Լրահոս
Հասարակական
13:23
27.02.22
794

Նա մտավորական էր, որն ապրում էր Արցախով ու Արցախի համար․ Ռոբերտ Քոչարյանը՝ Վարդգես Բաղրյանի մասին

Img default alt hy

 

Խոր ցավով տեղեկացա Արցախի Հանրապետության մի քանի գումարումների պատգամավոր, լրագրող, հրապարակախոս, գրողների միության անդամ Վարդգես Բաղրյանի մահվան մասին, գրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Նա մտավորական էր, որն ապրում էր Արցախով ու Արցախի համար։ Անուրանալի է Վարդգես Բաղրյանի դերը Արցախի հեռուստատեսության կայացման գործում:

Ջերմորեն եմ հիշում մեր հանդիպումներն ու զրույցները Արցախի, նրա ապագայի, հայ ժողովրդի ներուժի օգտագործման մասին։

Խորը ցավակցություններս եմ հայտնում Վարդգես Բաղրյանի ընդտանիքին, հարազատներին»։