Լրահոս

2022-02-19
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի ղեկավարությանը զեկուցվել էր` Ադրբեջանը գործընթացների է պատրաստվում. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը վերջերս հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ տարածքների ճշգրտումներ կատարելուց հետո որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինելու։ Խոսքը, հիշեցնենք, դեռևս մայիսի 12-ին Սյունքի մարզի Սև լճի տարածք ներխուժած ու տեղակայված ադրբեջանական ուժերի մասին է: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ստեղծված իրավիճակն այսպես է նկարագրում. «Պատկերացրեք՝ ապրում եք դուռ չունեցող տան մեջ, ու մի օր գալիս, տեսնում եք, որ տան սենյակներից մեկում անծանոթ մարդիկ են տեղավորվել: Եթե նրանց հարցնեք՝ ինչպե՞ս եկեք ու տնավորվեցիք, ապա կպատասխանեն՝ դե դուռ չկար, պահակ ու տիրություն անող չկար, անտեր էր, մենք էլ եկանք, տնավորվեցինք: Ու եթե ուժ չունես, ապա նրանք կմնան այնքան ժամանակ, քանի դեռ հարմար առիթի դեպքում մեկ այլ սենյակ էլ կզբաղեցնեն»: «Ժողովուրդ» օարթերթի դիտարկմանը՝ միայն դո՞ւռ, թե՞ դուռը հսկող էլ չկար, Վրթանեսյանն արձագանքեց. «Դուռ ասելով՝ ամբողջը նկատի ունեմ, այսինքն՝ պաշտպանություն չկար: Ընդ որում՝ դեռևս 2021-ի ապրիլից ակնհայտ էր, որ Ադրբեջանն ինչ-որ գործընթացների է պատրաստում, ու այդ մասին, վստահ եմ, զեկուցվել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, բայց որևէ բան չի արվել»:
    10:16
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    18 տարի առաջ այս օրը Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում կացնահարեց հայ սպային
    Լրանում է Գուրգեն Մարգարյանի գազանաբարո սպանության հերթական տարելիցը։ 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում անգլերենի դասընթացների էր մասնակցում ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, կացնահարվեց ադրբեջանցի սպա ռամիլ սաֆարովի կողմից։ Մի քանի փորձաքննություն կատարվեց։ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին կաշառել հոգեբույժներին, որոնք կատարում էին փորձաքննությունը, չէ՞ որ ցնցված Հունգարիան չէր կարողացել հավատալ, որ հոգեպես առողջ մարդը կարող է նման հրեշավոր հանցագործություն կատարել։ Դատավարությունը շարունակվեց երկու տարի։ Հունգարիան մարդասպանին դատապարտեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի։ Դատավճիռն ընթերցվեց 2006թ. ապրիլի 3-ին։ Հունգարիայի այն ժամանակվա արտգործնախարար Կինգա Գենցը 2008թ. այցով Երեւանում գտնվելով՝ պատասխանել էր սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու հնարավորության մասին հարցին եւ նշել, որ նման հնարավորություն կա, բայց Հունգարիան այդպիսի պարտավորություն չունի։ «ռամիլ սաֆարովի արարքը հունգարական հասարակության համար ցնցում էր։ սաֆարովին վերադարձնելու հնարավորություն կա, բայց Հունգարիան այդպիսի պարտավորություն չունի։ Բոլոր հարցերը, որոնք վերաբերում են սաֆարովին, դիտարկվելու են շատ լուրջ։ Ամենագլխավոր հարցն այն է, թե արդյոք սաֆարովն Ադրբեջանում կկրի ցմահ բանտարկությունը, թե ոչ»,- ասել էր նախարարը։ 6 տարի անց այդ երկրի իշխանությունները՝ հանձին վարչապետ Վիկտոր Օրբանի, գործարք կնքեցին Ադրբեջանի իշխանությունների հետ։ Հունգարիան կաշառվեց ադրբեջանական նավթադոլարներով եւ արդարություն ու օրինականություն հասկացությունները փոխարինեց այսրոպեական շահով։ ռամիլ սաֆարովը վերադարձվեց հայրենիք, որտեղ անհապաղ ազատ արձակվեց՝ հերոսի կոչում ստանալով։ Նույն օրը՝ 2012թ. օգոստոսի 31-ին, Հայաստանը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Դրանք վերականգնված չեն առայսօր։ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն փոխհատուցել են սաֆարովին՝ «հասցված վնասի» պատճառով (բնակարանի եւ կոչման տեսքով), այլեւ ազգային հերոսի կոչում են տվել։ Չնայած սրան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուղիղ կապ չի տեսել Ադրբեջան պետության եւ սաֆարովի արարքի միջեւ։ Ինչպես անձամբ սաֆարովը, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունները միանգամայն անպատիժ են մնացել։
    10:08
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արա Սահակյանը տղա է ունենալու
    Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը կրկին հայր է դառնալու, Սահակյանն ու նրա երկրորդ՝ ուկրաինուհի կինը տղա երեխա կունենան, որը կլինի Սահակյանի երրորդ արու զավակը։ Սահակյանը երկու զավակ ունի առաջին ամուսնությունից»:
    10:02
    19.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Մամուլի տեսություն
    «Հրապարակ» «Անորակ հրթիռների» գործով վարույթ իրականացնող մարմինը դեռեւս անցած տարվա հուլիսին հրթիռների փորձաքննություն էր նշանակել, սակայն հոկտեմբերին հայտնի է դառնում, որ այն անկատար է մնացել, ինչի դեմ Դավիթ Տոնոյանի փաստաբանները բողոք են ներկայացրել։ «Փաստ» Ըստ մասնագետների, գործազուրկների թիվը կրճատվել է արտագաղթի արդյունքում: «Հրապարակ» Արցախում նախատեսված սցենարով առաջ են շարժվելու: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կնշանակեն սահմանադրական հանրաքվեն։ 2023-ին էլ՝ խորհրդարանական, 24-ին՝ նախագահական ընտրություններ կանցկացվեն: «Հրապարակ» Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի տասնյակ մարդկանց դրամական օգնություն տրամադրելու մասին որոշումներ է ստորագրել։ «Փաստ» ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից ինչ փոփոխություններ պետք է կատարվեն համավարակի հետ կապված սահմանափակումների հարցում: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանի հետ:
    10:00
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մյունխենում Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ պետնախարարի հետ
    Փետրվարի 18-ին Մյունխենում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդների հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցության շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների դրական դինամիկան՝ խարսխված պատմական կապերի, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը:
    09:56
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Անորակ հրթիռների» գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. ««Անորակ հրթիռների» գործով ուշագրավ մանրամասներ են մեզ հայտնի դարձել։ Ինչպես հայտնի է, վարույթ իրականացնող մարմինը դեռևս անցած տարվա հուլիսին հրթիռների փորձաքննություն էր նշանակել, սակայն հոկտեմբերին հայտնի է դառնում, որ այն անկատար է մնացել, ինչի դեմ Դավիթ Տոնոյանի փաստաբանները բողոք են ներկայացրել։ Ավելի քան չորս ամիս կալանքի տակ գտնվող Տոնոյանն էլ իր հայտնի նամակում վստահություն հայտնեց, որ «փորձաքննությունն իրականացնելու պարագայում հաստատվելու էր հրթիռների կիրառելիությունը»։ Փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ, հիշեցնենք, հանդես էր եկել դատախազությունը, մեր տեղեկություններով՝ անգամ ՊՆ հատուկ ստորաբաժանմանը տեղյակ են պահել՝ նախապատրաստվել, որ հրթիռների մասով փորձաքննություն է իրականացվելու, սակայն ժամանակ անց փոշմանել են, իսկ գործով փակ նիստի ժամանակ դատախազական կողմն իբր հիմնավորել է, որ փորձաքննությունը, մեծ գումարների հարց լինելուց զատ, կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ, որովհետև պետք է ինքնաթիռն օդ բարձրանա, հրթիռը կրակի և այլն։ Եվ չնայած գործով ամբաստանյալներից մեկը, որը մասնագիտությամբ օդաչու է, պատրաստակամություն է հայտնել անձամբ վարել ինքնաթիռը, ավելին՝ թռիչքի ժամանակ էլ ընտանիքին նստեցնել ինքնաթիռում՝ փորձելով վստահեցնել, որ ինքնաթիռները լավ վիճակում են, միևնույն է՝ փորձաքննություն անցկացնելու որոշում մինչ օրս չի կայացվում»։
    09:43
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործազուրկների թիվը կրճատվել է արտագաղթի արդյունքում. «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է․ Օրվա իշխանությունների կողմից ամենաթմբկահարվող թեման, ինչի մասին հնարավոր բոլոր առիթներով նրանք բարձրաձայնում են, ՀՀ-ում աշխատատեղերի «աննախադեպ» աճն է և գործազրկության ոչ պակաս «աննախադեպ» կրճատումը: Այն, որ նման հայտարարությունները բացառապես քարոզչական նշանակություն ունեն, և ոչ մի աննախադեպության մասին խոսք լինել չի կարող, քանիցս բարձրաձայնել են մասնագետները: Պաշտոնական վիճակագրությունն էլ իր հերթին փաստում է, որ 2021-ի երրորդ եռամսյակում զբաղված քաղաքացիների թիվը 17 հազարով պակաս է եղել, քան 2020-ին։ Թերթի հետ զրույցում հայտնի տնտեսագետներից մեկը նշել է, որ իշխանությունների կողմից շահարկվող այն պնդումը, թե գործազրկությունը կրճատվել է, եթե նույնիսկ ճիշտ էլ լինի, դա տեղի է ունեցել ոչ թե նրա հաշվին, որ նոր աշխատատեղեր են ստեղծվել, և մարդիկ աշխատանք են գտել, այլ այն պատճառով, որ երկրում նվազել է աշխատուժի քանակը: Այսինքն, «դրական» ցուցանիշ է ներկայացվում մի թիվ, որը պայմանավորված է լուրջ արտագաղթով։ Ասենք՝ միայն 2021-ին 161 հազար ՀՀ քաղաքացի դիմել է, որպեսզի մասնակցի «Գրին քարտ»-ի խաղարկության։ Նույն 2021 թվականի առաջին 6 ամիսների տվյալներով, ՀՀ 22 հազար քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն։ Պաշտոնական տվյալներով, նախորդ տարի ՀՀ-ից հեռացել և չի վերադարձել 73500 ՀՀ քաղաքացի։ Համեմատության համար նշենք, որ նույն պաշտոնական տվյալների համաձայն, 2017-ին ՀՀ-ից հեռացել ու այլևս չի վերադարձել 36200 մարդ:
    09:41
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եվս մեկ անուն. ով է ցանկանում լքել դատախազությունը. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին դատախազությունը լքել ցանկացող պաշտոնյայի նոր անուն է հայտնի դարձել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ Գլխավոր դատախազության դատախազները ցանկանում են լքել համակարգը՝ դառնալով դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանում աշխատանքի անցնելու համար դիմել են նաեւ շատ դատախազներ: Մասնավորապես, նոր ստեղծվելիք դատարան ցանկություն է հայտնել նաեւ գնալ Լոռու մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանը։ Բացի այս, դիմել են նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ նշանակված Տիգրան Դավթյանը եւ դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սուրիկ Խաչատրյանը: Առաջիկայում կներկայացնենք նաեւ այլ անուններ:
    09:39
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կրկին թիրախավորվել է Թաղավարդ համայնքի խաղաղ բնակչությունը
    փետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս։ Դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի աշխատակիցները մեկնել են Թաղավարդ համայնք և փաստագրել հանցագործության հետևանքներն ու ամրագրել ապացույցները։ Դեպքի մասին դատախազության կողմից հաղորդվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, ինչպես նաև փոխանցվել են դեպքի նախնական ապացույցները։
    01:47
    19.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրդեհ է բռնկվել Նորքի 6-րդ փողոցում
    Փետրվարի 18-ին, ժամը 18:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:
    00:08
    19.02.22
    Ավելին
2022-02-18
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
    ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի հետախուզության գլխավոր վարչության պետին ազատելու մասին։ «Արայիկ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:
    23:56
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոսել են գյուղացիական միությունների աշխատանքի արդյունավետության և դերի բարձրացման․ Վահան Քերոբյան
    Այսօր հանդիպել եմ «Գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ-ի Արագածոտնի, Վայոց Ձորի, Արմավիրի, Լոռու, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերի ներկայացուցիչներին։ Խոսել ենք գյուղացիական միությունների աշխատանքի արդյունավետության եւ դերի բարձրացման, ինչպես նաեւ այն խնդիրների մասին, որոնց առավել հաճախ բախվում են ֆերմերները։ Քննարկման ընթացքում անդրադարձել ենք նաեւ հողային բարեփոխման հարցերին, ինչը բավականին մեծ ոգեւորությամբ ընդունվեց գյուղացու խնդիրներին ամենամոտ կանգնած մասնագետների կողմից. նրանք նույնպես կիսում են կառավարության այն դիրքորոշումը, որ հողերի խիստ մասնատվածությունը խոչընդոտում է գյուղատնտեսության զարգացմանը մեր երկրում։
    23:48
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար Երևանում. բախվել են ատամնաբույժի Toyota-ն ու «Վեոլիա Ջրի» աշխատակցի 07-ը. կան վիրավորներ
    Երեկ՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Գևորգ Չաուշի փողոցի թիվ 2/7 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 62-ամյա Սամվել Հակոբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և 42-ամյա Ռոման Սիմոնյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 28-ամյա Մ. Դ.-ն և 4-ամյա Շ. Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Շամշյանի տեղեկություններով՝ 07-ի վարորդ Ս. Հակոբյանը աշխատում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, իսկ Toyota-ի վարորդ Վ. Սիմոնյանը՝ «Բելլա Դենտ» ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ:
    23:34
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Չարենցի փողոցում․ տուժածներ չկան
    Երեկ՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Չարենցի փողոցում բախվել են Սասուն Պետոյանի վարած Mercedes մակնիշի և Հրաչյա Կիրակոսյանի վարած ГАЗель մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/18/1207285/
    23:12
    18.02.22
    Ավելին
  • Հայաստան
    «Քնում-արթնանում ենք, ԱՊՊԱ-ն թանկանում է». վարորդները բողոքում են՝ «դառնալու ա անհնազանդություն»
    Մարտի 1-ից ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ՝ «ԱՊՊԱ-ն չի թանկանալու» գրությամբ թերթիկներով այսօր նորից բողոքի ակցիա են արել վարորդները: Նրանց խոսքով՝ բոլորը խոսում են 3000 դրամ թանկացման մասին, բայց մեքենայի տեսակով պայմանավորված թանկացումները տարբեր են ու կարող են հասնել 15,000 և ավելի դրամի։
    23:05
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքում խաթարվել է երեխաների անվտանգությունը․ Արման Թաթոյան
    Իմ հրավերով համատեղ այց Սյունիքի մարզ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան) ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ՝ երեխաների իրավունքների վիճակն ուսումնասիրելու և աջակցության ծրագրեր քննարկելու նպատակով: Սյունիքում երեխաների իրավունքների հարցերն ունեն առանձնակի արդիականություն: Հարցն այն է, որ երեխայի միջազգայնորեն երաշխավորված լսվագույն շահերը կոպիտ ոտնահարված են ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով. օրինակ՝ Կապան-Ճակատեն ճանապարհի արգելափակման պատճառով անօրինական սահմանափակվել է երեխաների կրթության իրավունքը, նրանք զրկվել են ազատ տեղաշարժման հնարավորությունից: Սյունիքում գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու հետևանքով խաթարվել է երեխաների անվտանգությունը (օրինակ՝ Ներքին Հանդի դպրոցից ընդամենը մի քանի հարյուր մետրի հեռավորություն է, իսկ մեկ այլ դեպքում բնակելի տներն ու կրթական հաստատությունները նրանց դիտարկման ներքո են): Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի (Gevorg Parsyan) աջակցությամբ՝ տիկին Քրիսթինե Վայգանդի հետ երեկ համատեղ այցեր ենք իրականացրել Կապանի մանկական համայնքային կենտրոն, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր և Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն։ Տեղի է ունեցել առանձին հանդիպում Կապանի համայնքային սոցիալական աշխատողների հետ: Կապանի մանկական կենտրոնում փոխհամայնքապետ Գոռ Թադևոսյանի (Gor Tadevosyan), մանկավարժների և սոցիալական աշխատողների մասնակցությամբ քննարկել ենք մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող, ծնողական խնամքից զրկված, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների առողջ զարգացմանն ու ապրելակերպին վերաբերող աշխատանքները։ Սոցիալական աշխատողները և Կապանի մանկական կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելուց հետո բազմաթիվ են լինում ահազանգերը՝ կապված երեխաների անվտանգության: Ճանապարհն ադրբեջանական զինծառայողների կողմից արգելափակվելուց հետո էլ երբ ահազանգեր են ստանում, չեն կարողանում այցելել երեխաներին, ծնողները նույնպես մեծ խնդիրների առաջ են կանգնած, քանի որ մեծ բարդություններ են առաջ եկել ճանապարհից օգտվելու հարցում: Նշվածից բացի, քննարկումների ընթացքում արձանագրվել են ներառական կրթության ոլորտի խնդիրները: Դրանցից կարևորներից է այն, որ գրեթե բացակայում են պետության իրազեկումները, չկան ուսուցիչների բավարար մասնագիտական վերապատրաստումներ, ինչի