Լրահոս
2022-03-03
-
ՄիջազգայինՄեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլըԲելառուսում սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլը։ Հաղորդվում է, որ բանակցություններից առաջ նրանք փոխանակվել են ձեռքսեղմումներով։Ավելին18:5703.03.22 -
ՀասարակականՊարզաբանում` ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի վերաբերյալՕտարերկրյա պետություններում բնակվող ազգությամբ հայերը «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի շրջանակներում ՀՀ քաղաքացիություն ստանալու (շնորհման եղանակով) համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք), իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ տվյալ պետությունում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝ - օտարերկրյա պետության վավեր անձնագիրը և դրա պատճենը, - 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր), - ծննդյան վկայականը և պատճենը, - ամուսնության վկայականը և պատճենը, - ամուսնու անձնագիրը և պատճենը (եթե քաղաքացին ամուսնությունից հետո փոխել է ազգանունը), - ազգությամբ հայ լինելը հաստատող ներքոհիշյալ փաստաթղթերից որևէ մեկը` ա. ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման մեջ նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված օրենքով սահմանված կարգով, որում առկա կլինի նշում մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին, բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ, գ. օրենքով սահմանված կարգով հաստատված՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ, դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ։ Այս դեպքում թվարկված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ: Եթե վերը նշված փաստաթղթերը կազմված են օտար լեզվով, ապա ներկայացվում են նաև օրենքով սահմանված կարգով կատարված թարգմանությունները (նոտարական կամ հյուպատոսական վավերացմամբ)։ Դիմումը ներկայացնելիս լրացվում է նաև դիմում-հարցաթերթ, որը դիմումատուն կարող է լրացնել անձամբ։ Հարցաթերթի նմուշ-օրինակները տեղադրված են ոստիկանության պաշտոնական կայքում՝ ներբերռնման հնարավորությամբ, ուստի դիմումատուները կարող են դրանք նախապես լրացնել և ներկայացնել դիմումի ու պահանջվող մյուս փաստաթղթերի հետ միասին։ Հարցաթերթը ԱՎ վարչությունում լրացնելու ընթացքում առաջացած հարցերի դեպքում անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցները օժանդակում են այն ճիշտ լրացնելու համար։ Քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկելու համար գանձվում է պետական պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամ։ Ուշադրություն. դիմումը ներկայացնելիս որևէ այլ վճարում օրենսդրությամբ սահմանված չէ։ Տեղեկացնում ենք նաև, որ ԱՎ վարչությունում ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի հետ կապված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով առանձնացվել են 010-59-07-26, 091-18-93-98 հեռախոսահամարները (ընդ որում՝ երկրորդ համարը ապահովված է նաև WhatsApp, Viber հավելվածներով արտերկրից զանգելու hնարավորությամբ), որոնցով մասնագետին կարող եք ուղղել հարցեր և ստանալ անհրաժեշտ պարզաբանումներ։Ավելին18:5503.03.22 -
ՀասարակականԱԺ ամբիոնի վրա մոմ թափեք, նիստերի հեռարձակումը դադարեցրեք․ զզվելի է․ Զոհրաբյան«Պառլամենտական կամասուտրա Երեկ խորհրդարանական ստրիպտիզի ապոգեյն էր։ Հայաստանի հանրապետության վարչապետը սպառնաց թափ տալ ոչ միայն մատ, այլեւ՝ ուրիշ բան։ Ուրիշ բանի քվինտեսենցիան, իհարկե, չառարկայացավ, սակայն հայ քաղաքական մշակույթը այսուհետ հատեց սեռապաթոլոգիկ դիսկուրսի բոլոր պլինդուզները։ Երեկ, սակայն, ողջ այս շիզոիդալ բալագանի ընթացքում Նիկոլը, IQ-ի հետ անհամատեղելիություն ունեցող կոնտենտին ուզում էր համոզել, որ նախկին բանակցող երկու նախագահները դավաճան էին, որովհետեւ «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» սկզբունքը, դա, ըստ Նիկոլի, հենց դավաճանություն է։ Օք, հարց չկա։ Եթե հասարակության IQ-ն թույլ է տալիս, որ իրեն դնեն բենգալյան ֆիկուսի տեղ, որին անհրաժեշտ է ընդամենը պարբերեբար ջրել, ապա կարելի է ասել ամեն ինչ՝ նաեւ, որ 44-օրյա պատերազմը մեր հաղթանակն էր՝ եթե հարցին մոտենանք Էնշթեյնի՝ հարաբերականության տեսության դոկտրինից։ Սակայն, ԱԺ-ում մատ թափ տալուց մի քանի ժամ անց, Նիկոլ Փաշինյանը, դիվանագետի օրվան նվիրված իր ելույթում վերցնում եւ հղում է անում Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության կողմից առաջարկված սկզբունքներին եւ տարրերին՝ որպես Հայաստանի համար ընդունելի տարբերակ։ Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում է՝ «Մեզ համար մեծագույն խնդիր եւ առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը եւ բազմիցս ասել ենք, որ հարցի կարգավորումը պատկերացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջ քաշված սկզբունքների եւ տարրերի հիմա վրա»։ Ահա այսպես։ Ուստիեւ, եզրակացություն թիվ մեկ՝ ԱԺ ամբիոնի վրա մոմ թափեք։ Եզրակացություն թիվ երկու՝ ԱԺ նիստերի հեռարձակումը դադարեցրեք։ Զզվելի է»։Ավելին18:5003.03.22 -
ՀասարակականԻնձ համար Սանասար է, բայց 27 տարի անց դարձավ Կուբաթլու. ՕհանյանՍանասար է, սակայն 1993-ից 27 տարի անց այդ բնակավայրը դարձավ Կուբաթլու։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ԱԺ ամբիոնից նման հայտարարություն արեց` ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցադրման։ Երեկ ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղեց, որի ժամանակ օգտագործեց «հողերը հանձնել» արտահայտությունը։ Դրանից Փաշինյանը հունից դուրս եկավ և ի պատասխան ասաց, թե իրեն «հող հանձնելու» մեջ մեղադրողների հետ ինքը մատով է խոսել ու մատով էլ խոսելու է։ Փաշինյանն ասաց, որ ընդդիմադիր խմբակցություններից պահանջում է, որ հրապարակային դիրքորոշում հայտնեն` ի վերջո Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլու։ «Իմ ղեկավարները երբեք բանակցային շրջանում չեն ասել վերադարձրեք կամ հետ քաշեք զորքերը։ Ընդհակառակը, նրանք ասել են` ամրապնդեք դիրքերը, և բանակցային գործընթացում դրանք ամրապնդվել են մեր շահերի իրականացման համար։ Պատմական Արցախն ավելի մեծ տարածք է, քան Արցախի Հանրապետությունը. 1933-ին է ստեղծվել Կուբաթլուի բնակավայրը, իսկ մինչ այդ հայկական տարածք է եղել այն»,–ասաց Օհանյանը։ Օհանյանի խոսքով` գաղափարական և հայրենիքի ազատագրման առումով` այդ բնակավայրն իր համար Սանասար է, սակայն հիմա այն դարձել է Կուբաթլու։ «Ինձ համար Սանասար է, քանի որ այդ մարդիկ այդ հողերի համար պայքարել են և կյանք տվել։ Իսկ թե ում համար է Կուբաթլու, հետագայում` բանակցությունների ընթացքում, հայտնի կլինի։ Այդ հողերը թողել են թշնամուն այսօրվա իշխանության օրոք»,–ասաց Օհանյանը։ Հակառակորդն այսօր իրեն որպես հարևան չի դրսևորում. Օհանյանը` խաղաղության դարաշրջանի մասին Նա նշեց, որ մինչ այս բանակցային գործընթացի փաստաթղթերում տարածքներ հանձնելը չի եղել առաջնահերթ, այլ Արցախի ինքնորոշման հարցը։ Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին` Օհանյանը հավելեց, որ իրենց համար վիրավորական խոսքերն անընդունելի են և ընդամենը չի ուզում իջնել այդ մակարդակին։Ավելին18:4903.03.22 -
ՀայաստանՀայաստանի որևէ նախագահ շրջանների հանձնման վերաբերյալ երբեք համաձայնագիր չի ստորագրել․ Նազարյան«Սանասար, թե՞․․․Իհարկե՝ Սանասար, ինչպես նաև՝ Տավուշ և ոչ՝ Թովուզ , Քարվաճառ և ոչ՝ Քելբաջար, Գանձակ և ոչ՝ Գյանջա, բայց էս ամեն ինչը, բանակցություների , դիավանագիտության, իրականության, աշխարհում մեր տեղի ու դերի հետ որևէ կապ չունի։ Բանակցելն ամոթ չէ, բանակցելը դավաճանություն չէ , դավաճանություն է խուսափել բանակցություններից և վտանգել պետությունն ու ժողովրդին»,-այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ խորհրդարանի ամբիոնից։ « Սիրելի՛ հայրենակցիներ, երբեք Հայաստանի որևէ նախագահ շրջանների հանձնման վերաբերյալ համաձայնագիր չի ստորագրել ․ քննարկե՞լ են փոխզիջումային տարբերակներ, իհարկե՝ այո , քննարկել են, որ մեր երկիրը խաղաղ լինի, որ Արցախի խնդիրը հնարավորին չափ ընդունելի լինի, որ մեր տղերքը չզոհվեն»,-ասաց Նազարյանը՝ այդուհետ խոսքն ուղղելով իշխանություններին․ «Դուք ո՛չ կարողացաք նորմալ բանակցել, ո՛չ տղերքի կյանքը փրկել, ու այսքանից հետո մատ եք թափ տալիս։ Ո՞ւմ վրա եք մատ թափ տալիս․ Արցախն ազատագրած Սեյրան Օհանյանի՞, Սյունիքի մեր ընկերների՞»,-ասաց Գեղամ Նազարյանը։Ավելին18:4403.03.22 -
ՏարածաշրջանՌԴ-ն շուտափույթ կարգավորում է ակնկալում․ ԱԳՆ-ն՝ Կիևի հետ առաջիկա բանակցությունների մասինոսկվան հուսով է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները կհանգեցնեն իրադրության շուտափույթ կարգավորմանը, Դոնբասում խաղաղության վերականգնմանը, մարդկանց խաղաղ և արդար կյանքին վերադառնալուն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան նաև մատնանշել է ուկրաինական կողմի ներկայացուցիչների մարտավարությունը։ «Քանի ժամ էլ գնում են, երբ տեղ են հասնում, ասում են, թե հոգնած են և ընկնում-քնում են, առևտուր են անում, թե որտեղ, ինչ հարթակում և ինչպես են իրենք նստելու, խոսելու, գտնվելու»,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ այս ամենի մեջ սեփական ժողովրդի հանդեպ հոգածություն չի երևում։ Զախարովան կարծում է, որ այդպիսի տակտիկան բխում է ԱՄՆ հատուկ ծառայությունների ուղիղ հրահանգներից։ Քիչ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ Ռուսաստանի հետ բանակցությունների համար։ Փետրվարի 28-ին կայացել է Բելառուսի տարածքում ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպումից հետո նա հայտարարել է, որ պատվիրակությունները գնում են տուն՝ իրենց երկրների իշխանությունների հետ խորհրդակցությունների համար, բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին:Ավելին18:4303.03.22 -
ՄիջազգայինՎրաստանի վարչապետը ստորագրել է Եվրամիությանն անդամակցելու հայտըՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտը։ «Այսօր պատմական օր է մեր երկրի համար։ Վրաստանն ավելի մոտ է Եվրամիությանը, քան երբևէ։ 2014 թ.-ից, երբ ստորագրեցինք Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, մենք հետևողականորեն կատարում ենք ստանձնած պարտավորությունները՝ առաջընթաց արձանագրելով իրավական, տնտեսական և քաղաքական ոլորտներում Եվրամիության հետ մերձեցման գործում»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: Նա նշել է, որ Վրաստանը ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ:Ավելին18:3703.03.22 -
Ստուգվել է զինծառայողների մասնագիտական պատրաստությունըՀատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մասնագիտական պատրաստության մակարդակն ստուգելու նպատակով N զորամասում մարտի 3-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ։ Զինծառայողները, ըստ պարապմունքների սցենարի, ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել կենդանի ուժն ու կարևորագույն օբյեկտները, զբաղեցրել նպաստավոր դիրքեր։Ավելին18:2403.03.22 -
ՀայաստանԱղվան Հովսեփյանի կալանքը երկարացվեց ևս 2 ամսով. ի՞նչ է պատրաստվում անել պաշտպանական կողմըՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս 2 ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։ «Մենք որոշումը դեռ չենք ստացել, քանի որ հրապարակմանը ներկա չենք եղել, սակայն այն միանշանակ բողոքարկելու ենք»,– նշեց Ալեքսանյանը։ Նշենք, որ դեռ փետրվարի 27-ին փաստաբանական խումբը հայտնել էր, որ խնդիր է դրված Աղվան Հովսեփյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ։Ավելին18:2103.03.22 -
ՀասարակականՎլադիմիր Պուտինը շնորհավորել է Վահագն ԽաչատրյանինՎահագն Խաչատուրյանին Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ այս բարձր պաշտոնում Խաչատուրյանի գործունեությունը կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և եվրասիական փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման:Ավելին18:1503.03.22 -
ՀայաստանԱյո, ասելու եմ՝ 5 հազար, մինչև չլինի զոհերի անվանական ցուցակը. Հայկ ՄամիջանյանԱյս կառավարությունը հաջորդ կառավարությանը թողնելու է ռուս-ադրբեջանական հռչակագիր. այս կարծիքին է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը: «Դուք ստացել եք Հայաստանի ու Ռուսաստանի միջև դաշնակցային պայմանագիր, բայց դուք հաջորդ կառավարությանը թողնելու եք ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիր»,-Ազգային ժողովում հայտարարեց նա: Մամիջանյանը նշեց, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ասել է՝ Հայաստանի իշխանության նշած լուծման տարբերակը փաթեթային է: «Աշխատանքային բանակցվող փաստաթուղթը միայն Կազանի փաստաթուղթն է, դուք կարող եք բերել առաջարկվող փաստատթղթերի տասնյակ օրինակներ, բայց դրանցից ոչ մեկն աշխատանքային փաստաթղթի կարգավիճակ չունի: ՀՀԿ-ի թողած բանակցային ժառանգությունն է աշխատանքային՝ Կազանի փաստաթուղթը, որի հիմնադրույթների հիման վրա ներկայացվել են հետագա բոլոր քննարկումները»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իրենց իշխանության ժամանակ Ռուսաստանի կամ համանախագահ մյուս երկրների կողմից երբեք չի հնչեցվել փաստարկ, որ սեղանին փուլային լուծում է: «Ո՞նց կարելի է զուգահեռներ տանել պատերազմի արդյունքում կորցրած տարածքների և բանակցությունների ընթացքում փաստարկների միջև: Ինձ ցույց տվեք մեկ բանակցային փաստաթուղթ, որտեղ եղել է Շուշիի և Հադրութի հարցը, ցույց տվեք փաստաթուղթ, որտեղ եղել է Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի մի քանի գյուղերի հարցը: Բոլոր նրանք, ովքեր զուգահեռներ էին տանում 800 հեկտարի ու շուրջ 10 հազար քառակուսի կիլոմետրի կորստի միջև, երեկ դա այս ամբիոնից է արվել, այդ մարդիկ առ ոչինչ են համարոյմ շուրջ հինգ հազար զոհերը։ Այո, ասելու եմ՝ 5 հազար, մինչև չլինի զոհերի անվանական ցուցակը: Կա մեկ անժխտելի փաստ, այստեղ քննարկվում էր, թե ինչպես են անվանվել ազատագրված տարածքները՝ «բուֆերային գոտի», «անվտանգային գոտի» և այլն,։ Գիտե՞ք, ոչ անյքան էական է, թե ինչպես են դրանք անվանվել, այլ էականն այն է, որ դրանք պահվել են մեր օրոք»,-հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:Ավելին18:0803.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինան և Լեհաստանը մտադիր են բռնագրավել իրենց տարածքում ՌԴ-ին պատկանող սեփականությունըՈւկրաինան և Լեհաստանը մտադիր են բռնագրավել իրենց տարածքում ՌԴ-ին պատկանող սեփականությունըԱվելին17:5003.03.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 03.03.2022ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 03.03.2022Ավելին17:4203.03.22 -
ՄիջազգայինՎրաստանը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրելԱվելին17:4003.03.22 -
ՀայաստանԻնչի՞ չեք պարզում, ո՞ր պետական դավաճաններ են պատրաստ եղել հողեր հանձնելու․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններինԻնչի՞ չեք պարզում, ո՞ր պետական դավաճաններ են պատրաստ եղել հողեր հանձնելու․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններինԱվելին17:2503.03.22 -
ՀայաստանՆույնիսկ եթե Նիկոլը հեռացվի, առանց այս քայլերի նիկոլավիրուսը մնալու է․ Կարեն ՎրթանեսյանՆույնիսկ եթե Նիկոլը հեռացվի, առանց այս քայլերի նիկոլավիրուսը մնալու է․ Կարեն ՎրթանեսյանԱվելին17:1503.03.22 -
ՄիջազգայինԳնում ենք ՌԴ-ի հետ բանակցությունների․ ուկրաինացի պաշտոնյան լուսանկար է հրապարակել ուղղաթիռի խցիկիցԳնում ենք ՌԴ-ի հետ բանակցությունների․ ուկրաինացի պաշտոնյան լուսանկար է հրապարակել ուղղաթիռի խցիկիցԱվելին16:5803.03.22 -
ՄիջազգայինՌԴ-ի պատժամիջոցների պատճառով Գերմանիան կալանել է ռուս միլիարդատիրոջ գերթանկարժեք զբոսանավըՌԴ-ի պատժամիջոցների պատճառով Գերմանիան կալանել է ռուս միլիարդատիրոջ գերթանկարժեք զբոսանավըԱվելին16:4603.03.22 -
ՀայաստանԻմ ղեկավարները երբևիցե չեն ասել հետ քաշեք զորքերը. Սեյրան Օհանյանը՝ Նիկոլ ՓաշինյանինԻմ ղեկավարները երբևիցե չեն ասել հետ քաշեք զորքերը. Սեյրան Օհանյանը՝ Նիկոլ ՓաշինյանինԱվելին16:3503.03.22