Լրահոս
Միջազգային
13:10
27.02.22
664

Ուկրաինայում ոչ մի բելառուս զինվոր, ոչ մի փամփուշտ չկա․ Լուկաշենկո

Img default alt hy

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին։ Զելենսկին ավելի վաղ հրաժարվել էր Բելառուսի տարածքում բանակցություններ վարելուց։

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայից զենք են բերել իր երկիր, այնտեղ ավազակային կազմավորումներ են պատրաստել Բելառուսում սադրանքներ անելու համար:

Ինչ վերաբերում է Կիևի մեղադրանքներին, ապա, Լուկաշենկոյի խոսքով, Ուկրաինայում չկան ո՛չ բելառուս զինվորներ, ո՛չ զենք, ո՛չ զինամթերք։ Ռուսաստանը նման օգնության կարիք չունի։

Բելառուսի նախագահն անհապաղ բանակցությունների կողմնակից է: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությունը «դեռ ծաղիկներ են, եթե շարունակի զարգանալ, ապա պտուղներն էլ կլինեն»:

Նա նաև ավելացրել է, որ Ուկրաինայում բռնում և ծեծում են բելառուսներին։ Դրանով Կիևը Մինսկին իր քաղաքացիներին ազատ արձակելու հատուկ գործողության է դրդում։