Լրահոս
Հասարակական
10:36
19.02.22
149

Գյումրիում մառախուղ է․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Img default alt hy

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։