Լրահոս
Հասարակական
11:05
19.02.22
239

Դոն Պիպոն՝ թիրախում. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

««Հրապարակ»-ի տեղեկություններով` արդեն երկու ամիս է, ինչ կալանքի տակ է գտնվում Դոն Պիպոյի սպանված թիկնապահի եղբայրը։

Ըստ տեղեկությունների` նրան կալանքի տակ պահելու պատճառաբանությունն այն է, որ իրավապահներն ամեն գնով ցանկանում են նրանից ցուցմունք կորզել Պիպոյի դեմ։ Նրա վերջին հայտարարությունները` ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պատճառաբանությունների եւ այլ երկիր գնալու մասին իշխանությունները չեն մարսել։ Այս միջոցով փորձում են դուրս գալ նրա վրա, և ամեն գնով հետախուզում հայտարարել։

Մենք տեղեկացանք, որ երիտասարդն ում պահում են կալանքի տակ Էջմիածնի տարածաշրջանի Արաքս գյուղից է։

Համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սողոյանի քեռու որդին է կալանավորված, իսկ թե ինչն է պատճառը` դժվարացավ ասել, քանի որ, ըստ նրա, մանրամասներին տեղյակ չէ։

Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն  մասին, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ, որը հետագայում պարզվել է, որ Ռազմիկ Սողոյանն է»: