Լրահոս
Հասարակական
10:46
19.02.22
463

Դուք չեք էլ մտածում, որ այդ պատերազմը կյանքով լեցուն տղերքի կյանք է խլելու․ Գեղամ Նազարյան

Img default alt hy

Ես դեռ հույս ունեմ, որ ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմին գործը չի հասնի, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Միաժամանակ կարդալով ու լսելով հնարավոր պատերազմի մասին տեսակետները եւ հայտարարությունները, լսելով նրանց, ովքեր պատերազմի մասին խոսում են այնպես, կարծես բռնցքամարտի մրցամարտից են խոսում, ուզում եմ ասել, իսկ դուք մի պահ ուշադիր նայե՞լ եք Լուգանսկից ու Դոնեցկից, Մարիուպոլից եւ այլ բնակավայրերից տարհանվող փոքրիկների զարմացած ու վախեցած հայացքներին: Չեք նայել, ձեր ինչի՞ն է պետք, որ նայեք, դուք խաղադրույքներ եք ընդունում, թե պատերազմը ժամը քանիսին է սկսվելու: Դուք չեք էլ մտածում, որ այդ պատերազմը կյանքով լեցուն տղերքի, շատ ու շատ տղերքի կյանք է խլելու:

Պատերազմի, դրա հետեւանքների մասին Ֆիրդուսուց լավ չեմ գրի.

-Ա՜խ, իմ զավակ, մահն է չոքել քո աչքերին, բայց ապրում են այն դեւերը դարանակալ, որ չարիք ու մահ են նյութում, պատերազմի անդունդ նետում մեր նորաբաց ծաղիկներին: Ինչո՞ւ համար, ո՞վ են դրանք, ի՞նչ են ուզում:

-Մեր որդին չէ միայն: Այսօր դեռ պիտի լան մայրեր բազում: Ականջ արա, մահն է գալիս: Նա կհնձի շատ շատերին, իսկ մայրերը մի բուռ դարձած պիտի նայեն խուլ ամայի ճանփաներին: Մեր Զոհրաբը մահից առաջ ինձ պատգամեց, որ խափանեմ այդ մարդակուլ աղետը մեծ: Ես կգնամ, կասեմ մարդկանց բարի խոսքով, թե Ռուստամն ինչպես խոցվեց իր իսկ ձեռքով: Հե՜յ, մարդիկ, ականջ արեք, ձեզ եմ կանչում, դադար առեք, էլ չկռվեք, լսո՞ւմ եք ինձ...»։