Լրահոս

2022-02-27
  • Img default alt hy
    Միջազգային
    302-րդ զենիթահրթիռային գնդի 471 զինծառայող վայր է դրել զենքն ու հանձնվել․ ՌԴ ՊՆ
    Ռուսաստանի զինված ուժերը շրջափակել են Ուկրաինայի Խերսոն և Բերդյանսկ քաղաքները, 302-րդ զենիթահրթիռային գնդի 471 զինծառայողներ վայր են դրել զենքն ու հանձնվել: Այս մասին կիրակի առավոտյան հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը: «Բոլոր հանձնված ուկրաինացի զինվորականներն ազատ կարձակվեն փաստաթղթերը ստուգելուց հետո», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում: Բացի այդ, անցած օրվա ընթացքում խփվել են ուկրաինական բանակի 8 ռազմական ինքնաթիռ և 7 ուղղաթիռ, ոչնչացվել են ՀՕՊ կայաններ:
    10:21
    27.02.22
    Ավելին
  • Հասարակական
    «Սու՜ր, ձագիդ բերել եմ․․․»
    «Առավոտյան ամուսինս պատրաստվում էր աշխատանքի գնալ, Մարկս (որդիս է) դեռ քնած էր, երբ պայթող արկերի ձայներ լսվեցին։ Արագ նկուղ իջանք, ես հղի էի, Մարկը՝ երկուսուկես տարեկան։ Հետո, Մարկիս հետ մի քանի մեքենա փոխելով, եկանք հասանք Արտաշատ։ Իսկ Սուրենը (ամուսինս) գնաց առաջնագիծ»,- այսպիսին էր 2020-ի սեպտեմբերի 27-ի լուսաբացը Մարիայի ընտանիքում, գրում է Hraparak.am-ը։ Մարիան չէր էլ կասկածում, որ վերջին անգամ է տեսնում ամուսնուն, եւ որ այսուհետ իր կյանքը բաժանված է լինելու երկու մասի՝ մինչեւ պատերազմը եւ պատերազմից հետո։ Սուրենը նախ կռվել է Մատաղիսում, հետո տեղափոխվել են Մարտունի, որտեղ իրավիճակը շատ ավելի լարված է եղել։ «Զոհվելու օրը՝ առավոտյան, երբ ինքը զանգեց ինձ, ձայնից զգում էի՝ շատ անհանգիստ է, բայց, ինչպես բոլոր օրերին, այդ օրն էլ ասում էր՝ սաղ նորմալ ա, մի՛ անհանգստացի, էլի կզանգեմ,- Մարիան պատմում է, սրբում արցունքները, շարունակում։- Բայց դա մեր վերջին զրույցը եղավ․․․ ինձ հետ խոսելուց մի քանի ժամ հետո ինքը զոհվել է։ Սկզբում արկի պայթյունից թեւն է կտրվել, հետո կապ է տվել, որ գան իրեն օգնության, բայց այդ ընթացքում հաջորդ արկերից ոտքերն են կտրվել։ Մինչեւ շտապօգնության մեքենայի հասնելը, ինքը շատ արյուն է կորցրել, ու փրկել չեն կարողացել․․․»։ Քառամյա Մարկը վառվռուն աչուկներով հետեւում է Մարիային եւ ամեն անգամ փորձում շեղել մայրիկին տխուր մտքերից․ մե՛կ խառնվում է մեր զրույցին, մե՛կ ցույց տալիս խաղալիքները, մե՛կ չարաճճիություն անում․ ամեն ինչի պատրաստ է, միայն թե մաման չլացի․․․ բայց Մարիայի ցավը հորդում է աչքերից․․․ Սուրենի վաշտը սարերի մեջ է եղել, ոչ մի կողմից օգնություն չի եկել։ Մարիայի խոսքով, նրան տեղափոխող շտապօգնության մեքենան վերջինն է եղել, որ կարողացել է այդտեղից դուրս գալ։ Դրանից հետո գնացող բոլոր մեքենաները թշնամին պայթեցրել է։ Նրանց վաշտից ոչ ոք ողջ չի մնացել։ «Սուրոյի զոհվելուց հետո բոլոր զինվորները զոհվել են։ Ինձ հաճախ են գրում իր զինվորների հարազատները, որ եթե Սուրենը չզոհվեր, մեր էրեխեքն էլ ողջ կմնային։ Ինքն ասում էր՝ զինվորներս իմ էրեխեքն են»,- պատմում է Մարիան։  «Երբ Սուրոն արդեն անհասանելի էր, անընդհատ աղոթում էի՝ Աստվա՜ծ իմ, մենակ բան եղած չլինի։ Կամ գոնե վիրավոր լինի, թեկուզ առանց ձեռք, առանց ոտք, բայց գոնե գա՜․․․ բայց Աստված չլսեց․․․ պաղատանքս չլսեց․․․ չգիտեմ․․․։ Ինձ նախապատրաստում էին, որ հայտնեն Սուրոյի զոհվելու լուրը։ Մեկ ասում էին, թե շատ լարված է էսօր էնտեղ, հետո՝ թե վիրավոր է․․․ Բայց երբ փեսաս ու մամաս եկան մեր տուն, ես արդեն հասկացա, ինձ էլ բառեր պետք չէին․․․ Ինձ ասում էին՝ քեզ հանգիստ պահիր, էրեխու մասին մտածիր (5 ամսվա հղի է եղել այդ ժամանակ), ես անընդհատ կրկնում էի՝ ինձ պետք չի՜ էդ էրեխեն․․․ լավ է, որ Աստված չլսեց ինձ․․․»։ - Մարկ, պապան ո՞ւր ա,- հարցնում է մայրը։ - Ես հավես չունեմ,- պատասխանում է Մարկը։ - Իսկ սովորաբար ի՞նչ է պատասխանում, Մարիա՛,- հետաքրքրվում եմ։ - Ասում է՝ Հիսուս պապիկի մոտ ա՝ երկնքում։ Բայց անպայման գալու ա։ Օրը մի քանի անգամ զանգում է Սուրենին․ - Ես զանգում եմ պապայիս, ինչի՞ ա պապայիս հեռախոսն անջատված։ «Ինչ-որ բան գնելիս ասում եմ՝ պապան ա փողն ուղարկել, Մա՛րկ, որ քեզ համար լավ բաներ առնենք։ Պապան մի՜շտ մեզ հետ է, մի՜շտ․․․ պիտի էսպես չլիներ․․․ Միշտ ասում էր՝ էրեխու ծնվելուց կգամ․․․ Տղաս լուսադեմին ծնվեց։ Մոնթեիս գրկել էի, պաչիկ էի անում, լացում էի, ուրախանում, հույզերս խառնվել էին, ուրիշ զգացողություն էր։ Ինքն էնքա՜ն նման էր էդ ժամանակ իր պապային։  Մամաս առաջինը գնաց Եռաբլուր։ Ծաղիկներ ու շամպայն էր տարել Սուրոյին․․․ օ՜ֆ, չգիտե՜մ․․․ ես էլ էի ուզում դուրս գրվելու օրը առաջինը էնտեղ գնալ, թույլ չտվեցին, թե էրեխուն քառասունքի մեջ մի՛ տար էնտեղ։ Քառասունքի հաջորդ օրը գնացի պուճուրիս հետ՝ Սո՜ւր, ձագիդ բերե՜լ եմ․․․ օ՜ֆ․․․ չգիտե՜մ»,- Մարիայի յուրաքանչյուր «օֆ»-ի մեջ կարծես դեռ պատերազմն է ապրում, յուրաքանչյուր «չգիտեմ»-ի մեջ նրանց չապրած երջանկությունն է, նրա փոքրիկների անհայր մանկությունը։ «Ինչքան Մարկը մեծանում է, այնքան ավելի դժվարանում է։ Հարցերն ավելի են շատանում, ու երբ մտածում եմ՝ Մոնթեն էլ կմեծանա, Մոնթեն էլ հարցեր կտա, խելագարվում եմ․․․ էդ ժամանակ էլ երեւի Մարկն ավելի մեծ կլինի, ինչ-որ չափով կպատմի, կբացատրի եղբորը․․․ չգիտեմ․․․ մտածելիս անգամ վախենում եմ։ Մի օր դպրոց են գնալու, տեսնեն՝ ուրիշների պապաները կան, իրենցը՝ չէ, չգիտեմ, թե էդ հարցերին ոնց եմ պատասխանելու․․․ Մոնթեն դեռ պապա չի ասում, ասում է՝ մամա՛, տատա՛, բայց նկարները ցույց ենք տալիս, պատմում։ Ամեն անգամ Եռաբլուր գնալիս պարտադիր երկուսին էլ տանում եմ, պարտադիր․․․ ամեն անգամ․․․ - Մարկ, պապային ծաղիկ տանե՞նք։ -Փուչիկ տանենք, թռցնենք՝ գնա-հասնի պապայի մոտ։ Երբեմն մտածում եմ հոգեբանի դիմել։ Հատկապես հոգեբանի հետ աշխատելու կարիք զգում եմ էն ժամանակ, երբ էրեխեքի թեթեւ չարաճճիության դեպքում բղավում եմ, ջղայնանում, հաջորդ րոպեին ինքս ինձ մեղադրում եմ՝ ախր էրեխեքն ի՞նչ մեղավոր են․․․ Էնպիսի ապրումներ եմ ունեցել, որ երբեմն չեմ կարողանում տիրապետել ինձ»։ Մարկը հանկարծ հիշում է ու անուշ լեզվով պատմում ինձ․ -Գիտե՞ս՝ Մոնթեն դարձավ 1 տարեկան։ Ինքը քայլում ա արդեն։ 3 հատ էլ ատամիկ ունի, բայց իմ ատամները շա՜տ-շատ են,- սիրուն ժպիտով լայն բացում է բերանիկն ու ցուցադրում պստլիկ ատամները։ «Գիտե՞ք՝ ամուսինս է ինձ ուժ տալիս, որ ես դիմանամ։ Նույնիսկ երբ ջղայնանում եմ, էդ պահին էլ մտածում եմ՝ ախր Սուրոյին սա դուր չի գա։ Ինքը Մարկին շա՜տ էր սիրում ու ոչինչ չէր խնայում։ Հիմա մտածում եմ, որ նույնը ե՛ս պիտի անեմ տղաներիս համար։ Իրենք ի՞նչ մեղավոր են․․․ իրենք մեղավո՛ր չեն։ Ջղայնանում եմ, հետո գրկում եմ, պաչում եմ․․․ իրենցով եմ ապրում, մենակ իրենց համար․․․ - Ժամանակն ամոքո՞ւմ է։ - Չէ՛, չէ՛, չէ՛, չէ՜, չի ամոքում․․․ ոնց որ երեկ լիներ, մեզ համար ժամանակը կանգ է առել․․․ Երբեմն ես էլ եմ զարմանում, որ դիմանում եմ։ Եթե էրեխեքը չլինեին, չէի դիմանա, հաստատ։ Բայց երբ գիշերը գալիս է, էլ չեմ դիմանում։ Գիշերվա լռությունը տակնուվրա է անում, հիշողություններս քանդում։  Մարտակերտում մի ընկերուհի ունեի, միասին մեր բալիկներին հանում էինք զբոսանքի, սպասում, մինչեւ մեր ամուսիններն աշխատանքից կգային։ Ինքն էլ մի տղա ուներ, պատերազմի ժամանակ ինձ պես էլի հղի էր։ Իր ամուսինն էլ Շուշիում զոհվեց․․․ Հաճախ ենք խոսում իրար հետ, փորձում ենք իրար ուժ տալ։ Ես պիտի ամեն ինչ անեմ բալիկներիս համար, որովհետեւ իրենց պապան իրենց համար է գնացել, որպեսզի իրենք լավ ապրեն։  Ուզում եմ, որ այլեւս ոչ մի երեխա առանց պապա չմնա, թող մենք վերջինը լինենք։ Հավատացեք՝ դա ահավոր է, իրենց մանկությունը կիսատ է․․․»։ Վահանյան Սուրենը ծնվել է 1994թ, զոհվել՝ 2020թ․ հոկտեմբերի 28-ին՝ Ճարտարում։ Սուրենը սպա էր, 2015-ից գործուղվել էր Մարտակերտ։
    10:12
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը Լուկաշենկոյին կոչ է արել ռուսական զորքերը դուրսբերել Բելառուսի տարածքից
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել դուրս բերել ռուսական զորքերը Բելառուսի տարածքից, փոխանցում է Ինտերֆաքսը։ «Նախագահ Մակրոնը պահանջել է ռուսական զորքերի արագ դուրսբերում իր (Լուկաշենկոյի*) տարածքից», - ասվում է Մակրոնի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Ելիսեյան պալատի տվյալներով՝ նախագահը զգուշացրել է Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման դեմ։ Մակրոնը զրուցակցին նաև կոչ է արել համագործակցել Ուկրաինայի քաղաքացիներին օգնելու ձգտող մարդասիրական կազմակերպությունների հետ։
    09:53
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սյունիքի մարզի «Մեղրու սար» և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներում ձյուն է տեղում
    Սյունիքի մարզի «Մեղրու սար» և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներում ձյուն է տեղում։
    09:44
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արկը հարվածել է բնակելի շենքին․ կադրեր՝ Դոնեցկից
    Կադրեր Դոնցկից, որտեղ արկը հարվածել է բնակելի շենքին․
    09:37
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալիևն ու Էրդողանը խոստացել են օգնել Զելենսկիին
    Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին ասված է երկրի ղեկավարի Twitter-ի գրառման մեջ։ Ուկրաինայի նախագահն իր երախտագիտություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ նրա օգնության և ջանքերի համար․ «Զելենսկին շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին հրադադարի հասնելու, հակամարտությունը քաղաքական հարթություն տեղափոխելու ուղղությամբ գործադրած ջանքերի և ուկրաինացի ժողովրդին դեղեր ու բժշկական սարքավորումներ հասցնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ։ Զելենսկին հայտարարել է նաև , որ Ալիևը խոստացել է Ուկրաինային օգնել նավթամթերքով։ Ուկրաինայի նախագահը զրուցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։ Էրդողանը հայտարարել է, որ ջանքեր է գործադրում Ուկրաինայում որքան հնարավոր շուտ զինադադար հաստատելու ուղղությամբ, ինչի արդյունքում այլևս չեն լինի մարդկային զոհեր։ Զելենսկին իր ուղերձում հայտնել է նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանն առաջարկել են կազմակերպել բանակցություններ Ռուսաստանի հետ։
    09:33
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    1000-ավոր զոհեր, 100-ավոր գերիներ․ Զելենսկին ուղերձ է հղել
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ ուղերձ է հղել ուկրաինացիներին ու նաև ռուսներին: Վերջիններիս դիմելով՝ նա առաջարկել է ճնշում գործադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա պատերազմը դադարեցնելու համար: «1000-ավոր զոհեր, 100-ավոր գերիներ, որոնք պարզապես չեն կարողանում հասկանալ հանուն ինչի են նրանց Ուկրաինա ուղարկել»,-ասել է Զելենսկին:
    09:28
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը և Ալիևը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարծիքներ են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Քննարկվել է նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված իրադրության զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
    09:25
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական բոլոր բանկերն անջատվելու են SWIFT համակարգից
    Սանկցիաների տակ գտնվող բոլոր ռուսական բանկերն անջատվելու են SWIFT համակարգից: Նման համաձայնության են եկել ԱՄՆ-ն և ԵՄ երկրները, ՄԹ-ն և Կանադան, հայտնում է BBC-ն:
    09:06
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիտվան ռազմական օգնություն է փոխանցել ուկրաինական բանակին
    Լիտվան ռազմական օգնություն է փոխանցել ուկրաինական բանակին
    03:51
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին մամուլի ասուլիս է հրավիրել
    Զելենսկին մամուլի ասուլիս է հրավիրել
    01:02
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը Ալիևի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
    Պուտինը Ալիևի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
    00:26
    27.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ պատահար՝ Երևանում․ հսկայական կոյուղատարը պայթել է, կեղտաջրերն էլ ողողել են Հրազդանի կիրճը
    Արտակարգ պատահար՝ Երևանում․ հսկայական կոյուղատարը պայթել է, կեղտաջրերն էլ ողողել են Հրազդանի կիրճը
    00:17
    27.02.22
    Ավելին
2022-02-26