պատճառով ոչ միայն չկա պատկերացում դրա վերաբերյալ, այլ անգամ կոնֆլիկտներ են առաջանում ներառական կրթություն ապահովող դպրոցներ հաճախող երեխաների ծնողների և ուսուցիչների միջև։ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում շրջայց են կատարել և ծանոթացել երեխաների կրթության ու դաստիարակության համար նախատեսված պայմաններին։ Կրթահամալիրի տնօրենը ներկայացրել է երեխաների համար նախատեսված դասընթացները, աշխատանքների կազմակերպումը: Այնուհետև, այցելել ենք «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ: Այստեղ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ միասին ծանոթացել ենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաների հետ կապված պայմաններին, նրանց ընտանիքներին ցերեկային ծառայությունների տրամադրմանը։ Այստեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերներն արդեն իսկ կարևոր ծրագրեր իրականացրել են: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին բոլոր այցերի ժամանակ հաստատությունները ներկայացրել են իրենց կարիքները: Կապանից բացի, այցի ընթացքում ՄԱԿ-ի գործընկերոջս ներկայացրեցի պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների պատճառով երեխաների իրավունքների խախտման փաստերը։ Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհին առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողություն սահմանելու և ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը փակելու հետևանքով երեխաները չեն կարողանում հաճախել ուսուցիչների մոտ լրացուցիչ դասընթացների Գորիս քաղաք։ Գնալու դեպքում խնդիր է նաև երեխաների վերադարձը Գորիսից՝ կապված ժամերի անհարմարությունների հետ (օրինակ՝ ժամը 13-ին կամ 14-ին դասը վերջացնող երեխան պետք է ևս մի քանի ժամ սպասի տրանսպորտային միջոցի ժամին): Երեխաների առաջնային շահերից է բխում նրանց անվտանգության ու կենսական իրավունքների ապահովումը: Քննարկվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի շրջանակում երեխաների իրավունքների պաշտպանության լրացուցիչ ծրագրեր իրականացնելու հարցերը: Սյունիքի մարզում (Կապան, Գորիս և այլ համայնքներ) կարևոր միջոցներ արդեն իսկ ձեռնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը և պրոֆեսիոնալ անձնակազմը: Սյունիքի մարզ իրականացրած այս համատեղ այցի համար երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին ուշադիր վերաբերմունքի համար և, իհարկե, նրա համար, որ անմիջապես համաձայնեց իմ հրավերին իրականացնելու համատեղ այցը:
    23:02
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմել են թվով 6 դատավորներ
    Բարձրագույն դատական խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան 2022 թվականի փետրվարի 11-ին, 14-ին, 15-ին և 17-ին անցկացրել է առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբաններ: Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվող կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 17 հավակնորդ և 1 իրավաբան գիտնական, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով ենթաբաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 4 հավակնորդ և 1 իրավաբան գիտնական։ Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդել է քվեարկությունը: Կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնից և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով ենթաբաժնից քաղաքացիական մասնագիտացման բաժնների համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29․10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար կարող են դիմել առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները հակակառուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համար։ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմել են թվով 6 դատավորներ։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արդյունքում առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող 6 դատավորներից անհրաժեշտ ձայներ են ստացել 2-ը, կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնից դատավորների թեկնածուների 18 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 11-ը, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժնից դատավորների թեկնածուների 5 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 3-ը․ Առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորներ Ավետիսյան Նաիրա Վազգենի Բադալյան Կարապետ Սերյոժայի Կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժին Առաքելյան Ռիմա Արարատի Գրիգորյան Արամ Գրիշայի Գրիգորյան Կարեն Պապինի Դադոյան Սարգիս Սիմոնի Դավթյան Տիգրան Սամվելի Դոլմազյան Վահե Արսենի Խաչատրյան Սուրեն Երվանդի Հովհաննիսյան Գիվի Համլետի Ղազարյան Խաչիկ Կարապետի Մոսինյան Մերի Աղաբեկի Սարգսյան Վարդգես Արայիկի Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժին Ավագյան Նարինե Աշոտի Ղարսլյան Աշխեն Ռուբենի Վարդանյան Սյուզաննա Արմենի
    23:00
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պետբյուջեից 1 մլն դոլար գրանտ՝ «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ին
    Վարչապետի աշխատակազմը մոտ 1 մլն դոլար, իսկ ավելի ճիշտ՝ 444 մլն 810 հազար դրամ՝ 924 հազար դոլար է տրամադրել կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ին», որն հանրության շրջանում առավել հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»։ Դրամաշնորհը «Ֆեյքերի ՊՈԱԿ-ին» տրվել է 1 տարվա համար։ Այդ գրանտով ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝ այդ գումարով ՊՈԱԿ-ը պետք է արտասահմանյան ԶԼՄ-ների և սոցցանցերի մոնիթորինգ, կառավարության ֆեյսբուքյան էջերի կառավարում, ներքաղաքական թեմաներով հոդվածներ, մամուլի վերլուծություն, ու էլի նման բաներ անի ընդամենը։ Նշենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ այս ՊՈԱԿ-ը իշխանափոխությունից հետո վերածվել է «ֆեյքերի ֆաբրիկայի», որտեղից արշավներ են արվում տարբեր քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների դեմ։ Հիշեցնենք, որ Oragir.news-ն արդեն գրել էր, որ մոտ 1 մլն դոլար էլ տրամադրվել էր պատգամավոր Էդգար Հակոբյանի կնոջ՝ Անժելիկա Շապովալովայի ՊՈԱԿ-ին, որն էլ զբաղվում է կառավարական «դաչաների» սպասարկմամբ։ Եվս 1 մլն դոլար վարչապետի աշխատակազմը, որպես գրանտ, տվել էր «Սպասարկում» ՊՈԱԿ-ին՝ վարչապետի աշխատակազմին կից շենքերի «սպասարկման» համար։
    22:54
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարչապետը տիկնոջ հետ այցելել է «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդես
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելել են Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ծանոթացել են «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված նմուշներին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ: Մեկտեղվել են Արտաշատ հնավայրի տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված այն գտածոները, որոնք լավագույնս են ներկայացնում հուշարձանի մի քանի հազարամյակ ընդգրկող պատմությունը։ Ցուցադրվում են կնքադրոշմներ, արձանիկներ, գունազարդ խեցեղեն, դրամներ, սափորներ և կարասներ, ռիտոններ, զարդեր և այլ ուշագրավ ցուցանմուշներ, որոնց զգալի մասն առաջին անգամ է ներկայացվելու: Ցուցադրության նպատակն է բացահայտել հին աշխարհի այս կարևոր կենտրոնի դերը միջազգային, քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններում: 2021 թվականի նոյեմբերից «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ՝ կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը:
    22:45
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ասպրամ Կրպեյանն ընդգրկվել է ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում
    Ասպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ և գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդգրկվել եմ ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա, Հայաստան-Մեծ Բրիտանիա, Հայաստան-Պորտուգալիա և Հայաստան-Կորեայի Հանրապետություն բարեկամական խմբերում։ Այսուհետև ակտիվ գործունեություն եմ ծավալելու նաև վերոնշյալ երկրներ խորհրդարաններում Հայաստանի հետ բարեկամական խմբերում ընդգրկված խորհրդարանականների հետ` hանուն ազատ, անկախ, միացյալ #հավերժականՀայաստան-ի։ Ձեր` Ասպրամ»,- գրել է պատգամավորը:
    22:25
    18.02.22
    Ավելին