Լրահոս
Հայաստան
10:33
19.02.22
604

Ավտովթար Երևանի կենտրոնում՝ Արցախի Պաշտպանության նախկին նախարարի մասնակցությամբ

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Աբովյան փողոցի 19 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Տաթևիկ Աբգարյանի վարած Kia Sorento մակնիշի, 44-ամյա Մարինե Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի, Արցախի Հանրապետության բնակիչ՝ 57-ամյա Լյովա Մնացականյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Սևակ Եսայանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Տաթևիկ Ա-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Լ. Մնացականյանը Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն է, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ։ Նրա ավտոմեքենան եղել է կայանված։