Լրահոս
Սպորտ
15:36
27.02.22
241

Դիմիտրիյե Պոբուլիչն այլևս «Արարատ»-ի ֆուտբոլիստ չէ

Img default alt hy

Երևանի «Արարատ»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երևանի «Արարատն» ուզբեկական «Բունյոդկոր» ակումբի հետ համաձայնություն է ձեռք բերել թիմի կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչի տեղափոխության շուրջ: Այսպիսով, սերբ ֆուտբոլիստն ավարտում է իր ելույթները երևանյան ակումբի կազմում:

Դիմիտրիյե Պոբուլիչն «Արարատին» էր միացել է 2021 թվականի սկզբին: Նա բոլոր մրցաշարերում«Արարատի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցմանհեղինակ: Հատկապես հիշարժան էին նրա երկու գոլերը հունգարական «Ֆեհերվարի» դեմեվրագավաթային խաղերում: