Լրահոս
Հասարակական
10:40
19.02.22
146

Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ

Img default alt hy

Փետրվարի 18-ին Մյունխենում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Հանդիպմանը ներկա էին «Veridos», «Giesecke+Devrient(G+D)», «Secunet» և այլ առաջատար գերմանական ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient(G+D)» ընկերության կենտրոնակայանում: