երկրպագու է, սիրում է ընթերցել Լև Տոլստոյի, Ջորջ Բայրոնի, Միխայիլ Լերմոնտովի և այլ մեծանուն հեղինակների ստեղծագործությունները: Թաթոյանը նշում է, որ գրողին հասկանալու, տվյալ ժամանակաշրջանի և երկրի առանձնահատկությունները լիարժեք պատկերացնելու համար անհրաժեշտ է գրքերը բնագրով կարդալ: Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցն Արման Թաթոյանի հետ զրուցել է գրքի, գրականության, տոնի կարևորության մասին: -Ինչպես ասել է Եղիշե Չարենցը` գրքերի աշխարհը տիեզերք է անեզր: Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունեն գիրքը, գրականությունը: -Գրականությունը նոր գիտելիքի աղբյուր է, աշխարհը ճանաչելու միջոց է: Այն հնարավորություն է տալիս հասկանալ, սովորել, տեղեկանալ, նոր զգացմունքներ, հույզեր ապրել: Գրականության միջոցով են զարգանում մարդու պատկերացումներն աշխարհի մասին հատկապես, երբ գիրքը հարուստ է տարբեր կերպարներով: Սիրում եմ այնպիսի գրականություն, որը թույլ է տալիս պատկերացում կազմել կոնկրետ ժամանակաշրջանի առանձնահատկությունների մասին: Հետաքրքիր է` գրականության շնորհիվ երբեմն ճանաչում ես ինքդ քեզ, երբ տարբեր կերպարներ ես ուսումնասիրում, փորձում ես հասկանալ նրանց և բացահայտում ես քեզ: Հարց ես տալիս, թե դու ինչպես կվարվեիր այս կամ այն իրավիճակում, համաձա՞յն ես հերոսի հետ, թե՞ ոչ: Գրականությունը մտածելու արվեստ է սովորեցնում, որովհետև, ընթերցելիս վիճում ես կերպարների հետ, և երկխոսություն է սկսվում գրողի հետ: -Տարբեր պաշտոնյաներ երբեմն խոստովանում են, որ ժամանակի սղության պատճառով հիմնականում մասնագիտական գրականություն են ընթերցում: Դուք ի՞նչ գրքեր եք նախընտրում կարդալ`գեղարվեստական, փաստավավերագրական, թե՞… -Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» գիրքը շատ եմ սիրում նախ պատմական նշանակության, հետո էլ կերպարների բազմազանության համար: Եթե չեմ սխալվում, մոտավորապես 550 կերպար կա վեպում, և այն ներկայացնում է ռուսական հասարակության պատմությունը, յուրահատկությունները: Կարևոր է ըմբռնել գլխավոր իմաստը. հեղինակի նպատակը հենց պատերազմը կամ խաղաղությունը ներկայացնելը չէ, այլ հասարակական ընկալումները: Տոլստոյը կարևորում է հասարակությունն ու ասում, որ անհատը չպետք է հակադրվի հասարակությանը, որ նա ընդամենը հասարակության մաս է: Իսկ Բայրոնը, Լերմոնտովը, Պուշկինը կենտրոնանում են անհատի վրա և անհատապաշտական տրամադրություններ են հաղորդում: Պատահական չէ, որ բայրոնիզմը համարվում է եվրոպական գրականության ռոմանտիկ ուղղություններից մեկը: Նա խոսում է անհատի մասին, նրա հիասթափությունների և նրա` հասարակության հետ հակադրության մասին: Բայրոնից ոգեշնչվել է Լերմոնտովը` ներկայացնելով անձի ու հասարակության հակասությունները, երբ անհատը հիասթափվում է և փորձում հասկանալ, թե ինչպես է հնարավոր լուծել խնդիրը: Նույնը Պուշկինի դեպքում էր, բայց վերջինս, ի տարբերություն Լերմոնտովի, կեսուրախ մարդ էր, և, ինչպես ընդունված էր այդ դարաշրջանի ռուսական գրականության մեջ, կենսախինդ գրողների համար այնքան էլ ընկալելի չէին բայրոնիզմի գաղափարները: Սիրում եմ գրքեր, որոնցում վառ արտահայտված են աշխարհընկալումների առանձնահատկությունները: Մեծ գրողները ոչ թե ինչ-որ փոքր իրադարձություն նկարագրելու խնդիր են դնում իրենց առաջ, այլ ձգտում են մեծ իմաստ հաղորդել ստեղծագործությանը` հիմնվելով մարդու գաղափարների, հույզերի, ժամակաշրջանի վրա: Վերոնշյալ գրողներին շատ բարձր եմ գնահատում, որովհետև նրանց ստեղծած գեղարվեստական գրականության շնորհիվ ավելին ես իմանում, քան պատմության գրքերի: Քսաներորդ դարասկիզբը հրաշալի ներկայացվում է Սերգեյ Եսենինի գործերում, որը լիրիկական ստեղծագործությունների փայլուն հեղինակ է: -Ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ Մարսել Պրևոն ասել է, որ պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը: Հանդիպե՞լ եք նման գրքի: -Կառանձնացնեմ «Պատերազմ և խաղաղություն»-ը: Գիրքը հնարավորություն է տալիս հասկանալ մարդկանց տարբերությունները: Այն դրական կերպարների վրա է հիմնված: Եթե ուշադրություն դարձնեք Տոլստոյի գրականությանը, կտեսնեք, որ նա բացասական կերպարների վրա չի կենտրոնանում. դա ճիշտ գրականություն է երիտասարդների համար: Ինձ համար էական էր հասկանալ բարձրաշխարհիկ կյանքի յուրահատկությունները: Իրադարձությունները ծավալվում են Սանկտ Պետերբուրգում. հետաքրքիր էր ծանոթանալ արքունական ներկայացուցիչներին, որոնք պատվաբեր էին համարում ֆրանսերեն խոսելը, ֆրանսիական մշակույթի ազդեցությունը ցույց տալը, իսկ մյուս կողմից` ռուսական հասարակության հմայքը: Գիրքն աշխարհընկալման առումով ինձ համար շատ կարևոր էր: Էական է նաև այն, թե ինչ լեզվով ես կարդում գիրքը: Կարծում եմ` պետք է կարդալ բնագիրը, տվյալ հեղինակի լեզուն, ոգին ընկալելու համար: Թարգմանությամբ հաճախ հնարավոր չէ լիարժեք փոխանցել գրողի զգացողությունները: Բայրոնի գործերը պետք է կարդալ անգլերեն, Պուշկինի ստեղծագործությունները` ռուսերեն, իսկ Սևակինը` հայերեն: Գրականության աշխարհը հասկանալու համար արժե լեզու սովորել: -Կա՞ն գրքեր, որոնք միշտ ձեր սեղանին են: -Շատ եմ հավանում Նիկոլայ Գոգոլի գործերը: Հետաքրքիր են նրա «Ռեվիզոր»-ը, «Տարաս Բուլբա»-ն: Սիրում եմ Տարաս Շևչենկոյի գրքերը: Հայ հեղինակներից ինձ գրավում են Նար-Դոսի ստեղծագործությունները: Կարծում եմ` գիրքը շատ լավ միջոց է ճանաչելու աշխարհն ու ինքդ քեզ: Գիրքը մարդու ձևավորման գործում մեծ դեր կարող է խաղալ: -Ի՞նչ կասեք Դեյլ Քարնեգիի կամ մոտիվացնող գրականության մասին, որը շատ տարածված է: -Քարնեգիի գրեթե բոլոր գրքերն ընթերցել եմ: Այն հեշտ է տրվում մարդուն, բայց երիտասարդների համար է: Նրա գրքերը հատկապես կարող են կարևոր լինել այն մարդկանց համար, որոնք նոր են մուտք գործում կյանք, որովհետև նա սովորեցնում է, թե ինչպիսին է պետք լինել օտարների միջավայրում, ինչպես գրավել մարդկանց, չնեղացնել, հասկանալ նրանց: Քարնեգին ասում է, որ մարդու համար ամենակարևոր բանն իր անունն է: Ես հաճախ եմ ասում, որ այս կամ այն հայտարարության մեջ ընդգծեն մարդու անունը, որովհետև դա իրապես կարևոր է. անունը հենց մարդն է: -Փետրվարի 19-ին Հայաստանում նշում ենք Գիրք նվիրելու օրը: Որքանո՞վ եք կարևորում այդ տոնը, որը ևս մեկ անգամ հիշեցնում է գրքի կարևորության մասին և ի՞նչ գրքեր եք նվիրելու ձեր մտերիմներին: -Հիմա բավականին բարդ ժամանակաշրջան է: Ցավոք, գիրք կարդալը կամ ուսումնասիրելը, գրքի միջոցով աշխարհը ճանաչելը դարձել է ոչ պոպուլյար: Նկատել եմ, որ ֆիլմերն են ասես փոխարինում գրքերին: Ըստ իս` գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը երբեք չի կարող փոխարինել գրքին, որովհետև ռեժիսորն անպայման իր մոտեցումն էլ է առաջարկում կինոնկարում, և գրքի անաղարտությունը կորում է: Կարևորում եմ Գիրք նվիրելու տոնը և ցանկանում եմ, որ մեր հասարակությունը` երեխաները, երիտասարդները սիրեն գիրքը, որ մանկավարժները հորդորեն գիրք կարդալ: Յուրաքանչյուրս պետք է հիշի, որ գրքերի օգնությամբ ճանաչում ենք աշխարհն ու ինքներս մեզ, և դրանք օգնում են մեր զարգացմանը:
    13:05
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ որոնվում է 36-ամյա Լալա Հովսեփյանը
    Ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 36-ամյա Լալա Հովսեփյանը։ Նա փետրվարի 6-ին դուրս է եկել տնից ու չի վերադարձել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։
    13:00
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են ford-ը, Toyota-ն, 2 Mercedes և Opel Zafira-ն
    Այսօր՝ փետրվարի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 02։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են ford, Mercedes E320, Toyota, Mercedes C180 և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
    12:52
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 84 դեպք, արձանագրվել է մահվան 1 դեպք
    Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 269 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 84 դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Ստացիոնար բուժում է ստանում 62 քաղաքացի: Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7605 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2467 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 27 դեպք է արձանագրվել:
    12:37
    19.02.22
    Ավելին
  • Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1469 նոր դեպք
    Հայաստանում փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1469 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 413295 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2851836 վերջին մեկ օրում` 5659 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 16088 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1151-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 388 780 անձ` վերջին մեկ օրում 2587 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 10 021 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1585 է:
    12:00
    19.02.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 19.02.2022
    11:31
    19.02.22
    Ավելին