Լրահոս
Միջազգային
15:00
27.02.22
2 090

Գերմանիան, Իսլանդիան, Իտալիան, Բելգիան կփակեն օդային տարածքը Ռուսաստանի համար

Img default alt hy

Գերմանիան այսօրվանից փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Արգելքը նախնական ուժի մեջ կլինի երեք ամիս ժամկետով, հայտնում է Գերմանիայի տրանսպորտի նախարարությունը։

Իսլանդիան նույնպես կփակի իր երկինքը ռուսական օդանավերի համար: Այս մասին էլ հայտնել է արտգործնախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրը։ Նույն որոշման մասին հայտարարել է նաև Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն։

Օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար կփակի նաև Իտալիայի Հանրապետությունը։ Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։