Լրահոս
Հասարակական
14:11
27.02.22
305

Դավիթ Տոնոյանը մասնակցել է աներոջ հուղարկավորությանը

Img default alt hy

«Հրապարակ օրաթերթ»-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ներկա է եղել աներոջ հուղարկավորությանը։

Պաշտպանության նախկին նախարարին մի քանի ժամով  թույլ են տվել լքել կալանավայրը, որպեսզի մասնակցի հուղարկավորությանը, որի ընթացքում նրան ուղեկցել և հսկել են քրեակատարողական հիմնարկի ոստիկան աշխատակիցները։

Ականատեսները լրատվամիջոցին պատմել են, որ Տոնոյանը բավականին մտահոգ և  նիհարած տեսք է ունեցել։