Լրահոս
Հասարակական
11:20
19.02.22
175

ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն 2 միլիոն 440 հազար դրամ է ծախսել միայն փաստաբանների վրա (լուսանկար)

Img default alt hy

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը, որը փետրվարի 19-ին կայանալիք ՇՊՀ ռեկտորի մրցույթում միակ թեկնածուն է, պարզվում է 2018 թ-ին ռեկտորի ԺՊ նշանակվելուց հետո 2 միլիոն 440 հազար դրամ է ծախսել միայն փաստաբանների վրա, այն դեպքում, երբ ՇՊՀ-ում կա "Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին", որի ղեկավարը և ևս 1 աշխատակից իրավաբան, ըստ ՇՊՀ կանոնադրության պետք է ներկայացնեն ՇՊՀ շահերը նաև դատարաններում, գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Սա ոչ արդյունավետ ծախսի վառ օրինակ է...

Հետաքրքիր է, ինչո՞վ են զբաղվել բուհի իրավաբան(ները) և հատկապես այդ բաժնի ղեկավարը, երբ նրանց փոխարեն ՇՊՀ շահերը դատարաններում պաշտպանել են նույն Սերոբյանի ընտանիքին մտերիմ փաստաբանը և ևս մեկ փաստաբան Երևանից, միայն որին վճարվել է 1 միլիոն 400 հազար դրամ...

Այդ 2 միլիոն 440 հազար դրամն ընդամենը փաստաբաններին վճարված գումարներն են... Ինչպես երևում է, տասնյակ ուսանողների կողմից վճարված վարաձավճարները ծախսվել են փաստաբանների և դատարանների վճիռները կատարելու վրա, երբ դրանք կարելի էր ծախսել բուհի օգտին...

Հավելեմ, որ դատարաններում ՇՊՀ պարտության պատճառով բուհի բյուջեից հաղթողներին դրանից ավելի շատ գումարներ են վճարվել...

Հիշեցնեմ, որ Սերոբյանը "անձնական տվյալների" քողի տակ փորձում էր թաքցնել այս ծախսերը, սակայն դատարանը նրան պարտադրեց դրանք հրապարակել...

Ինչպես երևում է, ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն բուհի բյուջեին վերաբերվում է ինչպես սեփական քսակին...»։