Լրահոս
Միջազգային
10:53
19.02.22
170

Մակրոնը հեռախոսազրույցներ կունենա Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ

Img default alt hy

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «Reuters»-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մտադիր է շաբաթ օրը (խմբ.- փետրվարի 19-ին) հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի, իսկ կիրակի (խմբ.-փետրվարի 20-ին)՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ»,- հայտնել է աղբյուրը: