Լրահոս
Միջազգային
12:50
27.02.22
566

Ուկրաինացիներն էին բանակցելու համար առաջարկել Բելառուսի Գոմել քաղաքը․ Պեսկով

Img default alt hy

Բելառուսի Գոմել քաղաքն առաջարկվել է ուկրաինական կողմից, հենց ուկրաինական կողմից՝ որպես բանակցությունների վայր: Ռուս պատվիրակությունը պատրաստ է այդ բանակցություններին տեղում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Առավոտյան Զելենսկին հայտարարել էր, որ Մինսկում բանակցություններ չեն կարող անցկացնել։

«Վարշավա, Ստամբուլ, Բաքու. մենք Ռուսաստանին առաջարկել ենք այդ քաղաքները բանակցությունների համար, և ցանկացած այլ քաղաք, որտեղից հրթիռներ չեն թռչում դեպի Ուկրաինա»,- ասել էր Ուկրաինայի նախագահը։