Լրահոս
Հասարակական
10:00
19.02.22
198

Մամուլի տեսություն

«Հրապարակ»

«Անորակ հրթիռների» գործով վարույթ իրականացնող մարմինը դեռևս անցած տարվա հուլիսին հրթիռների փորձաքննություն էր նշանակել, սակայն հոկտեմբերին հայտնի է դառնում, որ այն անկատար է մնացել, ինչի դեմ Դավիթ Տոնոյանի փաստաբանները բողոք են ներկայացրել։

«Փաստ»

Ըստ մասնագետների, գործազուրկների թիվը կրճատվել է արտագաղթի արդյունքում:

«Հրապարակ»

Արցախում նախատեսված սցենարով առաջ են շարժվելու: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կնշանակեն սահմանադրական հանրաքվեն։ 2023-ին էլ՝ խորհրդարանական, 24-ին՝ նախագահական ընտրություններ կանցկացվեն:

«Հրապարակ»

Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի տասնյակ մարդկանց դրամական օգնություն տրամադրելու մասին որոշումներ է ստորագրել։

«Փաստ»

ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից ինչ փոփոխություններ պետք է կատարվեն համավարակի հետ կապված սահմանափակումների հարցում:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանի հետ: